ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք
Նիկոլստանում խունտայի դեմ արտահայտվող քաղաքացիները հաճախ արդարացիորեն դժգոհել են ՖԵՅՍԲՈՒՔԻ կողմից իրենց արհեստականորեն սահմանափակելուց, հատկապես այն բանից հետո, որ Ֆեյսբուքը ռեալ լիազորություն տվեց սորոսավաստակ գրաքննիչների մի հայախոս խմբակի: Սակայն զարմանալիորեն պարզվեց, որ վերջերս ամենևին էլ Ֆեյսբուքը չէ, որ միշտ մեղավոր է: Ինչպես արձանագրում է անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը. «Հարգելի ֆրենդերիցս շատերը վերջերս գրում են. «Ֆեյսբուքը մեր հրապարակումների տեսանելիությունը նվազեցրել է, «պլյուս» դրեք մեկնաբանություններում, օգնե՛ք դուրս գալ այդ սահմանափակումներից»։ Նախ ասեմ, որ այդպես չի աշխատում ՖԲ ալգորիթմը։ Տեսանելիության և վերջին հաշվով՝ լսարանի մեծացման խնդիրը լրիվ այլ տարբերակներով է լուծվում, որոնցից բոլորը պահանջում են օրական մի քանի ժամվա աշխատանք, տարբեր ձևաչափերով բովանդակության ստեղծում և այլն, և այլն։ Երկրորդը, դաշտում ընդհանուր առմամբ են ահավոր անկումային տրամադրություններ, մարդիկ հոգնել են թե՛ ՖԲ–ից, թե՛ առավել ևս վատ նորություններից և մռայլ գրառումներից, ելքեր չեն տեսնում։ Ուզում եք հազար հատ էլ պլյուս «քերեք» ձեր գրառումների տակ, դրանք ձեր ֆեյսբուքյան պատերին իրական քննարկումներ չեն առաջացնելու»։ Դե ինչ, Վրթանեսյանը իրավացիորեն հորդորում է ռեալ կյանքում իրար հետ շատ շփվելու և գործելու: Դուրս եկեք փողոց, ու նաև Ֆեյսբուքն արագորեն «կբարիանա»:
Շատերը զարմացել և վրդովվել էին, երբ տխրահռչակ Նիկոլայ Ծատուրյանը հայտարարել էր. «Ես ի՞նչ գործ ունեմ Արցախի հետ», դրանով իսկ հաստատելով, որ ինքը հասարակ նիկոլ է, և ոչ թե արվեստի վաստակավոր գործիչ է, այլ ընդամենը շարքային «ուստա» կամ «փինաչի»: Հիմա էլ իր ներքին մաղձը զարմանալիորեն շատ կոպիտ թափել է վաղուցվա նիկոլի վաստակ և Նիկոլի ֆանատ տխրահռչակ ՀԵՆՐԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, ինչի առնչությամբ քաղաքագետ Գագիկ Համբարյանը նշել է. «Հիստերիկ խուլիգանին բնորոշ բառապաշարով լրագրողի հետ շփվող այս «մեռելի սդաչին» արվեստաբան, թատերագետ, արվեստաբանության դոկտոր Հենդոն է... Դուք սրա մակարդակին նայեք... Հիմա ասեք, նիկոլական դոկտոր Հենդոն ինչո՞վ է տարբերվում նիկոլական համասեռամոլ այլանդակ մատուցողից կամ պոռնո դերասան–բլոգերից»: Պարոն Համբարյան, իրականում` ոչ մի բանով: Եթե մարդուն արտաքնապես նմանվողն իրականում նիկոլ է, ապա կոչումները նրան ամենևին էլ մարդ չեն դարձնում:
Երևանի ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒ 30 հա տարածքում նախատեսվում է Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշապուրակ կառուցել (այգին ամբողջությամբ զբաղեցնում է 79 հա տարածք)։ «Երևաննախագիծ» ՓԲԸ–ն նախագիծն արդեն ներկայացրել է Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատմանը։ Դա զարմացրել և զայրացրել է քաղաքագիտության դոկտոր Հրաչյա Արզումանյանին. «Երևանում Ռազմական փառքի պուրակը, Եռաբլուրը: Եռաբլուրը դարձավ ազգային կենտրոն և ռազմական փառքի ու հիշողության խորհրդանիշ։ Ավելին, նմանատիպ կենտրոններ/Եռաբլուրներ են զարգացել Հայաստանի բոլոր բնակավայրերում։ Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր–այգու նախագիծը փորձում է ստեղծել ժամանցով նոսրացված գրավչության այլընտրանքային կենտրոն։ Եվ ոչ թե ռազմական փառքի, այլ «զոհերի հիշատակի»։ Գաղափարի հեղինակները պայքարի համը կրկին զգացած հայ ժողովրդին փորձում են վերադարձնել զոհերի, մատաղացու գառների դաշտ, որոնց ճակատագիրն ուժային կենտրոնների կամոք մորթվելն է»: Դե ինչ ասես, սա կոչվում է նիկոլիզմ:
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ