Մեր թշնամիներն անցել են վերջնական գրոհի. Ալլա Հակոբյան
ՀասարակությունՀայ Առաքելական եկեղեցու դեմ արշավը վաղուց է սկսվել՝ դարերի խորքից... Իսկ մեր օրերում՝ 21-րդ դարում, այն սկսվեց Ավետիսյանների ընտանիքի սպանությունից...
Հիշեցնեմ՝ այդ մարդատյացության զարհուրելի ակտը տեղի ունեցավ Գյումրիում՝ 2015 թվականի հունվարի 12-ին, առավոտյան ժամը 6-ին, այսինքն՝ ուղիղ 6 օր անց այն պահից երբ Հայ Առաքելական եկեղեցիներում հնչում էր Աստծո Որդու Ծննդյան ԱՎԵՏԻՍԸ:
Չարի կողմից ընտրվեց 7 անձից բաղկացած եւ ԱՎԵՏԻՍՅԱՆ ազգանունը կրող ՀԱՅ ընտանիք: Սեփական ԱԶԳԱՆՈՒՆԻ համար ԶՈՀ դարձած ընտանիքի 6 անդամները զոհվել են գլխին արձակած գնադակից, իսկ 7-րդը՝ ՆՈՐԱԾԻՆԸ, ՄՈՐԹՎԵԼ է... Մորթվել է այնպես, ինչպես 1915-ին՝ յաթաղանով, մորթվում էին ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ՀԱՅԵՐ: Այսպես՝ հայ մանկան ԱՐՅՈՒՆԸ թափելով, ավարտվեց սատանայական ծեսը Գյումրիում...
Նույն Գյումրիից՝ 3 տարի հետո՝ 2018-ին, սկսվեց Նիկոլի՛ մարդատյացության արշավը: Այդ արշավը սկզբից, կարծես, Մուսոլինիի դեպի Հռոմ արշավի (1922 թիվ) խղճուկ օրինակը լիներ, սակայն այդ ծրագրի հեղինակներն՝ ի դեմս հայտնի դեսպանատների, ամեն ինչ արեցին, որպեսզի օրեցօր աճի դրանց միացող առվակների թիվը, եւ վերջնականապես դառնա մի վարար գետ, որի ջրերն՝ իրենց սցենարով, պետք է առաջին փուլում խարխլեին մեր պետականության հիմերն, իսկ երկրորդ փուլում՝ ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ փլուզեին Հայաստանի Հանրապետությունը՝ այն ինչ անում է մի անձ, ով՝ ի ամոթ բոլորիս, այսօր զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը:
Ցավով պետք է արձանագրենք, որ առաջին փուլը նրանք փայլուն իրականացրեցին՝ ընդ որում, ո՛չ միայն ՍԵՓԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ ՑԱՆՑԻ միջոցով, այլ նաեւ օգտագործելով միամիտ ու դյուրահավատ՝ սեփական անուրջների գիրկն ընկած, զանգվածի ԷՆԵՐԳԻԱՆ որպես շարժիչ ուժ: Որպես հետեւանք՝ թշնամուն ՆՎԻՐՎԵՑԻՆ ՀԱՅՈՑ հողերն ու դարձյալ թափվեց ՀԱՅԻ ԱՐՅՈՒՆ... Հազարներով ավելացան հայորդիների շիրիմները՝ թե՛ ՀԱՅՈՑ գյուղերում ու քաղաքներում, թե՛ Եռաբլուրում...
Այսօր մեր թշնամիները՝ որոնց թիվը դժվար է նույնիսկ հաշվել, անցել են վերջնական գրոհի: Ասպարեզ դեմ տալով ԱՆԴԵՄ ԷԱԿՆԵՐԻ եւ թաքնվելով անուղեղ կենսազանգվածի թիկունքում, նրանք փորձում են փշրել ՀԱՅՈՑ ՎԵՄԸ: 2018-ի փորձը թեւավորում է իրենց, չէ՞ որ այն ժամանակ քաղաքային տաքսու վարորդների կողքին էին ոչ միայն հայտնի բիզնեսմեններ ու կուսակցություններ, երգիչներ ու դերասաններ, վարսավիրներ ու խանութպաններ, մանկապարտեզների դաստիարակչուհիներ ու դայակներ, այլեւ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ներկայացուցիչներ՝ դպրոցների ուսուցիչներ ու ԲՈՒՀ-երի՝ ԿՈՉՈՒՄՆԵՐ ունեցող «մտավորականներ»: Դե, ինչ, 2018-ի փորձը ցույց տվեց, որ ՈՒՐԻՇՆԵՐԻ գրքերը սերտելով ԿՈՉՈՒՄ ստանալը խիստ տարբերվում է ՍԵՓԱԿԱՆ մտածողություն եւ ԿԱՐԾԻՔ ունենալուց:
Հայե՛ր ջան, այն ինչ ԾՐԱԳՐՎԱԾ է ԴՐՍԻ ուժերի կողմից, ուղղված է ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՄ՝ Ավստրալիայից մինչեւ Ամերիկա, աշխարհի որ մասում էլ մենք ապրենք: Օգտագործեմ գրաբարյան «ՀԱՅՈՑ» դեմ, «ՀԱՅՈՑ», որը մեր նախնիների համար նշանակել է ե՛ւ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ, ե՛ւ ՀԱՅԱՍՏԱՆԻ...
Գրող, հրապարակախոս
ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ