Iravunk.com | Սպասել Իսրայելի կործանմանը, լուրջ չեմ համարում. Մաքսիմ Սարգսյան
Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրող Հաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` Երեւանում Ինչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ Դանիելյան Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը Հայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNN Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է Ու՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ, էդ մուտիլովկեքով Հայտնի է վերջին զանգի օրը Հայտնի է Էրդողանի ԱՄՆ այցի չեղարկման հնարավոր պատճառը Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է

Սպասել Իսրայելի կործանմանը, լուրջ չեմ համարում. Մաքսիմ Սարգսյան

Միջազգային

2023 թ.-ի ամենաթեժ պատերազմների շարքում իսրայելա-պաղեստինյան պատերազմն՝ իր դաժան տեսարաններով, թերեւս ստվերեց տարվա մնացյալ բոլոր ռազմական գործողությունների ահասարսուռ դրվագները: Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ը հարձակվեց Իսրայելի վրա, իսկ Իսրայելի պաշտպանության բանակն ի պատասխան՝ սկսեց ավիահարվածներ հասցնել Գազայի հատվածին, այնուհետեւ անցավ ցամաքային ռազմական գործողությունների։ Արդեն նոյեմբերի 24-ին Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում ժամանակավոր հրադադար կնքեց ՀԱՄԱՍ-ի զինյալների հետ՝ գերիների փոխանակման համար։ Սակայն, դեկտեմբերի 1-ից Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարեց ռազմական գործողությունների վերսկսման մասին: Ինչպես սկսվեց այս ամենը, եւ ի՞նչ ավարտ կարող է ունենալ, «Իրավունքն» այս մասին զրուցել է «Էլեկտրիկ Երեւան» հայտնի նախաձեռնության գլխավոր կազմակերպչներից մեկի՝ ՄԱՔՍԻՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ, ով արդեն 6 տարի է, ինչ բնակվում է Իսրայելում:

«ԾՆՈՂՆԵՐԻՆ ՆՍՏԵՑՐԵԼ ԵՆ ԵՎ ՆՐԱՆՑ ԱՉՔԻ ԱՌԱՋ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՍՊԱՆԵԼ»

Պատերազմի մեկնարկի օրերին, երբ համացանցը ողողվեց դաժան տեսարաններով, թե ինչպես են վարվում ՀԱՄԱՍ-ի զինյալներն իսրայելցիների հետ, կային տեսակետներ, որ այդ ամենը հատուկ է լայնորեն տիրաժավորվում, որպեսզի Իսրայելը լեգիտիմություն ստանա՝ խոշոր հարված հասցնելու Պաղեստինին: Ի՞նչ կասեք այս մասին:

— Իրականում այդ օրերին ինչ անում էին ՀԱՄԱՍ-ի զինյալներն Իսրայելում, անմարդկայնության գագաթնակետն էր: Եվ այնպես չէ, որ սրանք, պարզապես, խոսքեր են, խայտառակ դաժան կադրեր ու փաստեր կան: Տեսանյութեր կան, որտեղ երեւում է, որ գերեվարված նույնիսկ դեռ չքայլող մանկահասակ երեխաներին դրել էին վանդակների մեջ ու պտտում էին Գազայում՝ որպես ավար: Կա տեսանյութ, թե ինչպես էին 85-ամյա կնոջը գերեվարել ու մեքենայով պտտում, անգամ գերմանացի մի աղջկա էին գերեվարել, բռնաբարել ու սպանել եւ ի լուր աշխարհի ցուցադրում էին: Դեպքեր են եղել, որ մտել են մարդկանց տները, ծնողներին նստեցրել են եւ նրանց աչքի առաջ երեխաներին սպանել: Խայտառակ անմարդկային դաժանությամբ սպանվել է շատ մեծ քանակի հրեա խաղաղ բնակչություն, ովքեր պարզապես իրենց տներում են եղել, ուղղակի, գազանություններ է կատարվել: Ինչպես մեր թշնամիներն են հայ ժողովրդի հետ վարվել, դեռ մի բան էլ, երեւի թե, չեմ վախենա ասել, ավելի վատ ՀԱՄԱՍ-ի զինյալները վարվել են հրեաների հետ (չնայած` դեռ պարզ չէ՝ եթե մեր թշնամին մտներ մեր տները, ինչպես կվարվեր)` չխնայելով ո՛չ երեխաներին, ո՛չ կանանց, ո՛չ տարեցներին: Այսօր շատ լուրջ խնդիր կա ոչ միայն գերեվարված անձանց հետ կապված, այլեւ մեծ քանակով անհետ կորածների, որոնց ճակատագիրն անհայտ է: Դեռ պարզ չէ՝ գերի են, սպանված են, թե ինչ-որ տեղ թաքնվել են:

Որոշ վելուծաբաններ, փորձագետներ կանխատեսում էին, որ Իսրայելն էլ է գնում հայաստանյան իշխանության ճանապարհով, ասում է՝ հաղթելու ենք, բայց շուտով կպարտվի: Ըստ Ձեզ, Իսրայելը կարողանալո՞ւ է դիմակայել մինչեւ վերջ:

— Իսրայելը, բնականաբար, կարողանում է դիմակայել: Ի դեպ, ասեմ, որ հայկական տիրույթում բավականին մեծ քանակով ապատեղեկատվություն էր տարածվում: Չեմ ասում, թե լրատվականները Գազային էին սատարում, սակայն փաստ է, որ իրականությունն այլ էր: Երբ պատերազմը սկսվեց Իսրայելում, այդ օրը տոն էր, մարդիկ էլ տոնում էին, մինչեւ այդ որեւէ լարվածություն, որեւէ նախանշան չի եղել, որ ինչ-որ հարձակում է պատրաստվում: Իհարկե, սահմանին շատ լուրջ համակարգեր կան տեղադրված, ու ժողովրդի մոտ բազմաթիվ հարցեր առաջացան, թե ինչպես եղավ, որ տարբեր կողմերից՝ օդից, ցամաքից, ծովից ներրխուժում եղավ, եւ որեւէ համակարգ չարձագանքեց: Բայց այս պահին ժողովուրդն այդ բոլոր հարցերը դրել է մի կողմ, ու երկիրն են մաքրում, կարծում եմ՝ այդ հարցերի պատասխանները կլինեն հետո: Բայց այն, որ գրում էին, թե ՀԱՄԱՍ-ի զինյալները քաղաքներ են վերցրել, մի քանի կմ խորացել են երկրի ներսում, այդպես չի եղել: Պարզապես, եղել են ահաբեկչական խմբավորումներ, որոնք մտել են մարդկանց տները եւ նույնիսկ ոստիկանական շենքում են հայտնվել: Ու շատ արագ իսրայելական ոստիկանությունն ու բանակը կարողացել են ամեն գնով նրանց չեզոքացնել: 

«ՈՐԵՎԷ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՈՐԵՎԷ ՄԵԿՆ ՈՒՐԱԽԱՆԱԼՈՒ ԱՌԻԹ ՉՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ»

Ի դեպ, լայնորեն տարածվում էին նաեւ այն տեսանյութերը, որտեղ երեւում էր, որ մարդիկ ուղղակի գլխապատառ փախչում են

— Այն տեսանյութը, որտեղ երիտասարդները բաց դաշտում փախչում են, ներկայացվում էր, թե իբրեւ մարդիկ իրենց բնակավայրերն են լքում: Մինչդեռ դա երկրի հարավում տոնի առթիվ այդ օրը կազմակերպված միջոցառումից դրվագ էր: Երբ սկսվել է ռակետային հարձակումը, մարդիկ սկսել են դաշտով մեկ անկանոն փախչել: Ընդ որում՝ զոհերի մեծ մասը հենց այդ միջոցառման մասնակիցներն են եղել: Նաեւ օդանավակայանից էին տեսանյութեր տարածվում, թե՝ տեսեք, հրաները փախչում են Իսրայելից, վիճակն անկառավարելի է: Ո՛չ, ընկերներ, այդպես չէ, պարզապես Իսրայելը շատ մեծ տուրիստական կենտրոն է եւ, ինչպես մնացյալ բոլոր տուրիստական երկրներում, օդանավակայաններն այստեղ միշտ գերծանրաբեռնված են աշխատում: Այստեղ ամեն 2-3 րոպեն մեկ ինքնաթիռ է վայրէջք ու թռիչք կատարում: Շատ նորմալ էր, որ այդ օրերին օդանավակայանում կային բավականին մեծ քանակով մարդիկ, որոնց մեծ մասը հրեաներ չէին: Ավելին ասեմ՝ Իսրայելի ազգային ավիաուղին հիմա դրսի հրեաների համար հատուկ չվերթներ է իրականացնում, որովհետեւ մարդիկ ուզում են հետ գալ, մասնակցել պատերազմին: Ու մեծ թվով հրեաներ վերադառնում են Իսրայել: Իսկ հայկական մեդիայում գրում էին, թե հրեաները փախչում են, դրա համար էլ օդանավակայանում կուտակումներ են: Այո՛, կուտակումներ գուցե կային, բայց դրանց մեծ մասը տուրիստներ էին, ովքեր եկել եւ մնացել էին այստեղ, որովհետեւ ավիաընկերությունները հրաժարվում էին այդ օրերին թռիչքներ իրականացնել՝ հասկանալի պատճառներով:

Իրականում այս պատերազմի հետ կապված հայկական հարթակներում ավելի շատ քննարկվել է այն, որ Իսրայելը զինում է Ադրբեջանին, սատարել է 44-օրյա պատերազմի ժամանակ: Իսկ հիմա ինչ տեղի է ունենում իր երկրում, բումերանգի օրենքն է

— Կարծում եմ՝ որեւէ պատերազմում, որեւէ մեկն ուրախանալու առիթ չպետք է ունենա: Ինձ համար զարմանալի է, թե ինչպես կարելի է լինել մի ազգից, որն անցել է այսքան բանի միջով ու անցնում է, բայց ուրախանալ այս կամ այն ազգի հետ կատարվող նման անմարդկային, այլանդակ գործողությունների վրա: Մաքսիմալ անհասկանալի է, որովհետեւ ես, լինելով հայ, շուրջ 6 տարի ապրում եմ այստեղ եւ երբեք որեւէ տեղ որեւէ հրեայի կողմից չեմ տեսել բացասական վերաբերմունք: Անգամ 44-օրյա պատերազմից հետո՝ երբ շփվում էի հրեաների հետ, եւ իմանում էին, որ հայ եմ, ներողություն էին խնդրում: Այսինքն՝ Իսրայելի իշխանությունն ու հրեա ժողովուրդը միատարր զանգված չեն, այստեղ քաղաքացիների մեծ մասը տանել չի կարողանում նույն թուրքերին ու ադրբեջանցիներին: Ուստի՝ քաղաքական գործիչների քայլերից ելնելով, ատել մի ամբողջ ազգի եւ ուրախանալ կանանց, աղջիկների, երեխաների բռնաբարությունների եւ սպանությունների վրա, ինձ համար մինիմալ հոգեբանական խեղվածության ցուցիչ է: Նորմալ մարդը չի կարող ուրախանալ մի ազգի տանջանքի վրա, որը մեծ հաշվով, եթե չխոսենք քաղաքական գործիչների, ղեկավարների մասին, որպես ազգ, ամեն դեպքում, մեր ազգին որեւէ վատ բան չի արել:

«ՍՊԱՆՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐԻՆ ԱՆԽՏԻՐ ՝ ՈՐԵՎԷ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ»

Ինչ կատարվում է Երուսաղեմում հայկական թաղամասի` «Կովերի պարտեզ» կալվածքի շուրջ, այլ բանի մասին է փաստում: Ինչպե՞ս եք վերաբերվում այնտեղ առկա հայ-իսրայելական բացահայտ լարվածությանը:

— Երուսաղեմում տեւական ժամանակ է, ինչ լարված իրավիճակ է: Բայց այնտեղ ավելի շատ խնդիրը կրոնական ծայրահեղականների հետ է կապված: Կրոնական խնդիր կա, որը հավերժ չլուծվող թեմա է տարբեր ազգերի եւ կրոնների ծայրահեղականների միջեւ: Պարբերաբար լինում են կոնֆլիկտներ: Այնտեղի հայերից ոմանց հետ կապի մեջ եմ, հատկապես հիմա փորձում ենք ոչ միայն հայերով, այլեւ ովքեր իրար ճանաչում են, միասնական լինել, որովհետեւ չես իմանա, թե հաջորդ պահին ինչ կարող է տեղի ունենալ: Հիմա շատ կարեւոր է որոշակի ադեկվատություն, սթափություն ունենալն ու ճիշտ իրավիճակը վերլուծել՝ հասկանալու համար, թե իքս պահի ինչ պետք է անենք եւ ինչպես, որովհետեւ իրավիճակն Իսրայելում հիմա էլ բավականին լարված է:

Ամեն դեպքում, ՀԱՄԱՍ-ի կռիվը հայերի դեմ չէ, այս առումով Իսրայելում բնակվող հայերն անվտանգային երաշխիքներ ունե՞ն:

— Չենք կարող հանգիստ լինել, որովհետեւ նույն ՀԱՄԱՍ-ի զինյալներն ազգություն չեն հարցնում, իրենց համար բոլորովին մեկ է, ավտոմատներով անկանոն կրակում ու սպանում էին: Սպանվածների մեջ նաեւ ԱՄՆ քաղաքացիներ կան, Ուկրաինայի երկու քաղաքացի, մի քաղաքացի էլ, ինչպես ասացի, Գերմանիայից էր: Այսինքն՝ որեւէ ապահովություն չկա: Իրենք սպանում են բոլորին անխտիր՝ մեծից փոքր, կին թե տղամարդ, որեւէ սահմանափակում եւ նորմ իրենց համար գոյություն չունի:

«ՄՅՈՒՍ ԿՈՂՄՈՒՄ՝ «ՉՍՏԻԿՆԵՐՈՎ», ՉԻՆԱԿԱՆ ՄՈՏՈՆԵՐՈՎ ՈՒ «ՌԱԳԱՏԿԱՆԵՐՈՎ» ՋԱՀԵԼ ԼԱԿՈՏՆԵՐ ԵՆ»

Իսկ Իսրայելում ո՞րն է ամենատարածված վարկածը, թե ինչո՞ւ հենց հիմա սկսվեցին պատերազմական լայնամասշտաբ գործողությունները:

— Հիմնականում քննարկվում է, որ Իսրայելի վրա հարձակման օրը պատահական չէր ընտրված, այն տեղի ունեցավ 1973 թվականի արաբա-իսրայելական պատերազմի մեկնարկի 50-ամյակից մեկ օր անց, որը նույնպես սկսվել է անակնկալ գրոհով: Հուսանք, որ շուտով խաղաղություն կլինի եւ ոչ միայն այստեղ, այլ ամբողջ աշխարհում, որովհետեւ այս քանակի բացասական էներգիան, որ կուտակվել է, որեւէ ժողովրդի որեւէ լավ տեղ չի տանելու:

Չե՞ք կարծում, որ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունները, նույն Գազայի ուղղությամբ, ոչ պակաս դաժան էին:

— Այս պահին Իսրայելն ավելի շատ պաշտպանվողի դերում է, եւ կարծում եմ՝ հակահարվածը կարող էր լինել շատ ավելի դաժան, բայց հիմա, որպես առաջին քայլ, փորձ է արվում նախ բոլոր գերիներին վերադարձնել, անհետ կորածների մասին տեղեկություն ստանալ: Այս ամենից հետո դեռ նոր կլինի այն դաժան պատասխանը, որին, ըստ իս, իրենք արժանի են: Ինչքան էլ աշխարհում պրոպագանդվի եւ խոսվի, թե Իսրայելն ագրեսոր է, փաստացի այսօր Գազային հենց նա է լույս, ջուր, սնունդ, ֆինանսական աջակցություն տրամադրում: Մարդիկ այստեղ խայտառակ մեծ հարկեր են վճարում, եւ այդ հարկերից գնում է Գազային, որի բնակչության ֆիզիկական գոյատեւման պայմանները ստեղծում է հենց Իսրայելը: Իսկ իրենք այդ ամենին պատասխանեցին վայրագություններով: Ու սա ես ասում եմ՝ չլինելով հրեա, այլ ապրելով եւ տեսնելով այդ ամենը: Սրանք փաստեր են, որոնք ոչ ոք չի կարող հերքել: Բնակելի շենքեր էին ռմբակոծում Իսրայելում, ոչ ոք ոչինչ չէր ասում, բայց երբ Իսրայելը պատասխան հարված հասցրեց, ներկայացնում են, թե ագրեսոր է:

Իսկապե՞ս կարծում եք, որ սխալվում են նրանք, ովքեր անոնսավորում են, թե այս իրադարձություններն Իսրայելի կործանման սկիզբն են:

— Չկա նման բան, Իսրայելն ունի կանոնավոր եւ շատ լուրջ բանակ՝ անկախ եղած թերացումներից, որոնք անգամ ամենալուրջ համակարգերում էլ լինում են: Պարզապես, երբ սկսվեց հարձակումը, մարդիկ տանն ընտանիքներով տոն էին նշում, եւ անսպասելիության գործոնն ունեցավ իր հետեւանքները: Զուգահեռ եղել է նաեւ կիբերհարձակում, որով անջատել են սենսորային համակարգերը, որոնք սահմանային շարժերին են հետեւում եւ ազդանշան են տալիս համապատասխան ծառայություններին: Վերադառնալով Ձեր հարցին` ինքներդ պատկերացրեք՝ մի կողմում իսրայելական կանոնավոր բանակն է, մյուս կողմում՝ «չստիկներով», չինական մոտոցիկլետներով ու «ռագատկաներով» ջահել լակոտներ են: Նույնիսկ այն տանկերը, որոնք իքս պահի անցան իրենց ձեռքի տակ, իրենք այդպես էլ չկարողացան օգտագործել՝ տարրական գիտելիքներ չունենալու պատճառով: Դրա համար սպասել Իսրայելի կործանմանը, լուրջ չեմ համարում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրողՀաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` ԵրեւանումԻնչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ ԴանիելյանՓաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացըՀայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNNԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՈւ՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ, էդ մուտիլովկեքովՀայտնի է վերջին զանգի օրըՀայտնի է Էրդողանի ԱՄՆ այցի չեղարկման հնարավոր պատճառըԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՍրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանՍիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրումԻնչու և ինչպես ձախողվեց Նաիր Տիկնիզյանի` «Վերդեր» տեղափոխությունըՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորեց Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըՖարերյան կղզիներից՝ հանուն տեղահանված արցախցիներիԳնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել«Տորինոյի» ֆուտբոլիստները չեմպիոնական միջանցք բացեցին «Ինտերի» ֆուտբոլիստների համարՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ)2018-ի սցենարը կարող է կրկնվել՝ ուրիշի դեմքով. Երջանիկ Ղազարյանը զգուշացնում էԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. ԿրեմլՄիջազգային քրեական դատարանն այս շաբաթ Նեթանյահուի ձերբակալության օրդեր կհրապարակի«Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարովԼեո Նիկոլյանն ուղիղ մեկ շաբաթ է հացադուլ է անում. նրան թույլ չեն տալիս մուտք գործել ՀայաստանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Ինչպես ճիշտ լվանալ ելակըՓակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը10 հազար ադրբեջանցի դպրոցական մասնակցել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» օլիմպիադայինՆպաստելու ենք Երևան-Բաքու խաղաղության հաստատման հնարավորությունների օգտագործմանը. Թուրքիայի դեսպանԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԻրանի ՊՆ ղեկավար. Հնդկաստանի հետ ռազմական համագործակցության զարգացումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանըԻ՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կանգնեցնեին Էրզրումի և Կարսի մատույցներումԵթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզըՀայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՕդի ջերմաստիճանը կբարձրանաՄիևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ ԶաքարյանՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվելՔաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհըԿուզես լինիմ՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըԼքված հայեր, միացե՜ք. Ալլա ՀակոբյանԳետաշեն՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըՄահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն ՂազարյանըՍահմանադրական դատարանը բավարարեց Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի Քաղաքացիական և վարչական հարցերով տնօրեն, փաստաբան, ԵՊՀ Քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասպիրանտ Լարիսա Բաղդասարյանի դիմումըՈսկեպար 1991թ. մայիսի 6 / Կոլցո օպերացիայի ամենաարյունոտ էջը. Ոսկեպար (տեսանյութ)«ՌԴ Պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի ձերբակալության իմաստը դավաճանություն է»Գերմանական Leopard տանկը վերջապես հասել է Մոսկվա (Տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода