Փոխարժեք: $ , ,
Վարդան Մինասյանն աջակցում է Արաս Օզբիլիզին ՀՖՖ նախագահի ընտրություններում Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ ԵՄ-ին անդամակցելու համար պատրաստ է անգամ «պարել» ԱՄՆ-ն Իսրայելից պահանջել է Գազայի հատվածում գործողությունն ավարտել մինչև հաջորդ տարվա սկիզբ Կիևյան փողոցի կանգառներից մեկի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի. պարեկները սահմանազատել են տարածքը Նրանք, ովքեր ԼՂ-ում ստանում էին կենսաթոշակ, այսօրվանից կարող են դիմել ՀՀ-ում կենսաթոշակների նշանակման համար Ռուսական 102-րդ ռազմաբազան վարկաբակելու «օպերացիան» ձախողվեց. Բագրատ Մովսեսյանը փակագծեր է բացում Ես, որ ասում եմ` սրանք պետություն ասվածն ատում են, ճիշտ եմ ասում. Արմեն Հովասափյան Իրանը զորավարժություններ է անցկացրել Չսատարել նիկոլիզմին ու չքվեարկել նրա օգտին որեւէ մակարդակում. Էդուարդ Շարմազանով Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձանց վերաբերվող նախագիծը կքննարկվի ԱԺ արտահերթ նիստում

«Խաղաղության խաչմերուկի» հատվող ճանապարհներին կրկին խաչվելու է հայի ազգային շահն ու արժանապատվությունը. Աշոտյանի հոդվածը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից

Հրապարակախոսություն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հերթական հոդվածն է հրապարակել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից։

Այն ներկայացնում ենք ստորև․

— Հերթական նոյեմբերի 9-ը առիթ է ստեղծում վերլուծելու 44-օրյա պատերազմի ավարտն արձանագրող փաստաթղթի ազդեցությունն ու հետևանքները մեզ վրա:

Ուղիղ 3 տարի առաջ հայ ժողովրդի համար շոկային էր եռակողմ հայտարարության բովանդակությունը, և Սերժ Սարգսյանի դիպուկ ձևակերպմամբ հայկական կողմից այն ստորագրող անձին ամուր կպավ «կապիտուլյանտ» բնորոշումը:

Միայն այն փաստը, որ նոյեմբերի 9-ով ավելի շատ տարածքներ ենք կորցրել, քան 44-օրյայի ողջ ընթացքում, բավարար էր ընկալելու համար աղետի մասշտաբները:

Սակայն, երբ մեզ թվաց, որ սա է հայկական աշխարհի վերջը, հետագա 3 տարիներին Հայաստանի իշխող վարչախմբի ապիկար և նպատակային քայլերի հետևանքով պարզ դարձավ, որ աղետի վերջը դեռ չի երևում, քանի դեռ վերացված չեն այս արհավիրքի պատճառները:

Երեք տարիների ընթացքում իրավիճակն այնքան վատթարացավ, որ «էս ի՞նչ ես ստորագրել» զայրույթը փոխակերպվեց «գոնե ստորագրածդ պահի՛ր» պահանջով:

Ամիսներ առաջ Փաշինյանը ցինիկաբար հայտարարեց, որ ընդդիմության պատճառով կյանքի չեն կոչվել նոյեմբերի 9-ի հայտարարության «հայանպաստ» դրույթները:

Այսօրվա ճգնաժամից հետհայացք նետելով՝ ստորագրման պահին կար ընդամենը մի քանի «հայանպաստ» դրույթ: Նախ պահպանվում էր Լաչինի միջանցքի գոյությունը և ֆունկցիոնալությունը: Անցյալ տարվանից Ադրբեջանը Հայաստանի իշխանությունների թողտվությամբ քայլեր ձեռնարկեց այս միջանցքը վերացնելու ուղղությամբ և հաջողեց: Մյուս, մեր շահերին համահունչ դրույթը ռազմագերիների փոխանակումն էր, սակայն առ այսօր մոտ 100 մեր հայրենակիցներ շարունակում են գտնվել ադրբեջանական բանտերում, և Փաշինյանը մատը մատին չի տվել այս խնդիրը վերջնական լուծելու համար:

Անշուշտ, հուսադրող էր այն փաստը, որ սույն հայտարարությունը չէր անդրադառնում Արցախի կարգավիճակին՝ բաց թողնելով հնարավորությունների պատուհանը՝ շարունակել պայքարն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման և երաշխավորման համար: Փաշինյանի կողմից նշաձողի իջեցումը հանգեցրեց Պրահայի չարաբաստիկ հայտարարությանը, որով հիմքեր ստեղծվեցին Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի համար:

Դրական էր նաև Ռուսաստանի Դաշնության միջնորդական դերակատարությունը և խաղաղապահ առաքելության տեղակայումն Արցախում, ինչը, ցավոք, այս տարիների ընթացքում չծառայեց լիարժեքորեն իր նպատակներին բուռն գեոպոլիտիկ խաղերի հետևանքով:

Ինչպես տեսնում ենք, նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հայկական կողմերի համար առկա եզակի շահեկան հնարավորությունները հօդս ցնդեցին ոչ թե ընդդիմության, այլ Նիկոլ Փաշինյանի պատճառով:

Արդյունքում, Ադրբեջանը մաքսիմալ քամեց այս եռակողմ հայտարարությունն իր օգտին՝ լկտիաբար խախտելով դրա դրույթները: Հայաստանի իշխող վարչախումբն անցավ Արցախը հանձնելու երկրորդ՝ հետպատերազմյան փուլին և ձեռքերը լվաց եռակողմից՝ հանուն արևմտյան գեոպոլիտիկ կազինոներում իրենց դրած դրույքի: Իսկ Ռուսաստանը «գլուխս խառն է», «Նիկոլն է մեղավոր», «հայից ավելի հայ չենք լինելու» մոտեցումներով՝ Հարավային Կովկասի և գլոբալ դասավորություններում, բնականաբար, հետապնդում է բացառապես սեփական շահերը:

Նիկոլի իշխանության, Ռուսաստանի և Ադրբեջանի շահերի համար վճարեց հայ ժողովուրդը:

«Խաղաղության խաչմերուկի» հատվող ճանապարհներին կրկին խաչվելու է հայի ազգային շահն ու արժանապատվությունը, եթե Փաշինյանի անփառունակ իշխանությունը մեր ժողովրդի հավաքական կամքով չավարտվի: Ուստի 2021թ. հունիսի 21-ն ավելի խայտառակ օր է մեր պատմության մեջ, քան անգամ 2020թ. նոյեմբերի 9-ը,— գրել է Աշոտյանը:


Վարդան Մինասյանն աջակցում է Արաս Օզբիլիզին ՀՖՖ նախագահի ընտրություններումՈւկրաինայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ ԵՄ-ին անդամակցելու համար պատրաստ է անգամ «պարել»ԱՄՆ-ն Իսրայելից պահանջել է Գազայի հատվածում գործողությունն ավարտել մինչև հաջորդ տարվա սկիզբԿիևյան փողոցի կանգառներից մեկի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի. պարեկները սահմանազատել են տարածքըՆրանք, ովքեր ԼՂ-ում ստանում էին կենսաթոշակ, այսօրվանից կարող են դիմել ՀՀ-ում կենսաթոշակների նշանակման համարՎարդան Մինասյանը` Օզբիլիսին. Գիտեմ քո մարդ տեսակն ու ծանոթ եմ քո ծրագրերինՌուսական 102-րդ ռազմաբազան վարկաբակելու «օպերացիան» ձախողվեց. Բագրատ Մովսեսյանը փակագծեր է բացումԵս, որ ասում եմ` սրանք պետություն ասվածն ատում են, ճիշտ եմ ասում. Արմեն ՀովասափյանԻրանը զորավարժություններ է անցկացրելՕզբիլիսը` Մխիթարյանի հավաքական վերադառնալու մասինՉսատարել նիկոլիզմին ու չքվեարկել նրա օգտին որեւէ մակարդակում. Էդուարդ ՇարմազանովԶինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձանց վերաբերվող նախագիծը կքննարկվի ԱԺ արտահերթ նիստումԻնչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայում դեկտեմբերի 11-ինԱզգային ժողովում նախատոնական պարգևատրումներ ենՓաշինյանը ներկայացրել է Սյունիքի դիմակայունությունը բարձրացնելուն միտված աշխատանքներըՀայաստանը շատ բարդ իրավիճակում է. ԲորելԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Հնդկաստանի միջև մաքսային հարցերով համագործակցության համաձայնագիրըՀայաստանում Լեռնային Ղարաբաղի ԱԺ նիստ անելը Հայաստանի դեմ ռումբ է. ԼՂ-ն վարի տան, հիմա գան Հայաստանը վարի տա՞ն. ՔՊ-ականԱլիևը ստել է, առնվազն 21 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 6 երեխա, 7 ծեր, 2 կին ագրեսիայից զոհվել է ԼՂ-ում«Զանգեզուրի միջանցքի» թեման առաջնային օրակարգից դուրս է մղվել, սակայն իրականում թուրքերը թեման մշտապես տաք են պահում. Տիգրան Աբրահամյան«ԲՈԼՈՐԻՆ ՀԱՂԹԵԼ ԵՄ ԲԱՑԱՐՁԱԿ ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՄԲ 5։0 ՀԱՇՎՈՎ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ՆՈՐԸՆԾԱ ՉԵՄՊԻՈՆ ԱՐԳԻՇՏԻ ՀԱԿՈԲՅԱՆՊարտավոր ենք համահայկական միասնությամբ կանխել սրանց վերարտադրությունը. Գևորգ Գևորգյանը` նիկոլախունտայի մասինՎուչիչն Ադրբեջանն անվանել է «Սերբիայի իսկական բարեկամը», իսկ Ալիևին՝ «ամենաժողովրդավար տղան»Այսօրվանից սկսվում է Ս. Հակոբի հնգօրյա պահքը, որը կշարունակվի մինչև ուրբաթՅուրաքանչյուր տաքսու վարորդ ամեն պատվերից 2-3% տուրք է վճարելու, ոչ թե 1 մլն դրամ. Բաբկեն ԹունյանՈղջունում ենք հայ-ադրբեջանական համատեղ հայտարարությունը և աջակցում խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների արագ վերսկսմանը. Ֆրանսիայի ԱԳՆԻնչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայում դեկտեմբերի 11-ինՀարվածներ էին հասցրել, ապա հափշտակել են Նարկոլոգիական կենտրոնից ստացած մեթադոնն ու դիմել փախուստիՊարոնա'յք գեներալներ, ձեր քայլերով ԶՈւ-ում պետք է օրինակ ծառայեք. Պապիկյանը հետևում է ատեստացիայինԲայրամովի Բրյուսել այցի ընթացքում նախատեսվում է ելույթ կայանալիք միջոցառմանը և երկկողմ հանդիպումներԱյսօր ավելի խոցելի կլինեք. դեկտեմբերի 11-ի աստղագուշակՏեղումներ կլինեն. ինչ եղանակ է սպասվումՕրվա խորհուրդ. Դեկտեմբերի 11ԱՄՆ բյուջեին մնացել է 1 մլրդ դոլար՝ սպառազինության պաշարները համալրելու համար. Սպիտակ տան ներկայացուցիչՌաիսի-Պուտին երեքժամյա հանդիպման մասին մանրամասներ են հայտնվելԵՄ-ն չի պատրաստվում Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելՕրբանը վստահ է, որ Ուկրաինային օգնությունը չի անցնի ԱՄՆ Կոնգրեսով, եւ փորձում է արգելափակել ԵՄ-ի օգնությունը. The GuardianԱՄՆ-ում նախազգուշացրել են ՆԱՏՕ-ին սպասվող «մղձավանջի» մասինՄարինկա ամբողջությամբ անցել է Ռուսաստանի վերահսկողության տակ. ուկրաինացի ռազմական վերլուծաբաններ (Տեսանյութ)Եվրամիության ամենադժբախտ երկիրը. EurostatՈւկրաինացի զինվորականների կյանքի տեւողությունը ամենաթեժ հատվածներում ընդամենը չորս ժամ է. Military Watch MagazineՈւկրաինայում Ռուսաստանի ցայտուն հաղթանակը մոտենում է. The Telegraph-ըՓաշինյանը փաստացի հայ ազգի թշնամին է ու այս ամենն արել է պայմանավորված. Էդուարդ ՇարմազանովՕքսֆորդի բառարանը ընտրել է տարվա բառըԵթե ընդդիմադիրները միասնական չեն, ի՞նչ է իրենց նպատակը, կուսակցապաշտությո՞ւն. Հակոբ ԱյնթապլեանՆախկին նախագահական ինքնաթիռը դուրս է բերվել աերոդրոմից․ «Հետք»Թալին-Երևան ճանապարհին «Nissan»-ը կողաշրջվել և հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ 21-ամյա վարորդը հոսպիտալացվել էՎերջ պետք է դրվի երկիրը թալանելուն. Յակոբ ԱյնթապլեանԲացահայտվել է ամուսների կողմից առցանց եղանակով թմրամիջոցների ապօրինի հսկայածավալ շրջանառության և փողերի լվացման դեպք. Հայտնի է նրանց ինքնությունըԱռանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода