Iravunk.com | Զարմացած եմ, միթե Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ մարդիկ այդքան կարճ հիշողություն ունեն. Մանասերյան
Մեր եզդիական համայնքի եղբայրները մեզ հետ են, գալիս էին նաև Կիրանց, Ոսկեպար. Բագրատ Սրբազան Հայկական պատմամշակութային ժառանգության բռնյուրացման նոր փորձ․ «Արևմտյան Ադրբեջան» TV են բացել Փաշինյանը նախագահելու է Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը Իշխանությունը քարտեզներում չի ներկայացնում հանձնվող տարածքների իրական չափը․ հայտարարություն ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Տարածքի տիրոջը ճնշել են, որ մեզ տեղ չտրամադրի ժողովրդավար Հայաստանում. Բագրատ Սրբազան Իլհամ Ալիևը ևս չի մասնակցի Մոսկվայում Մայիսի 9-ի շքերթին Խլված է պատիվը, գողացված՝ ուրախությունը. Բագրատ Սրբազան ԶԱՐՄԱՆՔ Դժվար է հաջողության հասնել առանց Արցախի կարգավիճակը որոշելու. Արցախյան շարժման ակտիվիստը` Արցախ վերադարձի մասին

Զարմացած եմ, միթե Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ մարդիկ այդքան կարճ հիշողություն ունեն. Մանասերյան

Ներքաղաքական

«Իրավունքի» զրուցակիցն է միջազգայնագետ-քաղաքագետ, քաղաքական գիտությունների թեկնածու ԼԻԼԻԹ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԸ:

- Ըստ էության, այսօր Հայաստանը Արցախին առաջարկում է՝ ինտեգրում, այսինքն՝ այն, ինչ առաջարկում էր Ադրբեջանը: Սրանով մենք Արցախը դարձնում ենք Նախիջեւա՞ն, թե՞ դեռ հնարավոր է պատմության այս էջը չթերթել:

- Ես կարծում եմ, որ Արցախի Հանրապետության բնակիչներին պետք է տրվի փախստականի կարգավիճակ` համաձայն 1951 թվականի Ժնեւի կոնվենցիայի։ 1951 թվականի Ժնեւի կոնվենցիան փախստականների մասին իրավունքի հիմնական միջազգային փաստաթուղթն է: Կոնվենցիան հստակ սահմանում է, թե ով է փախստականը եւ ինչպիսի իրավական պաշտպանություն, այլ օգնություն եւ սոցիալական իրավունքներ նա պետք է ստանա փաստաթուղթը ստորագրած երկրներից: Այսպիսով, ՀՀ կառավարությունը պետք է հնարավորություն եւ ուղի տա արցախահայությանը՝ ապագայում իր իրավունքների պաշտպանության համար։ Արցախի էջը, նույնիսկ ՀՀ գործող կառավարության մեծագույն ցանկության դեպքում անգամ հնարավոր չի լինելու այդպես հեշտ թերթել, այդ ամենը հիանալի գիտակցում է Ադրբեջանը, այդ իսկ պատճառով մեկ օր շուտ ցանկանում է կնքել «խաղաղության պայմանագիրը», որն, ըստ իս, սկիզբն է նոր կապիտուլացիայի, ՀՀ տարածքների զիճմանը, նոր ՀՀ քարտեզի ձեւավորմանը, որը այնքան էլ ուրախալի չի լինելու Հայաստանի եւ հայերիս համար։

- Խաղաղության պայմանագրի մասին թմբկահարելուց իշխանությունն անցում է կատարում դեպի խաղաղության խաչմերուկ դառնալու մտադրության: ԱԳՆ խոսնակն էլ պնդում է, որ ՀՀ սուվերեն տարածքի որեւէ հատվածի վրա երրորդ երկրի վերահսկողություն հաստատվել չի կարող: Ի՞նչ է սա նշանակում՝ որեւէ երրորդ երկրի վերահսկողություն չի կարող հաստատվել՝ բացի Թուրքիայից ու Ադրբեջանի՞ց:

- Իսկ ի՞նչ է Թուրքիան ու Ադրբեջանն այլեւս երրորդ երկիր չե՞ն դիտարկվում։ Ցավով եմ տալիս այս հարցը; Խաղաղության խաչմերուկը դա միֆ է, որը երբեք չի կարող իրականություն լինել, առավելեւս գործող իշխանության օրոք, որի վարած քաղաքականությունը ոչ միայն ի նպաստ Հայաստանի Հանրապետության չէ, այլ ըստ ինձ դեմ է Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի։ Թուրքիան ունի մեկ նպատակ եւ ծրագիր, դա մեծ Թուրանն է եւ Հայաստանը այդ ծրագրի իրականացման մեջ այն թարախապալարն է, որը պետք է հեռացնել, եւ նրանք արդեն բավականին ինտեսիվ քայլերով գնում են դեպի այդ ծրագրի իրականացմանը։ Այդ ծրագրի իրականացման խոչընդոտներից մեկը նաեւ հայկական սփյուռքն է, որի դերակատարումը որքան էլ ցանկանան նվազեցնել, միեւնույն է, չի ստացվելու, այդ իսկ պատճառով հիմա դա արվում է ՀՀ կառավարության ձեռքով։ Հիշեք Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթը, որտեղ նա ասում է, որ սփյուռքի դերը «գերագնահատված» է, այսպիսով՝ ցանկանալով նվաստացնել սփյուռքի դերակատարումը։

- 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության որեւէ կողմ այն չի չեղարկել: Այնտեղ հստակ նշված է՝ կոմունիկացիաների բացման եւ դրանք ռուսական սահմանապահների վերահսկողության տակ անցնելու մասին: Ինչո՞ւ երեք տարի անց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը «փոշմանեց» եւ «հիշեց», որ «ՀՀ սուվերեն տարածքի որեւէ հատվածի վրա երրորդ երկրի վերահսկողություն հաստատվել չի կարող»:

- Կարճ պատասխանեմ՝ փոխվել է ՀՀ արտաքին քաղաքական ուղվածությունը, խախտվել է բազմավեկտոր քաղաքական բալանս։ Հայաստանի իշխանությունը կատարել է իր  ընտրությունը, իսկ դա մեղմ ասած վտանգավոր է նրանով, որ տարածաշրջանում լուրջ դերակատարում տրվում է Թուրքիային, որի ռազմական աջակցությամբ ցեղասպանվեցին արցախահայեր եւ ոչ միայն, իսկ Արցախը օկուպացվեց Ադրբեջանի կողմից։ Միջազգային հանրությունը լուռ էր, քանի որ մեր կառավարությունը հայտարարել էր, որ արցախահայերն ապրում են Ադրբեջանի «տարածքում» եւ որեւէ ինքնորոշման իրավունք չեն կարող ունենալ։ Լսեցի Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցը՝ տրված Հանրային հեռուստաընկերությանը։ Զարմացած եմ, միթե նա կարծում է, որ մարդիկ այդքան կարճ հիշողություն ունեն։ Եթե, ըստ նրա, Արցախի հարցը վաղուց լուծված էր, ապա ինչո՞ւ տեղի ունեցավ 2020 թվականի 44 օրյա պատերազմը, ինչո՞ւ մեր զավակները զոհվեցին, գերեւարվեցին, հաշմանդամ դարձան։ Հարցեր են, որոնց պատասխանները ուշ թե շուտ պետք է տրվի, եւ այն չի կարող տրվել որեւէ սիրողական մակարդակի գիտելիքներ ունեցող անձանցից կազմված որեւէ հանձնաժողովում։ Այն կտրվի ուշ, թե շուտ… Գիտեք պետությունը պետք է ղեկավարեն այն մարդիկ, որոնք սիրում են այդ ժողովրդին եւ այդ պետությունը համարում ու ընդունում են իրենց հայրենիք եւ ամեն մի բուռ հողը իրենց համար սրբություն է։ Կարծում եմ՝ ասացի այն, ինչ շատերը մտածում կամ բարձրաձայնում են։ Եվ քանի որ սա այս տարվա հավանաբար իմ վերջին հարցարույցն է, ցանկանում եմ հնարավորությունն օգտագործել եւ շնորհավորել գալիք Նոր Տարվա առթիվ, ուժ ու կորով մաղթել հայրենակիցներիս։ Ցանկանում եմ ասել, որ միշտ պետք է մտածենք, որ թղթե շերեփով հաղթանակ չենք կարող ունենալ, իսկ հաղթել մենք պարտավոր ենք՝ յուրաքանչյուրս իր զենքով։ Շատ հայի արյուն է թափվել։ Արցախի հողը մեր գոյապայքարը պետք է լինի։ Մեր փոքրիկներին էլ մաղթում եմ խաղաղ ու մաքուր երկինք։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 



Մեր եզդիական համայնքի եղբայրները մեզ հետ են, գալիս էին նաև Կիրանց, Ոսկեպար. Բագրատ ՍրբազանՀայկական պատմամշակութային ժառանգության բռնյուրացման նոր փորձ․ «Արևմտյան Ադրբեջան» TV են բացելՄխիթարյանը բարձր մակարդակի խելացի ֆուտբոլիստ է.ՊառոլոՓաշինյանը նախագահելու է Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովըԻշխանությունը քարտեզներում չի ներկայացնում հանձնվող տարածքների իրական չափը․ հայտարարությունԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՏարածքի տիրոջը ճնշել են, որ մեզ տեղ չտրամադրի ժողովրդավար Հայաստանում. Բագրատ ՍրբազանԻլհամ Ալիևը ևս չի մասնակցի Մոսկվայում Մայիսի 9-ի շքերթինԽլված է պատիվը, գողացված՝ ուրախությունը. Բագրատ ՍրբազանԶԱՐՄԱՆՔԴժվար է հաջողության հասնել առանց Արցախի կարգավիճակը որոշելու. Արցախյան շարժման ակտիվիստը` Արցախ վերադարձի մասինՑուցարարներին անիծող կինը ՔՊ-ական Մարիա Կարապետյանի հորաքու՞յրն է․ Politik.am (տեսանյութ)Արդեն գոռում են՝ Բագրատ վարչապետ. իրեն խաբելու են, «քցեն». Գագիկ Մելքոնյան.NEWS.amԲԱՄԲԱՍԱՆՔՄայիսի 6-ի դրությամբ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է թվով 40 սահմանային սյունԱռաջիկայում Բաքվի հետ վերջնականապես կկարգավորենք կապերը Ալմա - Աթայի հռչակագրի հիման վրա․ ՄիրզոյանՄայիսի 8-ին տեղի կունենա Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումըՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ  ԸՆԴԴԵՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻԱռջևում ոստիկանական զորքեր են, չտրվեք սադրանքների. Բագրատ ՍրբազանՄիանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետԱդրբեջանում ԱՄՆ դեսպանը կնոջ հետ այցելել է ՇուշիՍտեղծել ազգային փրկության ժամանակավոր կառավարություն․ հայտարարությունՄի հատ մարդ կա, պետք ա գործից հանել. Բագրատյանը միացավ Սրբազանի առաջնորդած երթին (տեսանյութ)Մեր հեռախոսները ԱԱԾ-ն լսում է, լավ է՝ կկրթվեն, սաղմոսներ ու Կտակարան կկարդան ու կփոխանցեն վերևներինԿայացել է Ծինփին-Մակրոն-Ֆոն դեր Լյայեն հանդիպումըԱջակցում ենք Սրբազանին. Արթիկի թեմի առաջնորդՌուսաստանում հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Արսեն Ավակովի նկատմամբԱրդեն բոլոլա եղել ա, թող իրա կամքով ռադ լինի. հայտնի երգիծական պատմության հերոսը միացել է երթին (տեսանյութ)ՔՊ բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում մեզ, թե ինչպես կարող են միանալ հոգևոր շարժմանըՃշմարտությունը պիտի ստին հաղթի մեր երկրում, թե դա ինչ արժեք ու գին կունենա, կտեսնենք. Բագրատ ՍրբազանԿեղծ հայտարարություն է․ կիրանցեցիների և Բագրատ Սրբազանի միջև որևէ տարաձայնություն չկա․ կիրանցեցիներ (տեսանյութ)Ձեր նպատակը ՀՀ չունենալն է, ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Դավաճանին պիտի ավանակի վրա թարս նստացնենք, որ երեխաները տեսնեն ու այդպես դաստիարակվեն. Ղուկասյան (տեսանյութ)Եկեղեցին տնտեսական հիմնարկ է դարձել՝ հարյուրապատիկ շահույթով. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Պուտինը Բեռլուսկոնիին կերակրել է իր սպանած եղջերուի սրտովՊլաններ կան և մայիսի 9-ին ամեն ինչ ավելի պարզ է լինելու. Սուրեն ՊետրոսյանՊուտինը կարգադրել է միջուկային զորավարժություններ անցկացնել՝ ի պատասխան Արևմուտքի սպառնալիքներիԱլեն Սիմոնյանի ելույթի ընթացքում ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճըԱԺ նախագահ է՝ «սրտիկ» է անում, պլինտուսի մակարդակ, ձեզնից վատ վարկանիշ ձեր սարքած ասֆալտն ունիՊատերազմի հրաձիգն իրենք են, ոչ թե ես, իշխանությունը պարտավոր է պաշտպանել երկրի անվտանգությունըՄայիսի 9-ին քայլերթը կհասնի ԵրևանՍտեղծել Ազգային Փրկության ժամանակավոր կառավարություն եւ կազմակերպել ԱԺ արտահերթ ընտրություններ. «Կամք»ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային Ժողովի ընտրություններով, որը տեղի է ունենալու 2026 թվականին․ Ալեն ՍիմոնյանՍեւանից երթը շարժվում է դեպի Երեւան՝ նոր երգի ներքոՄայիսի 7-ին` ժամը 12:00-ին, տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսըԲագրատ Սրբազանի դեմ իշխանական քարոզչության հերթական ֆեյքըՔայլերթի մասնակիցները շարժվում են դեպի Երևան. Օր 3«ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՄԵՆԱՄԱՐՏԻ ԺԱՄԱՆԱԿ 4-1 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԵՑԻ ԻՏԱԼԻԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԴԱՎԻԹ ՍԻՄՈՆՅԱՆԿենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունիԴուք հե՞չ ասելքի չունեք, երբ ատելություն է տարածվում եկեղեցու նկատմամբ. Մինասյանը՝ Գլխավոր դատախազին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода