Iravunk.com | Չեմ զգում, որ 90 տարեկան եմ՝ լիքն է հոգիս եւ միտքս աշխատում է. կյանքից հեռացել է Ռուբեն Մարուխյանը
Հրատապ. հավաքվում ենք Կառավարության շենքի մոտ` աջակցելու կիրանցիներին. «Կամք» ԽՍՀՄ քարտեզներով 4 գյուղը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին․ Արդարադատության նախարարության պարզաբանումը Նիկոլը հող է նախապատրաստում՝ Իլհամի հրահանգը կատարելու համար.Yerevan Times «Կյանքում ամենադժվար բանն ինձ համար ընտրելն է». Աննա Մանուչարյանի ֆոտոշարքը Հայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն Միրզոյան-Բայրամով բանակցություններում մենք, որպես միջնորդ, հանդես չենք գալու. Ղազախստանի ԱԳՆ Ժերար Դեպարդյեն ձերբակալվել է Այսօր մահացած մարզական լրագրողը Սուրեն Բաղդասարյանի թոռն է Տավուշից բնակիչներ են բերվել Երեւան` Փաշինյանի հետ փակ հանդիպման համար. աղբյուր Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Չեմ զգում, որ 90 տարեկան եմ՝ լիքն է հոգիս եւ միտքս աշխատում է. կյանքից հեռացել է Ռուբեն Մարուխյանը

Մշակութային

Ընդամենն ամիսներ առաջ էր, որ Հայաստանի թատերական գործիչների միությունը «Թատրոնի ուղին» խորագրով երեկո էր կազմակերպել՝ նվիրված դրամատուրգ, բեմադրիչ, պրոֆեսոր ՌՈՒԲԵՆ ՄԱՐՈՒԽՅԱՆԻՆ։ Այսօր 89 տարեկան հասակում կյանքից հեռացավ պրոֆեսորը, որը հեղինակն է «Ամենալավ տունը», «Իսկական ընկեր», «Խոսող ձուկը», «Ծաղրածու», «Չիկարելիի արկածները», «Մկնիկը» եւ այլ պիեսների, մի շարք հեքիաթների, ժողովածուների, վիպակների, որոնց մի մասը թարգմանվել են ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, իտալերեն եւ այլ լեզուներով: Նա հասցրեց երջանիկ պահեր ապրել իր կյանքի վերջին օրերին, անկեղծանալ արվեստագետների ու արվեստասերների հետ եւ իր պատգամն ու օրհնությունը թողնել նրանց:

«ՄԻՆՉԵՎ ԿՅԱՆՔԻՍ ՎԵՐՋ ՍՐԲՈՒԹՅԱՄԲ ՊԵՏՔ Է ԿԱՏԱՐԵՄ ԾՆՈՂՆԵՐԻՍ ԱՄԵՆ ՄԻ ՊԱՏԳԱՄԸ»

Իր ողջ կյանքը հայ գրականությանն ու արվեստին նվիրած Մարուխյանն ասում էր, թե հիմա հետաքրքիր խոսք ասելը դժվար է դարձել, բայց ինքն արդեն այն տարիքում է, որ կարող է մի երկու խոսք ասել՝ ամենքին ու ինքն իրեն:

«Կա մի ճշմարտություն՝ ով ես դու, ինչի ես ծնվել, ինչի համար ես ապրել այս աշխարհում եւ ինչ ես ուզում այս աշխարհից… Մեր Մարուխյան գերդաստանի, Ղազանչյան գերդաստանի եւ շատ գերդաստանների տունը, հայրենիքը խլեցին, եւ մենք եկանք Երեւան: Շատ հետաքրքիր էին մեր ծնողները. ամեն ինչ կորցրած մարդիկ էին, որոնք նորից կյանք, հոգեկան եւ բարոյական հզոր Հայաստան ստեղծեցին: Մենք պարտական ենք նրանց եւ պատրաստակամ պետք է լինենք շարունակելու այն պատգամները, որոնք նրանք ավանդել են մեզ: Ես գոնե մինչեւ կյանքիս վերջ սրբությամբ պետք է կատարեմ իրենց ամեն մի պատգամը», - զուգահեռելով այսօրվա իրականության հետ իր պատմությունն՝ ասում էր Մարուխյանը:

«ՄԻԼԻՈՆՆԵՐ ՉԴԻԶԵՑԻՔ, ԱՊՐԵՑԻՆՔ ՄԻ ԵՐԱԶԱՆՔՈՎ՝ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻՆ ԾԱՌԱՅԵԼ ԱԶՆՎՈՐԵՆ»

Ռուբեն Մարուխյանը հաճախ էր հիշում լուսահոգի ընկերներին՝ Երվանդ Ղազանչյանին, Գեւորգ Սարգսյանին, Միհրան Ջանիկյանին եւ արվեստի այլ երեւելիներին. «Նրանք հայ մշակույթի նվիրյալներ էին, իմ ընկերներից ոչ մեկը սեփական փառքի համար պալատ չստեղծեց: Նրանց ստեղծած հարստությունը հայ արվեստն ու մշակույթն էր, որը մենք այսօր վայելում ենք եւ որին այսօր ներկա ենք լինում: Գիտեք, արվեստագետ լինելը երջանկություն է, արվեստով զբաղվելը՝ ծառայություն քո հայրենիքին ու ժողովրդին: Ես եւ իմ հրաշք ընկերները միլիոններ չդիզեցիք, այլ ապրեցինք մի երազանքով՝ հայ մշակույթին ծառայել ազնվորեն, հնարավորին քո մեջ եղած լույսը նվիրել հայ արվեստին՝ այն ավելի շքեղ դարձնելու համար»:

«ՄԵՐ ԲՈԼՈՐԻ ԱՐԱԾԸ ՈՉԻՆՉ Է, ԲԱՅՑ ԳԻՐՔԸ ՀԱՎԵՐԺՈՐԵՆ ԿՄՆԱ ԵՒ ԿՊԱՏՄԻ ՄԵՐ ՄԱՍԻՆ»

Անվանի դրամատուրգն ասում էր, որ ինքը կարող էր վարորդ լինել, օդաչու կամ ուրիշ գործերով զբաղվել, բայց հայ մշակույթի ներկայացուցիչ լինելը մեծագույն երջանկություն է:

«Մի լավ բարեկամ ունեի, հրաշալի մարդ էր: Մի օր ինձ ասաց՝ Ռուբեն ջան, արի դու իմ արհեստը սովորի՝ խոհարարություն, ոչ մի օր սոված չես մնա, արվեստը փոր չի կշտացնում: Երեւի ճիշտ էր ասում Սիսակը, բայց երբ գիրք գրեցի ու նվիրեցի նրան, սկսեց կարդալ, հետո ծունկի իջավ ու համբուրեց գիրքը, ապա վեր կացավ եւ համբուրեց իմ ճակատը: Ասաց՝ մեր բոլորի արածը ոչինչ է, բայց այս գիրքը հավերժորեն կմնա եւ կպատմի մեր մասին: Պատկերացնում եք, փինաչին էր ասում, որը գնահատում էր արվեստը», - խոսքին յուրահատուկ հումոր համեմելով՝ ընդգծում էր Մարուխյանը:

ՌՈՒԲԵՆ ՄԱՐՈՒԽՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՊԱՏԳԱՄՆ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻՆ ՈՒ ԱՐՎԵՍՏԱՍԵՐՆԵՐԻՆ

Իրեն նվիրված «Թատրոնի ուղին» խորագրով երեկոյին՝ Ռուբեն Մարուխյանը չափազանց երջանիկ էր ու հուզված, ներկաների հետ էլ անկեղծացավ մինչեւ վերջ, կարծես թե, ենթագիտակցորեն զգալով, որ երեկոն հետո պետք է դառնար հրաժեշտ:

«Հուզված եմ անկեղծ սիրո այն զգացողությունից, որ տածում եք դեպի իմ ստեղծագործությունները, դեպի ինձ ՝ որպես անհատի: Սիրելի Հակոբ Ղազանչյան, ազնիվ խոսք, անսահման հուզված եմ եւ անսահման երախտագիտության զգացում կա, որ չեք մոռացել իմ այն փոքրիկ ծառայությունը, որը կատարել եմ անմնացորդ նվիրումով՝ գրելով բանաստեղծություններ, գրքեր: Շնորհակալ եմ բոլորից, խոնարհվում եմ ձեր առաջ, երիտասարդ եթե լինեի, կերգեի ու կպարեի ուրախությունից, խոսքս կհասներ մինչեւ տիեզերք: Ես չեմ զգում, որ 90 տարեկան եմ, լիքն է հոգիս եւ միտքս աշխատում է: Բայց, իրոք, հուզված եմ, որովհետեւ այն չնչինն ինչ արել եմ հայ արվեստի համար, չի մոռացվել եւ իմ թանկագին ընկերոջ արժանավոր զավակը՝ սիրելի Հակոբ Ղազանչյանը, կազմակերպել է այս հանդիպումը՝ ինձ ապրեցնելով գեղեցիկ զգացումներով: Աստված պահպանի ձեզ, օրհնյալ լինեք, Ձեր դիմաց այսօր կանգնած է երջանիկ մարդ», - սա էր Ռուբեն Մարուխյանի վերջին հրապարակային խոսքը, ավելի ճիշտ՝ օրհնությունն արվեստագետներին ու արվեստասերներին:

«ԻՄ ՀԱՄԱՐ ՌՈՒԲԵՆ ՄԱՐՈՒԽՅԱՆՆ ԱՄԵՆԱԹԱՆԿ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ Է, ՈՐԻՆ ՃԱՆԱՉԵԼ ԵՄ, ԵՐԲ ԴԵՌ ՄԱՆՈՒԿ ԷԻ»

Ի դեպ, այդ երեկո անկեղծացավ ոչ միայն Ռուբեն Մարուխյանը: ՀԹԳՄ նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ նշեց, որ իր համար Ռուբեն Մարուխյանն ամենաթանկ մարդկանցից է, որին ճանաչել է, երբ դեռ ինքը մանուկ էր:

«Դպրոց էլ դեռ չէի հաճախում, երբ հայրս ու Ռուբեն Մարուխյանը կուռ ընկերություն էին անում: Չեմ հիշում մի երեկո, որ հայրս, Ռուբեն Մարուխյանը, Գեւորգ Սարգսյանը, Միհրան Ջանիկյանը եւ էլի մի քանիսը մինչեւ ուշ չուտեին-չխմեին,  պապիկս էլ էր միանում նրանց: Մինչեւ այսօր հիշում եմ Ռուբեն Մարուխյան (Մարուխ ձյաձյա էի ասում) ազգասերի ու նվիրյալի պատմությունները       ՝ Անդրանիկի մասին, հոր հրացանի մասին, որը թողել էր իրեն: Հայրս, երբ նշանակվեց Գյումրիի թատրոնում ընդհանուր ռեժիսոր, բեմադրեց նրա հեղինակած հոր մասին պիեսը: Շատ մարդկային ու հուզիչ պատմություն էր. ներկայացման մեջ հերոսի դուստրը պատմում էր հոր պատմությունը: Մինչեւ այսօր մանկության հրաշալի տարիներն են գալիս աչքիս առաջ՝ մեր տունը, այդ կուռ ընկերության ուրախ ու զվարթ քեֆերը, ընկերական կատակներն ու հումորները… Հրաշք օրեր ու երեկոներ էին», - պատմում էր Հակոբ Ղազանչյանը:

«ՌՈՒԲԵՆ ՄԱՐՈՒԽՅԱՆԻ «ԶՐՈՒՅՑՆԵՐ ԹԱՏՐՈՆԻ ՄԱՍԻՆ» ԳԻՐՔՆ ԱՆՊԱՅՄԱՆ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՀՐԱՏԱՐԱԿՎԻ»

Նույն երեկոյին Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ԺԻՐԱՅՐ ԴԱԴԱՍՅԱՆՆ էլ պատմեց իր դպրոցական հուշերը՝ Ռուբեն Մարուխյանի մասին:

«Դեռ դպրոցական էի, երբ ամեն մի գրականություն, որը հանդիպում էր գրախանութում եւ կապ ուներ թատրոնի հետ, անմիջապես գնում էի: Հիշում եմ, որ 10-րդ դասարանում գրախանութում մի գիրք տեսա, որը վերաբերում էր թատրոնին՝ «Զրույցներ թատրոնի մասին», հեղինակը Ռուբեն Մարուխյանն էր: Իմ գրադարանում մինչեւ հիմա այն կա: Այդ գիրքը հանրամատչելի է պատանիների համար, որպեսզի իմանան, թե ինչ է թատրոնը, ինչը շատ կարեւոր է: Ես կարծում եմ, որ այն պետք է անպայման վերահրատարակվի ու նորից տարածվի դպրոցներում, որպեսզի եթե անգամ պատանիները չընտրեն այս մասնագիտությունը, ապա գոնե պատրաստված գան թատրոն, էլեմենտար պատկերացում ունենան թատրոնի մասին», - շեշտեց Դադասյանը:

Հիշեցնենք, որ Ռուբեն Մարուխյանն աշխատել է Հայաստանի ԳԱ արվեստի ինստիտուտում` որպես կրտսեր գիտաշխատող: 1960-70թթ աշխատել է որպես ռեժիսոր Հայաստանի պետական հեռուստա-ռադիոընկերության մանկական եւ երիտասարդական հաղորդումների խմբագրությունում, որտեղ ստեղծել է տասնյակ մանկական հաղորդումներ, հեռուստաբեմադրություններ: 1974թ-ից հեռուստառեժիսուրա, դերասանի վարպետություն, դրամատուրգիա էր դասավանդում Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում:

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի…

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Հրատապ. հավաքվում ենք Կառավարության շենքի մոտ` աջակցելու կիրանցիներին. «Կամք»ԽՍՀՄ քարտեզներով 4 գյուղը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին․ Արդարադատության նախարարության պարզաբանումըՆիկոլը հող է նախապատրաստում՝ Իլհամի հրահանգը կատարելու համար.Yerevan Times«Կյանքում ամենադժվար բանն ինձ համար ընտրելն է». Աննա Մանուչարյանի ֆոտոշարքըՀայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է թվով 35 սահմանային սյունԵվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի ՀայաստանՄիրզոյան-Բայրամով բանակցություններում մենք, որպես միջնորդ, հանդես չենք գալու. Ղազախստանի ԱԳՆԺերար Դեպարդյեն ձերբակալվել էԱյսօր մահացած մարզական լրագրողը Սուրեն Բաղդասարյանի թոռն էՏավուշից բնակիչներ են բերվել Երեւան` Փաշինյանի հետ փակ հանդիպման համար. աղբյուրԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈնց պատժել մարդկանց, ովքեր ասում են՝ ՔՊ-ն հող է հանձնում․ Արփի Դավոյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ)Սի Ծինփինը մայիսի 5-10-ը կայցելի երեք երկիրՀայաստանը ոստիկանական պետություն դառնալու շեմին է. իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան (տեսանյութ) Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ ԴանիելյանԿադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան համալսարանի համակարգողԱնունով, կայքերով, իրենց կուսակցությամբ, ղեկավարով զրպարտելու համար պատասխան են տալու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետՆշյալ անձը Բագրատ Սրբազանին մեղադրում է «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ․ հաղորդում է ներկայացվելԵս ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ)Կամո Ունանյանի հերթական սպորտային հաղթանակը ԳերմանիայումՓաշինյանը տիկին նախարարին ժամանակ է տվել. Բացառիկ մանրամասներՎարդան Ղուկասյանի նամակը՝ ԱՄՆ դեսպան Քրիստինա ՔվինինՀայկական պարը սփյուռքում միջոց է՝ հայ երիտասարդներին համախմբելու. Ֆելիքս ԳրիգորյանԱլիևը հասկանում է՝ ձեռքբերածը կարող է կորցնել. պատերազմը չի ավարտվել ո'չ 2020-ին, ոչ 2022թ-ինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԱդրբեջանից կրկին կոչ են անում ՀՀ-ին համագործակցել անհայտ կորածների հետ կապված հարցումՄիայն անիրատես մարդիկ կարող են մտածել, որ Հայաստանը կդիմի ինքնասպանական քայլի՝ փորձելով խարխլել ռուսական շահերը տարածաշրջանում. ԵՄ-ում ՀՀ դեսպանՀայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում«Մի մատով 2 աչքդ կհանեմ»․ երեխային վիրավորել է դասղեկը՝ ըստ մորաքրոջԴատախազությունը Ռոբերտ Քոչարյանից պահանջում է 25 միավոր անշարժ գույք, ավելի քան 35 մլրդ դրամԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 29-ինՎԹԱՐ. Մյասնիկյանի պողոտան այս պահինՄայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. ՍուրենյանԻ՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ինչու՞ էր նա խոսում ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին հեռախոսովԼույս չի լինիUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներումԵս ոչ սև եմ, ոչ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին (տեսանյութ)«Լավ, տոնդ փոխի այ տղա», «Հանգստացեք, արա». Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ էՕրվա խորհուրդ. Ապրիլի 29«Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաներըԵթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան ՈսկանյանՈւկրաինայի երկինքը կլինի ամենավտանգավոր մարտադաշտը, որին մինչ այժմ հանդիպել են F-16 կործանիչները. Business InsiderԲախումներ ԹբիլիսիումԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սահմաններում է մնալու ՈւկրաինանԹրամփն նախընտրական մրցավազքում առաջ է Բայդենից. CNNԱյսօր Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցման աշխատանք է լինելու, խուճապի չմատնվել․ ՀՀ ՊՆԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, հստակ առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու. պրոֆեսոր Վահե ԴավթյանՌուսներն արդեն ամենուր են. ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է թաքցնում Զելենսկին ուկրաինացիներից
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода