Iravunk.com | Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա Հակոբյան
ՌԴ կառավարությունը հրաժարական է տվել Ի՞նչ, կարծում եք Վանեցյանին էդ մի երկու րոպեն են ձայնագրել, իհարկե ոչ. Փաշինյան Վաղը մեկնում եմ Մոսկվա, կլինի հանդիպում Պուտինի հետ. Փաշինյան Փաշինյանը սպառնացել է, որ կսկսվի պատերազմ, եթե ինքը կատարի Բագրատ Սրբազանի շարժման պահանջները Վլադիմիր Պուտինը երդվեց և 6 տարի ժամկետով ստանձնեց ՌԴ նախագահի պաշտոնը Նիկոլը կանխատեսել է քայլերթի ավարտը եւ, թե որքան մարդ կհավաքվի մայիսի 9-ին.Բացառիկ մանրամասներ Տավուշում սկսած սահմանազատման գործընթացով անիմաստ ու աննպատակ ենք դարձնում պատերազմը․ աշխատանքի 90 տոկոսն արված է․ Փաշինյան Այո', ՔՊ-ից եղել են բանագնացներ, որոնք համոզել են, որ վերջ տանք սրան, օրհնել եմ ու ճանապարհել «Կատուն էլ եկավ, արի', թաթիկով արա, կասեն, նոր տեխնոլոգիաներ եք բանեցնում». Սրբազան Փաշինյանը ՀՀ-ն դաձնում է վիլայեթ. գնացել էր Էրդողանի երդմնակալությանը, նայում էր Ալիևի ծոծրակին (տեսանյութ)

Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա Հակոբյան

Ներքաղաքական

Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, թե՝  «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա-Ռուսաստանի ներխուժման հարցն է եւ մերձավորարեւելյան հակամարտությունը` ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանը հաստատակամորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաեւ Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի եւ բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը»: Արձագանքելով վերոնշյալին՝ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է սենատորներին հարցում ուղարկել Հայաստանի Ազգային ժողով՝ կապված ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ: 

«Ցանկանում եմ գործընկերոջս՝ Հայաստանի խորհրդարանի նախագահին, հարց տալ՝ ո՞ւմ անունից է նա հնչեցրել նման բնույթի սյուժեներ, իհարկե, ոչ հայ ժողովրդի անունից, որի հետ Ռուսաստանին կապում է դարավոր բարեկամությունը: Մենք չենք կարող անտեսել այս կարգի ռուսատյաց ելույթները... Առաջարկում եմ նույն հարցով գրավոր դիմել Հայաստանի խորհրդարան` պարզելու, թե ում անունից է նա խոսել, եւ արդյոք Հայաստանի խորհրդարանը կիսո՞ւմ է այս հանդիպման ժամանակ հնչած գնահատականները»,- մասնավորապես նշել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահը։

Այն, որ Ա. Սիմոնյանը չէր կարող նման բնույթի հայտարարություն անել հայ ժողովրդի անունից, փաստում է նաեւ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման կանանց խորհրդի նախագահ ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ:  Նա հարց է ուղղել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին. «Իսկ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ եք: Նշված երկրների ցանկում Հայաստան անվանումը չգտա... Մի ամբողջ Արցախ Աշխարհ տնավեր դարձրեցին, իրենց բնիկ հողերից հայերին հանեցին, ինչը էթնոցիդ է համարվում բոլոր միջազգային նորմերով, սակայն այդ մասին խոսք անգամ չկա»:

Ինչ վերաբերում է այն արտահայտությանը, որ Ա. Սիմոնյանն ասել է, որ «համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա-Ռուսաստանի ներխուժման հարցն է», ապա հավելել, թե՝ «այս հարթակում առաջին անգամ իմ եվրոպացի գործընկերներին դիմելը մեծապես կարեւոր է, եւ ես անկեղծորեն գնահատում եմ ինձ ընձեռված այս հնարավորությունը», Ա. Հակոբյանը շեշտում է. «Սակայն ՀՀ ԱԺ նախագահը «ընձեռված հնարավորությունը» չօգտագործեց արցախահայության ճակատագրի մասին խոսելու համար, քանզի նրան «հրավիրել» էին ընդամենը եւս մեկ անգամ «վերահաստատել», որ «Հայաստանը հաստատակամորեն պաշտպանում է Ուկրաինայի՛ ... տարածքային ամբողջականությունը», այլ ոչ հայերի դարավոր հողերի»:

ԱԺ նախագահը ոչ ավել, ոչ պակաս նաեւ գանգատվել է, որ «Ռուսաստանի կառավարության բազմաթիվ պաշտոնյաներ համարձակվում են թելադրել Հայաստանի շահերը եւ խոսել հայ ժողովրդի անունից», ինչին ի պատասխան՝ Ա. Հակոբյանն է հակադարձում. «Իսկ այն, որ վաղուց Արեւմուտքի «բազմաթիվ պաշտոնյաներ համարձակվում են թելադրել Հայաստանին» ինչ անել՝ հայտնի է բոլորին... ՀՀ ԱԺ նախագահը հաստատում է այդ՝ հենց իր խոսքում. «ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման» ժամանակ, «որին մասնակցում էին Հայաստանի վարչապետը, Եվրահանձնաժողովի նախագահը եւ ԱՄՆ պետքարտուղարը», «ասվածի վառ օրինակն է»: Եվ այս շաքարա-մեղրային շնորհակալություններին հետեւեց отчёт-ը կատարած աշխատանքի մասին. «Հայաստանի կառավարությունն արգելեց ռուսական պետական հեռուստատեսությամբ քարոզչական հաղորդման հեռարձակումը Հայաստանի տարածքում»: Այսինքն, Հայաստանի կառավարությունը չսաստեց Ադրբեջանի ներխուժումը Հայոց հողերի վրա, չպահանջեց Ադրբեջանի հանդեպ սանկցիաներ կիրառել՝ աշխարհով մեկ ապատեղեկատվություն տարածելու համար, Հայոց մշակույթի վանդալական ոչնչացման համար... Ո՛չ... Նրա ուժը պատում է ոչ թե թուրքի վրա, այլ ավելի մեծ ու հզոր Ռուսաստանի վրա, ում մի մարզը միայն Ադրբեջան կոչվածից մեծ է... Знай наших!»: 

Ըստ Ալլա Հակոբյանի, Ալեն Սիմոնյանի ելույթի «գլուխգործոցն» է Ադրբեջանին եւ Ռուսաստանին նույն նժարի վրա տեղադրելն ու դրանց միջեւ հավասարության նշան դնելը: ԱԺ նախագահը մասնավորապես նման արտահայտություն էր արել՝ «Հայաստանի դեմ Ռուսաստանի եւ Ադրբեջանի հիբրիդային հարձակումը...»:

«Նույնիսկ ավելորդ եմ համարում այս անձի «ժողովրդավարության, քաղաքացիական ազատություններից» խոսելը... Լսողներն էլ իր պես երեսպաշտ փարիսեցիներ են... Պարզապես պատվազրկություն է բոլորիս համար, որ ՀՀ հարկատուների հաշվին աջ ու ձախ շրջագայող «պաշտոնյաները» միջազգային հարթակներում մտահոգություն են հայտնում այլոց մասին, բայց մեր՝ հայերիս, պատիվը չեն պաշտպանում... «Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ արդեն քաղբանտարկյալների ստույգ թիվն են նույնիսկ դժվարանում ասել... Դժվարանում են ասել, թե մեր սրբազան հողերի քանի քառակուսի կիլոմետրն է հսկում այսօր Հայոց Բանակը... Մի բան է մխիթարում քրիստոնյա հայերին՝ Աստծո Դատաստանը անխուսափելի է... Տիրոջ Աջով պատժվելու են բոլոր անօրենները...», - ընդգծում է Ա. Հակոբյանը:



ՌԴ կառավարությունը հրաժարական է տվելԻ՞նչ, կարծում եք Վանեցյանին էդ մի երկու րոպեն են ձայնագրել, իհարկե ոչ. ՓաշինյանՎաղը մեկնում եմ Մոսկվա, կլինի հանդիպում Պուտինի հետ. ՓաշինյանՓաշինյանը սպառնացել է, որ կսկսվի պատերազմ, եթե ինքը կատարի Բագրատ Սրբազանի շարժման պահանջներըՎլադիմիր Պուտինը երդվեց և 6 տարի ժամկետով ստանձնեց ՌԴ նախագահի պաշտոնըՆիկոլը կանխատեսել է քայլերթի ավարտը եւ, թե որքան մարդ կհավաքվի մայիսի 9-ին.Բացառիկ մանրամասներՏավուշում սկսած սահմանազատման գործընթացով անիմաստ ու աննպատակ ենք դարձնում պատերազմը․ աշխատանքի 90 տոկոսն արված է․ ՓաշինյանԱյո', ՔՊ-ից եղել են բանագնացներ, որոնք համոզել են, որ վերջ տանք սրան, օրհնել եմ ու ճանապարհել«Կատուն էլ եկավ, արի', թաթիկով արա, կասեն, նոր տեխնոլոգիաներ եք բանեցնում». ՍրբազանՓաշինյանը ՀՀ-ն դաձնում է վիլայեթ. գնացել էր Էրդողանի երդմնակալությանը, նայում էր Ալիևի ծոծրակին (տեսանյութ)Խոստանում եմ քեզ, Նիկո'լ, որ էս չալիկը գլխիդ եմ տալու, մինչեւ վերջ այս քայլերթին մասնակցելու եմԻշխանությունը տապալել է դելիմիտացիայի գործընթացը, զուտ ֆոն են ապահովում՝ սպասարկելով Ալևի օրակարգըՆիկոլ Փաշինյանի ասուլիսը՝ ուղիղ Տարադրամի փոխարժեքները մայիսի 7-ինԱյսօր Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆՍրբեք մեր մեջ կուռքեր սարքելը, այ էդ «կուռքերի» պատճառով ենք հայտնվել փողոցում, չկա ոչ մի ակնկալիք (տեսանյութ)Նորից ժամանակն է ազգովի մաքրելու դաշտը մոլախոտերից և տնկելու մեր ապագա հաղթանակի առողջ սածիլներըՄայիսի 7-ի աստղագուշակԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵս Նիկոլն եմ, Աչաջուրից բայց Փաշինյան չեմ. չեմ ուզում, որ դպրոց գնալիս թուրք տեսնենք (տեսանյութ)Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվելՕրվա խորհուրդ. Մայիսի 7Վաղը Գյումրիից Աջապահյանի օրհնությամբ երթը կմեկնարկի դեպի Աբովյան եւ Երևան«Իրավունք». Նիկոլը փորձում է «կոնտրոլից» դուրս չթողնել յուրայիններին«Փաստ». Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել«Ժողովուրդ». Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կանՏեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՊՆ«Հրապարակ». Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելուՄակրոնը հիմա էլ վստահեցնում է, որ Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև պատերազմ չկաՈր Եվրոպան և Ամերիկան ​​ընդհանրապես ապագա ունեն, մեծ հույսը, տարօրինակ կերպով, Պուտինն է. Սատանովսկի«Ժողովուրդ». Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը«Փաստ». Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնումՌուսները եւս մեկ անգամ հիշեցրել են Բրիտանիային, թե ինչի կարող է բախվել (Տեսանյութ)«Ժողովուրդ». Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձելԱրևմուտքում իշխանությունը զավթած ներկայիս ինֆանտիլ հիմարները չեն ուզում հասկանալ. ՄեդվեդևԻնչո՞ւ են մեզ պատերազմներով վախեցնում. Բագրատ Սրբազան«Ռեալ Սոսյեդադը»` Արսեն Զախարյանին վարձավճարով այլ ակումբ ուղարկելու մասինԽարխլված նավակը՝ կարծես թե ափ դուրս չի գալու«Տեր ողորմեա'». Սոլակում Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման մասնակիցները հոգևոր երգեր են երգումԿիրանցում լարված է․ բնակիչները տեսնում են՝ ինչպես են ադրբեջանցիները մոտենում, սյուներ տեղադրումՀնարավոր է, որ իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները․ «Տավուշը հանուն հայրենիքի»Միքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանյանի նկատմամբ բռնություն չի գործադրել. փաստաբաններՎե՜րջ Նիկոլին. Տիգրան ՈւրիխանյանՄոսկվան սպառնացել է պատասխան հարված հասցնել Բրիտանիային՝ ՌԴ տարածքի վրա բրիտանական հրթիռներով ուկրաինական հարձակումների դեպքումՍՐԲԱԶԱՆ ՊԱՅՔԱՐ. ՇԱՐԺՄԱՆ ՆՈՐ ՔԱՅԼԵՐԳԸ«Իրավունք» թերթը միանում է Փաշինյանի ասուլիսի բոյկոտինՄեր եզդիական համայնքի եղբայրները մեզ հետ են, գալիս էին նաև Կիրանց, Ոսկեպար. Բագրատ ՍրբազանՀայկական պատմամշակութային ժառանգության բռնյուրացման նոր փորձ․ «Արևմտյան Ադրբեջան» TV են բացելՄխիթարյանը բարձր մակարդակի խելացի ֆուտբոլիստ է.Պառոլո
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода