Iravunk.com | «Կոռնիձոր-շոու», տեսարաններ՝ առանց հացի. Արմեն Աշոտյան
ՆԱՏՕ-ի տանկերը Մոսկվայում. արևմտյան լրատվամիջոցները քննարկում են դաշինքի գրավված տեխնիկայի ցուցահանդեսը (ՏԵՍԱՆՅՈՒԹ) «Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան Հայաստանում էլ նման հուդաների պակաս չկա Արեւմուտքը փորձում է հեղաշրջում իրականացնել Վրաստանում Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ «Ժողովուրդ» Հզոր պայթյուններ և ահռելի հրդեհներ Օդեսայում (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ) «Ծեծելով մարդկանց գցեցին ավտոները տարան. Ո՞ւմ հողն եք տալիս, արա». Կիրանցում լարված է Վաղ առավոտյան բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց Գերմանիայում ահազանգում են Ռուսաստանի հաջող հարձակման պատճառով

«Կոռնիձոր-շոու», տեսարաններ՝ առանց հացի. Արմեն Աշոտյան

Հրապարակախոսություն

Շատ է խոսվում այն մասին, որ հուլիսի 25-ի անփառունակ ասուլիսից հետո Փաշինյանի կողմից Արցախ ուղարկված և Կոռնիձորում մինչև այսօր խցանված հումանիտար բեռի ոդիսականն էժանագին շոու է՝ անհաջող կերպով քողարկելու Լաչինի միջանցքի փակման հարցում սեփական մասնակցությունն ու մեղքը, ինչպես նաև վերջին 8 ամիսների անգործությունն ու հանցավոր անտարբերությունը։

Ինչպես հաճախ է լինում Նիկոլի պարագայում, ներքաղաքական ցածրորակ ներկայացումները քողարկելու համար, նա և նրա ոհմակը դիմում են շեղող մանյովրների։ Այս անգամ իբր թե ցույց տալու միջազգային հանրությանը, որ Ալիևը ստում է, որ Լաչինի միջանցքն իրոք փակ է, որ Արցախի ժողովուրդը հումանիտար աղետի փուլից անխոչընդոտ անցնում է Ադրբեջանի կողմից ցեղասպանական գործողությունների փուլ։

Միամիտ հանդիսատեսը կարող է և սահուն կերպով կուլ տալ այս հերթական կուտը, և փարատել սեփական համառ անմտությունը՝ տան դիվանին փռված, և Արցախից եկող ու սիրտդ պատառ-պատառ անող տեսարանները՝ ցիտելով «Նիկոլն ի՞նչ անի, հեն ա, 400 տոննա մթերք է ուղակել» ապուշությունը։

«Սպայկայի» բեռնատարները Ստեփանակերտ հասնելու փոխարեն՝ դարձել էին տարաբնույթ միջազգային հոպար-մորքուրների սելֆիների ֆոն, հումանիտար «задник», ֆոտոհաշվետվության ֆայլեր։ Տեղական արտադրության զանազան նիկոլական աղիքաբնակներն էլ, մարդ ա մի փողկապ հագած, լուրջ տեսքով զբոսավարություն էին իրականացնում 21 բեռնատարների ժամանակավոր կայանատեղիում։ Սկզբից եկան դեսպանատների աշխատակիցները, հետո՝ միջազգային կառույցների հայաստանյան օֆիսային պլանկտոնը, հետո՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության խոպանչիները, հետո՝ Հայաստան ժամանող հյուրերը։

Սակայն այդ կոնտինգենտն էլ սպառվեց, և հիմա բեռնատարային դեկորացիաները գրեթե անտեր մնացել են ճանապարհի ոլորաններին։ «Միջազգային ռեզոնանսի» կուտն արագ հալվեց՝ ինչպես ցանկացած ծծովի կոնֆետ, որով զբաղեցնում են պարապ բերանները։ Իրականում ներքաղաքական հաշվարկի արտաքին փաթեթավորումն էլ ի սկզբանե գրեթե անօգուտ և միամիտների համար նախատեսված փուչ հնարք էր, քանզի մինչև հուլիսի 26-ն էլ աշխարհում ով պետք է՝ շատ լավ գիտեր, որ Լաչինը փակ է, որ Արցախը հումանիտար աղետի է ենթարկվում, որ Ալիևը դիմել է ցեղասպանական գործիքակազմին։ Գիտեն, առանց «Սպայկայի» բեռնատարների էլ՝ շատ լավ տեղյակ են, որ Ալիևն Արցախի 8-ամսյա բլոկադան իրականացնում է Փաշինյանի հանցակցությամբ և անուղղակի օժանդակությամբ։ Գիտեն, որ Նիկոլը, քանի տարի է՝ հրաժարվել է 1915-ի Հայոց ցեղասպանության հարցից միջազգային քաղաքականության մեջ։

Դե հիմա դատեք ինքներդ. 1.5 միլիոն հայի սպանությունները մոռացած և ներած Փաշինյանի շուրթերից որքանո՞վ է լուրջ ընկալվում Արցախի 120.000 քաղաքացիներին սպառնացող ցեղասպանական վտանգի մասին նրա ծղրտոցը։ Ժողովրդական լեզվով ասած, նա «նաղդ ցեղասպանությունն է խուրդել, նիսյա ցեղասպանությունն ի՞նչ է, որ չխուրդի»։

«Կոռնիձոր-շոուն» ունի ևս մեկ, Նիկոլի համար կողմնակի, բայց կարևոր թիրախ. Ռուսական խաղաղապահ առաքելությունն է, որը իր, Ալիևի և նրանց արտաքին բոսերի համար տարածաշրջանում խոչընդոտ է գեոպոլիտիկ նոր իրավիճակ ստեղծելու գործում։ Իրականում առաքելության գործունեության հետ կապված առկա են բազմաթիվ սուր հարցեր, առհասարակ մեր աչքի առաջ հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների քայքայվող մատերիան խորացնում է հայ ժողովրդի անվտանգային ճգնաժամը և առաջնային քննարկման առարկա է։

Այս ամենի արդյունքում ունենք իրավիճակ, որը հակասում է անգամ մասսաների կառավարման հին հռոմեական պրիմիտիվ սկզբունքին՝ հաց և տեսարաններ։ Կոռնիձորի պարագայում Փաշինյանը փորձում է կյանքի կոչել է՛լ ավելի անբարո մոտեցում. տեսարաններ՝ առանց հացի։

Հ.Գ. Երբեմնի «դուխով» Նիկոլը նույնիսկ այս ցածրորակ շոուն բեմադրելիս մինչև վերջ գնալու խիզախություն չունի։ Ուրիշի ձեռքերով խաղեր տվող Փաշինյանին հուշեմ իր շոուի կուլմինացիան։ Հավաքում ես ավտոմեքենա վարելու հմտություն ունեցող քո «բարձրաստիճան» լնգուլավազին՝ Արարատ Միրզոյան, Արմեն Գրիգորյան, Ալեն Սիմոնյան, Տիգրան Ավինյան և այլ պեշկեքին, քո գլխավորությամբ նստում եք մարդ ա մի բեռնատարի ղեկին և առանց охрана, ԶԼՄ-ների ուղիղ եթերում շարժվում եք դեպի Ադրբեջանի կողմից Հակարիի վրա դրված ապօրինի անցակետ։ Վստահ եմ, որ ադրբեջանցիները ո՛չ կկրակեն ձեր վրա, ո՛չ էլ կարժանացնեն Վագիֆ Խաչատրյանի ճակատագրին։ Դե, իսկ միջազգայինների արձագանքը և գլոբալ մեդիաների անդրադարձը կստվերի անգամ Նիգերի ռազմական հեղաշրջումը և ուկրաինական պատերազմը։ Слабо?

Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

09.08.2023



ՆԱՏՕ-ի տանկերը Մոսկվայում. արևմտյան լրատվամիջոցները քննարկում են դաշինքի գրավված տեխնիկայի ցուցահանդեսը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնինԿիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում էլ նման հուդաների պակաս չկաԱրեւմուտքը փորձում է հեղաշրջում իրականացնել ՎրաստանումԾխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ «Ժողովուրդ»Հզոր պայթյուններ և ահռելի հրդեհներ Օդեսայում (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)«Ծեծելով մարդկանց գցեցին ավտոները տարան. Ո՞ւմ հողն եք տալիս, արա». Կիրանցում լարված էՎաղ առավոտյան բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանցԳերմանիայում ահազանգում են Ռուսաստանի հաջող հարձակման պատճառովՌուսական բանակը արագ ներխուժեց Արխանգելսկոյե (MAP)Ձեր Սպեցնազը կարող ա՞ ՍՓԱԱՅՍՆԱԶ Ա….թե՞ ձեր «ժողովրդավարության բաստիոնում» «կապներդ դա խազ» կտրել եք …Հարտնի լրագրողը մեր օրերի մասինՈ՞րն է այն գաղափարը, որի շուրջ կարող են ընդդիմադիրները համախմբվել. Վազգեն ՍաֆարյանԴուք ծիծաղում եք սրանց վրա, մինչդեռ սրանք իրենց սեւ գործն են անում ու ծիծաղում հայ ժողովրդի վրա. ՎարդանյանՄիշտ մեր ժողովուրդը ոչ թե գնացել է ընտրելու, այլ՝ մերժելու. Վազգեն Սաֆարյան (ԱՆՈՆՍ)Պարույր Սեւակի որդու՝ Արմեն Ղազարյանի հիշատակին...Հռչակագիր «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՂԹԱՆԱԿ – ԸՆԴՀԱՆՈՒՐ ՃԱԿԱՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ»Վրաստանի խորհրդարանը ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը` դեմ գնալով ԱՄՆ-ինՌուսական ուժերը գրավե՞լ են Արխանգելսկոյեն (Քարտեզ)Bild. Ռուսական բանակը հարձակվում է Օչերետինոյի հյուսիսում գտնվող Արխանգելսկոյեի վրա Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը․ ՊՆ«Վագների» զինվորներն ու վետերաններն այսօր ճակատում և թիկունքում նշում են կազմակերպության 10-ամյակը (Տեսանյութ, Ֆոտո)Ադրբեջանը, Ղազախստանը և Ուզբեկստանը միավորում են իրենց էներգահամակարգերըԳրել է` երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, երևի մեկն էլ ինքն է. Բագրատ Սրբազան (տեսանյութ)MDPI. Ելակը նպաստում է առողջ միտք և ամուր հիշողություն ունենալունՍա պարզ կապիտուլիացիա է, Փաշինյանը սահմանազատում չի անում, մենք ուղղակի Տավուշից դուրս ենք գալիս (տեսանյութ)Վերագտնել մեզ. Լիլիթ ԳալստյանԳուրգեն Մարգարյանի արյան վաճառականներին Օրբանն իրականություն է վերադարձրել.Yerevan TimesԱլիեւը խոստովանել է. Ադրբեջանն ագրեսիվ պատերազմ է վարել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմՀՀ ԶՈւ բժշկական ստորաբաժանումը մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանըՍիրո նումերոլոգիա. ինչպես պարզել ծննդյան ամսաթվով, թե որքան կտևի ամուսնությունըՀիմա մենք գնում ենք դեպի խաղաղություն․ ԱլիևՔննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունըՕգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության (տեսանյութ)Միրզոյան-Բայրամով հանդիպումը կնպաստի Հարավային Կովկասում ամուր և երկարաժամկետ խաղաղության շուտափույթ հաստատմանը. ՏոկաևՄեկնարկած սահմանազատումը ցույց է տալիս, որ մեզ միջնորդներ պետք չեն. ԱլիևՆիկոլ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ ՄարությանՄենք պարտադրված պատերազմի մեջ ենք, Հայրենիքի ու պատվի կորստի առջև, պիտի պայքարենք․ Բագրատ Սրբազան«Խելքներդ գլուխներդ հավաքեք». կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10-ը ժամանակ տվեցին իշխանություններինՄայիսը չեկած՝ Ամանորի՞ն ենք «նախապատրաստվում». ֆոտոմեղադրանք«Քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ իրեն անվանեն «ատլախ». Վահրամ Սահակյանը՝ Հովհաննես Դավթյանի մասինԴիվերսիֆիկացիա ոչ միայն տնտեսության մեջ, այլ նաեւ արվեստում Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօրՑուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհըՓաշինյանը եւ իր աշխատակազմում վեր ընկածները տխրում են, քանի որ... Բաբկեն Հարությունյան«Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ»․ ԱլիևԶորամասերում ուսումնական ծրագրերով նախատեսված պարապմունքներ են.ՀՀ ՊՆՔաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր, Սպիտակ-Գյումրի ճանապարհըՋերմաստիճանը կնվազի 9-11, որոշ մարզերում՝ 12-14 աստիճանով. սպասվում են ինտենսիվ տեղումներԳործող իշխանության քայլերը խաղաղության չեն կարող բերել. Արման Ղուկասյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода