Iravunk.com | Իշխանության որդեգրած քաղաքականությամբ՝ կունենանք ոչ թե խաղաղություն, այլ` կապիտուլյացիա. Բաղդասարյան
Քենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում Ոստիկանությունը անհամաչափ ուժ կիրառելով բերման ենթարկեց Չարենցի փողոցը փակած քաղաքացիներին (տեսանյութ) Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան Զիրոյանը, Պոնչը, Լիլիթ Սարգսյանը և Մանե Մխոյանը՝ «Սրտի վալետ» հումորային կատակերգությունում (լուսանկարներ) Մայիսի 22-հուլիսի 22-ը տեղի կունենա Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն «Այս երիտասարդին ո՞վ կհուշի, որ սիրուն չի խաչը վզին, ռուսերենով, թուրքական լղոզված մելիզմներով, լացակումած երգելը» Ցուցարարները փակել են ոստիկանական մեքենայի ճամփան, չեն թողնում բերման ենթարկել Գերասիմ Վարդանյանին (տեսանյութ) «Ախպեր, իմ հող ու ջրի վրա քայլում եմ, չեք թողում», «Սա մեր հայրենիքն ա, չենք գնալու». լարված վիճակ (տեսանյութ)

Իշխանության որդեգրած քաղաքականությամբ՝ կունենանք ոչ թե խաղաղություն, այլ` կապիտուլյացիա. Բաղդասարյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ի զրուցակիցն է 1996-1997թթ. ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության եւ մամուլի վարչության պետ, քարտեզագետ, քաղաքական մեկնաբան ԱՐՄԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ:

«ԻՐԱԿԱՆ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԿԼԻՆԻ ՈՒՆԵՆԱԼ ՄԻԱՅՆ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ»

Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցների ժամանակ հաճախ է ասում, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Իրականում այստեղ Հայաստանն ունի՞ իր շահերը, թե՞ Ալմա-Աթայի հռչակագրի վրա հենվելը հօգուտ է միայն Ադրբեջանին:

— Խնդիրն այն է, որ Ադրբեջանը ինքը չի ընդունում դա, որովհետեւ հարցը միայն տարածքային ամբողջականություն ճանաչելը չէ, դա հիմնված է շատ կոնկրետ քարտեզների վրա, իսկ Ադրբեջանn այդ քարտեզները չի ընդունում եւ իր հռետորաբանությամբ տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին, ընդ որում` շատ կոնկրետ պահանջներ: Այնպես որ այդ ճանաչման արդյունքն ինչ-որ արժեք կունենար, եթե Ադրբեջանը նույնպես ընդուներ, բայց քանի որ դա չկա, Հայաստանի այդ դիրքորոշումը միայն Ադրբեջանին է ինչ-որ հնարավորություններ տալու եւ ոչ Հայաստանին:

— Ալիեւն իր հեռուստահարցազրույցի ժամանակ ասել է, որ եթե տեսնի Հայաստանը վերազինվում է՝ ռազմական գործողություն կսկսի, նա վերահաստատել է Հայաստանի տարածքով դեպի Նախիջեւան միջանցքի իր պահանջը եւ բացառել ՀՀ տարածքից՝ ռազմավարական նշանակության բարձունքներից իր զորքերի դուրսբերումը: Նա նաեւ մերժել է խորհրդային զինվորական վերջին քարտեզների վրա հիմնված սահման գծելու Փաշինյանի առաջարկը՝ շեշտելով, որ ավելի շատ հակված է խոսել խորհրդայնացման ավելի վաղ շրջանների քարտեզների մասին: Եվ մինչ Ալիեւն օգտագործելով բոլոր լծակները` սպառնում է Հայաստանին նոր պատերազմով, Փաշինյանը խոսում է խաղաղությունից: Հայաստանը պաշտոնական մակարդակով ի՞նչ պատասխան պետք է տար այս ամենին:

— Այն քաղաքականությունը, որը իրականացնում են Հայաստանի իշխանությունները, դրա արդյունքում մենք չենք ունենալու իրական խաղաղություն, այլ ունենալու ենք իրական կապիտուլյացիա: Հետեւաբար, խոսել խաղաղության օրակարգի մասին այս տրամաբանությամբ ճիշտ չէ եւ անընդունելի է: Իրական արժանապատիվ խաղաղություն հնարավոր կլինի ունենալ միայն այն դեպքում, եթե Հայաստանը միջոցներ գեներացնի եւ վճռականություն ունենա պաշտպանել իր արժանապատվությունը ու խաղաղությունը, այդ դեպքում միայն կլինի իրական խաղաղություն: Ցավոք, Հայաստանի այսօրվա իշխանությունների պայմաններում դա իրատեսական չէ, որովհետեւ նրանք ակնհայտորեն որդեգրել են որեւէ դեպքում չդիմադրելու քաղաքականություն, ինչի հետեւանքով կունենանք ոչ թե խաղաղություն, այլ կապիտուլյացիա:

«ԱԿՆՀԱՅՏ Է, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆՆ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ԹՔԱԾ ՈՒՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՆՈՐՄԵՐԻ ՎՐԱ»

— Արդյո՞ք միջազգային կառույցները այստեղ անելիք չունեն, երբ Ալիեւի հայտարարությունները կոնկրետ սպառնալիք են հայոց պետականությանը եւ բանակաշինությանը:

— Ալիեւի հայտարարությունը բացարձակ անհեթեթ է միջազգային իրավունքի տեսանկյունից, բայց միջազգային հանրությունն այս դեպքում չպետք է բավարարվի միայն դատապարտող, խիստ հայտարարություններով, որովհետեւ ակնհայտ է, որ Ադրբեջանն ընդհանրապես թքած ունի միջազգային իրավունքի եւ նորմերի վրա: Եվ եթե միջազգային հանրությունը նպատակ ունի իսկապես կանխելու դա, ապա խնդիր ունի օր առաջ ոչ միայն կոնկրետ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի դեմ, այլեւ կոնկրետ քայլերով ամրացնել Հայաստանի պաշտպանողականությունն այնպես, որ Ադրբեջանը հնարավորություն չունենա իրականացնել այդ սպառնալիքները: Մենք շատ լավ գիտենք, թե միջազգային հանրությունը ինչպես է վարվում, երբ իր անդամներից մեկի նկատմամբ նման ագրեսիա է կիրառվում: Օրինակ, մենք դա տեսել ենք, երբ Իրաքը հարձակվեց Քուվեյթի վրա, թե ինչպես ժամերի ընթացքում ամերիկյան ռազմանավերը մտան Պարսից ծոց եւ սկսեցին ռմբակոծել Իրաքը: Մենք տեսել ենք, թե ինչպես է նույն այդ միջազգային հանրությունը Կոսովոյի հակամարտության դեպքում գործում: Այսինքն, ցանկության դեպքում միջազգային հանրությունը կարող է չբավարարվել հայտարարություններով եւ իրական աջակցություն ցույց տալ կանխելու համար ագրեսիան: Մեր դեպքում անընդունելի կլինի, եթե ընդամենը դա բանավոր դատապարտող հայտարարությունների տեսքով լինի, էլ չենք խոսում Հայաստանի գոնե փաստաթղթով դաշնակիցների մասին, որոնցից նույնպես մենք պետք է ունենայինք շատ կոշտ, հստակ պարզաբանումներ, որ Հայաստանի դեմ որեւէ ագրեսիա անմիջապես շատ կոշտ հակազդեցություն կունենա:

— Ալիեւը շարունակում է պնդել, որ Հայաստանի տարածքով ինքը պետք է միջանցք ստանա: Ըստ ձեզ` որքանո՞վ է իրատեսական, որ նրա այս պահանջը իրականություն կդառնա:

— Ես կարծում եմ, որ Հայաստանը որեւէ պարտավորություն իսկապես չունի միջանցք տրամադրելու: Կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները այդ ուղղությամբ իրականում ստվերային բանակցությունների մեջ են եւ կարող եմ եզրակացնել, որ բավականին մեծ է հավանականությունը, որ ինչ-որ միջանկյալ լուծում կգտնվի այնպես, որ ե՛ւ Հայաստանի իշխանությունները իրենց դեմքը փրկեն, ե՛ւ Ադրբեջանի իշխանությունները: Այսինքն, որպեսզի փաստաթղթերով այդ ճանապարհը համարվի Հայաստանի տարածք, բայց Հայաստանը որեւէ վերահսկողություն չունենա, արդյունքում ե՛ ւ Հայաստանի իշխանությունները կարողանան ասել, թե տեսեք` մենք ոչ մի արտատարածքային միջանցք չտվեցինք, ե՛ւ Ադրբեջանը կարողանա ասել` տեսե՛ք , մենք այդ ճանապարհից օգտվում ենք, բայց հայկական որեւէ վերահսկողություն այնտեղ չկա: Կարծում եմ` տարբերակներից մեկն էլ այն է, որ նման միջանկյալ լուծում կարող է գտնվել, առավել եւս, որ ամիսներ առաջ հայկական կողմը այդպիսի ակնարկ արեց: Էկոնոմիկայի նախարարի շուրթերով հայտարարվեց, որ պատրաստ են քննարկել, որեւէ միջազգային հեղինակավոր կազմակերպությանը այդպիսի լիազորություններ տալ, որ այդ ճանապարհին հսկողություն իրականացնեն, խոսքը սահմանային եւ մաքսային հսկողության մասին է:

«ԱՅՍՊԵՍ ԱՍԱԾ, ԱՆՇՐՋԵԼԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՈՐԵՎԷ ՓԱՍՏԱԹՂԹՈՎ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԱՊԱՀՈՎԵԼ»

— Այդուհանդերձ, սահմանին ունենք զոհեր, վիրավորներ, սա լայնամասշտաբ ուժի կիրառման կվերածվի՞:

— Ուժ կիրառելն իրականում այդքան հեշտ չէ, եթե հեշտ լիներ, Ալիեւը վաղուց կկիրառեր, Ալիեւը շատ լավ հասկանում է, որ դրա դիմաց լուրջ ճնշումներ են լինելու եւ միջազգային օրենքների կոպիտ ոտնահարման համար շատ մեծ գին է վճարելու:

— Անդրադառնանք նաեւ Սահմանադրության փոփոխությանը. որքանո՞վ է այս ընթացքում Ալիեւի հերթական պահանջը կատարելը կարեւոր Հայաստանի համար:

— Կարծում եմ, որ Ալիեւի նպատակը չէ, որ Հայաստանի իշխանությունները փոխեն ՀՀ Սահմանադրությունը: Նրանց նպատակն է, որպեսզի Հայաստանի իշխանությունները չփոխեն Սահմանադրությունը, եւ Ադրբեջանը դա ներկայացնի, որպես Հայաստանում ռեւանշիստական տրամադրությունների առկայության ապացույց ու հարեւանների նկատմամբ տարածքային հավակնությունների ապացույց: Ըստ իս, իրականում նրանց նպատակը դա է, որովհետեւ ամբողջ աշխարհում շատ լավ հասկանում են, որ, այսպես ասած, անշրջելի երաշխիքներ որեւէ փաստաթղթով հնարավոր չէ ապահովել: Ի վերջո, եթե անգամ Սահմանադրություն փոխվի, 10 տարի անց, 30 տարի անց որեւէ նոր իշխանություն կարող է պարզապես այդ թուղթը պատռել: Այնպես որ, մենք պետք է հասկանանք` ինչո՞ւ են Ադրբեջանի իշխանությունները նման պահանջ ներկայացնում եւ ինչո՞ւ են Հայաստանի իշխանություններն այդքան գովազդում դա:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ



Քենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվելԲագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհիցԲաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անումՈստիկանությունը անհամաչափ ուժ կիրառելով բերման ենթարկեց Չարենցի փողոցը փակած քաղաքացիներին (տեսանյութ) Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն ՍիմոնյանԶիրոյանը, Պոնչը, Լիլիթ Սարգսյանը և Մանե Մխոյանը՝ «Սրտի վալետ» հումորային կատակերգությունում (լուսանկարներ)Մայիսի 22-հուլիսի 22-ը տեղի կունենա Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն«Այս երիտասարդին ո՞վ կհուշի, որ սիրուն չի խաչը վզին, ռուսերենով, թուրքական լղոզված մելիզմներով, լացակումած երգելը»Ցուցարարները փակել են ոստիկանական մեքենայի ճամփան, չեն թողնում բերման ենթարկել Գերասիմ Վարդանյանին (տեսանյութ)«Ախպեր, իմ հող ու ջրի վրա քայլում եմ, չեք թողում», «Սա մեր հայրենիքն ա, չենք գնալու». լարված վիճակ (տեսանյութ)«Ձեռս թող արա», «Մի գոռա», «Հիմա ի՞նչ, եկել եք թուրքի ճանապարհն եք պահում». լարված իրավիճակ (տեսանյութ)Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառըՏարադրամի փոխարժեքները ապրիլի 25-ինՄարտունեցիները փակել են ճանապարհը՝ Ծակքարի մոտ հանուն Տավուշի (տեսանյութ)Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Ալիև«Նիկոլ, դավաճան». գյումրեցիները ճանապարհ են փակել (տեսանյութ)Պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. ԱլիևՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստըԻնչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ.ArmLur.amԳերեզման են պայթեցրել. 7 տարի առաջ աղմկահարույց կրակոցների թշնամանքը շարունակվում էԿառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է (ուղիղ)Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցիԱպրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչըՀենց հիմա որ ստեղ կանգնած ենք, էս տարածքը անցնելու ա Ադրբեջանին, բայց կադաստրով մերն աԱննա Հակոբյանը գնացքով գնում է ԳյումրիԽուսափեք անծանոթ անձանց հետ շփումից. ապրիլի 25-ի աստղագուշակԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարներըՈՒՂԻՂ. Տավուշում իրավիճակը շարունակում է մնալ լարվածՕրվա խորհուրդ. Ապրիլի 25«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված ենԲլինքենին Չինաստանում ավելի վատ ընդունեցին, քան ՇոլցինՆպատակն ուկրաինական ազգի լիակատար եւ վերջնական ոչնչացումն է. Դուգլաս Մակգրեգոր «Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից«Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախԿրասնոգորովկայում ռուսական ակտիվ հարձակումը վերսկսվել է«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» ԱրևմուտքիցՈւկրաինայում որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. ԼուկաշենկոնՕչերետինոյի գրավումից հետո այս ուղղությամբ ուկրաինական պաշտպանությունը փլուզված էՄենք իրավունք չունենք երկմտելու, կասկածելու, հետ կանգնելու մեր նպատակներից. Տ. Գաբրիել քահանա ՎարդանյանՀՐԱՏԱՊ. Ապրիլի 25-ը պետք է լինի բեկումնային օր, լուսաբացը պետք է սկսվի համազգային շարժմամբ. Վարդան ՂուկասյանԻնչ էր կատարվում Հանրապետության հրապարակում ապրիլի 24-ինԼարված իրավիճակ. քաղաքացուն բերման ենթարկեցին Հանրապետության հրապարակից1.5 միլիոն քո ազգիցդ կոտորվել է, եւ դու դա հարցականի տակ ես դնո՞ւմ, էլ ի՞նչ անուն տանք այս մարդկանց. թուրքագետՍերժ Սարգսյանի համար կարևոր է հազարավոր մարդկանց մեջ պարզ ճակատով եւ գլուխը բարձր քայլել. ԴանիելյանԵս պահանջատեր եմ, գործարքի մեջ չեմ մտնելու ու չեմ լռելու. Սարգիս Արզումանյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода