Փոխարժեք: $ , ,
Բլինկենն անհամբեր է` Վաշինգտոնում բանակցությունների համար հյուրընկալելու Միրզոյանին և Բայրամովին. Օ'Բրայեն Այ՛ո, տոնական միջոցառումները  պետք է լինեն շատ ճոխ, մի լումմա անգամ չպետք է խնայենք. «Հանրապետություն» խմբակցության  ղեկավար Պուտինն ու Ռաիսին այսօր Մոսկվայում բանակցություններ կվարեն Քոչարյան Անդրանիկը գյումրեցիների մոտ մինչեւ այսօր հիշվում է «Հրեշ Անդո» մականունով. Պողոսյան Սնուփ Դոգի միջոցառումը տեղի կունենա հաջորդ տարի, այժմ ժամկետների հարցն է քննարկվում. ԿԳՄՍ նախարար Արցախցի պատգամավորները թող ազնիվ լինեն ու ասեն, թե քանի անգամ են պատգամավորներով գնացել ու տեսակցել իրենց ընտրած ժողովրդին Վաղը երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Դավթաշենի կամրջում և Սասնա Ծռեր փողոցում Արցախում` ադրբեջանցիների հետ ապրող Սարգիս Գալստյանի կինը լուսանկարներ է հրապարակել Ստեփանակերտից Գյումրիում դեկտեմբերի 7֊ին ընդառաջ քաղաքային իշխանության տապալումը հերթական սատանայական սիմվոլիզմի դերսևորում էր. Կարապետ Պողոսյան Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ կանկացվեն

Շնորհավո՛ր, նշաձողի հետ միասին՝ շալվարդ իջեցրած Հայաստա՛ն. Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից

Հրապարակախոսություն

Այս հոդվածս հատուկ եմ հրապարակում հենց ՀՀ Անկախության օրը, ոչ միայն այն պատճառով, որ իշխող վարչակազմը կանխատեսելիորեն ճամարտակելու է այսօր «ինքնիշխանության», «պետականության» և իրենց պատճառով պատմական մինիմումի հասած այլ կարևոր արժեքների մասին, այլ նաև այն պատճառով, որ եթե ճիշտ չգնահատենք գլոբալ և տարածաշրջանային տենդենցները, ապա հաջորդ տարի կարող ենք անգամ օրացույցում իներցիայով կարմիր գույնով տպվող այս օրն էլ չունենալ:

Եվ այսպես, մի քանի արձանագրում, որոնք, գուցե, տհաճ լինեն ոմանց համար, սակայն դառը ճշմարտություն են:

1. Հայաստանի Հանրապետությունն այսօր ինքնիշխան չէ, և Փաշինյանի իշխանության հետագա գոյության դեպքում նաև դադարելու է անգամ ֆորմալ իմաստով պետություն լինել: Եվ գլխավոր պատճառն այն չէ, որ 2021 թ.-ի մայիսից, հետո՝ նույն թվի նոյեմբերից, հետո՝ 2022 թ.-ի սեպտեմբերից այն չի վերահսկում սեփական տարածքի մի մասը (160 քկմ): Նիկոլի Հայաստանն ինքնիշխան չէ այլևս 2՝ էլ ավելի դաժան պատճառով:

Առաջինն այն է, որ Հայաստանն իր որոշումները կայացնում է՝ առաջնորդվելով ոչ թե սեփական, այլ փաշինյանական ոհմակի դրսի տերերի շահերով: Վերջին տարիներին,  հատկապես՝  վերջին ամիսներին կայացված կարևորագույն որոշումներն անվտանգության և արտաքին ոլորտներում հակասել են հայ ժողովրդի շահերին: Հայաստանն ինքնիշխան չէ, որովհետև այլևս ինքը չէ իշխանություն իր իսկ տարածքում:

Երկրորդ պատճառն այն է, որ Նիկոլի Հայաստանն իր որոշումներում ոտնահարում և տրորում է սեփական Անկախության հռչակագիրը, սեփական Սահմանադրությունը և սեփական օրենքները: Արցախի նկատմամբ նրանց հանցավոր հրեշագործությունը հենց դրա ամենադաժան և արյունալի ապացույցն է:

2. Սեպտեմբերի 19-ը սև օր է հայ ժողովրդի պատմության մեջ ոչ միայն բազմաթիվ նոր զոհերի և կորուստների պատճառով. սեպտեմբերի 19-ը խարան է մեր ժողովրդի ճակատին, քանի որ հայերիս կողմից հիմնադրված մի պետություն թողեց, որ թշնամին անկաշկանդ հոշոտի հայերիս կողմից հիմնադրված մեկ այլ պետություն: Սա ազգի նվաստացման, ստորացման, բարոյազրկման հանցավոր որոշում էր, որ նպատակային կերպով իրականացրեց գործող ոհմակը:

3. Իշխանությունը կեղծ հիմնավորում էր բերում, թե իբր Հայաստանը չի խառնվելու արցախյան աղետին, որպեսզի «չտրվի ադրբեջանական սադրանքներին» և «չխաղա ռուսական խաղը»: Այս երկու պնդումները բացարձակ կեղծ են: Եթե Ադրբեջանը ցանկանար ներքաշել Հայաստանն այս սրացման մեջ, ապա Արցախում վայրագություններ իրականացնելուն զուգահեռ՝ հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ոչ թե «հարաբերական անդորր» կպահպանի, այլ՝ ինտենսիվ կկրակեր:

Ունեմ տպավորություն և հիմնավոր կասկած, որ Արցախի դեմ Ադրբեջանի ջարդերն իրականացվել են Փաշինյանի իմացությամբ, եթե ոչ՝ իր հետ սինխրոնիզացված:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա մեծագույն դավաճանություն է 120 հազար մարդու կյանքի հաշվին գեոպոլիտիկ խաղեր տալ և շարունակել ապահարզանը ոչ լավագույն, բայց միակ դաշնակցի հետ:

4. Վերջերս հնչեցված Փաշինյանի պնդումը, թե նա հրաժարվել է Արցախից Պրահայում, որովհետև դրան նախորդած՝ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիային Ռուսաստանը պատշաճ աջակցություն մեզ չցուցաբերեց, հերթական սուտն է: Այո՛, Ռուսաստանը և իր հետ ասոցիացվող ռազմաքաղաքական դաշինքը՝ ՀԱՊԿ-ը, մեղմ ասած, համարժեք չէր ստեղծված իրավիճակին: Բայց: Դնում եմ մի կողմ, որ 2018 թ.-ի ամբողջ վախկանալիան հենց Արցախը հայաթափելու համար էր: Դա ապացուցվեց «թավշյա» կառավարության առաջին իսկ քայլերով՝ մինչև 44-օրյա պատերազմ և պատերազմի ընթացքում:

Այլ կարևոր բան եմ ուզում հիշեցնել. Արցախից հրաժարվելու համար «մեյդան բերած» Ալմաթիի հռչակագիրը՝ որպես հայ-ադրբեջանական կարգավորման հիմք, սկսվեց շրջանառվել ՀՀ ԱԳ նախարարի շուրթերով դեռևս 2022 թվականի փետրվար-մարտ ամիսներից (տես՝ Միրզոյանի հարցազրույցն «Արմենպրես»-ին հենց այդ ժամանակ): Եվ երկրորդը՝ Արցախի շուրջ «նշաձողն իջեցնելու» մոտեցման մասին Փաշինյանն առաջին անգամ հայտարարեց կրկին մինչև Ադրբեջանի 2022 թ.-ի սեպտեմբերյան ագրեսիան՝ 2022 թ.-ի օգոստոսին: Այս փաստերը դարձյալ ապացուցում են, որ Արցախը հանձնելու ծրագիրը գոյություն է ունեցել ի սկզբանե Փաշինյանի գլխում: Մնացածն էժանագին կռուտիտներ են:

5. Կատարյալ տգետ է պետք լինել՝ պնդելու, թե Ռուսաստանը դուրս է գալու Հարավային Կովկասից: Եթե անգամ ռուսական ռազմաբազան դուրս բերվի Գյումրիից, իսկ ռուս խաղաղապահները՝ Արցախից, Ռուսաստանը կգտնի նոր կոնֆիգուրացիա, նոր մեթոդներ՝ իր բնական աշխարհաքաղաքական տարածաշրջանում ներկայությունը շարունակելու համար: Չի՛ կարող Սև ծովում, Կասպից ծովում և Մերձավոր Արևելքում շահեր ու անմիջական ներկայություն ունեցող Ռուսաստանն իր ներկայության վակուում ստեղծել դրանց արանքում գտնվող ռեգիոնում: Էլ չասեմ՝ ռուսական գոտում գտնվող հարավկովկասյան Աբխազիայի և Հարավային Օսիայի մասին:

6. Հայաստանը չունի «արևմտյան» հեռանկար, հակառակ պնդումները կամ լիրիկա են, կամ՝ տգիտություն, կամ՝ խաբեություն: Հայաստանը կունենար տեսականորեն այդպիսի շանս, եթե հարևան Վրաստանը դառնար ԵՄ անդամ, սակայն այդ սցենարն էլ, լավագույն դեպքում՝ տասնամյակի սցենար է, որն այսօր անգամ տեսականորեն չի նշմարվում (հիշեցնեմ՝ Վրաստան-ԵՄ հարաբերություններում առկա կնճիռները, Բորելի վերջին չոր հայտարարությունները Թբիլիսիում, և այլն):

7. Ռուսաստան-Արևմուտք գլոբալ հակամարտության մեջ Հայաստանն աշխարհի միակ երկիրն է, որ սկսել է ճամբար փոխելու գործընթացը: Մնացածն ընտրել են կամ իրենց բևեռներին լոյալության, կամ՝ չեզոքության ճանապարհը: Սա գեոպոլիտիկ ինքնասպանություն է, հատկապես, երբ մի կողմից՝ ակնհայտ է, որ Ռուսաստանը չի պարտվում և փլուզվում (ինչպես անցյալ տարի կանխատեսում էին արևմտյան շրջանակները), մյուս կողմից՝ Ռուսաստանին հաջողվել է բարենպաստ գործընթաց սկսել, այսպես կոչված, Գլոբալ Հարավի երկրների հետ (Չինաստան, Հնդկաստան, Բրազիլիա, աֆրիկյան և արաբական երկրներ): Ասածս էլ ավելի ցցուն է դառնում, երբ հավելեմ, որ Հարավային Կովկասի տարածքում 3 ռեգիոնալ ուժերից երկուսը՝ Ռուսաստանն ու Իրանը, BRICS-ի անդամ են, Թուրքիան անդամության հայտ է տվել այդ կառույցին, իսկ Վրաստանն իր հերթին՝ ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրեց այս տարվա հուլիսին Չինաստանի հետ: Այստեղ են ասել՝ «Յո՞ երթաս, Հայաստա՛ն…»:

Այս հակիրճ նկարագրությունը թելադրված է բացառապես հայկական շահերի պրագմատիկ վերլուծությամբ և ոչ թե՝ «գեոպոլիտիկ ճաշակի» թելադրանքով: Իրական խնդիրներից հայկական դիվանագիտության համար մոտ ապագայում ևս մեկ կարևոր խնդիր կավելացնեի. հայկական տրեկում կարիք կա ջանքեր գործադրել Ֆրանսիայի  և Ռուսաստանի քաղաքականությունները կոնֆրոնտացիոնից՝ առնվազն համադրելի դարձնելու ուղղությամբ:

Հ.Գ. Հիշում եմ, թե ինչպես 2019 թվականի ապրիլի 24-ին Փաշինյանը, մոռանալով, որ իր երկրում այդ օրը սգի և հիշատակի օր է, բերանը բաց՝ ռուսական РТР-ով իրենից գոհ խորհուրդներ էր տալիս նոր ընտրված Զելենսկիին, թե ինչպես է պետք աշխատել Պուտինի հետ (մեկը լիներ՝ իրեն խորհուրդ տար):

Աչքիս՝ Զելենսկին և Փաշինյանը հիմա տեղերով փոխվել են…

Հ.Գ. 2 Խորին ցավակցություններս Արցախում զոհվածների ընտանիքներին, բարեկամներին, հարազատներին: Ներեք մեզ, եթե կարող եք…

Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

20.09.2023


Բլինկենն անհամբեր է` Վաշինգտոնում բանակցությունների համար հյուրընկալելու Միրզոյանին և Բայրամովին. Օ'ԲրայենԱյ՛ո, տոնական միջոցառումները  պետք է լինեն շատ ճոխ, մի լումմա անգամ չպետք է խնայենք. «Հանրապետություն» խմբակցության  ղեկավարՊուտինն ու Ռաիսին այսօր Մոսկվայում բանակցություններ կվարենՔոչարյան Անդրանիկը գյումրեցիների մոտ մինչեւ այսօր հիշվում է «Հրեշ Անդո» մականունով. ՊողոսյանՍնուփ Դոգի միջոցառումը տեղի կունենա հաջորդ տարի, այժմ ժամկետների հարցն է քննարկվում. ԿԳՄՍ նախարարԱրցախցի պատգամավորները թող ազնիվ լինեն ու ասեն, թե քանի անգամ են պատգամավորներով գնացել ու տեսակցել իրենց ընտրած ժողովրդինՎաղը երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Դավթաշենի կամրջում և Սասնա Ծռեր փողոցումԱրցախում` ադրբեջանցիների հետ ապրող Սարգիս Գալստյանի կինը լուսանկարներ է հրապարակել ՍտեփանակերտիցԳյումրիում դեկտեմբերի 7֊ին ընդառաջ քաղաքային իշխանության տապալումը հերթական սատանայական սիմվոլիզմի դերսևորում էր. Կարապետ ՊողոսյանԱդրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ կանկացվենԿոլյա Միքայելյանը նշանակվել է Վայոց ձորի մարզպետ, մինչև նախորդ շաբաթ նա աշխատում էր ԱԱԾ-ումՀիփոթեքային վարկով աջակցում ենք զինվորականներին, որ բնակարան ձեռք բերեն. ՓաշինյանՉեմ բացառում, որ հայերը կգնան Ադրբեջանում կապրեն, ադրբեջանցիներն էլ կգան Հայաստանում կապրեն. Ալեն Սիմոնյան«Ինչու է կալանավորվել Դավիթ Ավագյանը, որ Հայրենիք էր կորցնում եւ անտարբեր չէ՞ր»Ով էր Անդրանիկ Քոչարյանը մինչեւ հեղափոխությունը եւ ինչու է թալան բառը մինչ օրս ցավոտ տանում. ՄանրամասներԲաքվում սկսվել է պահեստազորային Գագիկ Ոսկանյանի դատավարությունըԱրտարժույթի փոխարժեքները դեկտեմբերի 7-ինԵրևանում կանանց ծեծկռտուք է տեղի ունեցել. պատճառը՝ «ում ավելի պոչն է երկար ու հաստ»․shamshyan.comՄոսկվայաբնակ 83-ամյա հայ կինը դիմել է դատարան՝ պահանջելով, որ Պուտինը որդեգրի իրենՍպիտակի ավերիչ երկրաշարժից անցել է 35 տարիՏաք եղանակը երկրաշարժի նշան չէ, մթնոլորտային երևույթները կապ չունեն երկրաբանական երևույթների հետԿառավարության հերթական նիստը՝ ուղիղԱդրբեջանում ուժեղ երկրաշարժ է գրանցվել. այն զգացվել է նաև Հայաստանում. ՆԳՆ փրկարար ծառայությունՄարզպետ է այսօր պաշտոնանկ արվելուԿլինեն չպլանավորած հանդիպումներ հին ծանոթների հետ. դեկտեմբերի 7-ի աստղագուշակՍպասվում է անձրև. օդի ջերմաստիճանն այսօրԲլինկենն անհամբեր սպասում է առաջիկայում Վաշինգտոնում հյուրընկալելու Միրզոյանին և Բայրամովին՝ խաղաղության բանակցությունների համար. Օ'ԲրայեԱլիևը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է իր ներդրումն ունենալ Երևանի և Բաքվի միջև բանակցություններումԿինը բռնացրել է ամուսնուն՝ իրենց երեխաների կնքամոր հետ դավաճանելիսՍեքս-սկանդալ. Մայրը որդուն բռնացրել է այգում ուսուցչուհու հետ սեքսով զբաղվելիս«ՀՈՒՆԳԱՐԱՑԻ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՍ ՀԱՂԹԵԼ ԵՄ ՆՈԿԱՈՒՏՈՎ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԷՐԻԿ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՕրվա խորհուրդ. Դեկտեմբերի 7Զելենսկին պատրաստվում է հեռանալ. Ուկրաինական աղբյուր«Փաստ». Ալավերդիում ոստիկանները ագրեսիվ են տրամադրված եղել«Հրապարակ». Ալավերդուց անցան ԳյումրունՓաշինյանի ոչ մի խոսք իրական չէ. ինչ է սպասվում Հայաստանին. «Ժողովուրդ»Ռուսական բանակը ճնշում է բոլոր կողմերից. ուկրաինացի ռազմական վերլուծաբաններՈւժեղ երկրաշարժ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի մոտ. Ուժգնությունը՝ 7-8 բաԲայդենի ելույթը չօգնեց. ԱՄՆ Սենատն արգելափակեց Կիևին օգնելու օրինագծի քվեարկության բերելը«Հրապարակ». Գուրգեն Արսենյանի ճակատագիրը պարզ կդառնա դեկտեմբերի վերջին1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ 11 անց 41 րոպեին, հազարավոր հայերի համար ժամանակն ընդմիշտ կանգնեց«Փաստ». Ով այնպիսի սուտ ասի, որ...Հաջորդը Գորիսի քաղաքապետն է. իշխանությունն ազատվում է ընդդիմադիրներից. «Ժողովուրդ»Ինքնաթիռը սկսել է այրվել Ուլան-Ուդեից թռչելու պես (Տեսանյութ)Ամերիկացի քաղաքական գործիչները հրաժարվում են աջակցել Ուկրաինային. The American ConservativeԲԱՄԲԱՍԱՆՔՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐԶԱՐՄԱՆՔՔՊ-ականներ, լսում ե՞ք ինչ է ասում, ձեզ է ասում. Արտակ Զաքարյան15 տարեկան էջմիածնեցի աշակերտին հուղարկավորեցին

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода