Iravunk.com | Գնում ենք ինքնասպանության, ոչնչացման եւ մեղադրում բոլորին` բացի մեզնից. Արթուր Վարդանյան
Ուկրաինայի երկինքը կլինի ամենավտանգավոր մարտադաշտը, որին մինչ այժմ հանդիպել են F-16 կործանիչները. Business Insider Բախումներ Թբիլիսիում ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սահմաններում է մնալու Ուկրաինան Թրամփն նախընտրական մրցավազքում առաջ է Բայդենից. CNN Այսօր Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցման աշխատանք է լինելու, խուճապի չմատնվել․ ՀՀ ՊՆ Եթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, հստակ առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու. պրոֆեսոր Վահե Դավթյան Ռուսներն արդեն ամենուր են. ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է թաքցնում Զելենսկին ուկրաինացիներից Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ալմաթիում․ Ալիև Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրող Հաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` Երեւանում

Գնում ենք ինքնասպանության, ոչնչացման եւ մեղադրում բոլորին` բացի մեզնից. Արթուր Վարդանյան

Տեսանյութեր

«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Համահայկական ազգային պետականություն» կուսակցության նախագահ ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ:

«ԴՈՒՔ ՁԵՐ ՇԱՀԸ ՉԵՔ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ, ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԸ ՁԵՐ ՇԱՀՆ ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՇՏՊԱՆԻ»

— ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձավ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստեղծված իրավիճակին, հիշեցրեց, թե ինչ է ասված 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ եւ ընդգծեց, որ տրամաբանություն չի տեսնում ՀՀ Նիկոլ Փաշինյանի` հայկական տարածքով Նախիջեւան տարանցումը բացելու մասին հայտարարություններում: Ի՞նչ կասեք այս մասին:

— Մեր ժողովուրդն անընդհատ քննարկում է, թե մեզ ռուսը ծախեց, Արեւմուտքը` ծախեց, Շառլ Միշելն այսպիսի հայտարարություն արեց, հետո Սերգեյ Լավրովը` այնպիսի: Ամենամեծ խնդիրն այն է, որ ուզում ենք օտարը` լինի դաշնակից, թե` ոչ, մեզնից ավելի հայ լինի, գա եւ մեզ համար կռվի` կլինի ռուս, ֆրանսիացի, իրանցի, թե ամերիկացի զինվոր, բայց մենք չենք ուզում ինքներս մեզ համար կռվել: Հաճախ խոսում են արեւմտամետ կամ ռուսամետ լինելուց, բայց քաղաքական դաշտում գոյութուն ունի ազգային պետական շահ: Ինչպե՞ս կարող է Ռուսաստանը կամ ԱՄՆ-ն իրենց պետական շահերը զոհաբերեն հանուն մեզ, իսկ մենք տանը նստած, սոցցանցերով ասենք` ապրե՛ք: Այդպես չի լինելու երբե՛ք: Հիշո՞ւմ եք, տարիներ առաջ 70-ից ավել սակրավորներ գնացին Սիրիա, որպեսզի օգնեն բարեկամ պետությանը` տեղի հայկական բնակավայրերում, տասնյակ հազարավոր մարդիկ գոռում-գոչում էին, թե մենք առանց այն էլ քիչ զորք ունենք, մի հատ էլ ուղարկում եք` Սիրիայում ինչ-որ բաներ անելու: Ընդ որում` շեշտում եմ` խոսքը հայ համայնքին պաշտպանելու մասին էր, մինչդեռ հիմա ուզում ենք, որ օտար երկրներից, ասենք, չինացին գա ու կռվի թուրքի եւ ադրբեջանցու դեմ: Այսքանից հետո, երբ դուք ձեր շահը չեք պաշտպանում, Սերգեյ Լավրովը ձեր շահն ինչպե՞ս պաշտպանի: Մարդը, երբ կանգնած է կամուրջին եւ պատրաստ է ինքնասպան լինել, դու ինչ ուզում ես արա, եթե անգամ ուժով կարողանաս հետ պահել, մեկ-երկու օր էլ անցնի, երրորդ օրն ինքնասպան է լինելու: Մենք գնում ենք ինքնասպանության, ոչնչացման եւ մեղադրում ենք բոլորին` բացի մեզնից: Ովքե՞ր են մեղավոր այս իրավիճակի համար, դավաճաննե՞րը, թե՞ մենք, որ անպատիժ ենք թողել նրանց: Երկիրը ծախողներն ու թալանողնե՞րն են մեղավոր, թե` մենք, որ աչք ենք փակել եւ երկու կոպեկի համար ոչինչ չենք արել:

«ԿՈՄԻՏԵ ԿՈՉՎԱԾԸ ՋՈՒՐ ԼՑՐԵՑ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՋՐԱՂԱՑԻՆ ԵՎ ՑՐԵՑ ՑՈՒՅՑԵՐԸ»

— Արցախը, երբ կանգնած էր ցեղասպանության առաջ, ժողովուրդը ոտքի կանգնեց, դուրս եկավ փողոց, եղան հանրահավաքներ, բայց այս ամենը տեւեց ընդամենը մի քանի օր, ինչին հաջորդեց տոտալ լռությունն ու անտարբերությունն առ այսօր: Ինչո՞ւ:

— Վերջին հանրահավաքի ժամանակ 75 հազար մարդ էր դուրս եկել փողոց: Սա ավելին էր, քան 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի սկզբնական ցույցերը: Ես ներկա էի այդ 75 հազարանոց հանրահավաքին հրապարակում ու հասկացա, որ կոմիտե կոչվածը, որը եկավ եւ կանգնեց բեմում ու ժողովրդին ուղարկեց տուն, ավելի շուտ ուղարկված էին: Նրանք ջուր լցրին իշխանության ջրաղացին, նույն իշխանությունը կերազեր այդպես ցույց ցրել: Միգուցե, նրանք անուղղակի են դա արել կամ, ինչու ոչ, նաեւ ուղղակիորեն, բայց նրանք դա արեցին: Սա նշանակում է, որ կա՛մ նրանք ծրագիր չունեին` իշխանափոխություն իրականացնելու, կա՛մ դիտավորյալ արեցին, որպեսզի ցրվի ցույցը` հասկանալով, որ այդ տեսակի ծավալի հանրահավաքները կարող են թիմային ձեւով իշխանափոխություն իրականացնել, եւ Հայաստանում կարող են ձեւավորվել նոր քաղաքական ուժեր եւ անձինք, ինչից հետո բեմահարթակում կանգնած մարդիկ կարող են դուրս մնալ: Ինչո՞ւ ներկայիս Ազգային ժողովում ընդդիմություն կոչվածը իր մանդատները վայր չի դնում: Ասում են` ոչինչ դրանից չի փոխվի, բայց չէ՞ որ եթե դուք մանդատները վայր դնեք, Հայաստանում տեղի կունենա քաղաքական ճգնաժամ, եւ Նիկոլ Փաշինյանը ստիպված է կլինի գնալ արտահերթ ընտրությունների ու հրաժարական տալ:

— Եվ ի՞նչ, գնալ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած արտահերթ ընտրությունների, որտեղ իր ԿԸՀ-ն կապահովի նրա եւս մեկ անգամ վերընտրվե՞լը:

— Սա արդեն էական չէ: Նույն ընդդիմությունը կարող է չհամաձայնել գնալ արտահերթ ընտրությունների, հանրահավաքներ իրականացնել եւ միանշանակ ստիպել, որպեսզի իշխանությունները որոշում կայացնեն հանձնել իշխանությունը: Եվ սա շատ հնարավոր է քաղաքական տեսակետից:

— Բայց նկատի ունեցեք, որ այս դեպքում կգտնվեն իշխանության գրպանային քաղաքական ուժեր, որոնք կմասնակցեն ընտրություններին ու կլեգիտիմացնեն վերընտրվող իշխանությանը:

— Հարցը դա չէ: Եթե դու կոլապսի ես ենթարկում քաղաքական դաշտը եւ ամբողջ պետությունը, մանդատները վայր ես դնում եւ պարալիզացնում ես երթեւեկությունը, էլ ի՞նչ արտահերթ ընտրության մասին կարող է խոսք լինել: Պարզապես, չեն կարողանա իրականացնել:

«ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է, ՌԴ-Ն ՀԱՂԹԵԼ Է»

— Ամեն դեպքում, համաձայնեք, որ 2018-ից հետո իշխանափոխության որեւէ փորձ չհաջողվեց: Հետեւապես, ի՞նչ հույսեր կարելի է ունենալ արտաքին ազդակներից: Աշխարհաքաղաքական առումով բավական վճռորոշ տարի է` ընտրություններ են ԱՄՆ-ում եւ ՌԴ-ում, առկա պատերազմները բեկումնային փուլ են մտնում:

— Ռուսաստանում պատերազմը մոտ է ավարտին: Ինչքան էլ հիմա ասեն, որ այդպես չէ, Զելենսկին արդեն սպառված քաղաքական գործիչ է Ուկրաինայում: Այնտեղ արդեն բացահայտ խոսվում է պետական հեղաշրջման մասին, քանի որ վերջինս հրաժարվեց գնալ ընտրությունների: Կապիկների մոտ այդպես է, խոսում են «ժողովրդավարություն»-ից, «լեգիտիմություն»-ից, բայց հենց գալիս է պահը, որ պետք է գնան ընտրությունների, այդ «լեգիտիմությունը», «ժողովրդավարությունը» մի կողմ են դնում եւ դառնում են իրենցից ոչինչ չներկայացնող փոքրիկ բռնապետիկներ: Ռուս-ուկրաինական հակամարտությունն ավարտված է, Ռուսաստանը հաղթել է այս պատերազմում: Իսկ ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփը գալու է իշխանության, որովհետեւ Միացյալ Նահանգների արդարացումը, ի պաշտպանություն Ուկրաինայի, լինելու է նրան ընտրելը: Տեղի է ունենալու այն, որ Թրամփը մեղադրելու է նախկիններին, ինչպես այսօր կատարվում է Հայաստանում, նշանակելու են մեղավորներ, քրեական գործեր են հարուցվելու, հանձնաժողովներ են ստեղծվելու եւ այլն: Արդյունքում ԱՄՆ-ն կվերականգնի իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, որտեղ միանշանակ վերընտրվելու է Վլադիմիր Պուտինը: 3 տարի հետո նա կգնա թոշակի եւ կնշանակի իրեն փոխարինողին, իսկ Ռուսաստանը կմնա անսասան: Ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո Ռուսաստանն իր ուշադրությունը սեւեռելու է այս տարածաշրջանի վրա, չնայած` արդեն սկսել է: Իսկ այստեղ Ռուսաստանն ունի մեկ դաշնակից, որին երբեք մենակ չի թողնի, դա Իրանն է: Սակայն Իրանի դեմ պատերազմը սարերի հետեւում չէ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.



Ուկրաինայի երկինքը կլինի ամենավտանգավոր մարտադաշտը, որին մինչ այժմ հանդիպել են F-16 կործանիչները. Business InsiderԲախումներ ԹբիլիսիումԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սահմաններում է մնալու ՈւկրաինանԹրամփն նախընտրական մրցավազքում առաջ է Բայդենից. CNNԱյսօր Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցման աշխատանք է լինելու, խուճապի չմատնվել․ ՀՀ ՊՆԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, հստակ առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու. պրոֆեսոր Վահե ԴավթյանՌուսներն արդեն ամենուր են. ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է թաքցնում Զելենսկին ուկրաինացիներիցՀայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ալմաթիում․ ԱլիևԱնկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրողՀաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` ԵրեւանումԻնչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ ԴանիելյանՓաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացըՀայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNNԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՈւ՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ, էդ մուտիլովկեքովՀայտնի է վերջին զանգի օրըՀայտնի է Էրդողանի ԱՄՆ այցի չեղարկման հնարավոր պատճառըԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՍրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանՍիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրումԻնչու և ինչպես ձախողվեց Նաիր Տիկնիզյանի` «Վերդեր» տեղափոխությունըՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորեց Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըՖարերյան կղզիներից՝ հանուն տեղահանված արցախցիներիԳնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել«Տորինոյի» ֆուտբոլիստները չեմպիոնական միջանցք բացեցին «Ինտերի» ֆուտբոլիստների համարՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ)2018-ի սցենարը կարող է կրկնվել՝ ուրիշի դեմքով. Երջանիկ Ղազարյանը զգուշացնում էԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. ԿրեմլՄիջազգային քրեական դատարանն այս շաբաթ Նեթանյահուի ձերբակալության օրդեր կհրապարակի«Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարովԼեո Նիկոլյանն ուղիղ մեկ շաբաթ է հացադուլ է անում. նրան թույլ չեն տալիս մուտք գործել ՀայաստանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Ինչպես ճիշտ լվանալ ելակըՓակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը10 հազար ադրբեջանցի դպրոցական մասնակցել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» օլիմպիադայինՆպաստելու ենք Երևան-Բաքու խաղաղության հաստատման հնարավորությունների օգտագործմանը. Թուրքիայի դեսպանԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԻրանի ՊՆ ղեկավար. Հնդկաստանի հետ ռազմական համագործակցության զարգացումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանըԻ՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կանգնեցնեին Էրզրումի և Կարսի մատույցներումԵթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզըՀայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՕդի ջերմաստիճանը կբարձրանաՄիևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ ԶաքարյանՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվելՔաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода