ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐԱՄԱՐՏԻԿ ԳՈՌ ՄԻՆԱՍՅԱՆԸ ԴԱՐՁԱՎ ԱՍԻԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՈՒ ՆՎԱՃԵՑ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՈՒՂԵԳԻՐ
ՍպորտՏաշքենդում ավարտվել է Ասիայի Ծանրամարտի առաջնությունը, որը մարզիկներին տալիս էր հնարավորություն պայքարելու նաև Օլիմպիական վարկանիշային միավորների համար։ Գերծանր քաշայինների պայքարում, հանդես է եկել Բահրեյնը ներկայացնող, ծնունդով Գյումրեցի անվանի ծանրամարտիկ ԳՈՌ ՄԻՆԱՍՅԱՆԸ։ Ասիայի գործող չեմպիոնը այս անգամ բավարարվել է արծաթե մեդալով։ Վնասվածքից հետո հարթակ վերադարձած սիրիացի Ման Ասադը, անակնկալի է բերել հայազգի ծանրամարտիկ ին ու դարձել չեմպիոն։ Գոռ Մինասյանը պոկել է 207 կգ, հրել 236կգ և երկամարտի 443 կգ արդյունքով դարձել Ասիայի փոխչեմպիոն, իսկ Ասադը 192 /252,երկամարտի 444կգ։ Գոռ Մինասյանը, ընդամենը 1կգ֊ով է պակաս արդյունք ցույց տվել։ Նա արդեն ապահովեց ուղեգիր ամռանը Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի համար ու պարտադիր չէ, որ հանդես գա ապրիլին Թաիլանդում կայանալիք Աշխարհի գավաթի խաղերում, բավարար կլինի նույնիսկ պարզապես կշբման արարողությանը լինի ներկա, հայտնում են միջազգային ֆեդերացիայի կայքից։
Ներկայացրեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ