Iravunk.com | «Ինչ անել» չիմանալու ճգնաժամ է... Ուժեղ հարված ենք տալու իշխանությանը. Չախալյան
Հուսիթիները ոչնչացրել են Բիրտինայային պատկանող հերթական նավը (Տեսանյութ) Ռուսաստանը խոշոր հարձակման է նախապատրաստում մայիսի վերջին կամ հունիսին. Financial Times Մեր հերոսական ժողովրդին անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին «Սահմանապահը, որ կանգնի դուք անվտանգ կլինեք, բայց կարող է՝ մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ»․ պատգամավորը մեջբերեց Փաշինյանի խոսքերը.Aysor.am Այսօր հակառակորդը ադրբեջանական Մազամ (Məzəm) գյուղի կողմից մուտք է գործել Ներքին Ոսկեպար Հանդիպում չի կայանա․ Փաշինյանը չի մեկնելու Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub «Դավաճանը հայրենիք է հանձնում»․ ակցիա՝ Օպերայում, ներկա է նաև Տիգրան Ավինյանը (տեսանյութ) ԽՍՀՄ քարտեզներով 4 գյուղը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին․ Արդարադատության նախարարության պարզաբանումը Հրատապ. հավաքվում ենք Կառավարության շենքի մոտ` աջակցելու կիրանցիներին. «Կամք» Նիկոլը հող է նախապատրաստում՝ Իլհամի հրահանգը կատարելու համար.Yerevan Times

«Ինչ անել» չիմանալու ճգնաժամ է... Ուժեղ հարված ենք տալու իշխանությանը. Չախալյան

Տեսանյութեր

«Իրավունք TV»-ի տաղավարում հյուրընկալել ենք «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր, «Զարթոնք» կուսակցության ԳՄ անդամ ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻՆ:

«ՍՐԱՆՔ ԱՎԵԼԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՆ ՈՒ ՈՉ ՄԻ ԲԱՆԻ ԱՌԱՋ ԿԱՆԳ ՉԵՆ ԱՌՆԵԼՈՒ»

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրայինի եթերում հայտարարեց, որ ապաշրջափակման դեպքում` Հայաստանի տարածքում  սահմանային վերահսկողությունն ամբողջությամբ իրականացնելու են միայն հայկական ծառայությունները: Սա ակնա՞րկ էր, որ եթե հաջողացնեն մինչեւ տարեվերջ ստորագրել, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիրը», հաջորդիվ հեռացնելու են Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազան:

— Սա ակնարկ չէր, մարդիկ ծրագիր են իրականացնում: 2018 թվականին իրենց բերել են, որպեսզի այն իրականացնեն: Երբ 2018-ին եկա Հայաստան ու սկսեցի այս ռեժիմի դեմ պայքարել, այդ օրվանից բարձրաձայնում եմ, որ այս մարդկանց խնդիրը Հայաստանը հակառուսականության դաշտ տանելն է: Այս մարդկանց բերել են իշխանության արտաքին ուժերը եւ ներքին խաղացողները, որպեսզի ուղղակի եւ անուղղակի ձեւով օգնելով` հասցնեն իրենց նպատակին: Իսկ նպատակը Արցախի հանձնումը չէ: Արցախի հանձնումն ընդամենն այս մեծ ծրագրի բաղադրիչներից մեկն է, որովհետեւ առանց  Արցախի հանձնման, իրենք չեն կարողանալու Հայաստանում հակառուսականության մեծ ալիք ձեւավորել եւ ռուսներին տարածաշրջանից հանել: 2020 թվականին էին իրենք ուզում այս ամենն ավարտեին, բայց հուրախություն մեզ եւ, ցավոք սրտի, իրենց, ամեն դեպքում, մեր ռազմավարական դաշնակիցները, ճիշտ է, ուշացած, սակայն հասկացան` ինչ է տեղի ունենում  եւ Արցախի գոնե վերջին կտորները կարողացան փրկել: Այդպիսով` 2020 թվականին այդ ծրագրի իրականացումը չհաջողվեց, բայց իրենք այնպես չէ, որ նահանջել են կամ հրաժարվում են իրենց ծրագրերից: Հիմա էլ նպատակաուղղված գնում են այդ ծրագրով եւ Արցախի հանձնումն էլ գցելու են ՌԴ-ի վրա: Մարդիկ կան, ասում են՝ անհնար է այդպիսի բան լինի, հիշեցնեմ Միխայել Սահակաշվիլու օրինակը, որը կարողացել է նմանատիպ ծրագիր իրականացնել Վրաստանում եւ հաջողել է: Իսկ սրանք ավելի վտանգավոր են ու ոչ մի բանի առաջ կանգ չեն առնելու, իրենց նպատակին հասնելու համար ամեն քայլի դիմելու են: Այնպես որ, այս դեպքում ակնարկ ասելը շատ մեղմ է, այլ բան է, որ մեր քաղաքական, մասնավորապես` ընդդիմադիր դաշտը կա՛մ չի ուզում տեսնել, կա՛մ էլ մեծամասնությունը հենց այդ նույն խաղի մեջ են: Ոչ ոք հարց չի տալիս` ինչո՞ւ Նիկոլի ձեռքից չբռնեցին` Արցախը հանձնելու ժամանակ:

— Բայց չէ՞ որ արեցին, ինչ կարող էին, եղան ե՛ւ բողոքի ակցիաներ, հանրահավաքներ…

— Ռուսի ասած` после обеда горчицы не надо: 2020 թվականի հոկտեմբերի 6-ին կարող էին Նիկոլին կանգնեցնել, երբ Հայրենիքի հանձնում էր տեղի ունենում: Թշնամին հարձակվել, կոտորում է, ի՞նչ միտինգներ, միտինգներով հարցերը չեն լուծվում: Օրինակ, «Կամքը» շատ միտինգներ է կազմակերպել, ինչո՞ւ ոչ մեկը հարց չի տալիս, թե ինչու պատերազմից հետո նախաձեռնող հանդես չի գալիս, այլ միայն մասնակցում է: Որովհետեւ խաղաղ պայմաններում են միտինգներով հարց լուծում, մինչդեռ  Հայաստանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո՝ պատերազմական իրավիճակի մեջ է: Պատերազմը չի ավարտվել, այսօր ինչ տեղի է ունենում, պատերազմի կանոններով է: 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթուղթը ո՛չ Փաշինյանը, ո՛չ Ալիեւը չեն հարգում, իրենք իրենց խաղն են առաջ տանում:

«ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՐԱԽՆԵՐԸ ԲԱՑ ԿԱՆԳՆԱԾ ԵՆ, ՈՐ «ՀԱՄՓ» ԱՆԵՆ»

— Ամեն դեպքում, Նիկոլ Փաշինյանն ասում է, որ եթե  այն, ինչ-որ ուզում են անել, ստացվի, մենք պատմության մեջ առաջին անգամ կստանանք կադաստրի վկայական: Ի՞նչ կասեք այս մասին:

Իրենք կարող են տարբեր նպատակներ  հայտարարել, բայց ծրագիրը մեկն է՝ էլի եմ ասում` Հայաստանը տանել հակառուսականության դաշտ եւ այդպիսով վերացնել հայկական պետությունը աշխարհի քարտեզից: Ցանկացած գիտակից մարդ հասկանում է, որ ՀՀ-ն եթե  հանկարծ մտավ հակառուսականության դաշտ, ինչպես Ուկրաինան, գոյատեւելու ոչ մի շանս չունի: Ընդ որում` եթե անգամ հարեւան պետությունները մեզ կուլ տալու ցանկություն չունենային: Մինչդեռ Թուրքիան եւ Ադրբեջանը երախները բաց կանգնած են, որ «համփ» անեն ու անպաշտպան թողնեն Հայաստանին: Չի կարելի գառան մորթի հագած գայլի խոստումներին հավատալ եւ գնալ ընկնել երախը: Ի դեպ, Արցախի հանձնումն ավարտելուց հետո` հաջորդ փուլում մեկ միլիոնից ավել ադրբեջանցի բերելու են բնակեցնեն ՀՀ-ում, այնուհետեւ թուրքերն են գալու այստեղ ապրեն: Մեր «յուղոտ» օլիգարխներն էլ, որոնք հիմա էշի ականջում քնած են, մենակ փող են աշխատում,  իրենց բիզնեսները,  հանքերը ծախելու են նրանց ու հայտնվելու ենք Պաղեստինի վիճակում:

— Արցախի հետ կապված` ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը համեմատություն էր արել Ջավախքի հետ, թե` այո, Արցախում ապրում են հայեր, բայց հայեր ապրում են նաեւ Ջավախքում, Գլենդելում, Ավստրալիայում…

Արցախը համեմատելը Ջավախքի հետ, առնվազն անգրագիտություն է: Սա հանցավոր համեմատություն է, եւ իրենք գիտակցաբար են անում, բայց այն ոչ մի  աղերս չունի իրականության հետ: Ջավախքի խնդիրը բոլորովին այլ է, իսկ արցախահայությանը՝ լրիվ այլ: Վրաստանը եւ վրաց ժողովուրդը երբեք ջավախահայությանը ցեղասպանելու, նպատակ չի ունեցել` լինի կրոնական, թե այլ միտումով: Այո՛, հայ-վրացական լարումներ եղել են, բայց այն, այսպես ասած, ավելի կենցաղային է եղել, բայց ոչ երբեք ցեղասպանվելու վտանգ: Իսկ արցախահայությունը միշտ ցեղասպանվելու վտանգի առաջ է եղել: Ինչո՞ւ 88-ին սկսվեց շարժումը, առաջացավ ինքնորոշման հարցը,որովհետեւ մինչեւ այսօր Արցախը ցեղասպանվելու վտանգի առաջ է: Ինչպե՞ս կարելի է այդ երկու հարցը մի հարթության վրա դնել: Արցախում զենքը ձեռքին մարդիկ պայքարել են, պետական ինստիտուտներ են ստեղծել, որպեսզի չցեղասպանվեն:

«ԱԽՐ ՄԵՆՔ ՄԻՇՏ ՈՒՇԱՑԱԾ ԵՆՔ. ԱՅՆ, ԻՆՉ ՊԵՏՔ Է ԱՐՎԵՐ 2018-ԻՆ, ՀԻՄԱ Է ԱՐՎՈՒՄ»

— Դուք նշեցիք, որ պատերազմական պայմաններում միտինգներով հարց չի լուծվում: Այդ դեպքում` ինչպե՞ս պետք է դուրս գալ ստեղծված իրավիճակից:

— Կոպիտ եմ ասում, բայց այս իրավիճակից իրապես դուրս գալ ցանկացող մարդկանց շատ քիչ եմ հանդիպել Հայաստանում: Դրա մասին խոսողներ շատ կան, Ֆեյսբուքում գրառումներ անողներ` եւս: Հիմա տասնյակներով շարժումներ են ստեղծվում, սնկի պես աճում են, եթե դրանք 2018-ին ստեղծվեին, էլի կարելի էր ընկալել` այն ժամանակվա մարտահրավերների համատեքստում: Ախր մենք միշտ ուշացած ենք. այն, ինչ պետք է արվեր 2018-ին, հիմա է արվում: Երեւի 2028 թվին էլ կարվի այն, ինչ պետք է հիմա արվեր: Բոլորին բարի երթ եմ մաղթում, բայց նաեւ ուզում եմ շեշտել, որ անունները փոխելուց` ամանումը չի փոխվում: Եթե դու էությամբ վախկոտ ես, ո՛չ կամքի ուժ ունես, ո՛չ  Հայաստանն ես սիրում, ի՞նչ անուն ուզում ես դիր շարժմանդ ճակատին, դրանից ոչինչ չի փոխվում: Եթե դու վճռականություն չունես արմատական քայլ անելու, ինչ ուզում ես գրի: Սա Արեւմուտքի ձեռագրերից է, իրենք մեր արժեքները վերցնում են եւ վարկաբեկում, ինչպես, օրինակ` «Սասնա ծռեր» անունը:

— Հիմա կարկառուն սորոսականներ կան, որոնք ավելի բարձր են ազգային արժեքներից խոսում: Որքանո՞վ եք հավատում, որ այս մարդիկ փոխվել են:

— Ես չեմ հավատում: Անկեղծ ասած, երբ Հայաստան եկա շատ էին այդ հարցադրումները տալիս, թե ինչպես կարող է մարդ առանց փողի ու շահի, հայրենիքը սիրի: Միշտ զարմանում էի, թե ի՞նչ են խոսում: Հիմա 4-5 տարի ապրելով Հայաստանում` հասկանում եմ, թե սովորական մարդկանց մեջ ինչու է առկա այս հարցադրումը: Այդ հարցադրումը լեգիտիմ է եղել, ուղղակի, ինձ համար է օտար եղել, թե ինչպես կարող է նման հարցադրում լինել: Նույն լիբերալություն քարոզողներն առնչություն չունեին ազատական գաղափարների հետ, իրենք, ուղղակի, իրենց դեր էր տված, որը խաղում էին: Հիմա էլ այդ մարդկանց դեր են տվել, որ հայրենասեր խաղան, խաղում են: Մի զարմացեք, որ վաղն էլ Նիկոլը սկսի հայրենասեր խաղալ: Կարող է մի օր արթնանա եւ ասի` վերջ, Նախիջեւանն էլ եմ պահանջում: Սցենարով ամեն մեկն իր խաղը խաղում է: Պարզապես, վատն այն է, որ երկիր ենք կորցնում` Արցախն են հանձնում, Երեւանն է վտանգի տակ: Ինչքան էլ շատերին թվա սա վերացական, բայց եթե մի քանի տասնամյակի կտրվածքով նայենք` Երեւանը հարվածի տակ է: Եվ ընդհանրապես` այս տարածաշրջանում մնալ-չմնալու խնդիր ունենք: Այսօր «ի՞նչ անել» չիմանալու ճգնաժամ է: Տարբեր քաղաքական հարթակներ են ստեղծվում, որոնք բոլորն իրար նման են նրանով, որ ոչ ոք պատկերացում չունի` ի՞նչ են անելու, ի՞նչ պետք է անել: Այն սպառնալիքները, որոնք մեր առջեւ ծառացած են, անգամ դա լավ չեն պատկերացնում, ուր մնաց պատկերացնեն, թե ինչպես պետք է հաղթահարենք այդ սպառնալիքները:

— Ասում են, որ չեն բացահայտում իրենց մարտավարությունը, նախ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնել, հետո` կասեն, թե ինչ է պետք անել:

— Ինչի՞ մասին է խոսքը: Նիկոլ Փաշինյանին կարելի է հեռացնել` ընդհանրապես այդ մասին չխոսելով եւ հակառակը` կարելի է անվերջ իշխանության պահել` անվերջ նրա հեռացման մասին խոսելով: Մենք երեք տարի է` ականատեսն ենք երկրորդ տարբերակին, որ անվերջ Նիկոլ Փաշինյանի հեռացման մասին խոսելով` պահում ենք իշխանության: Մինչդեռ կարող էինք հասնել նրան, որ մի օր առավոտ արթնանայինք, եւ նա այլեւս իշխանությունում չլիներ: Անկեղծ ասած, ես մեծամասնությանն այլեւս չեմ հավատում, ովքեր ասում են` Նիկոլ Փաշինյանին ուզում ենք հեռացնել: Նիկոլ Փաշինյանին ուզենային հեռացնեին, արդեն վաղուց հեռացրած կլինեին: 2020 թվականի նոյեմբերի 9-ին նա արդեն հեռացել էր, խնդրելով-աղաչելով բերեցին հետ, մի՛ խոսացրեք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.



Հուսիթիները ոչնչացրել են Բիրտինայային պատկանող հերթական նավը (Տեսանյութ)Ռուսաստանը խոշոր հարձակման է նախապատրաստում մայիսի վերջին կամ հունիսին. Financial TimesՄեր հերոսական ժողովրդին անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին Հրայր Կամենդատյանն առաջարկում է գնալ տեղական հանրաքվեի Անելու եմ ամեն ինչ` Հայաստանի հավաքական վերադառնալու համար. Բայրամյան«Սահմանապահը, որ կանգնի դուք անվտանգ կլինեք, բայց կարող է՝ մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ»․ պատգամավորը մեջբերեց Փաշինյանի խոսքերը.Aysor.amԱյսօր հակառակորդը ադրբեջանական Մազամ (Məzəm) գյուղի կողմից մուտք է գործել Ներքին ՈսկեպարՀանդիպում չի կայանա․ Փաշինյանը չի մեկնելու Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub«Դավաճանը հայրենիք է հանձնում»․ ակցիա՝ Օպերայում, ներկա է նաև Տիգրան Ավինյանը (տեսանյութ)ԽՍՀՄ քարտեզներով 4 գյուղը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին․ Արդարադատության նախարարության պարզաբանումըՀրատապ. հավաքվում ենք Կառավարության շենքի մոտ` աջակցելու կիրանցիներին. «Կամք»Նիկոլը հող է նախապատրաստում՝ Իլհամի հրահանգը կատարելու համար.Yerevan Times«Կյանքում ամենադժվար բանն ինձ համար ընտրելն է». Աննա Մանուչարյանի ֆոտոշարքըՀայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է թվով 35 սահմանային սյունԵվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի ՀայաստանՄիրզոյան-Բայրամով բանակցություններում մենք, որպես միջնորդ, հանդես չենք գալու. Ղազախստանի ԱԳՆԺերար Դեպարդյեն ձերբակալվել էԱյսօր մահացած մարզական լրագրողը Սուրեն Բաղդասարյանի թոռն էՏավուշից բնակիչներ են բերվել Երեւան` Փաշինյանի հետ փակ հանդիպման համար. աղբյուրԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈնց պատժել մարդկանց, ովքեր ասում են՝ ՔՊ-ն հող է հանձնում․ Արփի Դավոյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ)Սի Ծինփինը մայիսի 5-10-ը կայցելի երեք երկիրՀայաստանը ոստիկանական պետություն դառնալու շեմին է. իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան (տեսանյութ) Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ ԴանիելյանԿադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան համալսարանի համակարգողԱնունով, կայքերով, իրենց կուսակցությամբ, ղեկավարով զրպարտելու համար պատասխան են տալու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետՆշյալ անձը Բագրատ Սրբազանին մեղադրում է «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ․ հաղորդում է ներկայացվելԵս ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ)Կամո Ունանյանի հերթական սպորտային հաղթանակը ԳերմանիայումՓաշինյանը տիկին նախարարին ժամանակ է տվել. Բացառիկ մանրամասներՎարդան Ղուկասյանի նամակը՝ ԱՄՆ դեսպան Քրիստինա ՔվինինՀայկական պարը սփյուռքում միջոց է՝ հայ երիտասարդներին համախմբելու. Ֆելիքս ԳրիգորյանԱլիևը հասկանում է՝ ձեռքբերածը կարող է կորցնել. պատերազմը չի ավարտվել ո'չ 2020-ին, ոչ 2022թ-ինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԱդրբեջանից կրկին կոչ են անում ՀՀ-ին համագործակցել անհայտ կորածների հետ կապված հարցումՄիայն անիրատես մարդիկ կարող են մտածել, որ Հայաստանը կդիմի ինքնասպանական քայլի՝ փորձելով խարխլել ռուսական շահերը տարածաշրջանում. ԵՄ-ում ՀՀ դեսպանՀայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում«Մի մատով 2 աչքդ կհանեմ»․ երեխային վիրավորել է դասղեկը՝ ըստ մորաքրոջԴատախազությունը Ռոբերտ Քոչարյանից պահանջում է 25 միավոր անշարժ գույք, ավելի քան 35 մլրդ դրամԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 29-ինՎԹԱՐ. Մյասնիկյանի պողոտան այս պահինՄայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. ՍուրենյանԻ՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ինչու՞ էր նա խոսում ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին հեռախոսովԼույս չի լինիUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներումԵս ոչ սև եմ, ոչ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին (տեսանյութ)«Լավ, տոնդ փոխի այ տղա», «Հանգստացեք, արա». Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ էՕրվա խորհուրդ. Ապրիլի 29
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода