Iravunk.com | Արցախի քաղաքական խոհանոցում տեղի ունեցողը խոշոր տերությունների համաձայնեցված քայլ է. Մանասյան
Օրվա խորհուրդ. Ապրիլի 29 Ուկրաինայի երկինքը կլինի ամենավտանգավոր մարտադաշտը, որին մինչ այժմ հանդիպել են F-16 կործանիչները. Business Insider Բախումներ Թբիլիսիում ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սահմաններում է մնալու Ուկրաինան Թրամփն նախընտրական մրցավազքում առաջ է Բայդենից. CNN Այսօր Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցման աշխատանք է լինելու, խուճապի չմատնվել․ ՀՀ ՊՆ Եթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, հստակ առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու. պրոֆեսոր Վահե Դավթյան Ռուսներն արդեն ամենուր են. ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է թաքցնում Զելենսկին ուկրաինացիներից Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ալմաթիում․ Ալիև Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրող

Արցախի քաղաքական խոհանոցում տեղի ունեցողը խոշոր տերությունների համաձայնեցված քայլ է. Մանասյան

Ներքաղաքական

«Իրավունքի» զրուցակիցն է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆԸ:

— Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարական տվեց: Արցախահայության համար նման օրհասական պահին որքանո՞վ էր ճիշտ այդ որոշումը, արդյո՞ք այդ քայլը կարելի է համարել ժողովրդին մենակ թողնել, թե՞ նախապես ծրագրված քայլ էր:

— Ե՛վ իրագործողները, ե՛ւ պլանավորողները հանրայնորեն չեն հրապարակել այն, թե ինչ պետք է անեն, դա խիստ խոհանոցային քաղաքական ընդունված որոշում է, որոնց դրսի մարդիկ կարող են եւ չտիրապետել: Կա մի հանգամանք, որը աչքի է զառնում, դա այն է, որ մի քանի անգամ նախագահը խոստացել էր հեռանալ քաղաքական իշխանությունից ու չի հեռացել: Եթե չպետք է հեռանար, ուրեմն` չպետք է խոստանար, այն արժեզրկում է նախագահի խոսքը, կամ եթե արդեն որոշել էր մնալ, դրա մասին եւս պետք է հայտարարեր: Քաղաքական զարգացումներում առաջին դեմքերի վարքը պետք է մի քիչ հստակություն ունենա, իհարկե, կարող է եւ դիվանագիտական խորամանկություններ ենթադրել, սակայն արդյունքը ինչ-որ իմաստով պետք է տեսանելի լինի: Այն, թե ինչ կտա այդ փոփոխությունն այսօր, հնարավոր չէ ասել, գոնե որոշ ժամանակ կպահանջվի, որպեսզի այդ փոփոխության արդյունքը նկատելի լինի, եւ դա ընդունելի լինի նաեւ մեզ համար: Օրինակ, Ազգային Ժողովի նախագահի փոփոխությունը տեղի ունեցավ ինքնահրաժարման ակտով, դա մարդիկ ընկալեցին որպես նրա կողմից թույլ  տված վրիպումի հետեւանք: Այնպիսի մանրուքներ կան, որոնք դրսից տեսանելի չեն, ու միշտ տեղ է մնում ենթադրությունների համար: Գոնե մեկ ամիս պետք է ապրենք ու տեսնենք, թե ինչ փոփոխություններ են կատարվում Արցախում նոր թիմի գլխավությամբ:

Արցախում կատարվող իրադարձությունները, փոփոխությունները ինչ-որ կապ ունե՞ն  սպասվելիք Պուտին-Էրդողան հանդիպման հետ:

— Այդ բոլորը ենթադրություններ են: Անկասկած խոշոր խաղացողները տարբեր խողովակներում փորձում են ազդեցություն ունենալ հայաստանյան ու արցախյան իշխանությունների վրա, որպեսզի դեպքերը զարգանան այնպես, ինչպես իրենք են դա ցանկանում, սա ակնհայտ է: Արցախի քաղաքական խոհանոցում տեղի ունեցողը նույնպես խոշոր տերությունների համաձայնեցված քայլ է, որը դարձյալ չի հրապարակվում: Մեր փորձագետները, որոնք այդպիսի հարցերում ելույթ են ունենում, ընդամենը կռահումներ են անում: Ես նույնը կասեմ` մենք պետք է սպասենք այդ հանդիպմանը, որի գլխավոր թեման հայտարարված է` Սեւ ծովով Ռուսաստան-Թուրքիա հացահատիկի տեղափոխության հարցերն են: Չի բացառվում, որ հայտարարված օրակարգից զատ, փակ դռների ետեւում կարող են քննարկվել Արցախին վերաբերող հարցեր: Այնպես որ, պետք է չշտապենք կռահումներ անելիս: Հիմա շատերն են հայտարարություններ անում խոշոր տերությունների քայլերի ու պլանների վերաբերյալ, հետո պարզվում է, որ նրանք հեռու են իրականությունից, որովհետեւ խաղերը բազմապլան են, եւ հարաշարժ է իրադրությունը: Այսօր մի իրադրություն է, վաղը կարող է այլ իրադրություն լինել եւ կարող է բոլորովին այլ ընթացք ստանա Պուտին-Էրդողան հանդիպումը: Չի բացառվում, որ փորձեն նորից մերձեցման հիմքեր փնտրել, բայց բոլոր հարցերը, ինչ հարցեր էլ այնտեղ դրվեն, դա քաղաքական առեւտրի նյութ է լինելու, բայց ասել, թե դա քաղաքական առեւտրի արդյունք կարող է լինել, շատ վտանգավոր է: Բնավ, սա չի նշանակում, թե լրիվ արժեզրկում եմ կանխատեսումների դերը քաղաքական գործընթացներում, այդպես չէ, բայց նաեւ ուզում եմ շեշտադրել, որ տեղեկատվության պակաս ունեցող փորձագետները չեն կարող կռահումներից այն կողմ գնալ: Շատ ավելի մեծ տեղեկատվական բազա ու կապեր են պետք, որպեսզի վերլուծաբանը մոտ լինի հնարավոր զարգացումներին: Գոնե մեկ ամիս պետք է հետեւենք արցախյան իրադարձություններին, բայց Պուտին-Էրդողանի դեպքում արդյունքները ավելի շուտ կերեւան:

— Արցախահայությունը սպասելու ժամանակ ունի՞, թեկուզ բարոյապես որքանո՞վ էր ճիշտ ցեղասպանվելու վտանգի առաջ կանգնած ժողովրդին՝ նախագահի կողմից մենակ թողնելը: Արդյոք փախուստի նման չէր այդ հրաժարականը:

— Չեմ կարծում, որովհետեւ եթե դա համաձայնեցված է եղել խոշոր տերությունների հետ, եւ որոշակի խոստումներ են տրվել, դա նշանակում է, որ ժողովուրդը մենակ չի թողնվել: Այնտեղ կա քաղաքական վերնախավ, որը որոշակի դերակատարություն ունի այդ գործընթացներում, եւ բնական է, որ այդ վերնախավը չի թողնի ժողովրդին մենակ: Ես չգիտեմ այդ հրաժարականը ժողովրդին մենակ թողնե՞լ է, թե` ոչ, չենք կարող ասել, որովհետեւ նախորդ հայտարարությունները, թե տալիս է հրաժարական ու չի տվել, մի տեսակ նստվածք է տվել այն բանի, որ ինքը չի կողմնորոշվում այդ հարցում: Եվ եթե ինքը այն գործոնն է, որը վճռական կլինի, ասենք թե Ռուսաստան-Արցախ կամ Արեւմուտք-Արցախ հարցերում, նա չէր տա հրաժարական: Դրա տակ ենթախորքեր կան, որ պետք է լավ իմանալ: Բայց Արցախի ժողովուրդը դրանով մենակ չի մնալու, նախագահի ինստիտուտը գործում է, Ազգային ժողովը գործում է, պետնախարարը գործում է, այնպես որ, ամեն պաշտոնում մարդ կգտնվի:

— Դեմքերի փոփոխությունը էական ազդեցություն կունենա՞, թեկուզ Բերձորի միջանցքի բացվելու առումով:

— Դեմքերի փոփոխությունը չի ազդելու Արցախի եւ Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքի կարեւորության վրա, մենք չենք գիտակցում, որ թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը վճռական դիրք ունեն գեոքաղաքական աշխարհագրության մեջ, այնպես որ, ով էլ լինի՝ Արցախի այդ նշանակությունը  խոշոր տերությունների համար չի կորչելու, որովհետեւ Արցախում է վճռվում այն հարցը, թե արդյոք Թուրան կլինի, թե չի լինի, եւ Հայաստանում է նաեւ վճռվում այն հարցը, թե կհանդուրժեն դա մյուս տերությունները, որովհետեւ դա վտանգավոր է թե՛ Եվրոպայի, թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի համար: Հետեւապես, աշխարհաքաղաքական իմաստով խնդիրը ինչ-որ առումով կմնա նույնը` Արցախի եւ Հայաստանի կարեւորությունը գլոբալ հավասարակշռության համար, որովհետեւ մենք այդ հավասարակշռության կշեռքն ենք:

— Կարո՞ղ ենք հույսեր կապել այն պետությունների հետ, որոնց շահերը չի համընկնում թուրանական ծրագրին եւ օգտվեն ստեղծված իրավիճակից:

Օգտվողները, եթե նրանք հզոր չեն, պետք է հզոր լինեն դիվանագիտությամբ, այդտեղ է, որ պետք է խելոք ու ճարպիկ լինել: Այդտեղ հարցը վաղուց դիվանագիտական դաշտում է, եւ մենք անցած 30 տարիներին` սկսած բիշքեքյան արձանագրություններից, որ մենք գնացել ենք ու առանց երկար մտածելու ստորագրել ենք, առանց վերապահումների եւ դարձել կոնֆլիկտի կողմ, այ դրանից հետո դիվանագիտությունը չի կարողացել այդ փոսից հանել խնդիրը, երբ դա հնարավոր էր: Այսօր էլ մենք չենք օգտագործում այն բառապաշարը, որը համապատասխանում է խնդրի էությանը: Ադրբեջանի գլխավոր փաստարկն այն է, թե Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է` այն դեպքում, երբ այդպես չէ: Միջազգային իրավունքով Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան չէ, չի՛ պատկանում Ադրբեջանին, չի՛ պատկանել եւ չի՛ պատկանում, բայց այդ դրույթը համարժեք հիշողություն չի ստանում այն ատյաններում, որտեղ մենք ներկա ենք լինում եւ նաեւ տեղեկատվական դաշտում: Ճիշտ խոսք ասելու համար ճշմարտությունը պետք է իմանալ եւ կարողանալ ճիշտ գնահատել իրադրությունը, այլապես սխալ ու կեղծ տեղեկություններով ու կեղծ մեկնաբանություններով մենք ճիշտ քայլ անել չենք կարող:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ



Օրվա խորհուրդ. Ապրիլի 29Ուկրաինայի երկինքը կլինի ամենավտանգավոր մարտադաշտը, որին մինչ այժմ հանդիպել են F-16 կործանիչները. Business InsiderԲախումներ ԹբիլիսիումԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սահմաններում է մնալու ՈւկրաինանԹրամփն նախընտրական մրցավազքում առաջ է Բայդենից. CNNԱյսօր Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցման աշխատանք է լինելու, խուճապի չմատնվել․ ՀՀ ՊՆԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, հստակ առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու. պրոֆեսոր Վահե ԴավթյանՌուսներն արդեն ամենուր են. ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է թաքցնում Զելենսկին ուկրաինացիներիցՀայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ալմաթիում․ ԱլիևԱնկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրողՀաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` ԵրեւանումԻնչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ ԴանիելյանՓաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացըՀայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNNԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՈւ՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ, էդ մուտիլովկեքովՀայտնի է վերջին զանգի օրըՀայտնի է Էրդողանի ԱՄՆ այցի չեղարկման հնարավոր պատճառըԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՍրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանՍիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրումԻնչու և ինչպես ձախողվեց Նաիր Տիկնիզյանի` «Վերդեր» տեղափոխությունըՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորեց Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըՖարերյան կղզիներից՝ հանուն տեղահանված արցախցիներիԳնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել«Տորինոյի» ֆուտբոլիստները չեմպիոնական միջանցք բացեցին «Ինտերի» ֆուտբոլիստների համարՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ)2018-ի սցենարը կարող է կրկնվել՝ ուրիշի դեմքով. Երջանիկ Ղազարյանը զգուշացնում էԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. ԿրեմլՄիջազգային քրեական դատարանն այս շաբաթ Նեթանյահուի ձերբակալության օրդեր կհրապարակի«Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարովԼեո Նիկոլյանն ուղիղ մեկ շաբաթ է հացադուլ է անում. նրան թույլ չեն տալիս մուտք գործել ՀայաստանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Ինչպես ճիշտ լվանալ ելակըՓակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը10 հազար ադրբեջանցի դպրոցական մասնակցել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» օլիմպիադայինՆպաստելու ենք Երևան-Բաքու խաղաղության հաստատման հնարավորությունների օգտագործմանը. Թուրքիայի դեսպանԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԻրանի ՊՆ ղեկավար. Հնդկաստանի հետ ռազմական համագործակցության զարգացումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանըԻ՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կանգնեցնեին Էրզրումի և Կարսի մատույցներումԵթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզըՀայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՕդի ջերմաստիճանը կբարձրանաՄիևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ ԶաքարյանՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода