Iravunk.com | Եթե Ադրբեջանը համաձայնվի Փաշինյանի առաջարկին, սա շատ ավելի մեծ խնդիրների է տանելու. Իգիթյան
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Ադրբեջանից կրկին կոչ են անում ՀՀ-ին համագործակցել անհայտ կորածների հետ կապված հարցում Միայն անիրատես մարդիկ կարող են մտածել, որ Հայաստանը կդիմի ինքնասպանական քայլի՝ փորձելով խարխլել ռուսական շահերը տարածաշրջանում. ԵՄ-ում ՀՀ դեսպան Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում «Մի մատով 2 աչքդ կհանեմ»․ երեխային վիրավորել է դասղեկը՝ ըստ մորաքրոջ. shamshyan Դատախազությունը Ռոբերտ Քոչարյանից պահանջում է 25 միավոր անշարժ գույք, ավելի քան 35 մլրդ դրամ Այսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակ Տարադրամի փոխարժեքները ապրիլի 29-ին ՎԹԱՐ. Մյասնիկյանի պողոտան այս պահին Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան

Եթե Ադրբեջանը համաձայնվի Փաշինյանի առաջարկին, սա շատ ավելի մեծ խնդիրների է տանելու. Իգիթյան

Ներքաղաքական

Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառման ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունն իր ինքնիշխան տարածքից բացի որեւէ այլ տարածքի նկատմամբ հավակնություն չունի, եւ որեւէ մեկը չպետք է հավակնություն ունենա ՀՀ որեւէ տարածքի նկատմամբ։ Իսկ Ալիեւը բացեիբաց խոսում է Հայաստանի նկատմամբ իր հավակնություններից, մասնավորապես` Մեղրիից։ Այս մասին «Իրավունքը» զրուցեց «Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպության համահիմնադիր, տարածաշրջանային հարցերով փորձագետ ԿԱՐԵՆ ԻԳԻԹՅԱՆԻ հետ:

«ԵԹԵ ԶՈՐՔԵՐԸ ՀԵՏ ԵՆ ՔԱՇՎՈՒՄ, ՄԵՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ, ՈՐՏԵՂ ԶՈՐՔ ՉԿԱ, ՄՆՈՒՄ ԵՆ ԱՆՊԱՇՏՊԱՆ»

— Փաշինյանի պատկերացմամբ` Ալիեւը դադարելո՞ւ է հավակնություններ ունենալ Հայաստանի նկատմամբ եւ, արդյո՞ք ասելով, որ ՀՀ-ն ոչ մի տարածքային հավակնություններ չունի, նա ի նկատի ունի Արցախը:

— Արդյո՞ք նկատի ուներ Արցախը, երբ խոսում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, միանշանակ, հենց դա էլ ի նկատի ուներ Փաշինյանը: Արցախի հարցն իր համար փակ է, ինքը ճանաչել է Արցախն Ադրբեջանի մաս, ինչի մասին նա ունի ստորագրված փաստաթուղթ կամ էլ հանրային խոստովանում: Իսկ թե ի՞նչ է պատկերացնում Փաշինյանը, արդյո՞ք դադարելու է Ալիեւն իր ծավալապաշտական պահանջները, չեմ կարող ասել` ինչ է մտածում: Բայց միանշանակ պետք է հստակ ասել, որ Ալիեւը չի դադարեցնելու իր քաղաքականությունը: Այստեղ միայն պահանջի մասին չէ խոսքը, այստեղ խոսքը այն մասին է, որ ինքը պատրաստվում է ե՛ւ հողի վրա, այսինքն՝ զինված ուժերով, ե՛ւ ադմինիստրատիվ միջոցով ստեղծել «արեւելյան Զանգեզուրը», որը ենթադրում է, որ կա «արեւմտյան Զանգեզուր», ինչի մասին Ադրբեջանը բաց խոսում է: Իրենք երբ խոսում են Սյունիքի մասին, դա անվանում են «արեւմտյան Զանգեզուր»: Բոլոր բնակավայրերի անունները անվանում են իրենց ադրբեջանական տարբերակներով: Այսինքն՝ Ալիեւը պատրաստվում է հողի վրա, Ադրբեջանի ու Թուրքիայի ծավալապաշտական նպատակները իրականացնել զորքով եւ մյուս կողմից` քաղաքական հիմնավորումներով:

— Իր ելույթում Փաշինյանը խոսել է նաեւ զորքերի հայելային հետքաշման մասին։ Նշել, որ այն հնարավորություն կտա, որ ադրբեջանական ԽՍՀ բոլոր տարածքները լինեն Ադրբեջանի կազմում, իսկ հայկական ԽՍՀ բոլոր տարածքները` Հայաստանի վերահսկողության ներքո։ Այս առաջարկը որքանո՞վ է իրատեսական եւ արդյունավետ Հայաստանի համար:

— Այս առաջարկը հակասում է ՀՀ քաղաքացու շահերին, որովհետեւ, եթե զորքերը հետ են քաշվում, մեր բնակավայրերը, որտեղ որ զորք չկա, մնում են անպաշտպան: Ադրբեջանցիներն էլ պարտավորվում են զորքերը հետ քաշել, բայց մենք գիտենք, որ Ադրբեջանը միշտ խախտում է նման պայմանավորվածությունները, այսինքն՝ մենք թողնելու ենք մեր բնակչությանն անպաշտպան, մեր զորքերը տեղափոխվելու են անպատրաստ դիրքեր, սա նոր հնարավորություն է լինելու Ադրբեջանի համար գնալ ու հայաթափել այդ տարածքները: Ադրբեջանն այս պահին այդ առաջարկին չի համաձայնվում, փորձում է ներկայացնել այնպես, որ դա իր շահերին դեմ է, իրականում այդ առաջարկը Ադրբեջանի շահերին համապատասխանում է: Մենք ունեցել ենք այդպիսի փորձ, որ Ալիեւի ռեժիմն ու Հայաստանի դե ֆակտո կառավարությունը հասել էին այն պայմանավորվածությանը, որ չպետք է կրակեն իրար վրա, ադրբեջանցիներն ուղղակի ուժերը կենտրոնացնելով կոնկրետ հատվածներում, գնում էին եւ վերցնում էին կարեւորագույն բարձունքները, ուղղակի ձեռնամարտով, շատ լինելով եւ ուժ կիրառելով մեր զինծառայողների դեմ, որոնք հրաման ունեին ոչ մի դեպքում չկրակել, գնում էին ու զբաղեցնում էին այդ կարեւորագույն դիրքերը: Խոսքը` 2021թ.-ի մասին է: Այսինքն, եթե Ադրբեջանը, ի վերջո, ինչ-որ բան ստանալով, համաձայնվի Փաշինյանի այս առաջարկին, սա շատ ավելի մեծ խնդիրների է տանելու:

«ՍԱ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱ՞ՐԳ Է, ՍԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ՛, ՊԱՐՏՈՂՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳ Է»

— Նիկոլ Փաշինյանը նաեւ ասել է, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է ապառազմականացում, սպառազինությունների փոխադարձ վերահսկում, նաեւ չհարձակման մասին պայմանագրի ստորագրում, եթե խաղաղության պայմանագրի ստորագրումը երկարաձգվի։ Եթե անգամ Ադրբեջանը համաձայնի, մի՞թե այդ որոշումները միայն Հայաստանի համար չեն գործի:

— Եթե անգամ Ադրբեջանը համաձայնվի, դա լինելու է միակողմանի, որովհետեւ Ադրբեջանը, բնականաբար, թույլ չի տա, որ Հայաստանի որեւէ զինվորական գնա ու վերահսկի ադրբեջանական գնումները, սպառազինության արտադրանքը եւ Զինված ուժերում եղած զինտեխնիկան: Նրանք թույլ չեն տա, որ իրական վերահսկում լինի: Իսկ Ադրբեջանը միանշանակ ամեն ինչ անելու է, որ իր կողմից վերահսկումը լինի ավելին: Իրականում փորձելու է ամեն ձեւ սահմանափակել մեր Զինված ուժերի վերականգնումը, եթե նման փորձ լինի: Ալիեւը բազմիցս ասել է, որ իր ռեժիմի նպատակներից մեկը, դա հենց այն է, որ Հայաստանը չկարողանա վերականգնել իր Զինված ուժերը, նա նաեւ ասել է, որ Հայաստանին պետք չեն այդ Զինված ուժերը: Ի դեպ, Փաշինյանի կառավարությունը արդեն ունեցել է նման փորձ, երբ եկել են Ադրբեջանի հետ ինչ-որ պայմանավորվածության, որի ընթացքում նաեւ տարածքներ են հանձնել Ադրբեջանին` առանց կրակոցի ու պայմանավորվել են, որ սահմանում որեւէ կրակոց չպետք է լինի: Ադրբեջանը օգտվել է այդ պայմաններից, ուղղակի կենտրոնացրել է իրենց զինված ուժերը կոնկրետ ուղղությունների վրա ու առանց կրակոցի, ֆիզիկական ուժ կիրառելով` վերցրել են Հայաստանի տարածքում այդ կարեւորագույն բարձունքները: Դրա հիմնական պատճառն այն էր, որ ՀՀ Զինված ուժերը հրաման էին ստացել չկրակելու, իսկ Ադրբեջանը շատ լավ իմանալով դրա մասին` խախտելով պայմանագիրը, այո՛, իրենք էլ չէին կրակում, բայց պետք է կանգ առնեին, կանգ չեն առել, ուղղակի կենտրոնացրել են ուժերը, ունենալով քանակային առավելություն, վերցրել են բարձունքները: Այսինքն, մենք ունենք արդեն փորձ, որ Ադրբեջանը չի պահելու պայմանավորվածությունները եւ փորձելու է այդ բոլոր կետերը օգտագործել ի վնաս Հայաստանի ու հօգուտ Ադրբեջանի: Ադրբեջանը միակ երկիրն է, որն ակնհայտ խախտում է Եվրոպայում սովորական Զինված ուժերի մասին պայմանագիրը, որովհետեւ նրա գնումները արդեն գերազանցում էին թույլ տված ցուցանիշը, գնում էին եւ չէին թաքցնում, բայց դա Ադրբեջանին չէր կանգնեցնում, եւ ոչ մի սանկցիաներ Ադրբեջանի նկատմամբ չկիրառվեցին:

—Վերջում Փաշինյանը հավելել է, որ ՀՀ-ն հավատարիմ է խաղաղության օրակարգին եւ չի շեղվելու այդ օրակարգից: Ի վերջո, ի՞նչ է իրենից ներկայացնում «խաղաղության օրակարգը», մի՞թե դրա դիմաց կհանձնենք Մեղրին, Սյունիքը, Տավուշը, Սեւանը...

— Ինչ վերաբերում է «խաղաղության օրակարգին», սա ուղղակի փաթեթավորում է հայ ժողովրդի համար: Փաթեթավորում են այն, որ Փաշինյանի թիմը հանձնում է հայկական հողերը, այն ինչ-որ իրենք անում են, հակասում է հայկական պետական շահերին: 2021թ.-ին մի քանի փուլով Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի տարածքները, հիմնականում առանց զոհերի, 2022թ.-ին արդեն մեծ զոհերով, սեպտեմբերին երկու կողմից իրականացրել է լայնածավալ հարձակում Հայաստանի տարածքի վրա եւ եւս մեկ անգամ գրավել է մեր տարածքները: Ի դեպ, պետք է նշել, որ մենակ 2022թ.-ի սեպտեմբերին երեք անգամ ավելի շատ զինծառայող է զոհվել, քան ամբողջ Ապրիլյան պատերազմում, սա խաղաղության օրակա՞րգ է, սա պատերազմի օրակարգ է, ուղղակի պարտողության օրակարգ է: Դրանից հետո ունեցանք Արցախի շրջափակումը, իսկ հետո մի քանի փուլով եւս ռազմական ագրեսիա Արցախի դեմ, որն ավարտվեց նրանով, որ հայությունը լքեց Արցախը: Այս ամենը նրանք կոչում են «խաղաղության օրակարգ», բայց մենք տեսնում ենք, որ սա խաղաղության մասին չէ, որովհետեւ սա խաղաղություն չի բերում, այլ բերում է զոհեր, ռազմական էսկալացիաներ, ուղղակի իրենք ասում են` «խաղաղություն» հանձնողական քաղաքականությանը:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ



Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԱդրբեջանից կրկին կոչ են անում ՀՀ-ին համագործակցել անհայտ կորածների հետ կապված հարցումՄիայն անիրատես մարդիկ կարող են մտածել, որ Հայաստանը կդիմի ինքնասպանական քայլի՝ փորձելով խարխլել ռուսական շահերը տարածաշրջանում. ԵՄ-ում ՀՀ դեսպանՀայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում«Մի մատով 2 աչքդ կհանեմ»․ երեխային վիրավորել է դասղեկը՝ ըստ մորաքրոջ. shamshyanԴատախազությունը Ռոբերտ Քոչարյանից պահանջում է 25 միավոր անշարժ գույք, ավելի քան 35 մլրդ դրամԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 29-ինՎԹԱՐ. Մյասնիկյանի պողոտան այս պահինՄայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. ՍուրենյանԻ՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ինչու՞ էր նա խոսում ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին հեռախոսովԼույս չի լինիUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներումԵս ոչ սև եմ, ոչ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին (տեսանյութ)«Լավ, տոնդ փոխի այ տղա», «Հանգստացեք, արա». Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ էՕրվա խորհուրդ. Ապրիլի 29«Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաներըԵթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան ՈսկանյանՈւկրաինայի երկինքը կլինի ամենավտանգավոր մարտադաշտը, որին մինչ այժմ հանդիպել են F-16 կործանիչները. Business InsiderԲախումներ ԹբիլիսիումԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սահմաններում է մնալու ՈւկրաինանԹրամփն նախընտրական մրցավազքում առաջ է Բայդենից. CNNԱյսօր Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցման աշխատանք է լինելու, խուճապի չմատնվել․ ՀՀ ՊՆԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, հստակ առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու. պրոֆեսոր Վահե ԴավթյանՌուսներն արդեն ամենուր են. ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է թաքցնում Զելենսկին ուկրաինացիներիցՀայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ալմաթիում․ ԱլիևԱնկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրողՀաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` ԵրեւանումԻնչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ ԴանիելյանՓաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացըՀայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNNԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՈւ՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ, էդ մուտիլովկեքովՀայտնի է վերջին զանգի օրըՀայտնի է Էրդողանի ԱՄՆ այցի չեղարկման հնարավոր պատճառըԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՍրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանՍիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրումԻնչու և ինչպես ձախողվեց Նաիր Տիկնիզյանի` «Վերդեր» տեղափոխությունըՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորեց Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըՖարերյան կղզիներից՝ հանուն տեղահանված արցախցիներիԳնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել«Տորինոյի» ֆուտբոլիստները չեմպիոնական միջանցք բացեցին «Ինտերի» ֆուտբոլիստների համարՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ)2018-ի սցենարը կարող է կրկնվել՝ ուրիշի դեմքով. Երջանիկ Ղազարյանը զգուշացնում էԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. ԿրեմլՄիջազգային քրեական դատարանն այս շաբաթ Նեթանյահուի ձերբակալության օրդեր կհրապարակի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода