Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ»
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 2 ամիս ԲԴԽ-ում կրքերը թեժ են եղել։ ԲԴԽ անդամ դատավոր Նաիրա Հովսեփյանի դեմ բողոքներ են եկել ,որ 2015 թվականի նրա բազմաթիվ վարույթներ մնացել են օդից կախված։
Արդյունքում՝ ԲԴԽ-ում սկսվել են՝ Կարեն Անդրեասյան և Նաիրա Հովսեփյան թեժ խոսակցությունները, ու բանը հասել է նրան, որ անգամ վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի մտերիմը լինելու հանգամանքը չի փրկել իրավիճակը ու դատավոր Հովսեփյանը ազատման դիմում է գրել։
Հիշեցնենք, որ 168.am-ը գրել էր, որ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ, Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը աշխատանքից ազատվելու դիմում է գրել:
Նա չի ցանկանում մնալ ո՛չ ԲԴԽ-ում և ոչ էլ պաշտոնավարել՝ որպես Վճռաբեկ դատարանի դատավոր:
Մեր տեղեկություններով՝ դիմումը ԲԴԽ-ում կքննվի այսօր։
Ուշագրավն այն է, որ այս ամենը տեղի է ունենում մայիսի 3-ին սպասվելիք դատավորների ժողովին ընդառաջ»: