Փոխարժեք: $ , ,
Covid-ի նման «առեղծվածային նոր չինական վիրուսն» արդեն Ռուսաստանում է Եղիշե Կիրակոսյանը մեկնում է ԱՄՆ, մասնակցելու է Հռոմի ստատուտին վերաբերող քննարկմանը Ադրբեջանը արտադրում եւ Ուկրաինա է ուղարկում զինամթերքներ. «Ռիբար» ԱԺ-ն Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրեց Սերգեյ Մարաբյանին Զարթնեք. Արցախցի գեներալը նոր վտանգի մասին է զգուշացնում Բաքվում հանդիպել են Իրանի և Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատարները․ մանրամասներ Օրվա առաջին կեսին հեշտ չի լինի պահպամել հանգստությունն ու հավասարակշռությունը. դեկտեմբերի 6-ի աստղագուշակ Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է անձրև ՈւՂԻՂ. Փաշինյանը ԱԺ-ում է. պետբյուջեի քննարկումները շարունակվում են Օրվա խորհուրդ. Դեկտեմբերի 6

Հայաստանն Արեւմուտք-Ռուսաստան հակամարտության համատեքստում. նոյեմբերի 9-ը եւ դրանից հետո, ինչո՞ւ եւ ի՞նչ եղավ Արցախում

Ներքաղաքական
Քաղաքագետ ԱԶԱՏ ԱԴԱՄՅԱՆՆ անդրադարձել է Հայաստանին՝ Արեւմուտք-Ռուսաստան հակամարտության համատեքստում, ներկայացրել 2020 թվականի նոյեմբերի 9-ին եւ դրանից հետո տեղի ունեցածը, ապա բացատրել, թե ինչո՞ւ եւ ի՞նչ եղավ Արցախում:
 
«2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմի ստորագրումից մի քանի ամիս անց, երբ անցավ զայրույթի եւ հիասթափության էմոցիան, սառը դատող մարդիկ հասկացել էին, թե ինչ էր լինելու, եթե չէր ստորագրվում եռակողմը, չիմացողների համար գրեմ, որ մի երկու օր հետո Արցախից ոչինչ չէր մնալու: Այս ամենի համար Արդըմուտքը չներեց Ռուսաստանին. պետք էր «շտկել» նոյեմբերի 9-ը, ամեն գնով՝ ընդհուպ ցեղասպանության, ինչին 21-րդ դարում ականատես եղանք:
 
Մեկնարկը տրվեց 2020 թվականի դեկտեմբերին, երբ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջան է»: Հենց այդ օրն Արցախի իշխանությունները պետք է ասեին, որ սա պետական դավաճանություն է, կամ Արցախում իշխանափոխություն պետք է լիներ, փոխարենն ասվեց, որ Հայաստանն է Արցախին փող տալիս (չկա որեւէ չափազանցություն):
 
Արցախի իշխանությունները խաղացին ՀՀ իշխանությունների արեւմտյան խաղը, այնպես էին պառկել այդ խաղի տակ, որ 2021-ին Արցախի նախագահը ՔՊ գրասենյակում ՔՊ ձայներն էր հաշվում: Այնինչ պետք է հստակ, անշեղորեն շարժվեին եռակողմի տրամաբանությումբ:
 
Մանր եւ մեծ քաղաքական-ռազմական սադրանքները սկսվեցին: 2021-ի մեծ սադրանքը Սեւ լճի հայտնի դեպքերն էին, որին հետեւեց ՀԱՊԿ-Հայաստան հարաբերությունների սրացումը: «Հանրային կարծիքը» քաղաքական եւ ռազմական իշխանություններին պահանջ ներկայացնելու փոխարեն, թե ինչի չեն ազատում ՀՀ սուվերեն տարածքը թշնամուց, սկսեցին սերմանել հակառուսական տրամադրություններ:
 
2022-ի երկրորդ կեսին Արեւմուտքը սկսեց քաղաքական եւ ռազմական մեծ դիվերսիաների հաջորդ փուլը: Առաջինը ռազմական մեծ դիվերսիան էր 2022-ի սեպտեմբերի 13-ին, որի արդյունքում տվեցինք հարյուրավոր զոհեր եւ Երեւանի չափ տարածք: Այդ օրերին, երբ Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատը նրան չէր պաշտպանում, Նիկոլին պաշտպանելու եկավ քաղաքական դիվերսանտ Ռուբեն Վարդանյանը, որը շաբաթներ առաջ էր սկսել քաղաքական ակտիվությունը, եկավ եւ հայտնեց, որ պատերազմական այդ օրերին չի կարելի վտանգել գործող իշխանության լեգիտիմությունը (ֆանտազիա է պետք, որպեսզի այս իշխանության հետ մեկտեղ գրես լեգիտիմ բառը):
 
Սկսվեց ամենավտանգավորը՝ հոկտեմբերին Նիկոլը գնաց Պրահա եւ ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը համարելով Ադրբեջանի մաս: Այս համազգային զայրույթի ֆոնին հայտնվեց քաղաքական դիվերսանտ Ռուբեն Վարդանյանը՝ Արցախը «փրկելու» Նիկոլից:
 
Գործի դրվեց պետությունների ամենավտանգավոր զենքերից մեկը՝ մոլորեցնողների կամ, ինչպես հայտնի է, հանրային կարծիք ձեւավորողների բանակը (այստեղ պետք է հայհոյենք կրկին ֆրանսիական «մեծ» հեղափոխությանը, որ ամեն մարդու կարծիք հայտնելու իրավունք տվեց): Մի մասը ներկայացնում է, թե նա անձամբ անգլիական թագավորական ընտանիքինն է (արեւմտամետներին գրավելու համար), մյուս մասը կապեց անձամբ Պուտինի հետ (ռուսամետներին դուր գալու համար), իսկ մեծամասնությանը գրավեց նրա միակ առավելությունը՝ միլիարդատեր (մոռանում էին որոշիչը՝ վաշխառու). նույնիսկ Ալիեւը «վտանգ» տեսավ վերջինիս մեջ:
 
Վերադառնանք հիմնականին՝ աշխարհաքաղաքականին:
 
Արցախի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակն այս էր. Ռուսաստանն ասում էր՝ ինչպես կա, այդպես ենք թողնում, շարժվում ենք եռակողմով, Իրան՝ նույնը՝ բազմիցս շեշտելով տարածաշրջան դրսից «տղա չբերել»՝ նկատի ունենալով Արեւմուտքին. Արեւմուտքն Արցախը ճանաչում է Ադրբեջանի անբաժան մաս, Սյունիքով էլ միջանցք է ուզում (չխառնել ճանապարհի հետ):
 
2022-ի նոյեմբերի 2-ին Ռուբեն Վարդանյանը նշանակվում է պետնախարար եւ սկսում խոսել Արցախի կարգավիճակից, ինքնորոշումից, անկախությունից: Դեկտեմբերի 12-ին Հայաստանին կապող միակ ճանապարհը փակվում է Ադրբեջանի կողմից, Արցախը հայտնվում է շրջափակման մեջ, Ադրբեջանը կտրում է նաեւ գազը, հետո գազը վերականգնվում է, Ռուբեն Վարդանյանը լայվ է մտնում՝ խոսելով Արցախի հաղթանակի եւ ժամեր անց բացվող ճանապարհի մասին (ճանապարհը փակ մնաց, Արցախն էլ անցավ Ադրբեջանին):
 
Անցնում են օրեր, Ռուբեն Վարդանյանը մշտական լայվերով դիմում է միջազգային հանրությանը, ապա լինում է Հաագայի դատարանի որոշումը, Ռուբեն Վարդանյանը ողջունում է Պուտինին հետախուզում հայտարարած Հաագայի դատարանին եւ Նիկոլ Փաշինյանի նշանակած դատավորին ՄԻԵԴ-ում:
Վիճակն օր օրի վատանում է, ընդհուպ սովից մահացության դեպքեր, պատճառը մեկն է, կոտրեն արցախցիներին, որպեսզի ճանապարհը բացելուն պես արցախցին լքի Արցախը, իսկ դատարկ Արցախում ո՞ւմ պետք է պահի ռուս խաղաղապահը, բայց արցախցին անկոտրում է, կառչած է մնում մայր հողին. գործի է դրվում ամենահրեշավորը՝ գրեթե մեկ տարի սովամահ եղող մարդկանց դեմ ռազմական ագրեսիա, պատճառը կար, առիթը ճարվեց (նախագահի հրաժարական, նոր ընտրություն), խայծը հեշտ կերան միամիտները:
 
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին, Ադրբեջանի զինված ուժերը հարձակվում են Արցախի վրա գրեթե բոլոր ուղղություններով, ականատես ենք լինում ցեղասպանության, ռուսական կողմին հաջողվում է կանգնեցնել արհավիրքը... Երեւանում սկսում են զանգվածային քաղաքական ակցիաներ, Ռուբեն Վարդանյանի մի համախոհը շրջափակում է արցախահայության անվտանգությունն ապահովվող Ռուսաստանի դեսպանատան մուտքերը, մյուս համախոհը Հանրապետության հրապարակում է անհասկանալի ելույթներ ունենում:
 
Սա Արեւմուտքի կողմից մեզնով Ռուսաստանի դեմ իրականացված բազմաթիվ հրեշավոր ծրագրերից մեկն էր: Որպես վերջաբան՝ Արցախում պետք է հայերն ապրեն անվտանգ, սա է գլխավորը, որպեսզի 2023-ի սեպտեմբերի 21-ին մահացած հանրապետությունից հառնի Հայրենիքը», - շեշտել է Ազատ Ադամյանը:

Covid-ի նման «առեղծվածային նոր չինական վիրուսն» արդեն Ռուսաստանում էԵղիշե Կիրակոսյանը մեկնում է ԱՄՆ, մասնակցելու է Հռոմի ստատուտին վերաբերող քննարկմանըՍիրիահայ հայրենադարձները, 1964Ադրբեջանը արտադրում եւ Ուկրաինա է ուղարկում զինամթերքներ. «Ռիբար»ԱԺ-ն Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրեց Սերգեյ ՄարաբյանինԶարթնեք. Արցախցի գեներալը նոր վտանգի մասին է զգուշացնումԲաքվում հանդիպել են Իրանի և Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատարները․ մանրամասներՕրվա առաջին կեսին հեշտ չի լինի պահպամել հանգստությունն ու հավասարակշռությունը. դեկտեմբերի 6-ի աստղագուշակՀանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է անձրևՈւՂԻՂ. Փաշինյանը ԱԺ-ում է. պետբյուջեի քննարկումները շարունակվում ենՕրվա խորհուրդ. Դեկտեմբերի 6Տեսանյութը նկարահանել է Բաքվի մեր հարեւան Արտյոմը. Նավակը Ճոճողի բացառիկ խոստովանությունը«Մեծ վտանգ կա, որ Ուկրաինան կպարտվի». Զելենսկու վարչակազմի ղեկավար«Հրապարակ». Խրախճանք թաղապետարանում՝ աշխատանքային ժամին«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը կողմ է քվեարկել «ՀայաՔվեի» նախագծին«Իրավունք». «Ծախվեցի՛ր, արա». Զարուհի Փոստանջյանը սկանդալ է սարքել «Մայր Հայաստանում»Կիմ Չեն Ինը լացացրել է կորեացի կանանց (Տեսանյութ)ԱՄՆ հեգեմոնիայի ավարտի նոր նշանը«Հրապարակ». Որ հանձնաժողովի կազմում կընդգրկվի Լեւոն Քոչարյանը«Ժողովուրդ». Թավշյահեղափոխականների թիմում նոր «շմայսներ» եւ «մհերսեդրակյաններ» են կերտվումՈւկրաինական հակահարձակումը ԱՄՆ-ի ամենամեծ ռազմավարական սխալ հաշվարկներից մեկն է. BildԱրևմտյան պաշտոնյաներն ու լրագրողները հանրությանը պատրաստում են Կիևի անխուսափելի պարտությանը. InfoBRICSԻՆՉՊԵՍ ՏԱՊԱԼՎԵՑ ԲԱՔՎԻ ՍԱԴՐԱՆՔԸՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐԶԱՐՄԱՆՔ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...ԲԱՄԲԱՍԱՆՔՆՈՒՅՆ ՓՈՑԽԸ ԵՐԻՑՍ ՏՐՈՐԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸՄասնակցեցի «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ, Երևանում տեղի ունեցած «Հավաքական Արևմուտքի երկակի ստանդարտները Մերձավոր Արևելքում» թեմայով կլոր-սեղան քննարկմանը. Գևորգ ԳևորգյանՄենք պարտավոր ենք խաղաղություն մուրացողներին ցույց տալ պատմության աղբամանը. Աշոտ ԱնդրեասյանԴասագիրքը շրջանառությունից հանելուց հետո, ամենամեղմը պետք է լինեն մի քանի հրաժարականներ. ԴեմոյանԱնդրանիկ Թեւանյա՛ն, եթե դու այս ամենը չես կանգնեցնում, ուրեմն` դու ու քո դաշինքը նիկոլական եք. Անդրեասյան«Հայաքվեի» տխրահռչակ ավարտըՄաշտոցի պողոտայում Porsche-ը վրաերթի է ենթարկել երեք քաղաքացու, այդ թվում՝ երեխայի և հղի կնոջ․ վերջինը հիվանդանոցում մահացել է. Shamshyan.comՏիկնիզյանը և Հարությունյանը` ՌՊԼ-ի տուրի խորհրդանշական հավաքականումՀայաստանի ներկայացուցիչները պաշտպանել են ՀԱՊԿ ԽՎ-ի բոլոր որոշումները. Անատոլի ՎիբորնիԳյուղացիները չեն պատրաստվում համակերպվելՀայկական բռնցքամարտը հերթական փառահեղ էջը գրեց իր պատմության մեջ. ՀԲՖ նախագահ«Ինտերի» մարզական տնօրենը` Մխիթարյանի հետ նոր պայմանագիր կնքելու մասինՎլադիմիր Պուտինը Իրանի նախագահին հրավիրել է ՄոսկվաՎերամիավորման որոշումն այսօր նույնչափ արդիական է, որքան 1989 թվականին էր. Ալավերդյան«Դեմոկրատիա» ասվածը զուտ մեր նման պետություններին ճնշելու համար էր. Մարգարիտ ԵսայանՊարզվեց, որ իշխանությունների համար Նիկոլ ասելը վիրավորական էԻ՞նչ գույներով զարդարել 2024 թվականի տոնածառը`ըստ Կենդանակերպի նշանՎաշինգտոնը Կիեւին մինչեւ տարեվերջ ժամանակ տվեցՖրանսիական «տանիքին» երեւի արդեն Նիկոլն էլ չի հավատումԻնչպես է ադրբեջանական «էկոահաբեկիչը» հայտնվել Երևանի Կոմիտասի պողոտայումԻնչու՞ չի կարելի նախօրոք մանկական հագուստ գնելՄենք դեռ չենք կարող միասին ապրել. Զելենսկու կինը պատմել է նախագահի հետ հարաբերությունների մասինԼավրովն ու Աբդոլլահիանը հռչակագիր են ստորագրել միակողմանի պատժամիջոցներին հակազդելու մասին

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода