Թաքուն անխոս... Դիանա Հարությունյան (Պրեմիերա)
ՏեսանյութերՀանրության դատին է հանձնվել սփյուռքահայ գրող-հրապարակախոս, Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ Յակոբ Այնթապլեանի «Վերադարձ» ժողովածուում տեղ գտած «Թաքուն…անխոս» բանաստեղծության հիման վրա գրված երգի տեսահոլովակը՝ Դիանա Հարությունյանի կատարմամբ:
Նշենք, որ երաժշտության հեղինակը ԵՊԿ պրոֆեսոր, կոմպոզիտոր Մարգարիտ Սարգսյանն է։ Գործիքավորումը կատարել է Արթուր Հակոբյանը, օպերատորներ` Տիգրան Առաքելյան, Գրիգոր Գրիգորյան, թավջութակ` Անդրանիկ Աղաջանյան:
Ի դեպ, «Թաքուն…անխոս» բանաստեղծության հեղինակը՝ Յակոբ Այնթապլեանը տեսաուղերձով իր կարծիքն է հայտնել Դ. Հարությունյանի կատարման մասին, որը ներկայացնում ենք ստորեւ.