Մահացել է Երեւանի ավագանու անդամ Նանա Սարգսյանի հորեղբայրը
ՆերքաղաքականԵրկատարեւ ծանր հիվանդությունից հետո՝ մահացել է Երեւանի ավագանու անդամ, «Իրավունք TV»-ի մարզական հաղորդաշարի հեղինակ ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ հորեղբայրը՝ ՌՈՒԲԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ:
Մեզ հետ զրույցում Նանա Սարգսյանն ասաց, որ շտապում է վաղը մեկնել Ռուսաստանի Դաշնություն՝ հորեղբորը վերջին հրաժեշտը տալու:
«Այսօրվա պես հիշում եմ, թե ինչպես էր հորեղբայրս ձեռքս բռնած ինձ տանում առաջին դասարան: Այդ առթիվ նա ինձ երկու մեծ սպիտակ «բանծիկ» էր գնել եւ դպրոցում բոլորի ուշադրության կենտրոնում էր շիկահեր այս աղջնակը՝ այդ մեծ «բանծիկներով», որի ձեռքին իր բոյի չափ սպիտակ կալաներ էին… Հորեղբայրս էր միշտ ինձ տանում դպրոց եւ բերում տուն, նույնիսկ դպրոցում ուզում էին նա ծնողկոմիտե դառնար, հետո փակագծերը բացեց, որ ծնողներս աշխատանքի են, դրա համար է ինքն ինձ ուղեկցում դպրոց…», - պատմեց Ն. Սարգսյանն ու այլեւս չկարողացավ արցունքները զսպել:
Ցավակցում ենք Սարգսյանների ընտանիքին եւ մեր գործընկերոջը մաղթում համբերություն ու մխիթարություն:
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի: