Iravunk.com | Դոնդողանման Նիկոլի գեղցի շուստրիությանը Բիսմարկը դեռ ծանոթ չէր. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից
«Հրապարակ». Բագրատ սրբազանը չի նահանջում, շարժումը պետք տեղափոխվի Երեւան Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ» Կիրանցում հազարից ավել ոստիկան ու սևբերետավոր կա, իրավիճակը շատ լարված է. կանայք փակ են պահում ճանապարհը. գյուղապետ Պուտինի հեղինակությունն ավելի բարձր է, քան Մակրոնինը, Թրյուդոյինը, Բայդենինը և Շոլցինը միասին վերցրած. ԿՀՎ-ի վերլուծաբան Արևմուտքը պահանջում է լուծարել ՀՀ ԱԱԾ-ն․ «Հրապարակ» ՆԱՏՕ-ի տանկերը Մոսկվայում. արևմտյան լրատվամիջոցները քննարկում են դաշինքի գրավված տեխնիկայի ցուցահանդեսը (ՏԵՍԱՆՅՈՒԹ) «Փաստ». Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա «Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան

Դոնդողանման Նիկոլի գեղցի շուստրիությանը Բիսմարկը դեռ ծանոթ չէր. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից

Հրապարակախոսություն

Նիկոլի վերջին հարցազրույցն իր ունիկալ ոճի մեջ էր. անհայրենիք և տգետստախոսություն: Եվ որպեսզի այս խառը ժամանակներում երեսին ճշմարտությունը ճպպցնող լրագրողների մոտ կրկին խայտառակ չլինի, նա գերադասեց գրպանային Հանրայինի՝ կոմֆորտ ապահովող, խոսող գլխին:

Փորձենք միասին վերլուծել նրա բարբաջանքը՝ ըստ հիմնական թեմաների:

Արցախ

Այո՛, Արցախ Նիկոլի մտքում, սրտում, խոսույթում չկա: Շուրջ 2 ժամանոց հարցազրույցում խոսք անգամ չհնչեց Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի, արցախահայության հիմնախնդիրների, անգամ Բաքվի բանտերում պահվող Արցախի քաղաքական ղեկավարության մասին: Զրո սրտացավություն, զրո բարոյականություն, զրո պատասխանատվություն: Ու այն էժան «կռուտիտը», թե հարցազրույցնարտաքին քաղաքականության մասին է, չի ծածկում Նիկոլի հոգու և մտքի հսկայական անցքերը, որովհետև այս հարցերն իրականում արտաքին քաղաքականության հարցեր են:

Բացի դրանից, «Երևանի զավթումը» օպերացիան հիմնավորելու փորձերի համար նա գտավ ժամանակ:

Գրանադա

Իշխանական քարոզչամեքենայի՝ Գրանադայի գագաթնաժողովը որպես «Հաղթել ենք» ֆռիկ-շոու ներկայացնելու ճիգերնայնքան խղճուկ ու դատարկ էին, որ Նիկոլը փորձեց անձամբ մտնել այդ տապալված թեմայի մեջ: Թե ինչ զավեշտալի է իսպանական այդ քաղաքում տեղի ունեցած միջոցառման շրջանակներում Հայաստանի մասնակցությամբ ընդունված երկու հայտարարությունները որպես հաղթանակ ներկայացնելը, շատ է խոսվել և գրվել: Ավելացնեմ ընդամենը մեկ փաստարկ, որ բավարար ուշադրության չի արժանացել:

Գրանադայի հանդիպումն առհասարակ այնպիսի տապալում էր, որ կազմակերպիչներն անգամ չեղարկել էին գագաթնաժողովի եզրափակիչ ասուլիսը՝ այդքան ասելիք չկար պրեսս-կոնֆերանսին սպասող 700 լրագրողներին:

Համաձայնեք, որ եթե անգամ փոքր հաջողության պատմություն գրանցվեր, PR-ի խրոնիկ կարիք ունեցող ԵՄ ղեկավարներն առիթը բաց չէին թողնի: Ուստի Գրանադայի շուրջ փաշինյանական աղմուկը «փոթորիկ մի բաժակ ջրում» շարքից էր:

Հայաստան-ԵՄ-Ռուսաստան

Նիկոլի գեոպոլիտիկ կռուտիտները հիշեցնում էին դավաճանության վայրում կիսամերկ վիճակում բռնված սիրուհու պահվածք, ով գործի ամենաթեժ պահին, աչքերը ճպճպացնելով, արտաբերում է՝ «սա այն չի, ինչ դու մտածում ես»: Ջղայնացնելով արջին՝ նապաստակը փորձեց խաղալ նրա զգայուն զոնաների հետ՝ հայտարարելով փաստացի, որ այս պահին առնվազն Հայաստանը մտադիր չէ դուրս գալ ԵԱՏՄ-ից և բարձրացնել ռուսական ռազմաբազայի հարցը:

Առավել զավեշտալի էր «в постели с Брюселем» տեսարանի նիկոլական հիմնավորումը. պարզվում է, այստեղ էլ են նախկինները մեղավոր, որ 2017թ.-ին ԵՄ-ի հետ ստորագրել էին Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը՝ CEPA-ն:

Նախ, Փաշինյանի այսօրվա գեոպոլիտիկ խաղերը ԵՄ-ի հետ բացարձակ կապ չունեն CEPA-ի հետ: Երկրորդ, CEPA-ն իրականում իմպլեմենտացիայի խայտառակ ցածր մակարդակ ուներ, և ռեալ ռեֆորմների ու գործողությունների կատարողականը շատ ցածր է: Եվ վերջապես ամենակարևորը. CEPA-ն Արցախի հարցով երաշխավորում էր ԵՄ-ի կողմից հայանպաստ քաղաքականություն՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչմամբ և երաշխավորմամբ:

Կարճ ասած, «Սերժի պատճառով եմ ես լևի գնում, բայց քեզ չեմ դավաճանում» Մոսկվային ուղղված նրա խղճուկ ուղերձը ոտքից գլուխ ցնորք էր:

Ի դեպ, Սերժի ժամանակներից սկիզբ առած և հետո բարեհաջող տապալված վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի մասին ոչ մի խոսք, առավել ևս՝ գործ, չկա:

Նույնքան զավեշտալի էին Հռոմի ստատուտի կապակցությամբ փաշինյանական բացատրությունները:

Նախ, Ռուսաստանում շատ լավ գիտեն և արձանագրել են այն փաստը, որ Նիկոլը ներել և ներում է Ալիևին հայերի նկատմամբ ցանկացած ագրեսիա և ռազմական հանցագործություն: 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի իշխանությունները չեն ձեռնարկել գեթ մեկ քաղաքական քայլ՝ Ադրբեջանին պատասխանատվության կանչելու, թեպետ առկա էին հսկայական փաստական բազա, միջազգային մեխանիզմներ և բարենպաստ միջավայր (օրինակ՝ Եվրոպառլամենտի համապատասխան բանաձևերը և ԵԽԽՎ մոնիտորինգային մեխանիզմները գործադրելու՝ ռուս-վրացական նախադեպը):

Եվ երկրորդ, եթե անգամ Վ. Պուտինի միջազգային հետապնդման մեկնարկը և Հայաստանի ՍԴ-ի կողմից ստատուտի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխան ճանաչելու ժամկետները պարզապես համընկել էին, ապա բացարձակ խնդիր չէր այդ դեպքում հետաձգել փաստաթղթի վավերացումն ԱԺ-ում: Այս փաստերը բավարար են պաշտոնական Մոսկվային Նիկոլի «պարզաբանումների» արժանահավատությունը մերժելու համար:

Գերմանական երկաթե կանցլեր Բիսմարկը ժամանակին գրում էր. «Ռուսաստանի հետ արժե կա՛մ ազնիվ խաղալ, կա՛մ ընդհանրապես չխաղալ»: Հայաստանի դոնդողանման «վարչապետի» գեղցի շուստրիությանը Բիսմարկը դեռ ծանոթ չէր…

Նիկոլի մյուս ստերի հերձումը, որ հնչել են այդ հարցազրույցում, կշարունակեմ հաջորդ հոդվածում:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Նուբարաշեն» ՔԿՀ
12.10.2023թ.



«Հրապարակ». Բագրատ սրբազանը չի նահանջում, շարժումը պետք տեղափոխվի ԵրեւանԻշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ»Կիրանցում հազարից ավել ոստիկան ու սևբերետավոր կա, իրավիճակը շատ լարված է. կանայք փակ են պահում ճանապարհը. գյուղապետՊուտինի հեղինակությունն ավելի բարձր է, քան Մակրոնինը, Թրյուդոյինը, Բայդենինը և Շոլցինը միասին վերցրած. ԿՀՎ-ի վերլուծաբանԱրևմուտքը պահանջում է լուծարել ՀՀ ԱԱԾ-ն․ «Հրապարակ» ՆԱՏՕ-ի տանկերը Մոսկվայում. արևմտյան լրատվամիջոցները քննարկում են դաշինքի գրավված տեխնիկայի ցուցահանդեսը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)«Փաստ». Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնինԿիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում էլ նման հուդաների պակաս չկաԱրեւմուտքը փորձում է հեղաշրջում իրականացնել ՎրաստանումԾխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ «Ժողովուրդ»Հզոր պայթյուններ և ահռելի հրդեհներ Օդեսայում (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)«Ծեծելով մարդկանց գցեցին ավտոները տարան. Ո՞ւմ հողն եք տալիս, արա». Կիրանցում լարված էՎաղ առավոտյան բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանցԳերմանիայում ահազանգում են Ռուսաստանի հաջող հարձակման պատճառովՌուսական բանակը արագ ներխուժեց Արխանգելսկոյե (MAP)Ձեր Սպեցնազը կարող ա՞ ՍՓԱԱՅՍՆԱԶ Ա….թե՞ ձեր «ժողովրդավարության բաստիոնում» «կապներդ դա խազ» կտրել եք …Հարտնի լրագրողը մեր օրերի մասինՈ՞րն է այն գաղափարը, որի շուրջ կարող են ընդդիմադիրները համախմբվել. Վազգեն ՍաֆարյանԴուք ծիծաղում եք սրանց վրա, մինչդեռ սրանք իրենց սեւ գործն են անում ու ծիծաղում հայ ժողովրդի վրա. ՎարդանյանՄիշտ մեր ժողովուրդը ոչ թե գնացել է ընտրելու, այլ՝ մերժելու. Վազգեն Սաֆարյան (ԱՆՈՆՍ)Պարույր Սեւակի որդու՝ Արմեն Ղազարյանի հիշատակին...Հռչակագիր «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՂԹԱՆԱԿ – ԸՆԴՀԱՆՈՒՐ ՃԱԿԱՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ»Վրաստանի խորհրդարանը ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը` դեմ գնալով ԱՄՆ-ինՌուսական ուժերը գրավե՞լ են Արխանգելսկոյեն (Քարտեզ)Bild. Ռուսական բանակը հարձակվում է Օչերետինոյի հյուսիսում գտնվող Արխանգելսկոյեի վրա Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը․ ՊՆ«Վագների» զինվորներն ու վետերաններն այսօր ճակատում և թիկունքում նշում են կազմակերպության 10-ամյակը (Տեսանյութ, Ֆոտո)Ադրբեջանը, Ղազախստանը և Ուզբեկստանը միավորում են իրենց էներգահամակարգերըԳրել է` երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, երևի մեկն էլ ինքն է. Բագրատ Սրբազան (տեսանյութ)MDPI. Ելակը նպաստում է առողջ միտք և ամուր հիշողություն ունենալունՍա պարզ կապիտուլիացիա է, Փաշինյանը սահմանազատում չի անում, մենք ուղղակի Տավուշից դուրս ենք գալիս (տեսանյութ)Վերագտնել մեզ. Լիլիթ ԳալստյանԳուրգեն Մարգարյանի արյան վաճառականներին Օրբանն իրականություն է վերադարձրել.Yerevan TimesԱլիեւը խոստովանել է. Ադրբեջանն ագրեսիվ պատերազմ է վարել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմՀՀ ԶՈւ բժշկական ստորաբաժանումը մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանըՍիրո նումերոլոգիա. ինչպես պարզել ծննդյան ամսաթվով, թե որքան կտևի ամուսնությունըՀիմա մենք գնում ենք դեպի խաղաղություն․ ԱլիևՔննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունըՕգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության (տեսանյութ)Միրզոյան-Բայրամով հանդիպումը կնպաստի Հարավային Կովկասում ամուր և երկարաժամկետ խաղաղության շուտափույթ հաստատմանը. ՏոկաևՄեկնարկած սահմանազատումը ցույց է տալիս, որ մեզ միջնորդներ պետք չեն. ԱլիևՆիկոլ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ ՄարությանՄենք պարտադրված պատերազմի մեջ ենք, Հայրենիքի ու պատվի կորստի առջև, պիտի պայքարենք․ Բագրատ Սրբազան«Խելքներդ գլուխներդ հավաքեք». կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10-ը ժամանակ տվեցին իշխանություններինՄայիսը չեկած՝ Ամանորի՞ն ենք «նախապատրաստվում». ֆոտոմեղադրանք«Քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ իրեն անվանեն «ատլախ». Վահրամ Սահակյանը՝ Հովհաննես Դավթյանի մասինԴիվերսիֆիկացիա ոչ միայն տնտեսության մեջ, այլ նաեւ արվեստում Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода