Ինչ է ծրագրել Արեւմուտքը Հայաստանում
ՆերքաղաքականԸստ մեդիափորձագետ ՏԻԳՐԱՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ ` Արեւմուտքում փնտրել արցախահայերի վերադարձի հարցերը, նույնն է, որ գնալ գայլերի մոտ եւ գայլերի կազմակերպած եւ բռնագաղթի ենթարկված գառների անվտանգությունն ապահովելու փորձեր անել:
— ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոունը Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում ասել էր, որ Արցախը պետք է դառնա Ադրբեջանի մաս, իսկ արցախահայերը պետք է պայքարեն ինչ-որ մշակույթի ինքնավարության համար։ Այնուհետեւ Մակրոնի քավորությամբ Արցախը Պրահայում հանձնվեց Ադրբեջանին, դրա համար մի փոքր անհասկանալի է, թե ինչու ենք մենք Արեւմուտքից փորձում արցախահայության համար ինչ-որ «գարանտիաներ» ստանալ։ Սա այն դեպքում, երբ հասկանալի է, թե այստեղ ինչ է ուզում անել Արեւմուտքը։ Խոսքը վերաբերում է անգլոսաքսոնական միջազգային հանրությանը, դա ռուսական տարրի չեզոքացումն է տարածաշրջանում, այնուհետեւ հարձակում Իրանի վրա: Սա բացահայտ պարզ է, բոլոր քայլերը գնում են դրան, եւ Նիկոլ Փաշինյանը հետզհետե ամեն ինչ անում է: