Iravunk.com | Թոթափե՛լ անտարբերության թմբիրը. Գերագույն Հոգեւոր Խորհրդի կոչը ժողովրդին
Ռուսաստանում հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Արսեն Ավակովի նկատմամբ Արդեն բոլոլա եղել ա, թող իրա կամքով ռադ լինի. հայտնի երգիծական պատմության հերոսը միացել է երթին (տեսանյութ) ՔՊ բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում մեզ, թե ինչպես կարող են միանալ հոգևոր շարժմանը Ճշմարտությունը պիտի ստին հաղթի մեր երկրում, թե դա ինչ արժեք ու գին կունենա, կտեսնենք. Բագրատ Սրբազան Կեղծ հայտարարություն է․ կիրանցեցիների և Բագրատ Սրբազանի միջև որևէ տարաձայնություն չկա․ կիրանցեցիներ (տեսանյութ) Ձեր նպատակը ՀՀ չունենալն է, ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք. Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Դավաճանին պիտի ավանակի վրա թարս նստացնենք, որ երեխաները տեսնեն ու այդպես դաստիարակվեն. Ղուկասյան (տեսանյութ) Եկեղեցին տնտեսական հիմնարկ է դարձել՝ հարյուրապատիկ շահույթով. Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Պուտինը Բեռլուսկոնիին կերակրել է իր սպանած եղջերուի սրտով Պլաններ կան և մայիսի 9-ին ամեն ինչ ավելի պարզ է լինելու. Սուրեն Պետրոսյան

Թոթափե՛լ անտարբերության թմբիրը. Գերագույն Հոգեւոր Խորհրդի կոչը ժողովրդին

Հասարակություն
Գերագույն Հոգեւոր Խորհուրդը հայտարարությամբ է հանդես գալիս, որում մասնավորապես ասված է.
 
«Գերագույն Հոգևոր Խորհուրդը, անդրադառնալով հայրենիքի առջև ծառացած գոյաբանական մարտահրավերներին և դրանց հետևանքով Հայաստանի և Արցախի Հանրապետություններում ստեղծված կացությանը, արձանագրում է, որ հայրենական կյանքում առկա իրավիճակը ծայրահեղ մտահոգիչ է:
Ադրբեջանական իշխանությունների օգտագործած հռետորաբանությունը, ինչպես նաև նախաձեռնած քայլերը, ակներև են դարձնում, որ վերջինս պաշտոնապես որդեգրել է ոչ միայն Արցախի Հանրապետությունը, այլև` Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները բռնազավթելու, էթնիկ հայկական ինքնության հետքերն ու ժառանգությունը ոչնչացնելու քաղաքականություն` նպատակ հետապնդելով կազմաքանդել հայոց պետականությունը:
 
Ադրբեջանը ոչ միայն չի դադարեցնում Արցախի շրջափակումը, այլև շարունակում է իրականացնել ցեղասպան իր քաղաքականությունը` թշնամանքի ու բռնության նորանոր դրսևորումներով: Ադրբեջանի պետական և հանրային ողջ քարոզչամեքենան լծված է հակապատմագիտական թեզերի միջոցով հանրային լայն հարթակներում հայոց պետականության և ողջ հայության դեմ կեղծ ու հերյուրածին տեղեկությունների տարածմանը:
 
Առկա բարդ ու վտանգավոր զարգացումների հանդիման առավել քան մտահոգիչ են Հայաստանի իշխանությունների անհամաչափ արձագանքներն ու վարքագիծը: Մերժելի է հատկապես Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը, որը չունի բարոյական, իրավական ու անվտանգային որևէ հիմնավորում և բացարձակապես չի համապատասխանում մեր ժողովրդի հավաքական սպասումներին ու ազգային շահերին։ Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը` անսակարկելի են, Արցախի ժողովրդի հանրաքվեով իրացված ինքնորոշման իրավունքը` անվիճարկելի:
 
Գերագույն Հոգևոր Խորհուրդը, բարձր է գնահատում Արցախյան խնդրի կարգավորման ուղղությամբ միջազգային կառույցների ներդրած ջանքերը: Այսուհանդերձ, Արցախի հայության առջև ծառացած անմիջական սպառնալիքների համատեքստում միջազգային կառույցների կողմից իրականացվող քայլերն ու նախաձեռնությունները, ցավոք, շարունակում են մնալ անհամարժեք։
 
Հայրենիքի առջև ծառացած գոյաբանական մարտահվերների հաղթահարման համար ՀՀ իշխանությունները պարտավոր են ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնք կհամախմբեն ազգային, քաղաքական և հասարակական կառույցների ողջ ներուժն ու կարողությունները` Հայաստանում, Արցախում և Սփյուռքում: Հայրենիքն ամենքինս է, հայոց պետականությունը` սրբազան մասունքը յուրաքանչյուր հայի:
 
Արցախի Հանրապետության տոնին` սեպտեմբերի 2-ին ընդառաջ, Գերագույն Հոգևոր Խորհուրդն իր զորակցությունն է բերում Արցախի քաջարի ժողովրդին` հայրենի երկրում ազատ, անկախ ու արժանապատիվ կյանքի համար հերոսական իր պայքարում։
 
Գերագույն Հոգևոր Խորհրդի կոչն է մեր ժողովրդին` ամենայն սթափությամբ գնահատել երկրում ստեղծված իրավիճակը, թոթափել անտարբերության թմբիրը, հանձնառություն ստանձնել հայրենիքի համար և ամենուր մասնակից ու աջակից դառնալ Արցախի անկախության պաշտպանությանն ուղղված ծրագրերին ու միջոցառումներին:
 
Ամուր վստահություն ունենք, որ Աստծո և սերունդների առջև ամբողջանվեր պատասխանատվությամբ և մեր նախնյաց քաջարի ոգով ու տոկունությամբ կարող պիտի լինենք հաղթահարելու մեզ բաժին ընկած ծանրագույն մարտահրավերները:
 
Թող Աստված օրհնի երկիրն հայրենի և ժողովրդյանն հայոց. ամեն»:


Ռուսաստանում հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Արսեն Ավակովի նկատմամբԱրդեն բոլոլա եղել ա, թող իրա կամքով ռադ լինի. հայտնի երգիծական պատմության հերոսը միացել է երթին (տեսանյութ)ՔՊ բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում մեզ, թե ինչպես կարող են միանալ հոգևոր շարժմանըՃշմարտությունը պիտի ստին հաղթի մեր երկրում, թե դա ինչ արժեք ու գին կունենա, կտեսնենք. Բագրատ ՍրբազանԿեղծ հայտարարություն է․ կիրանցեցիների և Բագրատ Սրբազանի միջև որևէ տարաձայնություն չկա․ կիրանցեցիներ (տեսանյութ)Ձեր նպատակը ՀՀ չունենալն է, ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Դավաճանին պիտի ավանակի վրա թարս նստացնենք, որ երեխաները տեսնեն ու այդպես դաստիարակվեն. Ղուկասյան (տեսանյութ)Եկեղեցին տնտեսական հիմնարկ է դարձել՝ հարյուրապատիկ շահույթով. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Պուտինը Բեռլուսկոնիին կերակրել է իր սպանած եղջերուի սրտովՊլաններ կան և մայիսի 9-ին ամեն ինչ ավելի պարզ է լինելու. Սուրեն ՊետրոսյանՊուտինը կարգադրել է միջուկային զորավարժություններ անցկացնել՝ ի պատասխան Արևմուտքի սպառնալիքներիԱլեն Սիմոնյանի ելույթի ընթացքում ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճըԱԺ նախագահ է՝ «սրտիկ» է անում, պլինտուսի մակարդակ, ձեզնից վատ վարկանիշ ձեր սարքած ասֆալտն ունիՊատերազմի հրաձիգն իրենք են, ոչ թե ես, իշխանությունը պարտավոր է պաշտպանել երկրի անվտանգությունըՄայիսի 9-ին քայլերթը կհասնի ԵրևանՍտեղծել Ազգային Փրկության ժամանակավոր կառավարություն եւ կազմակերպել ԱԺ արտահերթ ընտրություններ. «Կամք»ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային Ժողովի ընտրություններով, որը տեղի է ունենալու 2026 թվականին․ Ալեն ՍիմոնյանՍեւանից երթը շարժվում է դեպի Երեւան՝ նոր երգի ներքոՄայիսի 7-ին` ժամը 12:00-ին, տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսըԲագրատ Սրբազանի դեմ իշխանական քարոզչության հերթական ֆեյքըՔայլերթի մասնակիցները շարժվում են դեպի Երևան. Օր 3«ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՄԵՆԱՄԱՐՏԻ ԺԱՄԱՆԱԿ 4-1 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԵՑԻ ԻՏԱԼԻԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԴԱՎԻԹ ՍԻՄՈՆՅԱՆԿենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունիԴուք հե՞չ ասելքի չունեք, երբ ատելություն է տարածվում եկեղեցու նկատմամբ. Մինասյանը՝ Գլխավոր դատախազինԵրեւանը շտապում է սահմանազատման գործընթացում իր արևմտյան խնամակալներին տեսանելի արդյունքներ ցույց տալու նպատակով. Անդրեւ ԱրեշեւՍի Ծինփինը կնոջ հետ ժամանել է Փարիզ՝ բանակցելուՓաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանըԺամային փոփոխություններ՝ մետրոպոլիտենի աշխատանքումԿոչ եմ անում սփյուռքահայ մեր հայրենակիցներին` սատար կանգնելու սրբազանի առաջնորդած շարժմանը. ՊողոսյանՈւր ես էթում, արա’, իիի. Աղազարյանը՝ իր ելույթի ժամանակ հեռացող գործընկերոջըԴիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե որ բնակիչներն են մասնակցում շարժման երթին․ Ոսկան ՍարգսյանԲերետատավորները «գրաժդանսկի» հագնված ոստիկանին էլ էին տարել. Կիրանցի բնակիչներՏարադրամի փոխարժեքները մայիսի 6-ինՀայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում տեղի կունենա մայիսի 10-ին․ ԱԳՆՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլխավոր դատախազի մոտ նստած ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը հեռախոսով թղթախաղ է խաղումՄիշտ նախանձել եմ ինկվիզիցիայի ենթարկվածներին. Հովիկ ԱղազարյանՌԴ-ն ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմ դը ՎաալըԱկանի պայթյունից զինծառայող է վիրավորվելՄենք ողջունել և ողջունում ենք բոլոր այն նախաձեռնություններըՇարժմանը միացած 5 հայտնի փաստաբանները դիմում են գործընկերներին«Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա ՓայտյանՌԴ-ում հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Արսեն Ավակովի նկատմամբՈՒՂԻՂ․ Կիրանցում լարված վիճակ է․ չափագրողներ են եկելԻշխանությունը հավանական սահմանային սադրանքը փորձում է ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրաԲարենպաստ օր է գործարքներ կնքելու համար. մայիսի 6-ի աստղագուշակԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈՒՂԻՂ․ Կիրանցում լարված վիճակ է․ չափագրողներ են եկել«Շիրակը հանուն հայրենիքի» անդամները ուղևորվելու են Աբովյան քաղաք` միանալու Տավուշից սկիզբ առած երթինՆիկոլն ամեն ինչ անում է, որ աուդենցիա ստանա, կամ առնվազն «ոտի վրա» երկու բառ փոխանակի Պուտինի հետ. «Կանչ»Փրկարարները հայտնաբերել են Աստղաձոր գյուղի հանդամասում մոլորված 10-ամյա երեխային
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода