Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը կրկին ներկայանում է նորություններով
ՄշակութայինՕրերս գործարկվել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի նոր կայքը: Կայքի համար մշակվել է նոր դիզայն, թարմացվել է նաեւ առկա տեղեկատվությունը՝ պայմանավորված կառուցվածքային փոփոխություններով։ Կայքն առանձնանում է նաեւ իր բացառիկ երաժշտական ձեւաչափով:
«Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյա հոբելյանը հետեւորդներին նորովի ներկայանալու հիանալի առիթ է: Վստահ ենք, որ նոր կայքի շնորհիվ աճելու է մեր հետեւորդների թիվը։ Նոր կայքը նախկինից տարբերվում է ավելի կատարելագործված եւ գեղեցիկ դիզայնով, իսկ գործառութային առումով տրված են առավել ժամանակակից լուծումներ, որոնք հետագայում լայն հնարավորություններ կստեղծեն կայքի ճկունության ապահովման համար։ Կայքում օգտագործվել են ներքին եւ արտաքին տարանցման գործիքներ, որոնց շնորհիվ կայքի այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալու թե՛ Վիքիպեդիայի, եւ թե՛ այլ սկզբնաղբյուր հանդիսացող արժանահավատ տեղեկություններին: Կայքը եռալեզու է, առաջիկայում հնարավորություն կունենանք նաեւ այլ լեզուներով ներկայանալու», - ասված է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հայտարարության մեջ: