Iravunk.com | Նիկոլ Փաշինյանը փաստացի միացել է հակառուսական կոալիցիային. Թեւանյան
Բեռլինում «պատահաբար» այրվում է ՀՕՊ համակարգեր արտադրող գործարանը, որը պետք է Ուկրաինային զինամթերք տար (Տեսանյութ) Կիրանցում ճանապարհը բացել են, կարմիրբերետավորները՝ հեռացել Եթե այս ներկայացումը նայելուց հետո՝ ինչ-որ մեկը որոշել է մնալ հայրենիքում, կարելի է համարել այն ստացված. Բեգ-Վանյան ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲԻՇՆԵՐԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ «Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասին Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն․ ՀՀ ՊՆ Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում «ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՁՆԵՑ ՈՒ ԸՆԴՈՒՆՎԵՑ, ՑԱՎՈՔ ՉՀԱՍՑՐԵՑ ՎԱՅԵԼԵԼ ՈՒՍԱՆՈՂ ԼԻՆԵԼՈՒ ԲԵՐԿՐԱՆՔԸ». ՄԻՍԱԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ Ասածս խնդրում եմ ընդունեք լուրջ, աղերսաբար խնդրում եմ... Նաիրա Զոհրաբյան Մինչ ԱԺ-ում թեժ է, ՔՊ-ական Լուլուն ինտերնետով հագուստ է ընտրում

Նիկոլ Փաշինյանը փաստացի միացել է հակառուսական կոալիցիային. Թեւանյան

Ներքաղաքական

Ի՞նչ էր Նիկոլ Փաշինյանը խոստանում ընտրություններից առաջ ու հիմա ի՞նչ է հրամցնում հասարակությանը, ի՞նչ արժեք ուներ Հաագայի դատարանի որոշումը, ինչու՞ չի բացվում Բերձորի միջանցքը, ինչու՞ է ներկայիս իշխանությունն անընդհատ զիջումների գնում: Այս թեմաների շուրջ «Իրավունքի» զրուցակիցն է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԸ:

— Հաագայի դատարանի որոշումից հետո ի՞նչ ակնկալել, երբ այս պահին ունենք որոշում, բայց իրավիճակը, կարծես, չի փոխվում:

— Լաչինի միջանցքի հետ կապված՝ խնդիրը քաղաքական է, շատերը փորձում են իրավական ու տեխնիկական դաշտում գնահատել, սխալվում են: Միջանցքը փակվել է Ալիեւի հանցավոր գործողությունների արդյունքում, որի հնարավորությունը տվել է նաեւ Նիկոլ Փաշինյանը` 2022թ.-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում, փաստացի համաձայնելով, որ Ադրբեջանի կազմում պետք է մնա Արցախը: Դրանից հետո արդեն Ալիեւի ձեռքերը ազատվել են, եւ այդ քաղաքական համաձայնության արդյունքում է, որ մենք այսօրվա պատկերն ունենք: Ինչ վերաբերում է Հաագայի որոշմանը, այն մոտավորապես նույնն  է, ինչ Ֆրանսիայի սենատի որոշումը, հաճելի է ականջին, բայց կիրառելի չէ կյանքում` այն առումով, որ Ադրբեջանը Եվրոպական միության համար, ընդհանրապես Արեւմուտքի համար շատ կարեւոր գործընկեր է համարվում, ինքը դա շատ լավ գիտի: Մասնավորապես` էներգետիկ ոլորտի գործընկերության մասին է խոսքը, եւ իրեն պահում է այնպես, ինչպես ցանկանում է: Եթե անգամ Լաչինի միջանցքը բացվի, այն քաղաքական որոշում է լինելու, եւ Ալիեւը փորձելու է առավելագույն զիջումներ ստանալ: Լաչինի միջանցքի բաց կամ փակ լինելը քաղաքական հարթության մեջ պետք է դիտարկել նաեւ Հայաստանի ներքաղաքական դաշտում, որովհետեւ այս իշխանությունների պարագայում, եթե նույնիսկ միջանցքը ինչ-որ պահի բացվի, այն անընդհատ փակվելու է, անընդհատ մեզնից նոր զիջումներ են պահանջելու, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցներն էլ անընդհատ քարոզելու են, որ պետք է 120 հազարին զոհել, որպեսզի փրկեն 3 միլիոնին: Սա ներազգային ռասիզմ է, որ քարոզում են Փաշինյանն ու իր թիմակիցները, սա ներազգային թշնամանք է, եւ դա ամենավտանգավոր քայլերից է, որ այդպիսի հակադրություն են առաջացնում, այսինքն՝ հայաստանցի-ղարաբաղցի հակադրությունը, որը միշտ մեր թշնամիներն են քարոզել տեղեկատվական դիվերսիաներ կազմակերպելով, հիմա պաշտոնական մակարդակի է բարձրացել: Հետեւապես, Լաչինի միջանցքը ո՛չ Հաագայի դատարանով է բացվելու, ո՛չ էլ ինչ-որ տեխնիկական հարցերով, այդ հարցը քաղաքական հարթության մեջ է:

— Ընդդիմությունն այստեղ կարո՞ղ էր որեւէ բան փոխել, հնարավո՞ր էր իշխանության հետ կոմպրոմիսի գնալ:

— Մենք միջանցքի հետ կապված ԱԺ-ում մեր դիրքորոշումը ներկայացրինք, որին դեմ գնաց իշխող խմբակցությունը, որովհետեւ իրենք քանի որ դավաճանել են իրենց նախընտրական ծրագրին, իրենք չեն ուզում օգտագործել ինքնորոշման իրավունքի մասին ձեւակերպումներ: Իրենք չեն կարծում, որ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, կարծում են, որ կարող է այդպես լինել, իրենք հրաժարվում են Հայաստանի հանձնառությունից: 2021թ.-ի ընտրությունների ժամանակ իրենք մի նախընտրական ծրագրով են հանդես եկել, կորզել են քվե, հիմա անում են ճիշտ հակառակը: Ալիեւը երբ հայտարարում է, թե հայ ժողովուրդը ընտրել է Նիկոլ Փաշինյանին, հետեւաբար համաձայնել է անդադար զիջումների գնալ, ինքը սխալվում է, որովհետեւ  հայ ժողովուրդը չի ընտրել այդ ճանապարհը, այն Փաշինյանի ընտրությունն է, նա խաբել է հայ ժողովրդին հերթական անգամ, խաբել է, որ պայքարելու է «անջատում՝ հանուն փրկության» սկզբունքով Արցախի կարգավիճակի հարցը լուծելու ուղղությամբ: Նա խոստացել է պայքարել, որպեսզի նախկին ԼՂԻՄ տարածքները, նաեւ Շուշին, Հադրութը դեօկուպացվեն, խոստացել է Հայաստանի կողմից հանձնառություն, որ լինելու է անվտանգության երաշխավոր, ու եթե ենթադրենք, որ մաքուր ընտրություններ են տեղի ունեցել, ապա այդ քվեն նա ստացել է ա՛յս խոստումներով, մինչդեռ հիմա անում է ճիշտ հակառակը, այսինքն՝  արդեն լեգիտիմ չէ:

— Հասարակությունը չի՞ տեսնում այս ամենը, ինչո՞ւ չկա հասարակական ընդվզում:

— Կարծում եմ՝ մարդիկ ֆիքսել են, ու այդ պրոցեսները առարկայական տեսք պետք է ստանան, բայց այստեղ միայն հասարակության խնդիրը չէ, քաղաքական ուժերի խնդիրն է, բոլորը պետք է հետեւություն անեն: Բայց այն, որ լեգիտիմ չէ այս իշխանության վարած քաղաքականությունը, ակնհայտ է իրենց նախընտրական ծրագրից, իրենք խոստացել են մի բան՝ անում են հակառակը, ինչպես խաբեցին արագաչափերի, գազի, ջրի գնի, կարմիր գծերի եւ բոլոր այլ շատ հարցերում: Խաբել են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների հարցում, ասել են՝ նախապայմաններ չեն լինելու, հիմա իրենք էլ գիտեն, որ նախապայմաններ կան, Թուրքիան բաց խոսում է այդ մասին, իրենք ծպտուն չեն հանում ու գնում են այդ նախապայմանները բավարարելուն: Խաբել ասել են հայ-ռուսական հարաբերությունները  լինելու են ռազմավարական, մենք խորացնելու ենք այդ դաշինքային հարաբերությունները, բայց հիմա Նիկոլ Փաշինյանը փաստացի միացել է հակառուսական կոալիցիային ու հակառուսական քարոզչության առաջամարտիկն է Հայաստանում: Ավելին` հայտարարում է, որ ռուսական ռազմաբազան Հայաստանի անվտանգությանը սպառնալիք է:

— Այս ապառուսականացումը ինչի՞ կհանգեցնի, ի՞նչ վտանգներով է այն հղի Հայաստանի համար:

— ՀՀ գոյությունն այս պահին ապահովում են Ռուսաստանն ու Իրանը: Հակառուսական քաղաքականությունը եւ թշնամանքի այս մթնոլորտը, ինչպես նաեւ Արեւմուտք-Ռուսաստան հակամարտության կիզակետում հայտնվելը կարող է բերել Հայաստանի վերացման:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ



Բեռլինում «պատահաբար» այրվում է ՀՕՊ համակարգեր արտադրող գործարանը, որը պետք է Ուկրաինային զինամթերք տար (Տեսանյութ)Կիրանցում ճանապարհը բացել են, կարմիրբերետավորները՝ հեռացելԵթե այս ներկայացումը նայելուց հետո՝ ինչ-որ մեկը որոշել է մնալ հայրենիքում, կարելի է համարել այն ստացված. Բեգ-ՎանյանԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲԻՇՆԵՐԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ«Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասինԿիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն․ ՀՀ ՊՆԲացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում«ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՁՆԵՑ ՈՒ ԸՆԴՈՒՆՎԵՑ, ՑԱՎՈՔ ՉՀԱՍՑՐԵՑ ՎԱՅԵԼԵԼ ՈՒՍԱՆՈՂ ԼԻՆԵԼՈՒ ԲԵՐԿՐԱՆՔԸ». ՄԻՍԱԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ. դատախազը խուսափեց պատասխանից (տեսանյութ)Ասածս խնդրում եմ ընդունեք լուրջ, աղերսաբար խնդրում եմ... Նաիրա ԶոհրաբյանՄինչ ԱԺ-ում թեժ է, ՔՊ-ական Լուլուն ինտերնետով հագուստ է ընտրումՀայ փոքրիկները օգնեցին ռուս դերասանին «գործն ավարտին հասցնել»Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾԴատախազը վարչության պետին ազատել է գործից՝ Աշոտյանի գործովԿեցցեն սակավաթիվ խիզախները, ովքեր այս ճակատագրական օրերին համարձակվեցին կանգնել Նիկոլի հեռացման խրամատում. Չախալյան Արցախցին ընդդեմ Սոցապ նախարարությանՍիրահարվել եմ Երեւանին... Իմ սիրտն արդեն ձեզ հետ է. Նիկոլայ ԲալոբանԹուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում. ՊՆ ղեկավարԱդրբեջան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենըԹուրքիան հայտարարեց Իսրայելի հետ առևտրի դադարեցման մասինMI6. Ռուսական բանակի պլանավորում է շրջապատել Կոնստանտինովկան և ՍլավյանսկըՏարադրամի փոխարժեքները մայիսի 3-ինՈստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել ԿիրանցՕրվա խորհուրդ. Մայիսի 3Լեո Նիկոլյանի վիճակը կրիտիկական էԳտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. պատգամավոր (տեսանյութ)ՓՐԿԵՑ ԾԱՌԱՅԱԿԻՑՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ, ՑԱՎՈՔ ԻՆՔԸ ՉՓՐԿՎԵՑ.. ՀԵՐՈՍ ՍԵՐԳԵՅ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻսպանիայի ևս մեկ քաղաք ճանաչեց Հայոց ցեղասպանությունըԶախարովան զգուշացրել է ԼոնդոնինՀերոսների համար չի կարելի ողբալ, հերոսներին պետք է փառաբանել․ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԻնձ համար  միայն ընտանեկան կյանքը շատ փոքր տարածք է. ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՎրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցիցԱրդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել Քոչարյանի գործով դատավորի նկատմամբՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ»Ռուսական զորքերը մտել են Նիգերի ավիաբազա, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը. Reuters.«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ ԶաքարյանըՈւկրաինայի երկնքում տարօրինակ փայլատակող օբյեկտ է ֆիքսվել (Տեսանյութ, Ֆոտո)Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»«Նոր սարսափելի զենք». Ռուսաստանն ունի «Դրակոն». WeltՌուսական բանակը ճեղքել է Ուկրաինայի պաշտպանությունը ՈւրոժայնոյեումԱրտերկիր փախած ռուսները վերադառնում են. Bloomberg.Հեռացնե՛նք Նիկոլին. Փաշինյանի ավտոշարասյունն անցավ «Կամք»-ի ամոթանքների ներքոԼուկաս Սելարայանը` գոլի և գոլային փոխանցման հեղինակ(տեսանյութ)Սպերցյանն ու Տիկնիզյանը` ՌՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդԼավ ենք արել, ֆիզիկական ուժ ենք կիրառել. փոխոստիկանապետը՝ լրագրողինՀրատապ. Լեո Նիկոլյանի համար շտապօգնություն են կանչելՌուսական կողմի վերահսկողության տակ է անցել նոր բնակավայրԱմոթ չե՞ք զգում, որ ադրբեջանցիները Փաշինյանի եթերի տակ գրում են կեցցե Նիկոլն ու ՀՀ ոստիկանությունըԵրևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածությունը առաջընթաց է խաղաղության օրակարգում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода