Iravunk.com | Նիկոլի հիմնական ընդդիմությունն Արմեն Գրիգորյանն է. Հայկ Բաբուխանյան
Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրող Հաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` Երեւանում Ինչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ Դանիելյան Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը Հայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNN Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է Ու՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ, էդ մուտիլովկեքով Հայտնի է վերջին զանգի օրը Հայտնի է Էրդողանի ԱՄՆ այցի չեղարկման հնարավոր պատճառը Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է

Նիկոլի հիմնական ընդդիմությունն Արմեն Գրիգորյանն է. Հայկ Բաբուխանյան

Տեսանյութեր

«Իրավունք TV»-ի զրուցակիցն է ՍԻՄ կուսակցության նախագահ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ:

— Նիկոլ Փաշինյանը տարին սկսեց «դուշ-կախիչ» «օպերացիայով», նրա մարզային ստուգումներին հաջորդեցին պաշտոնանկություններ: Ի՞նչ գործընթացի մեկնարկ է սա:

— Առաջին հերթին սա Նիկոլի կողմից ամբոխավարությանը տուրք տալ է: Նա մասնագետ է պոպուլիզմի, եթե մնացած հարցերում կիսագրագետ է կամ՝ անգրագետ, ապա ամբոխավարության հարցում պրոֆեսոր է եւ գիտի, թե ինչպես դուր գալ ամբոխին՝ ներկայացնելով, որ իբր պայքարում է կոռուպցիայի դեմ: Այս ամենն արվում է, որովհետեւ Նիկոլը նախապատրաստվում է արտահերթ ընտրությունների, զուգահեռ նաեւ հանրաքվեի անցկացման, որով փոխելու է Սահմանադրությունը՝ հանելով մայր օրենքից բոլոր ազգային դրույթները: Այն դրույթները, որոնք, այդ թվում մեր կուսակցությունը եւ ես, ծանր կռիվների ընթացքում ՀՀՇ-ի դեմ ժամանակին կարողացանք ամրագրել Հայաստանի Անկախության հռչակագրում, հետագայում՝ Սահմանադրությունում եւ օրենսդրությունում: Այսինքն՝ Արցախ, Հայոց ցեղասպանություն, Հայ Առաքելակյան եկեղեցի, ավանդական ընտանիք եւ բոլոր մնացած ազգային խնդիրները նրանք պատրաստվում են ոչնչացնել եւ հանել Սահմանադրությունից: Չէ որ այսօրվա դրությամբ, երբ Նիկոլն ասում է՝ «Արցախն Ադրբեջանի մաս է», խախտում է ՀՀ Սահմանադրությունը: Դա ծանր հանցագործություն է: Եթե գա մի նորմալ իշխանություն, Նիկոլ Փաշինյանն ու իր ամբողջ խմբակից մի 200 հոգի անմիջապես պետք է հայտնվեն բանտում՝ հակասահմանադրական հայտարարությունների եւ գործունեություն ծավալելու համար:

— Բայց ՔՊ-ական պատգամավորները պնդում էին, որ արտահերթ ընտրությունների հարց իշխանության օրակարգում չկա: Ավելին՝ այս ընդդիմությունը նույնիսկ ձեռնտու է իրենց:

— Իրենք այս ընդդիմության համար չէ, որ գնում են արտահերթի: Իհարկե, այսպիսի ընդդիմության մասին կարելի է միայն երազել: Ընդդիմությունը Նիկոլն էր: Ճիշտ է, նրան նաեւ աջակցում էին, որպեսզի այդպիսի ընդդիմություն լինի: Սա ի՞նչ ընդդիմություն է: Պառլամենտական ազդեցիկ ընդդիմություն Հայաստանում չկա, Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» խմբակցությունը, կարելի է ասել, պարզապես, համագործակցության մեջ է մտել ՔՊ-ի հետ: Պառլամենտական ընդդիմությունը մենք էինք, երբ 1999-2003 թթ. «Իրավունք եւ միաբանություն» խմբակցությունն էր Ազգային ժողովում: Սա էր ընդդիմությունը, վեց հոգով կռիվ էինք տալիս ցանկացած հարցի շուրջ ու ոչ մի առաջարկ իրենցից չէինք ընդունում: Այնպես որ, խոսքն այս ընդդիմության մասին չէ, Նիկոլն ունի ներթիմային կռիվ, նրա հիմնական ընդդիմությունն ԱԽՔ Արմեն Գրիգորյանն է:

«ԺԱՆՆԱՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆՆ ԱՄՆ-Ի ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՄԱՐ ԳՏԱԾՈ Է»

— Ի դեպ, Հանրային հեռուստատեսության եթերում այս տարվա իր առաջին հարցազրույցում Արմեն Գրիգորյանը փորձեց այս իշխանությունից էլ ավելի ընդգծված հակառուսական էլեմենտներով ձեւակերպել իր խոսքը…

— Դրանք էլեմենտներ չէին, այլ հակառուսական ամենակոշտ քաղաքականություն է, ինչպիսի քաղաքականություն վարում էր Վրաստանում Սահակաշվիլին կամ մերձբալթյան որոշակի գործիչներ: Դրա համար եմ ասում, որ Նիկոլի հիմնական ընդդիմությունն իր ՔՊ-ի ներսում է: Նիկոլը երկակի խաղ է խաղում` վազում է Արեւմուտք եւ ռուսների դեմ է խոսում, հետո վազում է ռուսների մոտ, այնտեղ ինչ-որ հարցեր է լուծում, իսկ  ամերիկացիներն ասում են՝ այդպես չի լինի, Հայաստա՛ն, պետք է լինես մերը մինչեւ վերջ: Եվ երբ Նիկոլն այսպիսի խաղեր է տալիս, ամերիկացիներն ու անգլիացիներն արդեն ջղայնանում են եւ առաջ են քաշում նրանց, որոնց ես անվանում եմ, այսպես ասած, կարծր (ծայրահեղ) արեւմտամետներին, որոնց առաջնորդը կամ հիմնական գործող դեմքերից մեկը հենց Արմեն Գրիգորյանն է, մյուսը՝ Ալեն Սիմոնյանը եւ այլք: Այդ կարծր արմեւմտամետներն իրենց ցինիկությամբ կարող են գնալ մինչեւ վերջ: Իհարկե, Նիկոլն էլ է ցինիկ, նա էլ է արեւմտամետ, բայց իր մոտ երկակի խաղ կա, իսկ սրանք ուղիղ մինչեւ վերջ գնում են դեպի Արեւմուտք, Թուրքիա եւ Ադրբեջան:

— Հետեւապես, ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի ձերբազատվում նրանցից, ովքեր իր թիմում վաղը կարող են հավակնություններ ունենալ իր աթոռի նկատմամբ:

— Այդքան հեշտ չէ: Օրինակ` ԱՄՆ դեսպանը կզանգի եւ կասի՝  դու ո՞վ ես, Նիկոլ, որ, ասենք,  ԿԳՄՍ նախարարին պաշտոնից հանես: Հայտնի տեսանյութում հո Նիկոլը պատահական չէր պոկել ցնցուղն ու ուզում էր տալ ԿԳՄՍ նախարարի ձեռքը, շատ լավ գիտեր, որ այդտեղ փող են լվացել, գիտեր, որ փաստաթղթերի մեջ գրված է, որ այն արժե 72 հազար դրամ, իսկ իրականում հազար դրամանոց է: Նիկոլը գնաց այդ քայլին, որպեսզի հարվածի  իր հիմնական ընդդիմությանը, որն այս պահին իշխանության մեջ է եւ որի ներկայացուցիչը նաեւ ԿԳՄՍ նախարար Ժաննան է: Իսկ վերջինս, ինչպես գիտեք, սորոսականներից ավելի թունդ սորոսական է՝ Նժդեհին հերքող, մեր պատմության դասագրքերը կեղծող, մի խոսքով՝ նա ԱՄՆ-ի եւ Թուրքիայի համար գտածո է: Ժաննային Նիկոլը հենց այնպես չի կարող աշխատանքից հանել: Նիկոլին կճմռթեն ամերիկացիները, կասեն՝ դուրս այստեղից, նա շատ լավ սա հասկանում է: Եվ դրա համար է, որ ասում է՝ գնացեք, այդ ցնցուղի գինը պարզեք: Ի՞նչ պարզի Ժաննան: Պարզելու բան չկա, դրա մասին շատ լավ նա տեղյակ է:

«ՆԻԿՈԼԻ ԱՄԲՈՂՋ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱԼԻԵՎԻ ՄԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՈՎ ԿՈՐԾԱՆՎԵՑ»

— Իլհամ Ալիեւը բավական կոշտ հայտարարություններով է հանդես եկել, այդ թվում նշելով, որ եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որեւէ այլ կետում չի բացի: Նիկոլ Փաշինյանն էլ  ասում է, թե Ալիեւի հայտարարությունները հարված են խաղաղ գործընթացին։ Ի՞նչ սպասել այսքանից հետո:

— Նիկոլի ամբողջ քաղաքականությունն Ալիեւի մի հարցազրույցով կործանվեց: Նիկոլն ասում էր, թե Արցախը, ազատագրված տարածքները, Լաչինը, Գորիս-Կապան ճանապարհը հեսա հանձնենք ու ասենք՝ վերջ, Ադրբեջան, ցավդ տանեմ, խաղաղություն: Բայց հիմա Ալիեւն ասում՝ Ջերմուկն էլ պետք է տաս, սա էլ, նա էլ, այսինչ բանն էլ պետք է անես, հետո այնինչն էլ, վերջում դեռ կերեւա, թե քեզնից էլ ինչ կուզեմ: Նիկոլի քաղաքականությունը ֆիասկո է ապրել, նա այլեւս գոյություն չունի՝ որպես պետական գործիչ, որովհետեւ տապալվեց: Նրա վարած պետական քաղաքականությունը, որը մենք համարում ենք դավաճանություն, սրիկայություն, այն էր, որի արդյունքում իբրեւ պետք է հասներ խաղաղության, եւ ժողովրդի մի մասը, որպեսզի չկռվի իր երկրի համար, ասում էր՝ դե մենք ցանկացած գնով պատրաստ ենք խաղաղության, բայց անգամ դա չեղավ: Նիկոլը հանձնեց, նվիրեց, բայց արդյունքում չկա այդ խաղաղությունը: Իրավիճակը հետեւյալն է՝ Ադրբեջանը գնալու է մինչեւ վերջ, Հայաստանը ո՞ւմ վրա է հույս դրել: Ֆրանսիայի՞… Ֆրանսիան նույնիսկ ինքն իրեն չի կարողանում պահել, ուր մնաց` մի հատ էլ Հայաստանին պահի: Թե՞ հույսները կապել են Գերմանիայի հետ, որի տնտեսությունը կործանվում է, վերջին օրերին խանութները դատարկ են, ֆերմերները գործադուլ են անում: Թե՞ Անգլիայի վրա են հույս դրել, որն ամբողջ իր պատմության ընթացքում Հայաստանը որպես մանրադրամ է  օգտագործել՝ իր շահերի համար: ԱՄՆ-ի վրա՞ են հույս դրել, որը վիլսոնյան քարտեզ էր գրում թղթի վրա, հետո ամեն ինչ տալիս էր թուրքերին:  

— Պարոն Բաբուխանյան, այս ամենը հաշվի առնելով՝ ի՞նչ է սպասվում Հայաստանին 2024 թվականին:

— Նախորդ տարեսկզբին ասել էի, որ Արցախը տալու են, սահմաններին կորուստներ ենք ունենալու, ցավոք սրտի, այդպես էլ եղավ: Ու հիմա էլ պարտավոր եմ զգուշացնել, թե ինչ է լինելու: Եվ հարցը գուշակության մեջ չէ, այլ քաղաքական հաշվարկի, որը, որպես մասնագետ, կարող եմ ասել: Այս տարի Հայաստանը կորցնելու է նորանոր տարածքներ, ունենալու է շատ մեծ կորուստներ, եթե շատ արագ չվերադառնա Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների դաշտ եւ ՀԱՊԿ-ի շրջանակներ, եթե շատ արագ չդադարեցնի այս անգլիական, ամերիկյան, թուրք-ադրբեջանական «շպիոնների» խրախճանքը: Եվ կարեւոր չէ, թե ով է դա անելու՝ Նիկոլը, Քոչարյանը, թե Կիրակոս Կիրակոսյանը: Պարզապես, Նիկոլը ցույց է տվել, որ ի վիճակի չէ անել դա, Քոչարյանը ցույց է տվել, որ չի ուզում խառնվել այս գործընթացների մեջ: Ուստի՝ պետք է գտնել այլ ուժեր, որոնց պետք է աջակցի մեր հասարակությունը: Այս կամ այն ուժին հասարակությունը պետք է աջակցի, որովհետեւ եթե իրենք չաջակցեցին, ապա օտար ուժերի աջակցությամբ կգա մեկը: Բայց օտար ուժերի աջակցությամբ եկած իշխանությունը երբեք չի կարող լինել ազգային: Ազգային իշխանություն կարող է լինել միայն ազգային հասարակության աջակցության միջոցով:

— Գուցե որեւէ ուժ չի շտապում, որովհետեւ սպասում են, թե ինչպիսի աշխարահաքաղաքական զարգացումներ տեղի կունենան առաջիկայում՝ տարբեր երկրներում նախատեսված ընտրություններից սկսած մինչեւ առկա պատերազմների հանգուցալուծումներ: Ի՞նչ սպասել այս առումով:

— Ի դեպ, Թայվանում օրերս արդեն տեղի ունեցան ընտրություններ, ինչը կարող է բերել չին-ամերիկյան հակամարտության կտրուկ էսկալացիայի, Հյուսիսային եւ Հարավային Կորեաների միջեւ պատերազմի եւ այլն: Աշխարհն այս տարի ընկղմվելու է նորանոր, շատ ավելի ծանր մարտերի եւ մարտահրավերների մեջ, հույս չկա, որ պատերազմները կնվազեն: Միջին Արեւելքում մի կողմից` Իսրայելն ու Միացյալ Նահանգները, մյուս կողմից` Իրանն ու արաբական աշխարհի մի մասը կարող են բախում ունենալ, որը գնալով կզարգանա: Ուկրաինայում եւս վիճակը գնալով բարդանալու է: Ճիշտ է, պատերազմը շարունակվելու է ռուսների գերազանցությամբ, բայց Անգլիան, ամերիկացիները, եվրոպացիները փորձելու են ինչ-որ ձեւով դրան դիմադրել: Այս ամենը մեզ մոտ բերելու է շատ մեծ ռիսկ, որ Թուրքիան եւ Ադրբեջանը հարմար պահից կօգտվեն եւ կսկսեն գրավել նոր տարածքներ: Այս պահին Հայաստանը մեն-մենակ է ամբողջ աշխարհում, եւ անհնար է, որ  այս վիճակից կարողանանք առանց օգնության դուրս գանք: Դրա համար կրկնում եմ՝ պետք է վերադառնալ Ռուսաստանի հետ ամենասերտ, ամենավստահելի դաշնակցային հարաբերությունների: Սա ուղղակի անհրաժեշտություն է, եթե չենք ուզում կորցնել նորանոր գյուղեր, քաղաքներ, մարզեր…

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.



Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրողՀաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` ԵրեւանումԻնչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ ԴանիելյանՓաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացըՀայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNNԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՈւ՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ, էդ մուտիլովկեքովՀայտնի է վերջին զանգի օրըՀայտնի է Էրդողանի ԱՄՆ այցի չեղարկման հնարավոր պատճառըԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՍրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանՍիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրումԻնչու և ինչպես ձախողվեց Նաիր Տիկնիզյանի` «Վերդեր» տեղափոխությունըՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորեց Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըՖարերյան կղզիներից՝ հանուն տեղահանված արցախցիներիԳնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել«Տորինոյի» ֆուտբոլիստները չեմպիոնական միջանցք բացեցին «Ինտերի» ֆուտբոլիստների համարՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ)2018-ի սցենարը կարող է կրկնվել՝ ուրիշի դեմքով. Երջանիկ Ղազարյանը զգուշացնում էԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. ԿրեմլՄիջազգային քրեական դատարանն այս շաբաթ Նեթանյահուի ձերբակալության օրդեր կհրապարակի«Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարովԼեո Նիկոլյանն ուղիղ մեկ շաբաթ է հացադուլ է անում. նրան թույլ չեն տալիս մուտք գործել ՀայաստանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Ինչպես ճիշտ լվանալ ելակըՓակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը10 հազար ադրբեջանցի դպրոցական մասնակցել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» օլիմպիադայինՆպաստելու ենք Երևան-Բաքու խաղաղության հաստատման հնարավորությունների օգտագործմանը. Թուրքիայի դեսպանԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԻրանի ՊՆ ղեկավար. Հնդկաստանի հետ ռազմական համագործակցության զարգացումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանըԻ՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կանգնեցնեին Էրզրումի և Կարսի մատույցներումԵթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզըՀայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՕդի ջերմաստիճանը կբարձրանաՄիևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ ԶաքարյանՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվելՔաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհըԿուզես լինիմ՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըԼքված հայեր, միացե՜ք. Ալլա ՀակոբյանԳետաշեն՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըՄահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն ՂազարյանըՍահմանադրական դատարանը բավարարեց Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի Քաղաքացիական և վարչական հարցերով տնօրեն, փաստաբան, ԵՊՀ Քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասպիրանտ Լարիսա Բաղդասարյանի դիմումըՈսկեպար 1991թ. մայիսի 6 / Կոլցո օպերացիայի ամենաարյունոտ էջը. Ոսկեպար (տեսանյութ)«ՌԴ Պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի ձերբակալության իմաստը դավաճանություն է»Գերմանական Leopard տանկը վերջապես հասել է Մոսկվա (Տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода