Iravunk.com | Ինձ համար երջանկությունը` խղճի հանգստությունն է. ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կայացել է Ծինփին-Մակրոն-Ֆոն դեր Լյայեն հանդիպումը Աջակցում ենք Սրբազանին. Արթիկի թեմի առաջնորդ Ռուսաստանում հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Արսեն Ավակովի նկատմամբ Արդեն բոլոլա եղել ա, թող իրա կամքով ռադ լինի. հայտնի երգիծական պատմության հերոսը միացել է երթին (տեսանյութ) ՔՊ բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում մեզ, թե ինչպես կարող են միանալ հոգևոր շարժմանը Ճշմարտությունը պիտի ստին հաղթի մեր երկրում, թե դա ինչ արժեք ու գին կունենա, կտեսնենք. Բագրատ Սրբազան Կեղծ հայտարարություն է․ կիրանցեցիների և Բագրատ Սրբազանի միջև որևէ տարաձայնություն չկա․ կիրանցեցիներ (տեսանյութ) Ձեր նպատակը ՀՀ չունենալն է, ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք. Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Դավաճանին պիտի ավանակի վրա թարս նստացնենք, որ երեխաները տեսնեն ու այդպես դաստիարակվեն. Ղուկասյան (տեսանյութ) Եկեղեցին տնտեսական հիմնարկ է դարձել՝ հարյուրապատիկ շահույթով. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

Ինձ համար երջանկությունը` խղճի հանգստությունն է. ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է երգչուհի ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

Սկսել եք հին կատարումները նորովի ներկայացնել: Հետագայում կլինե՞ն նոր կատարումներ Ձեր երգացանկում:

— Այո, դրանք այն երգերն են, որոնք ամեն օր երգում եմ` «Երեւանի սիրուն տղա», «Յարո ջան» եւ «Գայի-գայի»: «Յարո ջան»-ն, ի դեպ, Էլվինա Մակարյանի երգն է: Հետագայում կլինեն նաեւ նոր երգեր:

— Առհասարակ, Ձեր առօրյան ինչպե՞ս եք սկսում:

— Շատ չեմ քնում` ուշ քնում, ուշ էլ արթնանում եմ: Առավոտյան վայելում եմ սուրճը եւ աշխատում եմ ծրագրել իմ օրն այնպես, որ օրվա առաջին կեսին ոչ մի տեղ չգնամ: Առավոտները ոչինչ չեմ պլանավորում: Օրվա երկրորդ կեսից եմ սկսում իմ գործերը:

— Ձեր ֆեյսբուքյան էջում երկու փոքր շուն տեսա, որոնց հետ սիրով զրուցում էիք: Ձե՞րն են:

— Ո՛չ, իմ շները չեն, բայց շատ եմ սիրում իրենց... Հիվանդացել էի, աշխատանքի չէի գնում, տեղափոխվել էի եղբորս` Սամվելենց տուն, որ ինձ խնամեն: Բժիշկ էր գալիս, սիստեմա էր միացնում: Իսկ շունիկներն էլ` Լիկան ու Լեոն, Սամվելինն են: Ես տանը չունեմ կենդանի: Չնայած՝ այդ ցեղատեսակի շներին շատ եմ սիրում, բայց շուն պահելու ժամանակ չունեմ:

— Համերգային ծրագրեր ունենալո՞ւ եք:

— Վաղուց չեմ ունեցել մենահամերգ եւ մոտակա ժամանակները ուզում էի հոբելյանական համերգ ունենալ: Բայց երկրի քաղաքական վիճակը մինչ այսօր շատ խառն է: Դրա համար էլ որոշեցի սպասել մինչեւ տարե վերջ: Աստված առաջ....

— Դուք մասնագիտությամբ դերասանուհի եք եւ բեմում ժամանակին խաղացել եք: Այսօր մեր երկրում շատ են նկարահանվում սերիալներ: Ձեզ երբեւէ հրավիրե՞լ են խաղալու սերիալում:

— Այո, մասնագիտությամբ դերասանուհի եմ, բայց ինձ երբեք չեն հրավիրել: Ես թատրոնի դերասանուհի եմ եղել, աշխատել եմ շատ թատրոններում` «Մետրո», «Ոզնիներ», Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն, Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն: Եթե ինձ հրավիրեն, եւ լավ պայմաններ լինեն, կգնամ:

— Դուք կյանքում ունեցել եք հետաքրքիր եւ ճակատագրական հանդիպում, կպատմե՞ք:

— 1990 թ.-ին ուսանողուհի էի, Երեւանում վարձով տուն էի փնտրում: Իմ կուրսեցին` Գուրգեն Ծատուրյանը, ինձ տարավ տատիկի հետ ծանոթացրեց եւ ասաց` տատիկն էլ ուսանող է փնտրում, որ մենակ չմնա` վախենում էր: Նա այդ ժամանակ 80 տարեկան էր: Հովհարային անջատումների տարիներն էին, եւ ինքը մնացել էր մենակ: Երեք ամիս մնացի այդ տանը: Հետո բնակարանի վարձի համար իմ վճարած գումարը բերեց ինձ հետ տվեց եւ ասաց. «Դարձիր իմ թոռնիկը»: Ինձնից առաջ շատ են եղել ուսանողներ, բայց նա ոչ մեկի հետ չէր համակերպվել: Հետո, որ ես դերասանուհի էի, ինքն էլ էր մասնագիտությամբ դերասանուհի, երեւի, մեր մեջ ընդհանուր բան կար` թատրոնը, որն իրեն շատ հետաքրքիր էր: Հաճախ էինք «Մետրո» թատրոնի դերասաններով հավաքվում մեր տանը: Ինքն էլ մեզ հետ իրեն երիտասարդ էր զգում: Կարծես իր տարերքի մեջ էր: Նա մի հրաշալի տատիկ էր: Հինգ տարի միասին ապրեցինք: 1995 թվականին մահացավ: Ամեն ինչ արվեց իր ուզած ձեւով, հուղարկավորեցինք իր ամուսնու մոտ: Տունն էլ ինձ թողեց:

— Այսօրվա հեռուստատեսությունում արժեք ներկայացնող հաղորդում տեսնո՞ւմ եք:

— Ոչ, արժեք չկա, եւ թացն ու չորը խառնվել են իրար: Հատկապես վերջին հինգ տարում անընդհատ քաղաքականություն է: Բոլորն արդեն հոգնել են: Մարդիկ այսօր լավ խոսքի կարիք ունեն:

— Մարդիկ կան, որոնք ամեն ինչ ունեն, բայց երջանիկ չեն: Ձեր համար ո՞րն է երջանկությունը:

— Ինձ համար երջանկությունը` խղճի հանգստությունն է, սիրած աշխատանքով զբաղվելը, ձանձրալի ու վատ մարդկանց հետ չշփվելը, գոհ լինելը կյանքից, չբողոքելը, չբամբասելը, չարդարանալն ու մարդկանց վատություն չանելն է:

— Դուք երջանկություն եք նաեւ համարում չբողոքելն ու չբամբասելը, բայց համացանցում այսօր մարդկանց մի խումբ կա, որոնք հայհոյում են, վատաբանում: Դուք այդ ամենին ինչպե՞ս եք վերաբերվում:

— Ես ամեն մեկի հետ չեմ շփվում: Իմ շրջապատին ինքս եմ ընտրել, բայց երբ արթնանում եմ ու տեսնում, որ ֆեյսբուքյան իմ ընկերներից մեկը (որին իրական կյանքում չեմ էլ ճանաչում) մի անկապ, վատ ստատուս է գրել, օրս փչանում է: Համացանցում տղան աղջկան է ձեռք առնում, կին-տղամարդ միմյանց հահոյում են: Այսինքն` ստացվել է այնպես, որ նեղացրել եմ իմ շրջապատը, որ նման մարդկանցից հեռու մնամ, բայց Ֆեյսբուքում իրենք կան: Ձեւը գտել եմ` իրենց նորություններն իմ մոտից փակում եմ, որ միայն բարի լուրեր կարդամ:

Ֆեյսբուքյան օգտատերերի մի խումբ էլ կա, որոնք բազմոցին պառկած՝ Արցախ են հետ բերում…

— Այո, «դիվանի մայորներ» են, ու մեկը մյուսին խորհուրդ է տալիս...

— Ի՞նչ կասեք երկրում օր օրի շատացող աղանդավորական խմբերի մասին:

— Ես առաջ մտածում էի` կարեւորը Աստծո խոսքն է, բայց 2018 թվականից հետո կյանքը ցույց տվեց, որ այդ աղանդավորները մեր կյանքը փչացրին: Այն ամենը, ինչ-որ տեղի է ունենում, բոլորն այդ աղանդավորներով եղավ: «Փրկչին» բերեցին, որ իրենց փրկի: Այսօր էլ դրսում կանգնած՝ հոգեորսությամբ են զբաղված: Մենք առաջին քրիստոնյա ազգն ենք եւ չպետք է թողնենք, որ նրանք այդքան ակտիվանան:

— Արցախն այսօր ծանր օրեր է ապրում: Ի՞նչ կարծիք ունեք ստեղծված իրավիճակի մասին:

— Սարսափելի է, երբ նայում եմ, թե ինչպես են մեկնաբանություններ գրելով՝ ձեռք առնում արցախցուն: Ո՞նց կարելի է, արցախցիները սովի են մատնվել, Արցախից դուրս չեն գալիս, որ երկիրը պահեն, բայց այստեղ նրանց ձեռք են առնում, հայհոյանքներ են գրում նրանց հասցեին: Կարծում եմ` նրանց բոլորին դատել է պետք: Կամ ասում են` երբ պատերազմ էր, եկել էին Երեւան: Բայց չէ՞ որ շատերն էլ մնացել են Արցախում: Կարելի՞ է այդպես ընդհանրացնել ու ասել` արցախցիները փախել են: Ինչքան անաստված ու անխիղճ պետք է լինել, որ Արցախում դեղի ու սննդի պակաս կա, բայց առաջին տիկին կոչեցյալը ջիջիլ է գցում նկարներով: Ի վերջո, չկշտացա՞ք այս հինգ տարվա մեջ: Կարելի՞ է ուտելն այդքան գովազդել ու ցույց տալ, թե ոնց եք դուք ուտում: Ամուսինն էլ ասում է՝ բադրիջան էր, սեւ ու կարմիր իկրա չէր: Կարելի՞ է այդքան չհասկանալ, որ այստեղ հարցը բադրիջանն ու իկրան չեն… Չեմ հասկանում, դրանք չտե՞ս են: Ի՞նչ անենք, որ այդ կինը կշտանա, ու մենք պրծնենք իրենից… Տատիկս մի լավ խոսք ուներ, ասում էր.«Մենք կերանք կշտացանք, Աստված թող սովածների հոգին առնի»: Ասում էի` տատի, այդ ի՞նչ ես ասում: Ասում էր. «Սովորական սոված մարդկանց մասին չէ խոսքը, այլ նրանց մասին, ովքեր ուտում-ուտում են ու երբեք չեն կշտանում»:

— Ստեղծված իրավիճակի լուծումն ինչպե՞ս եք տեսնում:

— Քանի որ աշխարհն է թելադրում, որ փոքր երկրները պետք է մտնեն մեծ երկրների թեւի տակ: Հիմա մենք ունենք երկու տարբերակ` Ռուսաստանն ու Թուրքիան: Մենք ուզենք, թե չուզենք, սիրենք, թե չսիրենք, պետք է ռուսի հետ լինենք: Ես կողմ եմ այն գաղափարին, որ Հայաստանն էլ միանա Ռուսաստանին ու Բելառուսին եւ դառնա Միութենական պետության մի մասը: Մարդն իսկապես ապրում էր Խորհրդային Միության տարիներին: Արվեստն ու մշակույթը մեծ վերելք էին ապրում: Ես ռուսներին միշտ շատ սիրել եմ: Իրենք գործին նվիրված լավ մարդիկ են: Այս սատանաները եկան եւ Հայաստանում իրենց օրենքները փորձեցին մտցնել: Իսկ մենք չենք ուզում դա, քանի որ ուրիշ մենթալիտետի մարդիկ ենք: Ով ուզում է եվրոպական արժեքներով ապրի, թող գնա Եվրոպա, ով էլ ուզում է ամերիկյան արժեքներով ապրի, թող գնա Միացյալ Նահանգներում ապրի: Ի՞նչ են ուզում մեր երկրից: Թողե՛ք հանգիստ ապրենք... Ինչո՞ւ պետք է ես իմ մասնագիտությունը, գործը թողած` քաղաքական հարցերի լուծումներ փնտրեմ: Բայց ախր սիրտս ցավում է երկրիս համար ու, տեսնելով այդ ամենը, չեմ կարող լռել:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

 

 



Կայացել է Ծինփին-Մակրոն-Ֆոն դեր Լյայեն հանդիպումըԱջակցում ենք Սրբազանին. Արթիկի թեմի առաջնորդՌուսաստանում հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Արսեն Ավակովի նկատմամբԱրդեն բոլոլա եղել ա, թող իրա կամքով ռադ լինի. հայտնի երգիծական պատմության հերոսը միացել է երթին (տեսանյութ)ՔՊ բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում մեզ, թե ինչպես կարող են միանալ հոգևոր շարժմանըՃշմարտությունը պիտի ստին հաղթի մեր երկրում, թե դա ինչ արժեք ու գին կունենա, կտեսնենք. Բագրատ ՍրբազանԿեղծ հայտարարություն է․ կիրանցեցիների և Բագրատ Սրբազանի միջև որևէ տարաձայնություն չկա․ կիրանցեցիներ (տեսանյութ)Ձեր նպատակը ՀՀ չունենալն է, ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Դավաճանին պիտի ավանակի վրա թարս նստացնենք, որ երեխաները տեսնեն ու այդպես դաստիարակվեն. Ղուկասյան (տեսանյութ)Եկեղեցին տնտեսական հիմնարկ է դարձել՝ հարյուրապատիկ շահույթով. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Պուտինը Բեռլուսկոնիին կերակրել է իր սպանած եղջերուի սրտովՊլաններ կան և մայիսի 9-ին ամեն ինչ ավելի պարզ է լինելու. Սուրեն ՊետրոսյանՊուտինը կարգադրել է միջուկային զորավարժություններ անցկացնել՝ ի պատասխան Արևմուտքի սպառնալիքներիԱլեն Սիմոնյանի ելույթի ընթացքում ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճըԱԺ նախագահ է՝ «սրտիկ» է անում, պլինտուսի մակարդակ, ձեզնից վատ վարկանիշ ձեր սարքած ասֆալտն ունիՊատերազմի հրաձիգն իրենք են, ոչ թե ես, իշխանությունը պարտավոր է պաշտպանել երկրի անվտանգությունըՄայիսի 9-ին քայլերթը կհասնի ԵրևանՍտեղծել Ազգային Փրկության ժամանակավոր կառավարություն եւ կազմակերպել ԱԺ արտահերթ ընտրություններ. «Կամք»ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային Ժողովի ընտրություններով, որը տեղի է ունենալու 2026 թվականին․ Ալեն ՍիմոնյանՍեւանից երթը շարժվում է դեպի Երեւան՝ նոր երգի ներքոՄայիսի 7-ին` ժամը 12:00-ին, տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսըԲագրատ Սրբազանի դեմ իշխանական քարոզչության հերթական ֆեյքըՔայլերթի մասնակիցները շարժվում են դեպի Երևան. Օր 3«ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՄԵՆԱՄԱՐՏԻ ԺԱՄԱՆԱԿ 4-1 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԵՑԻ ԻՏԱԼԻԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԴԱՎԻԹ ՍԻՄՈՆՅԱՆԿենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունիԴուք հե՞չ ասելքի չունեք, երբ ատելություն է տարածվում եկեղեցու նկատմամբ. Մինասյանը՝ Գլխավոր դատախազինԵրեւանը շտապում է սահմանազատման գործընթացում իր արևմտյան խնամակալներին տեսանելի արդյունքներ ցույց տալու նպատակով. Անդրեւ ԱրեշեւՍի Ծինփինը կնոջ հետ ժամանել է Փարիզ՝ բանակցելուՓաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանըԺամային փոփոխություններ՝ մետրոպոլիտենի աշխատանքումԿոչ եմ անում սփյուռքահայ մեր հայրենակիցներին` սատար կանգնելու սրբազանի առաջնորդած շարժմանը. ՊողոսյանՈւր ես էթում, արա’, իիի. Աղազարյանը՝ իր ելույթի ժամանակ հեռացող գործընկերոջըԴիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե որ բնակիչներն են մասնակցում շարժման երթին․ Ոսկան ՍարգսյանԲերետատավորները «գրաժդանսկի» հագնված ոստիկանին էլ էին տարել. Կիրանցի բնակիչներՏարադրամի փոխարժեքները մայիսի 6-ինՀայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում տեղի կունենա մայիսի 10-ին․ ԱԳՆՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլխավոր դատախազի մոտ նստած ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը հեռախոսով թղթախաղ է խաղումՄիշտ նախանձել եմ ինկվիզիցիայի ենթարկվածներին. Հովիկ ԱղազարյանՌԴ-ն ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմ դը ՎաալըԱկանի պայթյունից զինծառայող է վիրավորվելՄենք ողջունել և ողջունում ենք բոլոր այն նախաձեռնություններըՇարժմանը միացած 5 հայտնի փաստաբանները դիմում են գործընկերներին«Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա ՓայտյանՌԴ-ում հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Արսեն Ավակովի նկատմամբՈՒՂԻՂ․ Կիրանցում լարված վիճակ է․ չափագրողներ են եկելԻշխանությունը հավանական սահմանային սադրանքը փորձում է ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրաԲարենպաստ օր է գործարքներ կնքելու համար. մայիսի 6-ի աստղագուշակԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈՒՂԻՂ․ Կիրանցում լարված վիճակ է․ չափագրողներ են եկել«Շիրակը հանուն հայրենիքի» անդամները ուղևորվելու են Աբովյան քաղաք` միանալու Տավուշից սկիզբ առած երթին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода