Հայտնի է, թե ովքեր են այսօր համացանցային հանցագործների թիրախում
ՏեսանյութերՀամացանցային խաբեությունները վերջին շրջանում կտրուկ աճել են , քանի որ ֆիզիկական շփումը երկրորդ պլան է մղվել՝ դիրքը զիջելով առցանց տարբերակին: Հանցագործների թակարդը չընկնելու հաստատուն բանաձև չկա, խաբեության մեխանիզմներն անընդհատ կատարելագործվում են: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սանվել Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս համացանցում տեղի ունեցող ամեն ինչ պրոյեկտել իրական կյանքի վրա: