Iravunk.com | Ադրբեջանական կողմը առաջարկներին լուրջ չի վերաբերվելու, մինչեւ պետության գլխին չլինեն լուրջ ղեկավարներ. Խաչատրյան
Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրող Հաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` Երեւանում Ինչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ Դանիելյան Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը Հայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNN Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է Ու՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ, էդ մուտիլովկեքով Հայտնի է վերջին զանգի օրը Հայտնի է Էրդողանի ԱՄՆ այցի չեղարկման հնարավոր պատճառը Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է

Ադրբեջանական կողմը առաջարկներին լուրջ չի վերաբերվելու, մինչեւ պետության գլխին չլինեն լուրջ ղեկավարներ. Խաչատրյան

Ներքաղաքական

Ըստ Նիկոլ Փաշինյանի` Հայաստանը Ադրբեջանին առաջարկել է ապառազմականացում, սպառազինությունների փոխադարձ վերահսկում, նաեւ չհարձակման մասին պայմանագրի ստորագրում, եթե խաղաղության պայմանագրի ստորագրումը երկարաձգվի։ Այս եւ այլ թեմաների շուրջ «Իրավունքը» զրուզել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ ՇԻՐԱԶ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ:

— Չկա՞ն մտավախություններ, որ թեկուզեւ, համաձայնություն ձեռք կբերվի, բայց այն կգործի միակողմանի՝ միայն Հայաստանի համար:

— Թշնամին նման համաձայնության չի գալու, Ալիեւը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե ադրբեջանական զորքերը չեն հեռանա 2021-ի մայիսին եւ 2022-ի սեպտեմբերին օկուպացրած իրենց դիրքերից։ Այսօրվա դրությամբ, հատկապես Սոթքից մինչեւ Խոզնավար հատված, ապա Գորիսից մինչեւ Ներքին Հանդի սահմանային հատված, թշնամին գրավել է գրեթե բոլոր կարեւոր ռազմավարական բարձունքները, նոր հնարավոր ռազմական գործողությունների դեպքում էլ արդեն գերակշռություն է ապահովել, ուստի՝ չեմ կարծում, որ ադրբեջանական կողմը տեղի կտա նման առաջարկին։ Բաքուն այնպիսի օրակարգով է շարժվում, որ մշտապես հանդես է գալիս թելադրողի դիրքերից, ցավով եմ ասում նաեւ, որ մենք հանդիսանում ենք պարտված կողմ, եւ հաղթած կողմն այնպես չէ, որ համարժեք պայմանավորվածությունների է գնալու պարտված կողմի հետ։ Այնպես չէ, որ հայկական կողմը չպետք է փորձեր ձեռնարկի, տարբեր առաջարկություններով հանդես գա, բայց անիրատեսական, բթացնող, նաեւ ինքներս մեզ կրակի մեջ գցելու վտանգավոր պրոցեսների մեջ ենք ամեն անգամ մտնում։ Ու խաղաղություն մուրալով՝ ամեն անգամ նոր պահանջներ են ներկայացվում մեզ։ Իսկ ինչ վերաբերում է, այսպես ասած, խաղաղության պայմանագրի կնքմանը, ապա ես այդ ամբողջ պրոցեսին խիստ թերահավատորեն եմ վերաբերվում, քանի որ տարածաշրջանային, աշխարհաքաղաքական փոթորիկների կիզակետերից մեկում ենք գտնվում եւ չենք կարող անմասն մնալ այդ գործընթացներից։ Այդ ամենը հասկանալով, ադրբեջանական կողմը, պատեհ գեոպոլիտիկ իրավիճակներով պայմանավորված, նոր օրակարգեր, նոր պահանջներ է առաջ քաշում, իսկ հայկական կողմն էլ, ցավոք սրտի, ամեն անգամ մտնում է այդ սակարկման դաշտ ու գրեթե միշտ կորուստներով է դուրս գալիս։

— Փաշինյանի առաջարկներից մեկն էլ՝ զորքերի հայելային հետքաշումն էր։ Ըստ Փաշինյանի՝ այն հնարավորություն կտա, որ ադրբեջանական ԽՍՀ բոլոր տարածքները լինեն Ադրբեջանի, իսկ հայկական ԽՍՀ բոլոր տարածքները Հայաստանի վերահսկողության ներքո։ Արդյո՞ք զորքերի հայելային հետքաշումով հարվածի տակ չենք դնում հայկական որոշ բնակավայրեր:

— Ռիսկային առաջարկ է, որը ոչ մի լավ տեղ չի տանելու։ Նախ խոսքիս մեջ նշեցի, որ Ալիեւը սահմանագծի ապառազմականացման եւ հայելային ետքաշման մտադրություն չունի: Դրա մասին բազմիցս հայտարարել է։ Բայց մի պահ մտածենք, որ տեսականորեն ադրբեջանական զորքերը ետ են գնացել իրենց ելման դիրքեր, հայելային կարգով հետքաշում է տեղի ունեցել հայ-ադրբեջանական սահմանագծի կարեւոր հատվածներում։ Ի՞նչ պատկեր ենք ունենում։ Մեր հանրապետության բազմաթիվ բնակավայրեր, Նոյեմբերյանից մինչեւ Ճամբարակի հատված, Սոթքից մինչեւ Ջերմուկ, Խոզնավար բնակավայրեր, Գորիսի գյուղերի հատվածից մինչեւ Ներքին հանդ, Նռնաձոր, նախիջեւանյան սահմանային հատվածում Երասխից սկսած՝ իրենց հողատարածքներով, արոտավայրերով, այգիներով, ոչ միայն վերածվելու են բուֆերային գոտիների, այլ պայմանական զորքերի ետքաշումից ինչ-որ ժամանակ հետո հավանականությունը մեծանալու է, որ ադրբեջանական զորքերը կարող են մեր տարածքների խորքեր ներխուժել եւ տիրանալ նոր մարտավարական ու ռազմավարական բարձունքների։ Մանավանդ, որ երկու կողմերի ղեկավարները մեկ անգամ չէ, որ նշել են, որ խաղաղության պայմանագիրը չի երաշխավորում խաղաղություն, ու ռազմական գործողությունների հավանականություն ցանկացած պահի կա։ Այդ իսկ պատճառով իմ տեսանկյունից՝ մի փոքր անընկալելի ու անտրամաբանական է նաեւ հայելային ետքաշման գաղափարը։

— Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ ասելով, որ այն «նպատակ ունի շեղել ուշադրությունը խաղաղության մասին երկկողմ համաձայնագրի նախագծի եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ միջպետական հարաբերությունների հաստատման գործընթացից»: Սա մեկ անգամ եւս չի՞ ապացուցում այն, որ Ադրբեջանը լուրջ չի վերաբերվում Հայաստանի կողմից հնչող առաջարկներին։

— Այս պահին Ադրբեջանի օրակարգում երկկողմ բանակցությունների ֆորմատն առաջ մղելն է, նրանք հրաժարվում են, այսպես ասած, միջնորդավորված խաղաղության պայմանագրի բանակցություններից եւ փոխում են բանակցությունների ձեւաչափը։ Հայկական կողմը կրկին մտնում է խաղի մեջ ու խաղում է Բաքվի առաջարկած խաղը՝ չհասկանալով, որ միջնորդ դերակատարների, երաշխավորների օգնությամբ գոնե կարող են փոքրիկ ճնշումներ բանեցնել` ադրբեջանական կողմին բերելով պայմանավորվածությունների դաշտ։ Ըստ այդմ՝ երկկողմ բանացություններում ադրբեջանական ախորժակը բացվել է, եւ հիմա նրանց պահանջների փաթեթին գումարվել են ոչ միայն անկլավների վերադարձի, միջանցքի բացման եւ բազմաթիվ այլ հարցեր, այլ, ըստ ադրբեջանական կողմի, հայկական կողմը, իբր, Սահմանադրության մեջ, ԱԺ տարբեր որոշումներում, միջազգային տարբեր դատարաններ դիմած իր դիմումներում շարունակում է պահանջներ ներկայացնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության դեմ, որոնցից հայկական կողմը պետք է հրաժարվի, պահանջում է երեք պատերազմներում իր անհետ կորածների մասին լիարժեք տեղեկատվություն, ադրբեջանցի փախստականների վերադարձ դեպի Հայաստան ու բազում նմանատիպ արհեստական հարցեր է առաջ մղում։ Իսկ հայկական կողմն էլ փաստացի շարժվում է ադրբեջանցիների քմահաճույքներով ու հերթով կատարում այդ պահանջները։ Ցավով եմ արձանագրում, բայց պատկերը դա է։ Եվ ադրբեջանական կողմը Հայաստանի կողմից հնչող առաջարկներին լուրջ չի վերաբերվելու այնքան ժամանակ, մինչեւ այստեղ պետության գլխին չլինեն լուրջ ղեկավարներ, ովքեր պատեհ-անպատեհ առիթով հայրենիքը սակարկման առարկա չեն դարձնի։

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ



Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրողՀաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` ԵրեւանումԻնչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ ԴանիելյանՓաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացըՀայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNNԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՈւ՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ, էդ մուտիլովկեքովՀայտնի է վերջին զանգի օրըՀայտնի է Էրդողանի ԱՄՆ այցի չեղարկման հնարավոր պատճառըԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՍրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանՍիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրումԻնչու և ինչպես ձախողվեց Նաիր Տիկնիզյանի` «Վերդեր» տեղափոխությունըՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորեց Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըՖարերյան կղզիներից՝ հանուն տեղահանված արցախցիներիԳնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել«Տորինոյի» ֆուտբոլիստները չեմպիոնական միջանցք բացեցին «Ինտերի» ֆուտբոլիստների համարՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ)2018-ի սցենարը կարող է կրկնվել՝ ուրիշի դեմքով. Երջանիկ Ղազարյանը զգուշացնում էԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. ԿրեմլՄիջազգային քրեական դատարանն այս շաբաթ Նեթանյահուի ձերբակալության օրդեր կհրապարակի«Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարովԼեո Նիկոլյանն ուղիղ մեկ շաբաթ է հացադուլ է անում. նրան թույլ չեն տալիս մուտք գործել ՀայաստանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Ինչպես ճիշտ լվանալ ելակըՓակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը10 հազար ադրբեջանցի դպրոցական մասնակցել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» օլիմպիադայինՆպաստելու ենք Երևան-Բաքու խաղաղության հաստատման հնարավորությունների օգտագործմանը. Թուրքիայի դեսպանԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԻրանի ՊՆ ղեկավար. Հնդկաստանի հետ ռազմական համագործակցության զարգացումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանըԻ՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կանգնեցնեին Էրզրումի և Կարսի մատույցներումԵթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզըՀայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՕդի ջերմաստիճանը կբարձրանաՄիևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ ԶաքարյանՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվելՔաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհըԿուզես լինիմ՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըԼքված հայեր, միացե՜ք. Ալլա ՀակոբյանԳետաշեն՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըՄահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն ՂազարյանըՍահմանադրական դատարանը բավարարեց Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի Քաղաքացիական և վարչական հարցերով տնօրեն, փաստաբան, ԵՊՀ Քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասպիրանտ Լարիսա Բաղդասարյանի դիմումըՈսկեպար 1991թ. մայիսի 6 / Կոլցո օպերացիայի ամենաարյունոտ էջը. Ոսկեպար (տեսանյութ)«ՌԴ Պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի ձերբակալության իմաստը դավաճանություն է»Գերմանական Leopard տանկը վերջապես հասել է Մոսկվա (Տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода