Iravunk.com | Եղան չնախատեսված ծրագրեր, որոնք հաճելիորեն հայաստանյան հանգիստս վերածեցին աշխատանքի. ՄԱԴԼԵՆ
«Դավաճանը հայրենիք է հանձնում»․ ակցիա՝ Օպերայում, ներկա է նաև Տիգրան Ավինյանը (տեսանյութ) ԽՍՀՄ քարտեզներով 4 գյուղը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին․ Արդարադատության նախարարության պարզաբանումը Հրատապ. հավաքվում ենք Կառավարության շենքի մոտ` աջակցելու կիրանցիներին. «Կամք» Նիկոլը հող է նախապատրաստում՝ Իլհամի հրահանգը կատարելու համար.Yerevan Times «Կյանքում ամենադժվար բանն ինձ համար ընտրելն է». Աննա Մանուչարյանի ֆոտոշարքը Հայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն Միրզոյան-Բայրամով բանակցություններում մենք, որպես միջնորդ, հանդես չենք գալու. Ղազախստանի ԱԳՆ Ժերար Դեպարդյեն ձերբակալվել է Այսօր մահացած մարզական լրագրողը Սուրեն Բաղդասարյանի թոռն է Տավուշից բնակիչներ են բերվել Երեւան` Փաշինյանի հետ փակ հանդիպման համար. աղբյուր

Եղան չնախատեսված ծրագրեր, որոնք հաճելիորեն հայաստանյան հանգիստս վերածեցին աշխատանքի. ՄԱԴԼԵՆ

Շոու բիզնես

Կոմպոզիտոր, երգահան Մարինե Գյուլումյանի դուստրը` ֆրանսիական «Ձայն» նախագծի մասնակից, իր երգերով ֆրանսիական բեմում հանդես եկած ՄԱԴԼԵՆԸ վերջերս Հայաստանում էր եւ առաջին անգամ ելույթ ունեցավ հայաստանյան բեմում: Այս առիթով «Իրավունքը» զրուցեց նրա հետ:

— Մադլեն, հայաստանյան այցից ի՞նչ տպավորություններով վերադարձաք Ֆրանսիա:

— Տպավորություններս շատ վառ են, իրականում Հայաստան էի եկել արձակուրդներս անցկացնելու՝ հարազատներիս տեսնելու եւ բարեգործության համար, բայց չնախատեսված ծրագրեր եղան, որոնք հաճելիորեն հանգիստս վերածեցին աշխատանքի։ 

Համերգային ծրագրե՞ր ունեցաք:

— Իրականում, երբ մայրիկս ասաց, որ «Եռալեգենդ» համերգին պիտի մասնակցեմ Ա. Խաչատրյանի մեծ համերգասրահում, սիմֆոնիկ նվագախմբի ընկերակցությամբ, ինձ համար անհավատալի էր, քանի որ համերգին մնացել էր մեկ շաբաթ, իսկ ինձ առաջարկված երգը (Սթիվի Ուոնդերի երգացանկից) բացարձակ չէի լսել։ Հայ հանդիսատեսի հետ հանդիպման ցանկությունս այնքան մեծ էր, որ հենց գիշերը ժամը 2:00-ից սկսեցի երգի վրա աշխատել ու մեկ շաբաթ հետո ամբողջությամբ պատրաստ էի իմ ելույթին։ Շատ տպավորված եմ հայերի ջերմ ընդունելությունից, նրանց շռայլ ծափահարությունները մինչեւ հիմա հնչում են ականջներումս։ 

Սոցցանցերից տեսա, որ օգնության ձեռք եք մեկնում բռնի տեղահանված արցախցիներին…

— Անչափ տպավորված եմ նրանց հետ հանդիպումից: 2020թ.-ի պատերազմից հետո ընտանիքով հեռահար ծանր ապրումների մեջ էինք։ Դժբախտաբար, անկարողության զգացումը էլ ավելի էր խեղդում հեռվից, բայց գիտակցելով, որ եթե ամեն մեկս թեկուզ փոքր քայլերով օգնություն ցուցաբերենք, գոնե որոշ չափով կթեթեւացնենք անպիտան լինելու զգացողությունը։ Այնքան հուզիչ էր տեսնել Արցախի ծանր օրեր ապրած երեխաներին ժպիտները դեմքին։ Երեխաներ, ովքեր չնայած ամեն ինչ կորցրել էին, բայց ներքուստ այնքան ուժեղ էին, որ կարողանում էին ժպտալ։ Այդ ամենն ապրելն ինձ համար կյանքի ուսուցողական դաս էր։ Ուրախ եմ, որ կարողացանք Աբովյանի Արամուս գյուղի եւ Արտաշատի արցախահայ երեխաներին մի փոքր հույս ու ժպիտ պարգեւել…

Ինչպե՞ս անցկացրիք հայաստանյան Ձեր օրերըո՞ր վայրերում եղաք:

— Սովորաբար հայաստանյան մեր այցն ավելի երկար է լինում ամառային արձակուրդներին, բայց այս տարի քանի որ ամռանը մասնակցում էի «Ֆրանսիական ձայնը» նախագծին, բացառության կարգով Հայաստան եկանք աշնանային կարճ արձակուրդներին։ Այսպիսով, 12 օրում այնքան շատ բան կար անելու՝ հումանիտար օգնություն, հանդիպում դպրոցի երեխաների հետ, հեռուստաեթերներ, ֆոտո-շութինգներ, սիմֆոնիկ նվագախմբով փորձեր ու հետո՝ համերգ, որ գրեթե ժամանակ չմնաց որեւէ տեսարժան վայրի, բայց ուրախ եմ, որ հասցրինք Արտաշատի ճանապարհին կանգ առնել ու վայելել Խոր Վիրապն իր ողջ հմայքով։ 

Ո՞րն էր ամենատպավորիչ օրը:

— Հայաստան գալիս եմ ամեն տարի, քանի որ այն իմ երկրորդ տունն է։ Այս անգամվա այցի ամենատպավորիչ օրերից կարող եմ առանձնացնել երկուսը՝ առաջինը` հանդիպումն էր Արցախի հայ մանուկների հետ, որոնց չափից շատ էի ուզում հանդիպել, իսկ երկրորդը՝ այդքան երկար սպասված հայ հանդիսատեսի հետ հանդիպումն էր Օպերայի մեծ բեմում։ Ճիշտ է, հայերի համար երգել էի հեղինակավոր «Ֆրանսիայի ձայնը» նախագծի շրջանակներում ու երգս նվիրել Հայաստանին, բայց երազանքի նման մի բան էր երգել հայերի համար իրենց ներկայությամբ։ 

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ` ՇԱՔԵ ԱՐՄԵՆԻ

Нет описания.

Нет описания.

Հայաստանը հիշելիս ամենաշատն  ի՞նչն եք կարոտում:

— Ամենաշատը կարոտում եմ տատիկիս եւ պապիկիս։ Նրանցից ստացած սերն ու ջերմությունը ոչ մի բանի հետ չեմ փոխի։ 

Ի՞նչ նոր ծրագրեր ունեք:

— Այս տարի լեցուն է համերգներով. դրանցից կառանձնացնեմ մարտ ամսին կայանալիք Մասիի սիմֆոնիկ նվագախմբի հետ իմ ելույթը։ Այս անգամ հանդես եմ գալու որպես ֆլեյտահար սոլիստ, եւ դա բավականին աշխատատար է ու պարտավորեցնող։ 

Հայաստանից վերադառնալով՝ Ֆրանսիայում առաջին անելիքը ո՞րն է եղել:

— Նախ` պատիվ էր ինձ համար նոյեմբերի 11-ին հրավիրվել քաղաքապետի կողմից պաշտոնական արարողության եւ կատարել Ֆրանսիայի հիմնը։ Իսկ հաջորդ օրը շատ ուրախ էի համերգ ունենալ «Ֆրանսիայի ձայնը» նախագծում երկրորդ տեղը զբաղեցրած Լյուսիի հետ, ով չափազանց տաղանդավոր է։ Ի դեպ, հաջորդ համերգը նախագծի մասնակիցների հետ տեղի է ունենալու դեկտեմբերի 2-ին Լիոնում։ Շատ անհամբեր եմ, քանի որ կարոտել եմ իմ բեմական ընկերներին ու նրանցից մի քանիսի հետ հանդես եմ գալու զուգերգերով։ Համոզված եմ՝ Հայաստանում ստացած տասնօրյա էներգիան կբավականացնի ողջ տարվա համերգային գործունեությունն իրականացնելու համար։ 

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Շաքե Արմենի



«Դավաճանը հայրենիք է հանձնում»․ ակցիա՝ Օպերայում, ներկա է նաև Տիգրան Ավինյանը (տեսանյութ)ԽՍՀՄ քարտեզներով 4 գյուղը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին․ Արդարադատության նախարարության պարզաբանումըՀրատապ. հավաքվում ենք Կառավարության շենքի մոտ` աջակցելու կիրանցիներին. «Կամք»Նիկոլը հող է նախապատրաստում՝ Իլհամի հրահանգը կատարելու համար.Yerevan Times«Կյանքում ամենադժվար բանն ինձ համար ընտրելն է». Աննա Մանուչարյանի ֆոտոշարքըՀայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է թվով 35 սահմանային սյունԵվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի ՀայաստանՄիրզոյան-Բայրամով բանակցություններում մենք, որպես միջնորդ, հանդես չենք գալու. Ղազախստանի ԱԳՆԺերար Դեպարդյեն ձերբակալվել էԱյսօր մահացած մարզական լրագրողը Սուրեն Բաղդասարյանի թոռն էՏավուշից բնակիչներ են բերվել Երեւան` Փաշինյանի հետ փակ հանդիպման համար. աղբյուրԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈնց պատժել մարդկանց, ովքեր ասում են՝ ՔՊ-ն հող է հանձնում․ Արփի Դավոյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ)Սի Ծինփինը մայիսի 5-10-ը կայցելի երեք երկիրՀայաստանը ոստիկանական պետություն դառնալու շեմին է. իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան (տեսանյութ) Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ ԴանիելյանԿադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան համալսարանի համակարգողԱնունով, կայքերով, իրենց կուսակցությամբ, ղեկավարով զրպարտելու համար պատասխան են տալու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետՆշյալ անձը Բագրատ Սրբազանին մեղադրում է «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ․ հաղորդում է ներկայացվելԵս ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ)Կամո Ունանյանի հերթական սպորտային հաղթանակը ԳերմանիայումՓաշինյանը տիկին նախարարին ժամանակ է տվել. Բացառիկ մանրամասներՎարդան Ղուկասյանի նամակը՝ ԱՄՆ դեսպան Քրիստինա ՔվինինՀայկական պարը սփյուռքում միջոց է՝ հայ երիտասարդներին համախմբելու. Ֆելիքս ԳրիգորյանԱլիևը հասկանում է՝ ձեռքբերածը կարող է կորցնել. պատերազմը չի ավարտվել ո'չ 2020-ին, ոչ 2022թ-ինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԱդրբեջանից կրկին կոչ են անում ՀՀ-ին համագործակցել անհայտ կորածների հետ կապված հարցումՄիայն անիրատես մարդիկ կարող են մտածել, որ Հայաստանը կդիմի ինքնասպանական քայլի՝ փորձելով խարխլել ռուսական շահերը տարածաշրջանում. ԵՄ-ում ՀՀ դեսպանՀայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում«Մի մատով 2 աչքդ կհանեմ»․ երեխային վիրավորել է դասղեկը՝ ըստ մորաքրոջԴատախազությունը Ռոբերտ Քոչարյանից պահանջում է 25 միավոր անշարժ գույք, ավելի քան 35 մլրդ դրամԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 29-ինՎԹԱՐ. Մյասնիկյանի պողոտան այս պահինՄայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. ՍուրենյանԻ՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ինչու՞ էր նա խոսում ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին հեռախոսովԼույս չի լինիUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներումԵս ոչ սև եմ, ոչ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին (տեսանյութ)«Լավ, տոնդ փոխի այ տղա», «Հանգստացեք, արա». Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ էՕրվա խորհուրդ. Ապրիլի 29«Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաներըԵթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան ՈսկանյանՈւկրաինայի երկինքը կլինի ամենավտանգավոր մարտադաշտը, որին մինչ այժմ հանդիպել են F-16 կործանիչները. Business InsiderԲախումներ ԹբիլիսիումԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սահմաններում է մնալու ՈւկրաինանԹրամփն նախընտրական մրցավազքում առաջ է Բայդենից. CNNԱյսօր Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցման աշխատանք է լինելու, խուճապի չմատնվել․ ՀՀ ՊՆԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, հստակ առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու. պրոֆեսոր Վահե Դավթյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода