Iravunk.com | Արցախցիները սպասում են այն առաջնորդին, ով հավատ ու վստահություն կներշնչի. Մետաքսե Հակոբյան
Օրվա խորհուրդ. Ապրիլի 29 «Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաները Ուկրաինայի երկինքը կլինի ամենավտանգավոր մարտադաշտը, որին մինչ այժմ հանդիպել են F-16 կործանիչները. Business Insider Բախումներ Թբիլիսիում ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սահմաններում է մնալու Ուկրաինան Թրամփն նախընտրական մրցավազքում առաջ է Բայդենից. CNN Այսօր Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցման աշխատանք է լինելու, խուճապի չմատնվել․ ՀՀ ՊՆ Եթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, հստակ առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու. պրոֆեսոր Վահե Դավթյան Ռուսներն արդեն ամենուր են. ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է թաքցնում Զելենսկին ուկրաինացիներից Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ալմաթիում․ Ալիև

Արցախցիները սպասում են այն առաջնորդին, ով հավատ ու վստահություն կներշնչի. Մետաքսե Հակոբյան

Տեսանյութեր

Արցախի ավելի քան 120 կուսակցություն, հասարակական կազմակերպություն, լրատվամիջոց ու համայնքների ղեկավարներ ստորագրել են ուղերձ` ուղղված միջազգային հանրությանը: Ըստ հրապարակված տեքստի` նրանք անհրաժեշտ են համարում, որ Արցախի ողջ սահմանի երկայնքով տեղաբաշխվեն ՄԱԿ-ի միջազգային բազմազգ խաղաղապահ ուժեր, եւ ստեղծվի ապառազմականացված գոտի, Լաչինի միջանցքը փոխանցվի ՄԱԿ-ի վերահսկողությանն ու կառավարմանը, իսկ Արցախի Հանրապետության տարածքը փոխանցվի ՄԱԿ-ի կառավարմանը: Այս եւ այլ թեմաներին ենք անդրադարձել «Իրավունք TV»-ի տաղավարում` հյուրընկալելով Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր ՄԵՏԱՔՍԵ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ:

«ԱՄԵՆԱՄԵԾ  ՑԱՎՆ ԱՅՆ Է, ՈՐ ԱՅԴ ՄԱՐԴԻԿ ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԻՇԽԱՆԱՎԱՐԵԼ»

— Տիկին Հակոբյան, ինչո՞վ է պայմանավորված, որ վերոնշյալ հայտարարությանը, կարծես թե, Դուք չեք միացել:

— Առանձնապես շատ խորը չեմ ուսումնասիրել, թե ովքեր են նախաձեռնողները: Թող չվիրավորեմ սրանով որեւէ մեկին, բայց այդ ուղերձին միացել են մարդիկ, ովքեր, թվում էր, թե չպետք է գնան այդ ճանապարհով: Ինչեւէ, ես չեմ տա գնահատական: Միայն կասեմ, թե ինչու ես չեմ միացել: Ցանկացած պահանջ, եթե այնտեղ չկա հղում ՀՀ իշխանություններին, որոնք հենց միջազգային հանրությանը ներկայանում են իրենց վարած քաղաքականությամբ կամ բանակցային սեղանին դնում են այն կետերը, որոնց շուրջ իրենք են ուզում բանակցել, ինչի հետեւանքով ունենք այն, ինչ ունենք, շրջանցել կոնկրետ անպատասխանատվությունը կրողներին եւ գնալ այն մարդկանցից պահանջել, ովքեր իրականացնում են այն, ինչ որ ներկայացնում են այս իշխանությունները, ինձ համար մի տեսակ իրատեսական չէ, լուրջ չէ: Սա հերթական քայլն է, որը մնալու է անպատասխան: Ուղղակի սա օգտագործվելու է որոշ ժամանակ աղմուկ բարձրացնելու կամ ժողովրդի գլխի տակ փափուկ բարձեր դնելու համար: Էլի մի քանի օր մարդիկ ոգեւորված սպասելու են հետեւանքի, բայց լինելու է անհետեւանք, որովհետեւ, միեւնույնն է, քաղաքականությունը վարողները գործում են`  հակառակ քո հայրենիքի շահերի:

ՔՊ-ական պատգամավոր Գեւորգ Պապոյանը երեկ հայտարարել է, որ անընդունելի է համարում Հայաստանում Արցախի Ազգային ժողովի նիստ անցկացնելը: Ըստ նրա` սա «Հայաստանի դեմ ռումբ է: «Լեռնային Ղարաբաղը վարի տան, հիմա գան Հայաստանը վարի տա՞ն, հերիք չեղա՞վ»,- ասել է նա ու հորդորել արցախցիներին խելքի գալ: Ի՞նչ կասեք այս մասին:

— Ես վաղուց դադարել եմ զարմանալ, նույնիսկ զայրանալ «ուսապարկերի» արտահայտություններից: Անհայրենիք, անանցյալ մարդիկ, երբ փորձում են խելքի հրավիրել նրանց, ովքեր իրենց ողջ կյանքն են ներդրել Հայրենիքի զարգացման համար ու ընդհանրապես պայքարել հանուն Հայրենիքի, առնվազն կարելի է խղճալ: Ամենամեծ ցավն այն է, որ այդ մարդիկ դեռ շարունակում են իշխանավարել, ինչն իրենց հաջողվում է` օտարածին, մանիպուլիացիոն տեխնոլոգիաներ կիրառելով: Նույն բառապաշարով ասեմ, որ իրեն եւ իրենց խմբակին հասկանալի լինի` «վարի են տվել» իրենք ու «վարի են տվել» ամեն ինչ: Իրենք եկել են իշխանության` հենց «վարի տալու» համար: 2018 թվականին, երբ իշխանությունը զավթվեց Հայաստանում, իրենք ունեին լոկ այդ նպատակը: Իրենք ուղեգրվել էին հենց դրա համար: Եվ թիրախում առաջինն Արցախն էր, որովհետեւ, ի վերջո, չէր կարող լինել հայկական հարց, եթե այդտեղից հանված էր Արցախի հարցը: Իհարկե, իրենք կամ իրենց մեջքին կանգնած այն ուժերը, որոնք այս ծրագրի իրականացման համար իրենց ուղարկել են, շատ լավ են հասկանում, որ այս ամենից հետո էլ իրավունքի ուժով կամ որեւէ կերպ Արցախի հարցը չի փակվել: Այո՛, փաստի ուժով այն թշնամու ձեռքին է, գերեվարված է մեր Հայրենիքը, բայց Արցախի Հանրապետությունը կա՛, կա՛ նաեւ Արցախի Ազգային ժողովը, նախագահը եւ կառավարությունը: Սա որեւէ մեկը չի կարող հերքել: Ու Արցախը երբեւէ չէր կարող վտանգ ներկայացնել ՀՀ-ի համար, հիմա գոնե բոլորը տեսան, որ առանց Հայաստան` չի կարող լինել Արցախ: ՀՀ իշխանություններն առնվազն 2020 թ. նոյեմբերի 9-ին բացահայտ լվացել էին իրենց ձեռքերն Արցախից: Իսկ 2023 թ. սեպտեմբերի 19-20-ի դեպքերի ժամանակ դա արդեն ակնհայտ էր բոլորին եւ ամբողջ աշխարհի աչքի առաջ էր, որ Արցախը մեն-մենակ է:

«ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ ԹԻՐԱԽԱՎՈՐՎԱԾ Է, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՀԱՆՁՆՎԵԼ Է ԱՐՑԱԽԸ»

— Նույնքան փաստ է նաեւ, որ չի կարող լինել ուժեղ Հայաստան` առանց Արցախ….

— Հիմա մենք տեսնում ենք, որ օր օրի Հայաստանը թուլանում է բոլոր բնագավառներում, բոլոր առումներով: Դրա պատճառը հենց այն քաղաքականությունն է, որն օրվա իշխանությունները վարում են: Այո՛, Հայաստանն այսօր թիրախավորված է, որովհետեւ այդ իշխանությունների համաձայնությամբ` հանձնվել է Արցախն առնվազն 2021 թ.-ի ապրիլից, երբ ՀՀ վարչապետն Աժ բարձրագույն ամբիոնից հայտարարեց, որ միջազգային հանրությունը պահանջոմ է նշաձողի իջեցում, որն այն ժամանակ կեղծ թեզ էր, չկար այդպիսի հարց, եւ դա հենց փաստեց նույն միազգային հանրությունը հաջորդող օրերին: Ինչեւէ, ամեն դեպքում, իրենք չէին էլ թաքցնում իրենց նպատակը, իսկ հիմա իրենց լեզվով ասած` շարունակում են «վարի տալ»: Համենայնդեպս, մենք երբեւէ չենք առանձնացրել Հայաստանն ու Արցախը, եւ մեր պայքարը չի եղել միայն հանուն Արցախի: Մենք շատ լավ գիտակցել ենք, որ Աստված մի արասցե Արցախի կորստից կամ հանձնումից հետո թշնամին շատ արագ փորձելու է տիրանալ, պառակտել կամ մասնատել Հայաստանի Հանրապետությունը:

— Այն մեղադրանքները, որոնք ուղղվում են հայաստանյան իշխանությանը, թե ինչ-որ իրավիճակում Արցախին մենակ են թողել կամ անտարբեր են Արցախի կորստի նկատմամբ, Նիկոլ Փաշինյանը մեկ բառով բնորոշել է` «երախտամոռություն»:

— Այո՛, մենք «երախտամոռ» ենք, որ իրենք պատճառ դարձան հազարավոր քաջորդիների զոհվելուն: Մենք «երախտամոռ» ենք, որ իրենք հանձնեցին մեր Հայրենիքը, «երախտամոռ» ենք, որ, փաստորեն, մեր տղաներն, ըստ իրենց, հանուն ոչինչի են զոհվել: Եվ այսպես կարելի է շարքն անվերջ թվարկել` բոլոր իրենց արածների, ինչի դիմաց մենք «երախտամոռ» ենք: Մարդիկ, որոնց համար գերակա արժեք է նյութը, ֆինանսը, այն ամենը, ինչը կարող է ստամոքսը լցնել, չեն կարող հասկանալ այն ամենը` հանուն ինչի ապրել են հարյուր հազարավոր հայեր Արցախում: Դա եղել է հանուն արժանապատվության, հանուն Հայրենիքի… Սրանք օտար տերմիններ են իրենց համար» եւ իրենց թվում է, որ Հայրենիք կորցնելու դիմաց, երբ քեզ մի քանի տասնյակ հազար դրամ են տալիս, դու պետք է դրանից երջանիկ լինես: 2020 թվականից հետո մայրերն այլեւս իրենց սեւ զգեստները չհանեցին, իսկ իրենց թվում էր, թե նրանց որդիների կյանքի դիմաց մի քանի միլիոն վճարելով` նրանք պետք է շնորհակալ լինեին: Խոսում էին աննախադեպ բյուջեի մասին, թե տներ են կառուցվելու նրանց համար, ովքեր իրենց քրիտինքով ստեղծած տներից ուղղակի տեղահան արվեցին: Ու այդ մարդիկ պետք է շնորհակա՞լ լինեին:

«ԱՅԼԵՎՍ ՈՐԵՒԷ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺ ԿԱՄ ԱՆՁ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՄՈՏ»

— Բայց համաձայնեք, որ մի հատվածին իսկապես հաջողվեց լռեցնել եւ մինչեւ հիմա էլ լուռ են:

— Չեմ կարծում, թե հաջողվեց, եթե նկատի ունեք, որ Արցախի հայերը լուռ են: Ուղղակի, այս արհավիրքից հետո մարդկանց մոտ հավատն ընդհանրապես կորավ: Մենք չենք թաքցնում, որ առնվազն 2018 թ.-ից, իսկ ավելի հստակ 2020 թ.-ի պատերազմից հետո այլեւս որեւէ քաղաքական ուժ կամ անձ այդպես էլ չկարողացավ բացարձակ վստահություն վայելել ժողովրդի կողմից: Նույնիսկ քաղաքական ուժերը, անձինք, ովքեր իրականում պայքարում էին կամ շարունակում են պայքարել հանուն Հայրենիքի, միեւնույնն է, չկարողացան հաղթել առ այսօր իշխանության կողմից կիրառվող տեխնոլոգիաներին: Հետեւաբար, մարդիկ ոչ թե լռել են, որովհետեւ իրենց տվել են մի քանի տասնյակ հազար մեքենա կամ բնակարան, այլ լուռ են եւ սպասում են այն առաջնորդին, ով իրականում կհաջողի, հավատ ու վստահություն կներշնչի: 2018 թ.-ից սկսած բավականին շատ պայքարի հարթակներ են եղել, որին մասնակցում էին պատիվ ու հարգանք վայելող մարդիկ: Բայց ամեն անգամ այդ ամենի արդյունքում եղած հիասթափությունը բերեց նրան, որ այլեւս որեւէ քաղաքական ուժ կամ անձ վստահություն չունի ժողովրդի մոտ: Դրանով է պայմանավորված նաեւ հաջողությունն այս իշխանությունների եւ ժողովրդի լռությունը:

— Չհաջողելու համար արդյոք իր մեղավորությունը չունի նաեւ ընդդիմությունը:

— Չեմ մեղադրում, որովհետեւ նույն ընդդիմության մի մասնիկը մենք ենք եղել եւ շարունակում ենք մնալ: Ցանկացած ընդդիմադիր հայացքներ ուժեցող անձի կամ քաղաքական ուժի, որի մեջ տեսնում եմ անաչառություն եւ հանուն հայրենիքի պայքար, չեմ կարող մեղադրել, որովհետեւ շատ ժամանակ մանիպուլիացիաներին տրվել ենք նաեւ մենք: Փոխանակ մեր սեփական օրակարգը ձեւավորելու` շարունակել ենք գնալ այն օրակարգին զուգընթաց, որը ձեւավորել կամ շարունակում են ձեւավորել այս իշխանությունները: Այսինքն` փորձել ենք ուշադիր հետեւել, բարձրաձայնել, բայց երբեւէ պատրաստ չենք եղել պայքարել այն տեխնոլոգիաների դեմ, որոնք կիրառում են այս իշխանությունները: Դրա համար հանուն Հայրենիքի ցանկացած անաչառ շարժում շատ արագ մարվել է: Ընդդիմությունը, խորը գիտակցելով այս ամենը, այսօր պետք է փորձի ավելի շատ եւ անհատական ժողովրդի հետ աշխատել: Արցախում էլ նույն իրավիճակն էր: Իհարկե, ընդդիմադիր դաշտն ավելի փոքր ռեսուրս ունի, քան իշխանականը, բայց շատ արագ հասկացել էինք, որ պետք է աշխատել ժողովրդի հետ: 2020 թ. պատերազմից հետո, թեկուզ մեր քաղաքական ուժը խորհրդարանում ավելի քիչ թվով է ներկայացված, միեւնույնն է, նույնիսկ այդ սահմանափակ հնարավորություններով աշխատում էինք մարդկանց հետ անհատական հանդիպումներ ունենալ, խոսքով ու զրույցով ցույց տալ իրականությունը: Չեմ ասում, որ մեծ հաջողություն ենք ունեցել, բայց բավականաչափ արդյունքներ գրանցել ենք:

— Հիմա ՀՀ Ազգային ժողովի նիստերին հետեւելիս երբեմն տպավորություն է ձեւավորվում, որ ոչինչ էլ չի եղել: Սա նորմա՞լ է:

— Ո՛չ, նորմալ չէ, նույնիսկ 2020 թ.-ից հետո նորմալ չէր: Եթե հետեւել եք մեր խորհրդարանական աշխատանքներին, պատերազմից հետո` երբեւէ որեւէ անգամ որեւէ սոցիալական կամ այլ խնդիրներով Ազգային ժողովում հայտարարություններ, ելույթներ չենք ունեցել: Եթե նույնիսկ եղել են նման հարցեր, ապա եղել է մի խումբ քաղաքացիների կողմից պահանջ մեր քաղաքական ուժին, որպեսզի այդ հարցն անպայման բարձրացնենք: Նիստերի ժամանակ մեր բոլոր ելույթներն ու հայտարարություններն ուղղված է եղել վարվող քաղաքականությանը եւ պահանջներ են դրվել Արցախի իշխանությունների առաջ: Հետեւաբար, մտնել կառուցողական դաշտ իշխանության հետ կամ քննարկել այլ հարցեր, ոչ թե անդրադառնալ վտանգներին ու խնդիրներին, որոնք այս պահին էլ կախված են Հայաստանի գլխին, կարծում եմ` ճիշտ չէ, նպատակահարմար չէ: Իհարկե, դա իշխանություններն օգտագործելու են հենց ընդդիմության դեմ, թե տեսեք` չեն ուզում ժողովուրդը լավ ապրի, այսինչ հարցերով ընդդիմությունը չի հետաքրքրվում, բայց, միեւնույնն է, չպետք է տրվել այդ մանիպուլիացիաներին, պետք է ունենալ սեփական օրակարգը եւ միաժամանակ գործել իշխանական օրակարգից դուրս:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.



Օրվա խորհուրդ. Ապրիլի 29«Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաներըԵթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան ՈսկանյանՈւկրաինայի երկինքը կլինի ամենավտանգավոր մարտադաշտը, որին մինչ այժմ հանդիպել են F-16 կործանիչները. Business InsiderԲախումներ ԹբիլիսիումԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սահմաններում է մնալու ՈւկրաինանԹրամփն նախընտրական մրցավազքում առաջ է Բայդենից. CNNԱյսօր Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցման աշխատանք է լինելու, խուճապի չմատնվել․ ՀՀ ՊՆԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, հստակ առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու. պրոֆեսոր Վահե ԴավթյանՌուսներն արդեն ամենուր են. ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է թաքցնում Զելենսկին ուկրաինացիներիցՀայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ալմաթիում․ ԱլիևԱնկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրողՀաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` ԵրեւանումԻնչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ ԴանիելյանՓաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացըՀայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNNԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՈւ՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ, էդ մուտիլովկեքովՀայտնի է վերջին զանգի օրըՀայտնի է Էրդողանի ԱՄՆ այցի չեղարկման հնարավոր պատճառըԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՍրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանՍիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրումԻնչու և ինչպես ձախողվեց Նաիր Տիկնիզյանի` «Վերդեր» տեղափոխությունըՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորեց Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըՖարերյան կղզիներից՝ հանուն տեղահանված արցախցիներիԳնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել«Տորինոյի» ֆուտբոլիստները չեմպիոնական միջանցք բացեցին «Ինտերի» ֆուտբոլիստների համարՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ)2018-ի սցենարը կարող է կրկնվել՝ ուրիշի դեմքով. Երջանիկ Ղազարյանը զգուշացնում էԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. ԿրեմլՄիջազգային քրեական դատարանն այս շաբաթ Նեթանյահուի ձերբակալության օրդեր կհրապարակի«Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարովԼեո Նիկոլյանն ուղիղ մեկ շաբաթ է հացադուլ է անում. նրան թույլ չեն տալիս մուտք գործել ՀայաստանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Ինչպես ճիշտ լվանալ ելակըՓակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը10 հազար ադրբեջանցի դպրոցական մասնակցել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» օլիմպիադայինՆպաստելու ենք Երևան-Բաքու խաղաղության հաստատման հնարավորությունների օգտագործմանը. Թուրքիայի դեսպանԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԻրանի ՊՆ ղեկավար. Հնդկաստանի հետ ռազմական համագործակցության զարգացումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանըԻ՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կանգնեցնեին Էրզրումի և Կարսի մատույցներումԵթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզըՀայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՕդի ջերմաստիճանը կբարձրանա
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода