Iravunk.com | Երբեք չէի պատկերացնի, որ ինձ բախտ կվիճակվի վերջին անգամ ներկայացնել բեմում Արա Մարտիրոսյանին. Մհեր Արմենիա
Կուզես լինիմ՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանը Լքված հայեր, միացե՜ք. Ալլա Հակոբյան Գետաշեն՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանը Մահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն Ղազարյանը Արցախի հորովելը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Մադլեն Ասրյանի կատարմամբ Ոսկեպար 1991թ. մայիսի 6 / Կոլցո օպերացիայի ամենաարյունոտ էջը. Ոսկեպար (տեսանյութ) «ՌԴ Պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի ձերբակալության իմաստը դավաճանություն է» Գերմանական Leopard տանկը վերջապես հասել է Մոսկվա (Տեսանյութ) Թակեր Կարլսոն. դեմոկրատներին հաջողվեց առաջ մղել Բայդենին, ով իրականում պարտվեց (Տեսանյութ) Թուրքիայում ոստիկանը սպանել է երկու գործընկերներին ու վիրավորել ութին (Տեսանյութ)

Երբեք չէի պատկերացնի, որ ինձ բախտ կվիճակվի վերջին անգամ ներկայացնել բեմում Արա Մարտիրոսյանին. Մհեր Արմենիա

Մշակութային

Լրացավ 40-րդ օրը, ինչ մեզ հետ չէ երգիչ Արա Մարտիրոսյանը… Մահվանից ընդամենն օրեր առաջ նրան բեմից վերջին անգամ ներկայացրեց ՀՀ վաստակավոր արտիստ ՄՀԵՐ ԱՐՄԵՆԻԱՆ (Մեսրոպյան), ինչի մասին նա մանրամասներ պատմեց «Իրավունքի» հետ զրույցում:

— Արա Մարտիրոսյանն իր մահվանից մի քանի օր առաջ Ձեր եւ հայկական աստղաբույլի մյուս արտիստների հետ միասին մասնակցում էր «Տաշի շոու» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությանը: Իսկ հետո տեղի ունեցավ անդառնալին… Ի՞նչ կասեք այս մասին:

— Ճիշտն ասած, մինչեւ հիմա շոկի մեջ եմ: Դեռ հավատս չի գալիս, որ Արա Մարտիրոսյանն այլեւս մեզ հետ չէ: Աստված նրա հոգին լուսավորի… Մենք կորցրինք եւս մի շատ տաղանդավոր երգչի, երաժշտի, արտիստի: Երբեք չէի պատկերացնի, որ իր մահից մի քանի օր առաջ Մոսկվայում «Տաշի շոու» մրցանակաբաշխությանը հենց ինձ բախտ կվիճակվի նրան վերջին անգամ ներկայացնել բեմում: Այդ միջոցառումից հետո՝ երկու-երեք օր անց, նա մեզ հրաժեշտ տվեց:

— Այդ օրը կուլիսներում, բնականաբար, շփումներ եղել են, ի՞նչ էր ասում, ինչպիսի՞ տրամադրություն ուներ:

— Այդ օրը տխուր էր, ես ցավակցեցի նրա մայրիկի մահվան կապակցությամբ եւ նկատեցի, որ աչքերի մեջ, կարծես թե, կրակը մարել էր: Չեմ կարող ասել, որ կոնկրետ ես Արայի հետ մտերիմ ընկերներ ենք եղել, պարզապես, շատ լավ գործընկերներ էինք, բազմիցս հանդիպել ենք տարբեր միջոցառումների, առիթների, համերգային ծրագրերի ժամանակ, եւ միշտ հարգել եմ նրա արած աշխատանքը: Բայց ճանաչելով իր տեսակը՝ հիմա, երբ հետ եմ նայում, հասկանում եմ, թե ինչ էր կատարվում իր հետ: Որքանով տեղյակ եմ, նա շատ էր կապված իր մայրիկի հետ, նաեւ գիտեմ, որ մեր սիրելի Հայկոյի մահը նույնպես նրա վրա շատ էր ազդել, այսքան կորուստներին սիրտը չդիմացավ: Նա ուներ սրտի հետ կապված առողջական խնդիր. ստենդներ էր դրված սրտի մեջ: Եղել են դեպքեր, որ նա իրեն վատ է զգացել, բայց առողջական լուրջ խնդիրներին ավելացան նաեւ հոգեվիճակը, ապրումները, եւ այլեւս չդիմացավ…

— Արա Մարտիրոսյանի մահից հետո՝ լայնորեն քննարկվում էր, թե ինչո՞ւ նրա հուղարկավորության արարողությունը եղավ Օպերային թատրոնից, եթե ՀՀ վաստակավոր արտիստի կոչում չուներ, եւ ինչո՞ւ նրան ուղեկցում էին ոչ թե ընկերները, այլ` հնդիկները: Ինչպե՞ս եք վերաբերվում այս ամենին:

— Համարում եմ աբսուրդ ու անիմաստ խոսակցություններ: Մեր հասարակությունը, ցավոք, չգիտես ինչու, մահացած մարդուց հետո շատ է դնում-վերցնում, թե ինչու այսպես արվեց կամ ինչու այնպես չարվեց: Ես երբ փոքր էի, հիշում եմ` տատիկս սովորեցնում էր, որ ընդհանրապես մահացած մարդու հետեւից չեն խոսում: Կարող ես նրան միայն հիշել, բայց ոչ դնել-վերցնել, թե ինչու այսպես չհուղարկավորվեց, ինչու այս դահլիճից հրաժեշտ տվեցին: Մարդն էլ չկա, այլեւս որքանո՞վ է ակտուալ իր մահվան հետ կապված ինչ-որ անկապ, անհիմն մեկնաբանություններ գրելը սոցցանցերում: Մեր սոցցանցերը վաղուց դեգրադացվել են, կորցրել են ազգային, ընտանեկան, մարդկային արժեքները: Պարապ մարդկանց մեկնաբանություններն ու ծավալած քննարկումները համարում եմ աբսուրդ, որը ցույց է տալիս սոցցանցային հասարակության որոշակի շրջանակի դեգրադացված լինելը:

— Մեր շոու-բիզնեսը սկսել է գնալով ավելի ու ավելի աղքատանալ, բացակաների տեղը չի համալրվում նորերով, ինչո՞ւ:

— Արայի, Հայկոյի, Արթուր Գրիգորիչի տեսակները շատ հազվագյուտ են: Մեր սերունդը տվել է այդպիսի արտիստներ, որոնց բացակայությունը չի լցվում, որովհետեւ նոր սերնդի երգիչ-երաժիշտներն այդքան տաղանդավոր, խարիզմատիկ չեն, այդքան անհատականություն չեն: Ոչ ոք չի կարող այս անունների տեղը լրացնել, որովհետեւ նրանք լրիվ ուրիշ էին, ուրիշ երաժշտական դաստիարակության մարդիկ էին: Այսօրվա երիտասարդ սերունդը, իմ կարծիքով՝ այդքան էլ ասելիք չունի երաժշտական առումով, որն ունեին կամ ունեն իմ սերնդակիցները:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Կուզես լինիմ՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըԼքված հայեր, միացե՜ք. Ալլա ՀակոբյանԳետաշեն՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըՄահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն ՂազարյանըԱրցախի հորովելը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Մադլեն Ասրյանի կատարմամբՈսկեպար 1991թ. մայիսի 6 / Կոլցո օպերացիայի ամենաարյունոտ էջը. Ոսկեպար (տեսանյութ)«ՌԴ Պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի ձերբակալության իմաստը դավաճանություն է»Գերմանական Leopard տանկը վերջապես հասել է Մոսկվա (Տեսանյութ)Թակեր Կարլսոն. դեմոկրատներին հաջողվեց առաջ մղել Բայդենին, ով իրականում պարտվեց (Տեսանյութ)Թուրքիայում ոստիկանը սպանել է երկու գործընկերներին ու վիրավորել ութին (Տեսանյութ)Ուկրաինայի Զինված ուժերը Օչերետինոյի շրջանում «հուսահատ վիճակում» են. Forbes«Զանգեզուրի միջանցքի» մասով դիմադրություն չկա, վերջերս Վրաստանում հայ-թուրքական քննարկում է եղելՊատահակա՞ն է, որ ՆԱՏՕ-ի հետախուզական կառույցների ներկայացուցիչները Հայաստանում են. Հայկ ՆահապետյանEWF-Ն ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸՀավատացնում եմ` Ղարաբաղի էջը փակված չէ՛. Հայկ ՆահապետյանԵԱ.ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՈՍԿԵ, ՄԱՄԻԿՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐԻնչ զենք էլ ունենանք մենք կարող ենք դա օգտագործել եթե...ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆՇատ կարևոր է ռուսական մշակույթի դերը մեր մատաղ սերդնի կրթության զարգացման մեջ. ՆԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ Արփիին խղճացողներ ուշադիր նայեքՀրեշը մեզ տանում է պետականության ոչնչացման. ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆՄիքայել Արզումանյանը համար մեկ դասական օրինակն է քաղբանտարկյալի. Գրիգոր ԳրիգորյանԲելառուսիայում մեծ հարգանք և սեր կա հայ ժողովրդի հանդեպ. Աբգար Ափինյան3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորըԻ՞նչ հպարտ քաղաքացու տոն, մենք Հայրենիք ենք կորցնում. Արթուր ՎարդանյանԱՄՆ-ն շատ արագ հայտնվեց «բումերանգի էֆեկտով» հարվածի տակՎստահ եմ, որ նորից հաղթանակներ ենք ունենալու . ՄՀԵՐ ՄԵՍՐՈՊՅԱՆԲլինկենին վռնդել են ՉինաստանիցՀանրությունը հասկացել է, որ գործ ունի ազգակործան պատուհասների հետ. Թաթուլ ՊետրոսյանՌուսները գրավել են Արխանգելսկոե-Կերամիկ հատվածը. սպասվում է նոր «թռիչք» (Քարտեզ)Ինչքա՞ն կարելի է մեր ազգին բզել, վերջը այդ պայթյունը լինելու է, վստահ եմ. Դավիթ ՄկրտչյանԱրցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը, հիմա էլ Տավուշի տարածքներն է կարում, իշխանություններն անցողիկ են. Արցախի թեմի առաջնորդՍպասում ենք բոլորիդ. «Կամք»-ը հրավիրում է նշելու «Տուգանքի մատերիալի»՝ քաղաքացու օրըԻրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի. ՌաիսիԱդրբեջանը Հայաստանին ժամանակ է տվել եւ սպառնացել Արևմուտքի համար Հայաստանը, ինչպես Ուկրաինան, ընդամենը մանրադրամ են ընդդեմ ՌԴ-ի և Իրանի․ Հայկ Բաբուխանյան (տեսանյութ)Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրըԼՂ թեման փակելու բոլոր փորձերը ձախողելու են․ Հայկ ԲաբուխանյանՈւղղորդված որոշ շրջանակներ թիրախավորում են ՀՀ ԶՈւ-ն․ ՊՆ-ն հորդորում է ապատեղեկատվություն չտարածելԵրեկ գիշեր անհայտ ինքնությամբ մարդիկ, եկել են գաղտագողի, մուտք են գործել, հանձնվելիք տարածքներ. Բագրատ ՍրբազանՄհեր Գրիգորյան, ողջամիտ կասկած կա, որ մեքենայում Դուք եք եղել Շահին Մուստաֆաևի հետ. Բագրատ ՍրբազանԿիրանցից բերման է ենթարկվել գնդապետ Գրիգոր ԳրիգորյանըՄենք 4 գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք 4 գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ ՓաշինյանՔաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումՊատժամիջոցները երկրի պաշտպանունակության ամրապնդումը շարունակելու հնարավորություն է․ Իրանի ԱԳՆ խոսնակՄենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդիականությունը. Հունաստանի նախկին նախագահԲեսետկեն ա, բլոտն ու նարդին ա, կպպզենք, կխոսանք, կգնանք. երիտասարդնե'ր, ուղղակի մի անցկացրեք օրըՍյան նկարները տեսե՞լ եք. դա ՀՀ-ի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. ՓաշինյանՌԴ-ն Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման կողմնակից է. Պեսկովը՝ Կիրանցի դեպքերի մասինՄեկնարկել է «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» խորագրով համաժողովըՕդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода