Iravunk.com | POSTNIKOL. Ի՞նչ անել` ազգ մնալու համար. (Մաս երկրորդ). Արմեն Աշոտյան
Եթե ինչ-որ մեկին թվում է իրեն չի հասնելու, չարաչար սխալվում է Կիրանցում տեղի ունեցածով Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցում է Ալիևին իր հավատարմությունը Աստղագուշակ` մայիսի 2-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ո՞վ ա էդ Փաշինյանը, մենք տենց մարդ չենք ճանաչում, սրանք ազգի թշնամի են, հող են տալիս Կյանքիդ մեռնեմ, նկարի, մեր էս հողերում վերջին անգամ կոֆե ենք խմում. Կիրանցում գերլարված իրավիճակ է Կիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվել Օրվա խորհուրդ. Մայիսի 2 «Հրապարակ». Բագրատ սրբազանը չի նահանջում, շարժումը պետք տեղափոխվի Երեւան Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»

POSTNIKOL. Ի՞նչ անել` ազգ մնալու համար. (Մաս երկրորդ). Արմեն Աշոտյան

Հրապարակախոսություն

Նախորդ հոդվածում հիմնավորել էի, թե ինչու «ի՞նչ անել» հարցից առաջ հարկ է պատասխանել «ո՞վ ենք մենք» և «ի՞նչ ենք ուզում» հարցերին:

Այսօր կփորձեմ անդրադառնալ դրանցից առաջինին:

Կարող է թվալ, որ այն շատ պարզ հարց է, և, վստահաբար, ձեզնից յուրաքանչյուրը սահուն կշարադրի իր պատկերացումները: Իրոք որ, տարբերակների պակաս չի լինի` անկեղծ-զգացմունքայիններից մինչև մեր պատմությունը ռաբիսության աստիճանի պարզունակացնող կենցաղային, մեծամիտ պոռոտախոսությունից՝ մինչև հռչակագրային-իրավական:

Սակայն նման ձևակերպումներն ընդամենն ընդգծելու են հարցադրման արդիականությունը և մնալու են հաջորդ տրամաբանական հարցի տակ. բա եթե գիտենք` ով ենք, և այդքան լավն ենք, ինչո՞ւ ենք այս օրին:

Ակնհայտ է, որ վերջին 30 տարիներին ձուլվող գաղափարական հիմքը նպատակային քայքայման է ենթարկվում: Վարկաբեկվում են, վերացվում, մղվում երկրորդ պլան, էրոզիայի ենթարկվում, անգամ վնասակար են հռչակվում մեր ազգային-քաղաքական ինքնուրույն բազմաթիվ հենասյուներ` Արցախյան շարժում, Առաքելական եկեղեցի, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում, ավանդական ընտանիք, ազգային մշակույթ, ուժեղ բանակ և այլն:

Պատահական չէ, որ Ադրբեջանի նախագահը 44-օրյա պատերազմից հետո բազմիցս հայտարարել է, որ իր հիմնական ձեռքբերումն է համարում հայության գաղափարական քայքայումը, ինչը իրականացրել և իրականացնում է Հայաստանի գործող վարչախմբի անմիջական մասնակցությամբ:

Այո, Հայաստանում ստեղծված ճգնաժամը քաղաքական չէ, այլ արժեհամակարգային է, բարոյահոգեբանական է, քաղաքակրթական է: Ցանկացած կենդանի մատերիային բնորոշ «դեպի լույս» ձգտումն ու շարժումը մեզ մոտ խախտվել է, քանզի իրական լույսն անջատել են և արհեստականորեն ստեղծված խավարում փորձում են վառել կեղծ լույսեր, ֆեյք ուղենիշներ, որոնք իրականում թակարդ են, որոգայթներ, այլ ոչ թե ազգին հույս, ջերմություն և ապրելու էներգիա տվող աղբյուրներ:

Վերջերս աղմուկ էր հանել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի այն գնահատականը, ըստ որի՝ Ուկրաինան արևմտյան զենքի համար մարտական փորձադաշտ է: Մեզ հետ կատարվողը էլ ավելի սարսափելի է. մենք վերածվել ենք ճագարների` սոցիալական ճարտարագետների համար: Կարծես մի հսկայական փորձարկում է արվում, թե ինչպես կարելի է մի ամբողջ ազգի հավաքական ինքնությունը ենթարկել դեկոնստրուկցիայի և այն փոխարինել նոր վարքականոնային և արժեհամակարգային օպերացիոն համակարգով: Իհարկե, հայերը միակը չեն, ում վրա կիրառվում են սոցիալական ինժեներիայի սխեմաները, որոնց նպատակն է զանգվածային գիտակցության փոփոխությունը: Սակայն, եթե հետսոցիալիստական տարածքի էթնոսների վերաֆորմատավորումն իրականացվել է «ազգայնականացման» մոդելով, ապա հայերի (գուցե նաև՝ սերբերի) պարագայում կիրառվում է ապազգայնացման տարբերակը` իր բոլոր դրսևորումներով:

Հայ ազգի դեմ իրականացվող այս լայնածավալ սողացող պատերազմում կարևոր տեղ է զբաղեցնում նաև ազգի կենցաղավարությունից դարերի ընթացքում ծնված չգրված օրենքների, վարքականոնների, ավանդույթների վերացումը: Ավելին, մեզ համառորեն փորձում են համոզել, որ մենք ազգովի սխալ են ապրել, և ոչ միայն՝ վերջին 30 տարիներին, այլ ընդհանրապես:

Սխալ էր ամեն ինչ. Քրիստոնեություն ընդունելը, էպոս ստեղծելը, ազատության համար կռիվ տալը, մշակույթն ազգային պահելը, մեծին հարգելը, Շուշին ազատագրելը, Արարատը սրտում պահելը, ցեղասպան ոճրագործներին պատժելը, և այլն:

Մանիպուլյացիոն սխեման պարզ է: Մեզ փորձում են «սխալ հանել», որ մեղքի զգացում առաջացնեն, հետո «մեղքերի» տակ տվայտվող ազգին ցույց տան «փրկության ճանապարհը», ու այդպես ոչխարացնելով` տանեն մեզ դեպի պատմության ձորը ու վերջնականապես գլորեն անդունդը: Որովհետև այս սատանեական ծրագրի իրական տերերը մտահոգված են ոչ թե նրանով, որ մենք «սխալ ենք ապրում», այլ նրանով, որ սխալ է այն փաստը, որ մենք մինչև հիմա ապրում ենք:

Հայ ժողովրդի պատմությունն ունի օրինակներ, երբ իր համար դաժան օրերին նա գտել է ներուժ բանաձևելու «ով ենք մենք» հարցի պատասխանը: Օրինակ, հայ-պարսկական պատերազմների ժամանակ այն գտել է հավատքի մեջ, իսկ ցեղասպանությունից հետո Գարեգին Նժդեհը մշակել և հղկել է Ցեղակրոնության ուսմունքը: Հիշատակված երկու օրինակներն էլ կարող են խիստ արժեքավոր նյութ հանդիսանալ մեր խարխլված ինքնության վերանորոգման համար, սակայն նրանցից ոչ մեկը, ցավոք, սպառիչ դեղատոմս չէ այս իրավիճակում:

Քրիստոնեությունը, անշուշտ, հայկական ինքնության կարևորագույն բաղադրիչներից մեկն է եղել մշտապես և պետք է շարունակի կատարել այդ առաքելությունը ազգի հոգևոր բարոյագիտական նորմերը պահպանելու և վերականգնելու հարցում: Բայց հարկ է խոստովանել, որ քրիստոնեությունը՝ որպես ՈՒՍՄՈՒՆՔ, քաղաքական չէ` ի տարբերություն աբրահամիկ մյուս երկու կրոնների` հուդայականության և իսլամի: Հուդայականության մեջ կարմիր թելով անցնում է «Ավետյաց երկրի», այն է` Հայրենիքի սյուժեն, իսկ իսլամը հոգևորի միջոցով աշխարհիկ իշխանության ցայտուն էլեմենտներ ունի: Ուստի քրիստոնեությունը «ով ենք մենք»-ի անհրաժեշտ, բայց ոչ բավարար բաղադրիչն է: Ինչ վերաբերում է Նժդեհին, ապա, իմ կարծիքով, իր ժամանակների համեմատ մենք էլ ավելի վատ վիճակում ենք, որքան էլ պարադոքսալ դա հնչի: Երբ Նժդեհն աշխատում էր իր ուսմունքի վրա, Հայաստանը, թեպետ անդամահատված, դեֆորմացված, կրճատված, այնուհանդերձ ֆիզիկական գոյության վտանգի տակ չէր, քանզի գտնվում էր Սովետական Միության ներսում, յուրահատուկ գեոպոլիտիկ կյուվետում (բժշկական սարք, որի մեջ պահպանում են թերհաս, հյուծված, թուլացած երեխաներին, որոնք ունակ չեն ինքնուրույն պահպանել սեփական կենսագործունեությունը): Այնինչ արդի վիճակը մեզ մի կողմից՝ ստիպում է դիմակայել ահագնացող գոյութենական սպառնալիքներին, մյուս կողմից` վերագտնել սեփական ազգային «ես»-ը:

Որքան էլ հեգնական հնչի այսօրվա իրականության ֆոնին, սակայն գրեթե աքսիոմատիկ է, որ քաղաքականությունն անհնար է տարանջատել բարոյականությունից: Մարդկության պատմությունը լի է օրինակներով, թե ինչպես է բարոյականից զուրկ քաղաքականությունը կործանել պետություններ և ազգեր: Բայց մենք պատմական էքսկուրսների կարիք չունենք, որովհետև ապրում ենք հենց այդպիսի իրականության մեջ. Փաշինյանի կողմից իրականացվող, ամբողջությամբ բարոյական օրենքներից զուրկ քաղաքականությունը մեզ հասցրել է այս աղետին:

2018-ի էյֆորիան և 2020-ի ցավը կարծես կոնտրաստային ցնցուղ լինեին հայ ժողովրդի համար` տաք և սառը: Հայտնի է, որ միջավայրի նման ծայրահեղ տարբեր ազդեցությունների պարագայում մարմինները կամ ճաքում են ու փշրվում, կամ կոփվում են և ավելի ամուր դառնում: Մեզ փորձում են տանել առաջին տարբերակով,  բայց մենք ունենք շանս այս կոնտրաստային ցնցուղի տակից դուրս գալ ոչ թե փշրված, այլ առավել պինդ և կարծրացած: Եվ այդ ճանապարհով գնալու համար մենք պարտավոր ենք սովորել նորից վստահել իրար` անկախ բոլոր տարաձայնություններից, նախընթաց զարգացումներից և այլ երկրորդական բաժանարար գործոններից:

Մարդը, ի թիվս այլ բնութագրիչների, կենդանի օրգանիզմներից տարբերվում է ևս մեկ առանձնահատկությամբ. Նա բնազդային կախյալություն ունի իր բնակության վայրից, բնակման արեալից: Եվ այդ բնազդային կախյալությունը՝ փաթեթավորված պատմության, մշակույթի, հավատքի և կենցաղավարության սավանների մեջ, ստանում է սեր առ Հայրենիք` հայրենասիրություն ձևակերպումը ու գալիս է լրացնելու այլ սերերի շարքը` սեր սեփական անձի նկատմամբ, եղբայրական սեր, մայրական սեր, ռոմանտիկ սեր, սեր առ Աստված:

Հնարավոր չէ այս սերերի շարքից հանել հայրենասիրությունը և կարծել, որ ունակ ես սիրո մնացած դրսևորումներին: Կարող ես չսիրել Հայրենիքդ, բայց դա նշանակում է, որ ոչինչ և ոչ մեկին սիրելու ունակ չես: Սերը Հայրենիքի նկատմամբ ամենաունիվերսալն է ցանկացած հասարակության համար, քանզի բոլոր մյուս սերերի օբյեկտը տարբեր է, անգամ աստվածները հասարակության ընկալումների մեջ կարող են տարբեր լինել, բայց Հայրենիքը նույնն է, միակն է, բոլորինն է: Կարող ես չսիրել Հայրենիքդ, բայց ուրիշի Հայրենիքը սիրել չես կարող:

Մեզ հրամցված պարտվողական կոնֆորմիզմը հաղթահարելու միակ ունիվերսալ տարբերակը Հայրենիքի նկատմամբ սիրո շուրջ վերամիավորվելն է և այն պաշտպանելու պատրաստակամությունը:

Հայրենիքի հետ վերամիավորվելու ձախողումն անխուսափելիորեն բերելու է կամ խելագարության, կամ ինքնաոչնչացման:

(շարունակելի)

Մաս 1-ինը՝ այստեղ

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

23.07.2023



Եթե ինչ-որ մեկին թվում է իրեն չի հասնելու, չարաչար սխալվում էԿիրանցում տեղի ունեցածով Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցում է Ալիևին իր հավատարմությունըԱստղագուշակ` մայիսի 2-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈ՞վ ա էդ Փաշինյանը, մենք տենց մարդ չենք ճանաչում, սրանք ազգի թշնամի են, հող են տալիսԿյանքիդ մեռնեմ, նկարի, մեր էս հողերում վերջին անգամ կոֆե ենք խմում. Կիրանցում գերլարված իրավիճակ էԿիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվելՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկելՕրվա խորհուրդ. Մայիսի 2«Հրապարակ». Բագրատ սրբազանը չի նահանջում, շարժումը պետք տեղափոխվի ԵրեւանԻշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ»Կիրանցում հազարից ավել ոստիկան ու սևբերետավոր կա, իրավիճակը շատ լարված է. կանայք փակ են պահում ճանապարհը. գյուղապետՊուտինի հեղինակությունն ավելի բարձր է, քան Մակրոնինը, Թրյուդոյինը, Բայդենինը և Շոլցինը միասին վերցրած. ԿՀՎ-ի վերլուծաբանԱրևմուտքը պահանջում է լուծարել ՀՀ ԱԱԾ-ն․ «Հրապարակ» ՆԱՏՕ-ի տանկերը Մոսկվայում. արևմտյան լրատվամիջոցները քննարկում են դաշինքի գրավված տեխնիկայի ցուցահանդեսը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)«Փաստ». Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնինԿիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում էլ նման հուդաների պակաս չկաԱրեւմուտքը փորձում է հեղաշրջում իրականացնել ՎրաստանումԾխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ «Ժողովուրդ»Հզոր պայթյուններ և ահռելի հրդեհներ Օդեսայում (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)«Ծեծելով մարդկանց գցեցին ավտոները տարան. Ո՞ւմ հողն եք տալիս, արա». Կիրանցում լարված էՎաղ առավոտյան բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանցԳերմանիայում ահազանգում են Ռուսաստանի հաջող հարձակման պատճառովՌուսական բանակը արագ ներխուժեց Արխանգելսկոյե (MAP)Ձեր Սպեցնազը կարող ա՞ ՍՓԱԱՅՍՆԱԶ Ա….թե՞ ձեր «ժողովրդավարության բաստիոնում» «կապներդ դա խազ» կտրել եք …Հարտնի լրագրողը մեր օրերի մասինՈ՞րն է այն գաղափարը, որի շուրջ կարող են ընդդիմադիրները համախմբվել. Վազգեն ՍաֆարյանԴուք ծիծաղում եք սրանց վրա, մինչդեռ սրանք իրենց սեւ գործն են անում ու ծիծաղում հայ ժողովրդի վրա. ՎարդանյանՄիշտ մեր ժողովուրդը ոչ թե գնացել է ընտրելու, այլ՝ մերժելու. Վազգեն Սաֆարյան (ԱՆՈՆՍ)Պարույր Սեւակի որդու՝ Արմեն Ղազարյանի հիշատակին...Հռչակագիր «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՂԹԱՆԱԿ – ԸՆԴՀԱՆՈՒՐ ՃԱԿԱՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ»Վրաստանի խորհրդարանը ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը` դեմ գնալով ԱՄՆ-ինՌուսական ուժերը գրավե՞լ են Արխանգելսկոյեն (Քարտեզ)Bild. Ռուսական բանակը հարձակվում է Օչերետինոյի հյուսիսում գտնվող Արխանգելսկոյեի վրա Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը․ ՊՆ«Վագների» զինվորներն ու վետերաններն այսօր ճակատում և թիկունքում նշում են կազմակերպության 10-ամյակը (Տեսանյութ, Ֆոտո)Ադրբեջանը, Ղազախստանը և Ուզբեկստանը միավորում են իրենց էներգահամակարգերըԳրել է` երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, երևի մեկն էլ ինքն է. Բագրատ Սրբազան (տեսանյութ)MDPI. Ելակը նպաստում է առողջ միտք և ամուր հիշողություն ունենալունՍա պարզ կապիտուլիացիա է, Փաշինյանը սահմանազատում չի անում, մենք ուղղակի Տավուշից դուրս ենք գալիս (տեսանյութ)Վերագտնել մեզ. Լիլիթ ԳալստյանԳուրգեն Մարգարյանի արյան վաճառականներին Օրբանն իրականություն է վերադարձրել.Yerevan TimesԱլիեւը խոստովանել է. Ադրբեջանն ագրեսիվ պատերազմ է վարել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմՀՀ ԶՈւ բժշկական ստորաբաժանումը մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանըՍիրո նումերոլոգիա. ինչպես պարզել ծննդյան ամսաթվով, թե որքան կտևի ամուսնությունըՀիմա մենք գնում ենք դեպի խաղաղություն․ ԱլիևՔննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունըՕգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода