Iravunk.com | Քանի որ գաղափարական գիծը տանում է Վարդան Ղուկասյանը, մենք աջակցում ենք իրեն. Անուշ Գինոսյան
Տարադրամի փոխարժեքները ապրիլի 29-ին ՎԹԱՐ. Մյասնիկյանի պողոտան այս պահին Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ինչու՞ էր նա խոսում ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին հեռախոսով Լույս չի լինի Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Ես ոչ սև եմ, ոչ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին (տեսանյութ) Օրվա խորհուրդ. Ապրիլի 29 «Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաները Ուկրաինայի երկինքը կլինի ամենավտանգավոր մարտադաշտը, որին մինչ այժմ հանդիպել են F-16 կործանիչները. Business Insider

Քանի որ գաղափարական գիծը տանում է Վարդան Ղուկասյանը, մենք աջակցում ենք իրեն. Անուշ Գինոսյան

Ներքաղաքական

Վերջին օրերին ներքաղաքական դաշտում թիվ մեկ քննարկման թեման «Հանրային Ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի եւ պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի միջեւ առկա տարաձայնություններն են: Թե ինչ հանգուցալուծում կունենա այն, թերեւս պարզ կդառնա այսօր կայանալիք համագումարին, որը հրավիրել է Վարդան Ղուկասյանը եւ որին դեմ է Արտակ Գալստյանը: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է «Հանրային Ձայն» խմբակցության ավագանու անդամ, «Ալյանս» կուսակցության խորհրդի անդամ ԱՆՈՒՇ ԳԻՆՈՍՅԱՆԻ հետ:

Թեպետ «Ալյանս» կուսակցության քվոտայով եք ընտրվել Երեւանի ավագանի, սակայն «Հանրային Ձայն» խմբակցության անդամ եք, եւ հետաքրքիր է Ձեր դիրքորոշումը այս քաղաքական ուժի ներսում առկա խնդիրների վերաբերյալ: Հնարավո՞ր է, որ այն բերի խմբակցության պառակտման:

— Այո, «Ալյանս» կուսակցության խորհրդի անդամ եմ, եւ դեռեւս անցած տարի մեր կուսակցությունը ստորագրել է փոխհամագործակցության հուշագիր՝ դաշինք կազմելու նպատակով Վարդան Ղուկասյանի նախաձեռնությամբ «Հանրային Ձայն» կուսակցության հետ։ Մեր կուսակցությունն ամբողջությամբ կիսում է Վարդան Ղուկասյանի ընդդիմադիր կուրսը, բովանդակությունը, ներկաների եւ նախկինների նկատմամբ միաժամանակյա քննադատությունը։ Մեր համագործակցությունը գաղափարական հունի մեջ է։ «Հանրային Ձայն»-ում տեղի ունեցող բոլոր պրոցեսների քննարկման համար նախեւառաջ պետք է հիմք ընդունեմ մեր գաղափարական գիծը, ովքեր այդ գծում չեն կամ երբեւէ կշեղվեն այդ գծից, ապա այդ մարդկանց հետ համագործակցելու ոչինչ չկա։ Քանի որ գաղափարական գիծը տանում է Վարդան Ղուկասյանը, հետեւաբար մենք աջակցում ենք իրեն:

Այդուհանդերձ, Երեւանի ավագանու ընտրություններում Ձեր ցուցակը գլխավորող Արտակ Գալստյանը հայտարարում է, որ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանն այլեւս կապ չունի կուսակցության հետ, իսկ Վարդան Ղուկասյանը պնդում է ճիշտ հակառակը: Այս իրավիճակում ո՞ւմ գործընկերն եք շարունակելու մնալ Դուք:

— Ինչպես նշեցի, ես գաղափարական անձնավորություն եմ, եւ մենք կանք, մնում ենք եւ լինելու ենք մեր գաղափարական գործընկերների, տվյալ դեպքում՝ գործընկերոջ կողմնակիցը։ Ամբողջությամբ աջակցելու եւ սատարելու ենք։ Որեւէ այլ քննարկում լինել չի կարող:

— «Հանրային Ձայն» խմբակցությունը հայտարարությամբ հանդես եկավ: Այդ հայտարարության կոնտեքստից կարելի՞ է ասել, որ ավագանու անդամներն անուղղակի ակնարկում են, որ կապ չունեն Արտակ Գալստյանի հայտարարությունների եւ որոշումների հետ:

— Յուրաքանչյուր ոք նախեւառաջ իր խղճի, համոզմունքի, գաղափարական եւ քաղաքական տեսակետների շրջանակներում է գործում եւ պատասխանատու է նաեւ ըստ այդմ հանրության առաջ։ Կարեւոր է, որ Երեւանի այն բնակիչները եւ ընտրողները, որոնք վստահություն են հայտնել այս ավագանիներին, ինչը պիտի հերթական անգամ հիշեցնենք՝ Վարդան Ղուկասյանի միջոցով, հանկարծ ու հանկարծ հիասթափված չլինեն:

Ինչպիսի՞ շրջադարձ կարելի է ակնկալել հունվարի 19-ին հրավիրված համագումարից, եւ ինչպիսի՞ն է Ձեր տեսակետը համագումարի վերաբերյալ:

— Ես` որպես գործընկեր, դաշնակցային կուսակցության ներկայացուցիչ եւ բարեկամ՝ իմ բոլոր հնարավորություններով աջակցելու եմ Վարդան Ղուկասյանին։ Թե ինչ կլինի սույն թվականի հունվարի 19-ին հրավիրված համագումարին եւ դրանից հետո, Դուք` որպես պատվարժան լրագրող, հրավիրվում եք այդ համագումարին՝ ներկա գտնվելու, լուսաբանելու եւ իրողությանն ականատես լինելու, ինչպես նաեւ հանրությանը ներկայացնելու՝ Ձեր մասնագիտության բերումով:

Ի վերջո, որեւէ բացատրություն ունի՞, թե ինչու հիմա «Հանրային Ձայն»-ի ղեկավար կազմում առաջացան լրջագույն խնդիրներ: Այս ամենի հետեւում տեսնո՞ւմ եք իշխանության «ականջները», գուցե ճնշումնե՞ր կան Արտակ Գալստյանի նկատմամբ, դրա համար է նա հայտարարարություններ անում ընդդեմ Վարդան Ղուկասյանի, թե՞ սա, պարզապես, քաղաքական ուժի ինքնամաքրման ճանապարհ է:

— Ինչո՞ւ հիմա, այլ ոչ թե երբեւէ այլ ժամանակում, հարցը կարծում եմ՝ հռետորական  է։ Ամեն բան տեղի է ունենում ինչ-որ մի ժամանակահատվածում։ Ինչ վերաբերում է հարցի մնացած բովանդակությանը, առաջարկում եմ հետեւել Վարդան Ղուկասյանի եթերներին կամ առնվազն պաշտոնական հայտարարություններին եւ հիմք ընդունել այդ տեսակետները։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Տարադրամի փոխարժեքները ապրիլի 29-ինՎԹԱՐ. Մյասնիկյանի պողոտան այս պահինՄայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. ՍուրենյանԻ՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ինչու՞ էր նա խոսում ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին հեռախոսովԼույս չի լինիUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներումԵս ոչ սև եմ, ոչ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին (տեսանյութ)«Լավ, տոնդ փոխի այ տղա», «Հանգստացեք, արա». Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ էՕրվա խորհուրդ. Ապրիլի 29«Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաներըԵթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան ՈսկանյանՈւկրաինայի երկինքը կլինի ամենավտանգավոր մարտադաշտը, որին մինչ այժմ հանդիպել են F-16 կործանիչները. Business InsiderԲախումներ ԹբիլիսիումԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սահմաններում է մնալու ՈւկրաինանԹրամփն նախընտրական մրցավազքում առաջ է Բայդենից. CNNԱյսօր Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցման աշխատանք է լինելու, խուճապի չմատնվել․ ՀՀ ՊՆԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, հստակ առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու. պրոֆեսոր Վահե ԴավթյանՌուսներն արդեն ամենուր են. ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է թաքցնում Զելենսկին ուկրաինացիներիցՀայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ալմաթիում․ ԱլիևԱնկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրողՀաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` ԵրեւանումԻնչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ ԴանիելյանՓաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացըՀայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNNԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՈւ՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ, էդ մուտիլովկեքովՀայտնի է վերջին զանգի օրըՀայտնի է Էրդողանի ԱՄՆ այցի չեղարկման հնարավոր պատճառըԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՍրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանՍիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրումԻնչու և ինչպես ձախողվեց Նաիր Տիկնիզյանի` «Վերդեր» տեղափոխությունըՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորեց Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըՖարերյան կղզիներից՝ հանուն տեղահանված արցախցիներիԳնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել«Տորինոյի» ֆուտբոլիստները չեմպիոնական միջանցք բացեցին «Ինտերի» ֆուտբոլիստների համարՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ)2018-ի սցենարը կարող է կրկնվել՝ ուրիշի դեմքով. Երջանիկ Ղազարյանը զգուշացնում էԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. ԿրեմլՄիջազգային քրեական դատարանն այս շաբաթ Նեթանյահուի ձերբակալության օրդեր կհրապարակի«Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարովԼեո Նիկոլյանն ուղիղ մեկ շաբաթ է հացադուլ է անում. նրան թույլ չեն տալիս մուտք գործել ՀայաստանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Ինչպես ճիշտ լվանալ ելակըՓակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը10 հազար ադրբեջանցի դպրոցական մասնակցել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» օլիմպիադային
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода