Դուք ստիպված կլինեք մերկանալ` հանելով նաեւ վարտիքը. օրենքը բացառություններ չի նախատեսում
Միջազգային2024 թվականի ընտրություններում ՌԴ նախագահի թեկնածուները ստիպված կլինեն մերկանալ՝ «հանելով նաեւ վարտիքը»՝ «բոլորին ամեն ինչ ցույց տալու համար»։ Այս մասին հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Էլլա Պամֆիլովայի տեղակալ ՆԻԿՈԼԱՅ ԲՈՒԼԱԵՎԸ։
«Ես զարմացա, որ մարդիկ, ովքեր առաջադրվում են՝ որպես նախագահի թեկնածու, չեն պատկերացնում, որ պատրաստ պետք է լինեն գործնականում ցույց տալ ամեն ինչ, ամենուր եւ բոլորին։ Կարող եմ բառացի ասել՝ դուք ստիպված կլինեք մերկանալ՝ հանելով նաեւ վարտիքը: Օրենքը բացառություններ չի նախատեսում»,- ասել է Նիկոլայ Բուլաեւը: