Հավանական է, որ գարնանը կլինեն սահմանային սրացումներ. Արեգ Քոչինյան
ՆերքաղաքականԱնվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ ԱՐԵԳ ՔՈՉԻՆՅԱՆԻ գնահատմամբ` նույնքան հավանական է, որ այս տարի գարնանը կլինեն սահմանային սրացումներ, ինչքան հավանական էր 2023-ի ընթացքում կոնֆլիկտների եւ սրացումների հավանականությունը: Ըստ նրա` Ադրբեջանը մեր նկատմամբ միշտ ունենալու է պահանջներ, քանի որ իրենց հաջողության պատմությունը Հայաստանին հաղթելն է:
— Ալիեւը դա է փորձում իր հանրությանը վաճառել: Մեր դիմադրողականության մակարդակն է այս առումով կարեւոր, իսկ Ադրբեջանի համար կարեւոր է այն, թե ինչ է շահում ու կորցնում սրացման գնալուց։