«Իրավունք». Նախկին քաղաքապետը 10:0 է անում Ավինյանի տքնաջան փիառին
ՆերքաղաքականՊարզվում է՝ Նիկոլ Փաշինյանի խորհրդական դարձած, Երեւանի նախկին քաղաքապետ ՀՐԱՉՅԱ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ երբեմն կարելի է տեսնել մետրոյում երթեւեկելիս:
Մինչ Երեւանի փոխքաղաքապետ, ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու դարձած Տիգրան Ավինյանը ջանք ու եռանդ չի խնայում, որ մի քիչ սիրվի երեւանցիների կողմից, «Իրավունքի» աչքից չի վրիպել այն, որ Հրաչյա Սարգսյանը Ջեյմս Բոնդի ոճով իջնում է մետրո, ողջունում բոլորին, արժանանում ժպիտիների եւ հատուկ ուշադրության:
Ի դեպ, այս հարցում Հրաչյա Սարգսյանին կարող է նախանձել ոչ միայն Տիգրան Ավինյանը, այլ կառավարության ողջ կազմը: Չէ որ նախկինում մետրո նստելով՝ փիառվող ՔՊ-ականները հիմա անգամ երազում չեն կարող նման ռիսկի դիմել, հաշվի առնելով հանրության՝ օր օրի խորացող բացասական վերաբերմունքն իրենց նկատմամբ: Իսկ այս դեպքում ո՞րն է Հրաչյա Սարգսյանի առավելությունը, եթե նա շարունակում է հավատարիմ մնալ Փաշինյան Նիկոլին: Թերեւս այստեղ որեւէ գաղտնիք չկա, որովհետեւ մետրոյով երթեւեկողներից մի զանգված այդպես էլ տեղը չի բերում՝ ասելով. «Ախր դեմքը շատ ծանոթ ա, բայց ո՞վ ա»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ