Iravunk.com | Նախկին նախագահական ինքնաթիռը դուրս է բերվել աերոդրոմից․ «Հետք»
Լեո Նիկոլյանի վիճակը կրիտիկական է ՓՐԿԵՑ ԾԱՌԱՅԱԿԻՑՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ, ՑԱՎՈՔ ԻՆՔԸ ՉՓՐԿՎԵՑ.. ՀԵՐՈՍ ՍԵՐԳԵՅ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ Իսպանիայի ևս մեկ քաղաք ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Զախարովան զգուշացրել է Լոնդոնին Հերոսների համար կարելի ողբալ․ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆ Ինձ համար  միայն ընտանեկան կյանքը շատ փոքր տարածք է. ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել Քոչարյանի գործով դատավորի նկատմամբ ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ» Ռուսական զորքերը մտել են Նիգերի ավիաբազա, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը. Reuters.

Նախկին նախագահական ինքնաթիռը դուրս է բերվել աերոդրոմից․ «Հետք»

Ախ կանայք

Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բազավորվող հայկական, ինչպես նաեւ այստեղ ժամանող արտերկրյա օդանավերից բացի՝ աերոդրոմում եւ դրան կից տարածքում կարելի է տեսնել վաղուց չշահագործվող, թռիչքների համար այլեւս անպիտան, բայց, ամեն դեպքում, որոշակի արժեք ունեցող ինքնաթիռներ: Գրում է «Հետքը» ։

Մինչեւ վերջերս դրանք 7-ն էին: 6-ը նախկինում գրանցված էին ՀՀ օդանավերի ռեգիստրում, իսկ 1-ը՝ աֆրիկական Գվինեա պետության: «Հետքը» նախկինում տարբեր առիթներով գրել է հայկական գրանցում ունեցած բորտերի մասին:

Նախկին նախագահական ինքնաթիռը դուրս է բերվել աերոդրոմից

Դրանցից մեկը նախկին նախագահական/կառավարական «Տու-134Ա-3»-ն է (նախկին հայկական գրանցումը՝ EK-65072), որը 2000-ականներին սպասարկել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ շահագործումից դուրս բերվել 2010 թ. (2007-ին ձեռք է բերվել նոր նախագահական ինքնաթիռ՝ «Airbus A319-100 ACJ», իսկ EK-65072-ը 2007-2010 թթ. շարունակել է պետական կարիքների համար թռիչքները): 1977-ին թողարկված ինքնաթիռը նախկինում շահագործել են խորհրդային «Աէրոֆլոտն» ու Հայաստանի ազգային ավիափոխադրող «Հայկական ավիաուղիները», իսկ 1990-ականներին ձեւափոխվել է VIP բորտի:

2010-ի օգոստոսի 12-ին Կառավարությունը որոշել էր աճուրդի հանել օդանավը 600.168.000 դրամ մեկնարկային գնով (այդ պահի փոխարժեքով՝ մոտ 1.635.000 դոլար):

Երկար ժամանակ «Զվարթնոցում» կայանված ինքնաթիռը 2018-ի մարտի 22-ին գործադիրի որոշմամբ ամրացվեց Կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչությանը (ներկայում՝ ՏԿԵՆ պետգույքի կառավարման կոմիտե): Որոշման հիմք էր դարձել այդ ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարյան կարգադրությունը, որով շուրջ 483 մլն դրամ գնահատված օդանավը հանվել էր նախագահի աշխատակազմի հաշվեկշռից:

2019 թ. հունիսի 6-ին նախկին նախագահական ինքնաթիռը անհատույց օգտագործման իրավունքով Կառավարությունը հանձնեց ՀՀ քաղավիացիայի կոմիտեի «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ին: Գործադիրի որոշման հիմք էր դարձել ՓԲԸ-ի դիմումը իր վերադաս ՔԱԿ-ին, որն էլ իր հերթին դիմել էր Պետգույքի կառավարման կոմիտեին՝ խնդրելով բաժնետիրական ընկերությանը ամրացնել կամ անհատույց օգտագործման տրամադրել այս ինքնաթիռը:

Ըստ այդմ՝ Ավիաուսումնական կենտրոնի (ԱՈւԿ) ուսանողներն ուսուցման ընթացքում պարբերաբար իրականացնում են պրակտիկ պարապմունքներ, ինչը նպաստում է նյութի յուրացմանը եւ պրակտիկ գիտելիքների զարգացմանը: Հաշվի առնելով այն, որ «Տու-134» օդանավը լրակազմված է, բայց չի շահագործվում, նպատակահարմար է համարվել այն օգտագործել՝ ուսումնավարժանքներ իրականացնելու համար, որոնք չեն հանգեցնի օդանավի վիճակի վատթարացմանը:

Կառավարությունը գտել էր, որ օդանավի անհատույց օգտագործման իրավունքով տրամադրումը ԱՈւԿ-ին կնպաստի ավիացիոն կադրերի պատրաստման, վերապատրաստման եւ որակավորման բարձրացման գործընթացին, ինչպես նաեւ ապագայում նոր ուսանողների քանակի եւ նոր մասնագիտությունների ավելացմանը: Ըստ այդմ՝ կենտրոնում դասավանդող դասախոսներից շատերն ունեն այդ տիպի օդանավում աշխատելու մեծ փորձ եւ կարող են ապահովել ուսանողների պրակտիկ աշխատանքների անցկացումը՝ առանց նյութական լրացուցիչ միջոցների օգտագործման:

Երկար ժամանակ «Զվարթնոցի» աերոդրոմի՝ կիրառությունից դուրս եկած օդանավերի հատվածում կանգնած «Տու-134Ա-3»-ն այս տարվա աշնանը դուրս է բերվել աերոդրոմի տարածքից եւ տեղափոխվել հարեւանությամբ գտնվող ԱՈւԿ-ի շենքի դիմաց:

Մեր հարցին, թե ինչու է օդանավը տեղափոխվել, «Զվարթնոցի» կոնցեսիոն կառավարիչ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից հայտնել են, որ դա արվել է՝ ուսումնական գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով: Ըստ էության, խնդիրն այն է, որ օդանավին մոտենալու նպատակով ԱՈւԿ-ի ուսանողներն ու դասախոսներն ամեն անգամ աերոդրոմ մտնելու համար, որը հատուկ պահպանության գոտի է, պետք է անցնեին օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության անցակետով՝ պահպանելով ընթացակարգը, իսկ այժմ, երբ ինքնաթիռն աերոդրոմից դուրս է, դրա կարիքը չկա:

«ՀԱՈւ»-ի նախկին «Տու-154»-ն այլեւս կոնցեսիոների հաշվեկշռում չէ

«Զվարթնոցի» աերոդրոմում է գտնվում նախկին ազգային ավիափոխադրող «Հայկական ավիաուղիներ» պետական ընկերության «Տու-154Բ-2» ինքնաթիռը (նախկին գրանցումը՝ EK-85403), իսկ ավելի ճիշտ՝ դրա սավառնակը (պլաներ. սա օդանավի կմախքն է՝ առանց շարժիչի եւ սարքավորումների):

1980 թ. արտադրված օդանավն աճուրդի էր հանվել 2004-ի գարնանը սնանկ ճանաչված «ՀԱՈւ»-ի սնանկության գործի շրջանակներում, սակայն գույքը չէր հաջողվում իրացնել աճուրդով: Ի վերջո, 2007-ի գարնանը դատարանը որոշել է թույլատրել այս ինքնաթիռն ու «ՀԱՈւ»-ի պահեստներում առկա գույքի մի մասը՝ ինքնաթիռների էվակուացիոն համալիրը, հատուկ տրանսպորտի սարքավորումների համալիրը, ուղղակի վաճառքով եւ շուրջ 17 մլն դրամով օտարել «Զվարթնոցի» կոնցեսիոներ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին («ԱՄՕ»), որի հանդեպ «ՀԱՈւ»-ն պարտք էր կուտակել զբաղեցրած տարածքների մասով:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 



Լեո Նիկոլյանի վիճակը կրիտիկական էԳտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. պատգամավոր (տեսանյութ)ՓՐԿԵՑ ԾԱՌԱՅԱԿԻՑՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ, ՑԱՎՈՔ ԻՆՔԸ ՉՓՐԿՎԵՑ.. ՀԵՐՈՍ ՍԵՐԳԵՅ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻսպանիայի ևս մեկ քաղաք ճանաչեց Հայոց ցեղասպանությունըԶախարովան զգուշացրել է ԼոնդոնինՀերոսների համար կարելի ողբալ․ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԻնձ համար  միայն ընտանեկան կյանքը շատ փոքր տարածք է. ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՎրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցիցԱրդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել Քոչարյանի գործով դատավորի նկատմամբՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ»Ռուսական զորքերը մտել են Նիգերի ավիաբազա, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը. Reuters.«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ ԶաքարյանըՈւկրաինայի երկնքում տարօրինակ փայլատակող օբյեկտ է ֆիքսվել (Տեսանյութ, Ֆոտո)Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»«Նոր սարսափելի զենք». Ռուսաստանն ունի «Դրակոն». WeltՌուսական բանակը ճեղքել է Ուկրաինայի պաշտպանությունը ՈւրոժայնոյեումԱրտերկիր փախած ռուսները վերադառնում են. Bloomberg.Հեռացնե՛նք Նիկոլին. Փաշինյանի ավտոշարասյունն անցավ «Կամք»-ի ամոթանքների ներքոԼուկաս Սելարայանը` գոլի և գոլային փոխանցման հեղինակ(տեսանյութ)Սպերցյանն ու Տիկնիզյանը` ՌՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդԼավ ենք արել, ֆիզիկական ուժ ենք կիրառել. փոխոստիկանապետը՝ լրագրողինՀրատապ. Լեո Նիկոլյանի համար շտապօգնություն են կանչելՌուսական կողմի վերահսկողության տակ է անցել նոր բնակավայրԱմոթ չե՞ք զգում, որ ադրբեջանցիները Փաշինյանի եթերի տակ գրում են կեցցե Նիկոլն ու ՀՀ ոստիկանությունըԵրևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածությունը առաջընթաց է խաղաղության օրակարգումՊետությունը շոու բիզնեսի ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել․ Փաշինյան«Կառոպկա-մառոպկա ջարդեք, ավտոն շուռ տվեք». ոստիկանական բեսպրեդել՝ ԿիրանցումԻնչպես սև բերետավորները հարձակվեցին ձեռքերը վեր պարզած կիրանցեցու վրաՈ՞վ ես, բո՛մժ, ինձ չթողնես իմ հոր տուն գնա՞մ, Ալիևից աշխատավարձդ ստացե՞լ ես․ իջևանցի կինը՝ ոստիկանին (տեսանյութ)Ես ոգեշնչվել եմ մեր անվանի լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ ԱզարյանիցԻմ և Աստծո հարաբերությունների մեջ պետք չեն հոգևորականները. ինչո՞ւ է Պալյանն ասում «պարոն Բագրատ»«Խոզը» կոմպլեքսավորվել է.Yerevan TimesԴատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». ԶատուլինՀայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ թուրք վերլուծաբանԲայդենը ներել է 317 000 ուսանողի՝ 6,1 միլիարդ դոլարի պարտքըՊետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է գործում. Ուկրաինայի ԱԳ նախարարԿոչ եմ անում Եվրամիությանը հարգել Իրանի զինված ուժերը. Իրանի ԱԳ նախարարը՝ ԲորելինՊարզվել են «Ուրալի» վթարի պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվելԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցության համար պետբյուջեից ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացվիՍահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիներըՍև բերետավորների հերթական խմբաքանակը ժամանեց Կիրանց (տեսանյութ)Շտապ. ինչպես են ծեծում ու բերման ենթարկում Կիրանցի բնակիչներին (տեսանյութ)ԱՄՆ-ը պատրաստակամ է՝ շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին․ դեսպանը՝ ՊապիկյանինՊարտապանի եկամուտը կարող է բռնագանձվել միայն նվազագույն աշխատավարձի չափով. Օրենսդրական նոր կարգավորումներ են առաջարկվումՌուսաստանի ևս մի մարզում միգրանտներին արգելվել է տաքսի վարելՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազիԴպրոցականները, տեսնելով ակցիա իրականացնողներին, ինքնաբուխ սկսեցին «Նիկոլ դավաճան» վանկարկել (տեսանյութ)Մի տղայի ոտքն էր ցավում, մյուսի ձեռքը, ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել Կիրանցում. հոգևորականՔաղաքացիները իրազեկման ակցիա են իրականացնում Գյումրիում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода