Iravunk.com | Արցախյան ծանր գիշերվա «արդյունքն» ու անորոշությունը. ինչ ասաց եւ ինչ արեց Արայիկը
Թուրքիան ողջունում է «Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի զարգացումը» Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարանի պատի վրա «Արևմտյան Ադրբեջանի» քարտեզն է․ Վարուժան Գեղամյան Բոլորն էլ հասկանում են, թե ի՞նչ է կատարվում՝ դավաճանություն, թշնամություն, խայտառակություն. Հարությունյան Տարածքների նվիրումն Ադրբեջանին հանցավոր գործողություն է, որը կբերի նաեւ էներգետիկ եւ լոգիստիկ վտանգների. Մանվելյան Չասով Յարի մոտ ոչնչացվել է ֆրանսիական «Ժաննա դ’Արկը» (ֆոտո) Եթե բոլորի բողոքը մեկի նկատմամբ է՝ ի՞նչն է խանգարում կոնսոլիդացվենք եվ այդ մարդուն հեռացնենք. Իսրայելյան Ինչ է ծրագրել Արեւմուտքը Հայաստանում Ունենք անկարող ընդդիմադիր ու ազգային ուժեր եվ թրքամետ իշխանություն. Էդուարդ Շարմազանով Ինչ է ասել Փաշինյանը կիրանցիներին Հայաստանը շարունակում է դիվանագիտական պատերազմում տանուլ տալ. Ռուբեն Մելիքյան

Արցախյան ծանր գիշերվա «արդյունքն» ու անորոշությունը. ինչ ասաց եւ ինչ արեց Արայիկը

Ներքաղաքական

Օգոստոսի 28-ի լույս 29-ի գիշերը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մարդաշատ էր: «Իրավունքի» տեղեկություններով՝ մարդիկ բավականին լարված իրավիճակում մոտ հինգ-վեց ժամ սպասել էին որեւէ հայտարարության կամ որոշման, որը պետք է կայացվեր Ազգային ժողովում հրավիրված հրատապ նիստում: Ընդ որում՝ նիստին մասնակցել էին ոչ միայն նախագահ Արայիկ Հարությունյանն, այլեւ նախկին նախագահներ Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը, ինչպես նաեւ Արցախի ԱԽ նախկին քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը:

Մինչ հրապարակում կրքերը թեժանում էին ու հանդարտվում՝ վերջապես Արայիկ Հարությունյանը դուրս էր եկել հրապարակ եւ պատասխանել ներկաների հարցերին: Ավելի ճիշտ՝ փորձել էր պատասխանել, որովհետեւ շատ հարցեր այդպես էլ մնացել էին անպատասխան: Հրապարակում հավաքվածները գտնվում էին հուզական վիճակում, ոչ պակաս այլայլված էր նաեւ հենց ինքը՝ Արայիկ Հարությունյանը, որին անընդհատ ընդհատում էին՝ սուլոցներով:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝  Արայիկ Հարությունյանն ասել էր, որ մի քանի օրից հացի ավելի մեծ խնդիր են ունենալու, հետեւապես ամեն ինչ պետք է անել, որ ճանապարհը բացվի։ Եվ այս ամենն Ա. Հարությունյանը մատուցել էր այնպես սրտաճմլիկ, կարծես, հեծանիվ է հորինում, եւ որեւէ մեկը տեղյակ չէր մինչ այդ՝ հումանիտար աղետի մասին: Նա նաեւ շեշտել էր, որ ինտեգրման տարբերակն անընդունելի է համարում, Աղդամի (Ակնա) ճանապարհից օգտվելը՝ եւս: Միայն ընդունելի է համարել Բերձորի միջանցքի բացման տարբերակը, ինչի համար պատրաստ է բանակցել անգամ, որ երկու ժամով բացվի: Հատկանշական է, որ այդպես էլ չէր հստակեցրել, թե ում հետ է պատրաստվում բանակցել, Ադրբեջանի՞: Այս հայտարարությունը եւս սվիններով էր ընդունվել ներկաների կողմից: Արցախցիները մտահոգություն էին հայտնել, որ սա կարող է նախադրյալ դառնալ Արցախի հայաթափման:

Ինչ վերաբերում է գերության մեջ հայտնված երեք երիտասարդներին, Ա. Հարությունյանը խոստացել էր, որ առավոտյան կհանդիպի նրանց ծնողների հետ՝ չբացելով փակագծերը, թե ինչ է ասելու: Ըստ էության, նա փափուկ բարձր էր պատրաստվում դնել նրանց գլխի տակ, որ, միեւնույն է, Ադրբեջանը տղաներին արտահանձնելու է Հայաստանին:

Ի դեպ, մի կին հարց էր բարձրացրել, թե միջանցքն ինչո՞վ է փոխել, արցախցիներին բոլորի՞ն է վաճառել... Մեկ ուրիշը հետաքրքրվել էր, թե ինչու՞մն է «դավաճան Նիկոլի ու իր տարբերությունը…»: Այս հարցերին պատասխանելու փոխարեն՝ Արայիկ Հարությունյանը նախընտրել էր դրանք լռությամբ կուլ տալ: Այսպիսով՝ հմտորեն իր հրաժարականի հարցն էլ էր հետաձգվել: Այս առումով նա նշել էր, թե վաղն ու մյուս օրն ավելի փոքր շրջանակով ժողով կանեն ու կքննարկեն: Եթե պետք լինի, պատրաստ է հրաժարական տալ: Վերջին հայտարարությանը թերեւս անգամ այդ լարված իրավիճակում արցախցիները հեգնանքով էին վերաբերվել:

Ինչեւէ, ժամերով սպասված որոշման փոխարեն՝ արցախցիները հեռացել էին հրապարակից անորոշության մեջ: Իսկ Արայիկ Հարությունյանն իրեն չէր կորցրել ու նույնիսկ հիմա վարվել էր նիկոլաբար՝ հայտարարելով, թե բոլոր որոշումները «ժողովուրդ ջան, միասին ենք կայացնելու»: Մի քանի անգամ էլ կրկնել էր, որ միանձնյա որոշումներ չի կայացնելու: Նկատենք, որ 24 ժամ էլ չանցած՝ Արայիկ Հարությունյանն արեց տրամագծորեն հակառակը. ադրբեջանական բեռնատարները Ակնայով փորձում են մտնել Ստեփանակերտ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Թուրքիան ողջունում է «Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի զարգացումը»Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարանի պատի վրա «Արևմտյան Ադրբեջանի» քարտեզն է․ Վարուժան ԳեղամյանԲոլորն էլ հասկանում են, թե ի՞նչ է կատարվում՝ դավաճանություն, թշնամություն, խայտառակություն. ՀարությունյանՏարածքների նվիրումն Ադրբեջանին հանցավոր գործողություն է, որը կբերի նաեւ էներգետիկ եւ լոգիստիկ վտանգների. ՄանվելյանՉասով Յարի մոտ ոչնչացվել է ֆրանսիական «Ժաննա դ’Արկը» (ֆոտո)Եթե բոլորի բողոքը մեկի նկատմամբ է՝ ի՞նչն է խանգարում կոնսոլիդացվենք եվ այդ մարդուն հեռացնենք. ԻսրայելյանԻնչ է ծրագրել Արեւմուտքը ՀայաստանումՈւնենք անկարող ընդդիմադիր ու ազգային ուժեր եվ թրքամետ իշխանություն. Էդուարդ ՇարմազանովԻնչ է ասել Փաշինյանը կիրանցիներինՀայաստանը շարունակում է դիվանագիտական պատերազմում տանուլ տալ. Ռուբեն ՄելիքյանԻնչ է մեզ խոստանում Շոյգուի մերձավոր տեղակալի կալանքըՆոր խաղեր Հայաստանի գլխինՄխիթարյանը երկրպագուին է վերադարձրել «Միլանին»ծաղրող պաստառըՆԱՏՕ-ի ԿՖՈՐ առաքելության հրամանատարությունն այցելել է Կոսովոյում տեղակայված ՀՀ զորախմբի ծառայության իրականացման վայրԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔՀԱՂԹԱՆԱԿԻ ՏՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ` ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴՎԶԵՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄՀԵՐՔՄԱՆ ՊԱՀԱՆՋՊատրաստ ենք ապաշրջափակել տրանսպորտային ենթակառուցվածքները ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի հետԺերար Դեպարդյոն կկանգնի դատարանի առաջ Լսել ու հասկանալ, թե Չարենցը ինչ էր նկատի ունեցել լուսամփոփի պես աղջիկ ասելով. Ռաշ Տեղական խաղողի տեսակներ. ինչո՞ւ է կարևոր դրանք «աչքի լույսի պես» պահպանելը. «Փաստ»Ազգային պահանջատիրության համար համահայկական շարժում է պետք. Յակոբ ԱյնթապլեանՀեռացնենք Նիկոլին. բողոքի ակցիա` կառավարության շենքի մոտԼաբորատոր փորձաքննության արդյունքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունըԿատարում ֆորումի մասնակիցները աջակցություն են հայտնել ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանըԱդրբեջանը հանդես է գալիս Հայաստանի հետ երկկողմ և խաղաղ բանակցությունների օգտին․ ԲայրամովԳյումրիում երկրորդ անգամ կանցկացվի միջազգային թատերական փառատոնՆախագահ Զուրաբիշվիլին երկրի դավաճան է. Վրաստանի վարչապետՏեղի է ունեցել «Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում «Սապլյակի տղա» ա նա, ով ասում է, թե այդ ակցիայի համար փող ենք ստացել. Հարությունյանը՝ հումորիստինԱԺ-ն օրակարգից հանեց ՍԴ դատավորի ընտրության հարցըՏարադրամի փոխարժեքները ապրիլի 30-ինՀայաստանում սկսվել է զրահապատ սաղավարտների սերիական արտադրությունըՄեր ողբերգությունն այն է, որ տեսախցիկի առաջ ջրով խաղացող սույն անձնավորությունը նստած է վարչապետի աթոռինՁեր նմանները իշխանական հպատակներ են ու փողով ներկայացում խաղացողներ. Հենրիխ Դանիելյանը՝ Հովհաննես ԴավթյանինԵթե տավուշյան պայքարը չտեղափոխվի Հանրապետության հրապարակ, մարելու է. Դավիթ ԳալստյանՍպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է նաև կարկուտ16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել Ինչու է Ալմաթին որպես բանակցային հարթակ ծառայում Հայաստանի և Ադրբեջանի միջևՉքաղաքականացված Հովհաննես Դավթյանի մեծ փողեր ծախսելու, բայց, ի վերջո, էժան կերպարի մասին. ԴանիելյանԽիստ քաղաքականացված «դեռասանից» ի՞նչ եք ուզում. Միքայել ԳրիգորյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 30-ին«Կառավարությունում մեզ որևէ հույս չեն տվել, մտածում ենք՝ մեր նախաձեռնած պայքարով որևէ բան կփոխենք». Կիրանցի գյուղապետՇախմատիստ Լիլիթ Մկրտչյանն իրավունք է ստացել մասնակցելու աշխարհի գավաթինՍուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան լը Գլյոյին«Դուխով» Հովհաննեսը, ում երկիրը վաճառում են թուրքին. Աշոտ ԱնդրեասյանԱդրբեջանն ուզում էր սահման չլինի կամ լինի լղոզված, ու գործի ուժի իրավունքը. ՌուբինյանԿրակոցներ Բարդիներ ռեստորանում, տղամարդը գիտակցության չգալով զրկվել է կյանքից
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода