Սերժ Սարգսյանի համար կարևոր է հազարավոր մարդկանց մեջ պարզ ճակատով եւ գլուխը բարձր քայլել. Դանիելյան
Ներքաղաքական«Ահա թե ինչով է տարբերվում իրական ժողովրդավարությունը կեղծ ժողովրդավարությունից։ Սերժ Սարգսյանը այսօր Ծիծեռնակաբերդում էր, հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Իրական առաջնորդ, ով կառուցել էր իրական ժողովրդավարություն։ Այսօր մարդկանց բարևի մեջ ջերմություն կար, հայացքներում՝ զղջում և ափսոսանք, 2018 թվականին չհասկանալով այլ ուժերի կողմից մանիպուլացվելու, հայրենասեր ղեկավարին մերժելու և գնալու քողարկված կապիտուլյանտի խոստումների հետևից։
Սերժ Սարգսյան՝ ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ, Արցախի հերոս, ում համար կարևորը պաշտոնը չէ, կարևոր է Հայ լինելը, ում համար կարևոր է մարդ լինելը, ում համար կարևոր է հազարավոր մարդկանց մեջ պարզ ճակատով և գլուխը բարձր քայլել, քանի որ այս մարդկանց երկու հաղթանակ է նվիրել, 1990-ականների և Ապրիլյան քառօրյա պատերազմների հաղթանակը։ Դիվանագիտական հաղթանակները՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ լուծում էր հայ ազգի առջև ծառացած ցանկացած խնդիր», - գրել է ՀՀԿ ԵԿ ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ եւ մեջբերել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը. «Ամեն ինչ անցողիկ է, առավել ևս՝ չարի իշխանությունը, ինձ համար հավերժ են Հայաստանը և բարի գործը»: