Մենք գտնվում ենք հոգեբանական պատերազմի մեջ. Կարինե Նալչաջյան
ՀասարակությունՀոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԻ գնահատմամբ` տպավորություն է, որ մեզ տարբեր կողմերից քարոզչական թիրախ են դարձրել, եւ մենք հոգեբանական իմաստով այսօր շատ բարդ վիճակում ենք գտնվում:
— Շատ եմ ասել ու ավելորդ չեմ համարում մեկ անգամ եւս կրկնել, որ մենք գտնվում ենք հոգեբանական պատերազմի մեջ, իսկ հոգեբանական պատերազմի զենքերն անտեսանելի են ու հենց սրանով են վտանգավոր: Դրանք իրենց մեջ կարող են պարունակել ինչ-որ գայթակղություն: Տեսեք, այսօրվա իշխանության դագաղների հեղափոխությունը ինչո՞վ եկավ, գեղեցիկ խոսքերով: Ու մարդկանց մեղադրել չի կարելի, որովհետեւ այնքան լավ բաներ էին խոստանում: Իսկ Նիկոլի լեզուն բավականին ճարտար է, նա կարողանում էր համոզել: