Iravunk.com | Մենք իրավունք չունենք երկմտելու, կասկածելու, հետ կանգնելու մեր նպատակներից. Տ. Գաբրիել քահանա Վարդանյան
ՌԴ-ն «ռոզիսկ» է հայտարարել Զելենսկու նկատմամբ Մայիսի 9-ին կլինենք Երևանում. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆ Վրաստանի նախագահը կառավարող կուսակցությանը մեղադրել է Մոսկվային հաճոյանալու փորձի մեջ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿ Է ՏՈՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻ ՀԱՆԴԵՊ Վերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին. Միշել «ՀԱՃԱԽԵՑԻ ՍԱՄԲՈՅԻ, ՔԱՆԻ ՈՐ ՀԱՅՐՍ ԽՍՀՄ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ Է ԵՂԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԱՐԹՈՒՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ Թուրքիայի ներկայացուցիչը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Հայատանի և Ադրբեջանի հարաբերությունները Այս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա տարիներին կուլ կտան Հայաստանը. թյուրքագետ Վարուժան Գեղամյան Ստեփանակերտի հերոսների պանթեոնն այլևս գոյություն չունի ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության է պատրաստվում․ ՌԴ ԱԳՆ

Մենք իրավունք չունենք երկմտելու, կասկածելու, հետ կանգնելու մեր նպատակներից. Տ. Գաբրիել քահանա Վարդանյան

Ներքաղաքական
«Ցեղասպանությունը մարդկության դեմ գործված եւ այժմ էլ գործվող ամենասարսափելի իրականությունն է․ այն իր հետ բերում է մարդկային կյանքերի կորուստներ, հայրենազրկում, ցավ, տեղահանություն։ Այս ողջ ընթացքին մեզ համար անհերքելի ճշմարտություն է, որ այս ոճրագործությունը պետք է դատապարտվի, հատուցվի արդարորեն, որպեսզի այլեւս ոչ մեկի հանդեպ այն չծրագրավորվի եւ չիրագործվի։
 
Ցավոք սրտի, մեր գոյության իրավունքն այսօր եւս հարցականի տակ է դրված։ Դրա վառ ապացույցը վերջին տարիներին մեր ժողովրդի հանդեպ իր Հայրենիքում՝ Արցախում, ցեղասպան նույն ծրագրով իրականացված ոճիրն էր։ Մեր սիրելի քույրերն ու եղբայրները զրկվեցին իրենց Հայրենիքում ապրելու մարդկային տարրական իրավունքից, լքեցին իրենց հայրական օջախները, սրբատեղիները, իրենց կյանքով վաստակած Հայրենիքը։
 
Մենք երբեք չենք մոռացել և երբեք էլ չենք մոռանա, չենք դադարի հանդես գալ հայկական պահանջատիրությունից, ինչքան էլ փորձեն մեզ համար նոր «արժեքային» իրականություն ներդնել։ Ասածիս ապացույցը ազգիս Վեհափառ Հայրապետի՝ Ն․Ս․Օ․Տ․Տ․Գարեգին Երկրորդի եւ Հայ Եկեղեցու Բարձրագույն մարմինների կողմից սահմանված որոշումն էր, որով ցեղասպանության մեր նահատակները սրբադասվեցին՝ հանուն այն բանի, որ նահատակվեցին հայ և քրիստոնյա լինելու համար։ Այսօր էլ մենք պարտավոր ենք սուրբ նահատակների բարեխոսությունը խնդրելու, որպեսզի նրանք Տիրոջ առաջ բարեխոսեն մեր Հայրենիքի, մեր ազգի, մեր հայրենի Արցախի ու արցախից տեղահանված մեր հայրենակիցների համար։
 
Մենք տակավին այսօր էլ, ժամանակակից աշխարհի առաջ, տեսանք մի ողջ ժողովրդի ջարդ, սպանդ, հանցագործություն՝ գործված ամենաիրական ոճրագործի մեթոդով։ Մեր ժողովրդի զավակները ստիպված լքեցին իրենց Հայրենիքը և այսօր էլ մայր Հայաստանում կանգնած են տարաբնույթ սարսափելի խնդիրների առջև, որոնց լուծումները, ցավոք, հեռու են տեսանելի ժամանակում իրականություն դառնալուց։
 
Մեր Հայրենիքի սահմաններն առ այսօր էլ ապահով չեն, հանգիստ չեն․ նույն թշնամին է, որ ուզում է մեզ հայրենազրկել, ունեզրկել, ավիրել ու ոչնչացնել մեր սրբությունները եւ որպես վերջնարդյունք մեզ ֆիզիկապես և հիմնովին բնաջնջել։ Մենք պետք է քաջ գիտակցենք, որ մեր թշնամին չի փոխվել, չի փոխվել նրա նպատակը, չի փոխվել նրա փափագը, չի փոխվել նրա ցեղասպան ծրագիրը։
 
Մենք այսօր, առավել եւս այսօր, կարիք ունենք համախմբվելու, սրբորեն պահպանելու մեզ մնացած այս փոքրիկ հողակտորը, ինչ էլ մեզ փորձեն ասել, ինչ էլ մեզ փորձեն համոզել, մենք պետք է հստակ սահմանենք, որ մեր նպատակը մեր արդար պահանջատիրության բավարարումը պետք է լինի, չպիտի լռի Արցախի ժողովրդի իրավունքների իրացման պահանջը, չպիտի մոռացվեն այն տղաները, որոնք Հայրենիքի զոհասեղանին ընծայեցին իրենց ամենաթանկը՝ իրենց կյանքը։
Մենք անպայմանորեն պիտի համախմբվենք մեր Մայր Եկեղեցու շուրջ՝ շենացնելու, հզորացնելու մեր Աստվածապարգև Հայրենիքը։ Մենք իրավունք չունենք երկմտելու, կասկածելու, հետ կանգնելու մեր նպատակներից՝ մեր պահանջատիրությունից, Հայրենի մեր Արցախից։
 
Այսօր ես աղոթում եմ մեր սուրբ նահատակներին, որպեսզի իրենց սրբազան հայացքի ներքո ամրանա մեր Հայրենիքը, ունենանք հնարավորություն մեր սխալները գիտակցելու, շտկելու, սրբագրելու․ սա է ճանապարհը մեր Հայրենիքը շենացնելու, սա է ճանապարհը հայրենի Արցախը վերադարձնելու», - գրել է Արժանապատիվ ՏԵՐ ԳԱԲՐԻԵԼ քահանա ՎԱՐԴԱՆՅԱՆԸ:


ՌԴ-ն «ռոզիսկ» է հայտարարել Զելենսկու նկատմամբՄայիսի 9-ին կլինենք Երևանում. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆՎրաստանի նախագահը կառավարող կուսակցությանը մեղադրել է Մոսկվային հաճոյանալու փորձի մեջԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿ Է ՏՈՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻ ՀԱՆԴԵՊ Վերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին. Միշել«ՀԱՃԱԽԵՑԻ ՍԱՄԲՈՅԻ, ՔԱՆԻ ՈՐ ՀԱՅՐՍ ԽՍՀՄ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ Է ԵՂԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԱՐԹՈՒՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԹուրքիայի ներկայացուցիչը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Հայատանի և Ադրբեջանի հարաբերություններըԱյս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա տարիներին կուլ կտան Հայաստանը. թյուրքագետ Վարուժան ԳեղամյանՍտեփանակերտի հերոսների պանթեոնն այլևս գոյություն չունիՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության է պատրաստվում․ ՌԴ ԱԳՆԱդրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտնել է՝ ինչու Շուշի չի այցելումՌուսական հրետանին ծածկել է Արխանգելսկից փախչող ուկրաինական ուժերին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության․ ՌԴ ԱԳՆԵթե այդքան շատ եք ուզում Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, դրե՛ք մանդատները. Բաբկեն ՀարությունյանԱդրբեջանցիները ոչնչացրել են օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեոնըԱյս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա տարիներին կուլ կտան ՀայաստանըԻշխանությունը հասարակությանը դեպրեսիվ միջոցներով փորձում է լռեցնել. Արա ՊողոսյանԿրեմլը վտանգավոր է համարում Ռուսաստանին բրիտանական զենքով հարվածելու մասին հայտարարությունըՕդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանովՀնարավոր է լուրջ հարաբերությունների սկիզբ. մայիսի 4-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները մայիսի 4-ինԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիերՏարադրամի փոխարժեքները մայիսի 4-ինՀնդկաստանը Հայաստանի համար արդիականացրել է ATAGS հրետանային համակարգըՎրաստանի նախագահը վետո է դրել «օֆշորների մասին» օրենքի վրա«Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ը ԼՂ-ից ավելի քան 100 հզ․ էթնիկ հայ տեղահանվեց»․ Պետդեպի զեկույցը«Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Օրվա խորհուրդ. մայիսի 4Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ չի բացել Հայաստանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ. ՊՆԻնչ է կատարվում Օչերետինոյի ճակատում«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ«Ժողովուրդ». Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանողԻսրայելի հետ առեւտուրը դադարեցնելու մասին Էրդողանի խոսքը սովորական բլեֆ է. իրանական աղբյուրՌուսական բանակը հզոր հարձակում է սկսել Չասով Յարի հյուսիսային թեւում. ուկրաինական աղբյուրներ«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը«Ժողովուրդ». Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվելԽարկովի քաղաքապետին մեղադրել են ռուսական զորքերին աջակցելու մեջԱմերիկան ​​կորցրել է իր հեգեմոնական կարգավիճակը. Ժոզեպ ԲորելԵրեւանում «ջրհեղեղ» էՉի կարելի ասել պայքարն ավարտվել է, սա դեռ կուլմինացիոն կետը չէ. Անահիտ ՄութաֆյանՇտապ. Հենց այս պահին Մաշտոցի 7 հասցեում վերջին հարկի բնակիչների տանը «ռոմանտիկ» երեկո են անցկացնումԵրեխաներին մի՛ վանեք ձեզնից, մի՛ տվեք մանկատուն, սա ուղղակի սարսափելի է. Սարգիս Շողունց«ՇՈՒՏՈՎ ԴՈՒՔ ԿԼՍԵՔ ԻՄ ԱՆՈՒՆԸ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԳԵՎՈՐԳ ՋԱՎԱԽՅԱՆՀՀ-ն երախտապարտ է Հունգարիային, որը հանդես է գալիս հակահայկական քաղաքականությամբ. մեդալ են հանձնելԱմեն ինչ շարունակում է կախված մնալ ուկրաինական պատերազմիցԱլիեւը պահանջում է չմտնել մատի եւ մատանու արանքըՈւկրաինայի համար ճակատում իրավիճակը կրիտիկական է, բայց կարող է շատ ավելի վատթարանալ. ուկրաինական աղբյուր
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода