Սառը քարը դարձել է ծնողների միակ սփոփանքը. Ակնայի հերոսը այսօր կդառնար 23 տարեկան
ՏեսանյութերԵս չգիտեմ, թե ով կամ ովքեր վճռեցին պատերազմի ընթացքը, բայց տեսնում եմ, թե ովքեր են վճարում այդ գինը․․․Երկու մեդալները ձեռքին, սպիտակող մորուքով, ձեռքի վրա արտահայտիչ երակներով և որդու կորստի լուրն իմանալու պահն իր հայացքում «պահած» հայրը այսօր որդուն՝ 44-օրյա պատերազմում զոհված Անանիա Արամյանին գրկելու ու նրա տարեդարձը շնորհավորելու փոխարեն սառը քարից է որդու կարոտը առնում ու խունկ ծխեցնում:
Անանիան այն վաշտի մեջ էր, որին Ակնայից (Աղդամ) ուղարկել էին արդեն գրավված Հադրութ։ Տղերքն ընկել էին շրջափակման մեջ, մի քանի ժամ հերոսաբար կռվել ու բոլորն էլ զոհվել հոկտեմբերի 11-ին՝ թուրք հատուկջոկատայինների դեմ անհավասար մարտում։
Անանիան 19 տարեկան էր, Արարատի մարզի Արևշատ գյուղից…