Iravunk.com | Ժողովրդին դարձրել են թալանի մատերիալ. գործող իշխանությունն աչքը տնկել է անասնատերերի գրպանին. Իսայան
Ուկրաինայի երկինքը կլինի ամենավտանգավոր մարտադաշտը, որին մինչ այժմ հանդիպել են F-16 կործանիչները. Business Insider Բախումներ Թբիլիսիում ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սահմաններում է մնալու Ուկրաինան Թրամփն նախընտրական մրցավազքում առաջ է Բայդենից. CNN Այսօր Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցման աշխատանք է լինելու, խուճապի չմատնվել․ ՀՀ ՊՆ Եթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, հստակ առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու. պրոֆեսոր Վահե Դավթյան Ռուսներն արդեն ամենուր են. ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է թաքցնում Զելենսկին ուկրաինացիներից Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ալմաթիում․ Ալիև Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրող Հաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` Երեւանում

Ժողովրդին դարձրել են թալանի մատերիալ. գործող իշխանությունն աչքը տնկել է անասնատերերի գրպանին. Իսայան

Ներքաղաքական

Այսօրվանից՝ դեկտեմբերի 6-ից ուժի մեջ են մտնում սպանդանոցային մսի վաճառքի նոր կարգավորումները, որոնցով արգելվում է ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքի եւ մթերքի իրացումը։ Իսկ հայտնաբերելու դեպքում ամբողջ խմբաքանակն առգրավվելու եւ ոչնչացվելու է։ Այս որոշումը բողոքի ալիք է բարձրացրել ֆերմերների, մսավաճառների ու շարքային գյուղացիների շրջանակներում: «Իրավունքի» հետ զրույցում «Հանուն ժողովրդի բարեկեցության մարդասիրական եւ տնտեսական զարգացման» ՀԿ նախագահ, իրավապաշտպան ԱՅՍԵՐ ԻՍԱՅԱՆԸ նշեց, որ կառավարության որոշմամբ՝ բացառությամբ հիմնականում չորս դեպքի՝ անասունները մորթվելու են միայն սպանդանոցներում, այսինքն՝ ղասաբներն այլեւս իրավունք չեն ունենա անասնատիրոջ տան բակում իրականացնել մորթ:

— Պարոն Իսայան, ի՞նչ խնդիրներ է այս որոշումը ստեղծում անասնատերերի համար:

— Ժողովրդի լեզվով ասած՝ այսուհետ միայն բոյնիներում (սպանդանոցներում) են անասունների մորթ իրականացվելու, ինչը մեծ խնդիրներ է ստեղծում: Բոյնիներում իրականացվող մորթը բավականին լուրջ վնաս է հասցնում ազգաբնակչության գրպանին, որովհետեւ յուրաքանչյուր խոշոր եղջերավոր անասունի բոյնի տեղափոխելու դեպքում՝  մարդիկ ունենում են առնվազն 25-30 հազար դրամի կորուստ: Նախ մեքենայով բոյնի տեղափոխվող խոշոր եղջերավոր անասունը սթրես է ապրում, որի հետեւանքով կորցնում է 5 կգ-ից ավել միս: Այսօրվա 3100 դրամ արժողությամբ մսի դեպքում, սա արդեն նշանակում է 15 հազար դրամի կորուստ: Բացի այդ, մարդիկ ժամերով սպասելու են բոյնիում, թե երբ կգա իրենց անասունին մորթելու հերթը: Սպասելու հետ կապված եւս անասունը քաշի կորուստ է ունենալու:  Սովորաբար մորթ իրականացնողը մեկ անձ է լինում, ժամանակի լուրջ կորուստ է՝ մինչեւ նա մորթում, վերջացնում է: Անասնատերը կարող է նվազագույնը 4-6 ժամ կամ մինչեւ 8 ժամ սպասել բոյնիում: Իսկ գումարը տեղում չի վճարվում, այլ 2-3 օրվա ընթացքում: Երբ միսը հանձնվում է, արդեն բոյնիի տիրոջ անունով է իրականացվում գումարի փոխանցումը: Այդ գումարն անասնատերը ստանում է երկու օրվա ընթացքում: Այսինքն՝ եւս մեկ անգամ բոյնի պետք է այցելի: Սա շատ տգեղ մեխանիզմ է, այս իշխանությունն ասում էր, թե ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ, բայց իրականում պարզվում է՝ իրենց համար թալանի մատերիալ է: Փաստացի գործող իշխանությունն աչքը տնկել է անասնատերերի գրպանին, որպեսզի այն իր համար վերածի պարգեւավճարի:

— Իսկ այս հարցում հնարավո՞ր է ինչ-որ փոխզիջումային տարբերակ գտնել, որ ե՛ւ անասնատերերը չբողոքեն, ե՛ւ կառավարությունը գոհ լինի:

— Կարելի էր որոշման մեջ կատարել փոփոխություններ, որպեսզի ստեղծվեն շարժական բոյնիներ, եւ ցանկացած մորթ իրականացնող անձ գրանցվի՝ որպես անհատ ձեռնարկատեր եւ, ըստ անասունի գլխաքանակի՝ կատարի պետական բյուջե փոխանցում:  Այսպիսով՝ սպառողի վրա գնի թանկացում չի լինի, մորթ իրականացնողի կողմից էլ պետական բյուջե որոշակի վճար կկատարվի, եթե այս ճանապարհով ենք գնում: Հավատացեք, մարդիկ չեն զլանում եւ պատրաստ են գրանցվել թե՛ ընկերությունների մեջ, թե՛ որպես անհատ ձեռներեցի կարգավիճակով: Ամեն դեպքում, մենք ներկայացնելու ենք մեր առաջարկությունների փաթեթը, որը կարող է թեթեւացնել արտադրողի բեռը եւ ձեռնպահ մնալ ժամանակի ու ֆինանսական կորուստներից:

— Ասացիք, որ չորս բացառություն է ենթադրում կառավարության որոշումը, որոնց դեպքում թույլ է տրվում մորթն իրականացնել ոչ սպանդանոցային պայմաններում: Որո՞նք են այդ բացառությունները:

— Միայն հարսանիքի, մատաղի, թաղման եւ հոգեհաց տալու ժամանակ է թույլատրվում անասունի մորթ իրականացնել ոչ սպանդանոցներում, մնացած դեպքերում պարտավոր ես: Բայց պատկերացրեք՝ մեկ օրվա ընթացքում ականատես ենք լինում մոտավորապես մի 10 թաղման, 10 հարսանիքի, որոնց ժամանակ բակային մորթի արդյունքում անասունի մսից օգտվում է ամենաքիչն օրական 5 հազար մարդ: Հիմա ի՞նչ է սա նշանակում, որ պետությունն այդ 5 հազար մարդու առողջության մասին չի՞ մտածում, թե՞ շատ է մտածում: Օրինակ, եզդի ազգից եթե մարդ է մահանում, դեպքեր են եղել, որ մինչեւ 600-800 կգ կամ մեկ տոննա միս է մատուցվել հոգեհացի մասնակիցներին:

— Հիմա այս որոշումը կառավարությունը «փաթեթավորում է» նրանով, թե մտահոգված է, որ ոչ սպանդանոցային պայմաններում իրականացված մորթի արդյունքում ստացված միսը կարող  վտանգավո՞ր լինել բնակչության համար:

— Բնականաբար, ցանկացած ժամանակ իրականացվում է մաքուր մորթ, պարզապես, այստեղ ամբողջ խնդիրը վերաբերում է մորթ իրականացնողներին կամ անասնապահներին հարկային դաշտ բերելուն եւ իրենց պարգեւավճարային բյուջեն  լցնելուն: Իմ կարծիքով՝ պետական բարձրաստիճան այրերն ուղղակի ամեն ինչ անում են, որպեսզի ժողովրդի հայացքը կտրեն իրենց վարած պետական քաղաքականությունից եւ դրա համար ստեղծում են արհեստական խնդիրներ: Այսպիսով՝ ժողովուրդն ամբողջությամբ լծված կլինի նման խնդիրների կարգավորմանը եւ քիչ կխառնվի պետության կողմից վարվող ոչ ճիշտ քաղաքականությանը: Մինչդեռ գյուղացիներն իսկապես վրդովված են, պարզվում է՝ նրանց հետ հանդիպումներից մեկի ժամանակ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցը նույնիսկ շատ կոպիտ է արտահայտվել եւ ասել է, թե «գյուղացու քիթը պետք ա գետնով քսվի»: Սա է նաեւ պատճառը, որ անասնատերերի մոտ բավականին լուրջ պոռթկում է առաջացել: Եվ ընդհանրապես, ժողովուրդը չի ուզում զիջել կառավարության կողմից կայացված ոչ ճիշտ որոշմանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Ուկրաինայի երկինքը կլինի ամենավտանգավոր մարտադաշտը, որին մինչ այժմ հանդիպել են F-16 կործանիչները. Business InsiderԲախումներ ԹբիլիսիումԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սահմաններում է մնալու ՈւկրաինանԹրամփն նախընտրական մրցավազքում առաջ է Բայդենից. CNNԱյսօր Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցման աշխատանք է լինելու, խուճապի չմատնվել․ ՀՀ ՊՆԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, հստակ առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու. պրոֆեսոր Վահե ԴավթյանՌուսներն արդեն ամենուր են. ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է թաքցնում Զելենսկին ուկրաինացիներիցՀայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ալմաթիում․ ԱլիևԱնկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրողՀաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` ԵրեւանումԻնչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ ԴանիելյանՓաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացըՀայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNNԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՈւ՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ, էդ մուտիլովկեքովՀայտնի է վերջին զանգի օրըՀայտնի է Էրդողանի ԱՄՆ այցի չեղարկման հնարավոր պատճառըԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՍրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանՍիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրումԻնչու և ինչպես ձախողվեց Նաիր Տիկնիզյանի` «Վերդեր» տեղափոխությունըՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորեց Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըՖարերյան կղզիներից՝ հանուն տեղահանված արցախցիներիԳնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել«Տորինոյի» ֆուտբոլիստները չեմպիոնական միջանցք բացեցին «Ինտերի» ֆուտբոլիստների համարՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ)2018-ի սցենարը կարող է կրկնվել՝ ուրիշի դեմքով. Երջանիկ Ղազարյանը զգուշացնում էԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. ԿրեմլՄիջազգային քրեական դատարանն այս շաբաթ Նեթանյահուի ձերբակալության օրդեր կհրապարակի«Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարովԼեո Նիկոլյանն ուղիղ մեկ շաբաթ է հացադուլ է անում. նրան թույլ չեն տալիս մուտք գործել ՀայաստանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Ինչպես ճիշտ լվանալ ելակըՓակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը10 հազար ադրբեջանցի դպրոցական մասնակցել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» օլիմպիադայինՆպաստելու ենք Երևան-Բաքու խաղաղության հաստատման հնարավորությունների օգտագործմանը. Թուրքիայի դեսպանԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԻրանի ՊՆ ղեկավար. Հնդկաստանի հետ ռազմական համագործակցության զարգացումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանըԻ՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կանգնեցնեին Էրզրումի և Կարսի մատույցներումԵթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզըՀայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՕդի ջերմաստիճանը կբարձրանաՄիևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ ԶաքարյանՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվելՔաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода