Iravunk.com | Երեսպաշտություն է խոսել կոռուպցիայի մասին, երբ իրենց հարազատները ոտքով-գլխով ներքաշված են դրա մեջ. Գրիգորյան
Ինչքա՞ն կարելի է մեր ազգին բզել, վերջը այդ պայթյունը լինելու է, վստահ եմ. Դավիթ Մկրտչյան Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը, հիմա էլ Տավուշի տարածքներն է կարում, իշխանություններն անցողիկ են. Արցախի թեմի առաջնորդ Սպասում ենք բոլորիդ. «Կամք»-ը հրավիրում է նշելու «Տուգանքի մատերիալի»՝ քաղաքացու օրը Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի. Ռաիսի Ադրբեջանը Հայաստանին ժամանակ է տվել եւ սպառնացել Արևմուտքի համար Հայաստանը, ինչպես Ուկրաինան, ընդամենը մանրադրամ են ընդդեմ ՌԴ-ի և Իրանի․ Հայկ Բաբուխանյան (տեսանյութ) Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրը ԼՂ թեման փակելու բոլոր փորձերը ձախողելու են․ Հայկ Բաբուխանյան Ուղղորդված որոշ շրջանակներ թիրախավորում են ՀՀ ԶՈւ-ն․ ՊՆ-ն հորդորում է ապատեղեկատվություն չտարածել Երեկ գիշեր անհայտ ինքնությամբ մարդիկ, եկել են գաղտագողի, մուտք են գործել, հանձնվելիք տարածքներ. Բագրատ Սրբազան

Երեսպաշտություն է խոսել կոռուպցիայի մասին, երբ իրենց հարազատները ոտքով-գլխով ներքաշված են դրա մեջ. Գրիգորյան

Ներքաղաքական

Դատախազը երեկ սեփական նախաձեռնությամբ փոխել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող մեղադրյալներ` Էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցած «Սիներջի» ընկերության աշխատակիցներ Լիլի Մկրյանի եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ` Անի Գեւորգյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը: Հաշվի առնելով, որ վերոնշյալ մեղադրյալները ցուցմունքներ են տվել քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, նրանց մասնակցությամբ կատարվել են առերեսումներ, վարույթի տվյալ փուլում էականորեն նվազել է վերոնշյալ մեղադրյալների կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսեւորելու, ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու հավանականությունը` դատախազը վարույթն իրականացնող մարմնին հանձնարարել է մեղադրյալների նկատմամբ կիրառել համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ գրավ, բացակայելու արգելք եւ երաշխավորություն: Իսկ «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը շարունակում է մնալ կալանքի տակ: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

— Ժամանակին, երբ կալանավորվել էր 44-օրյա պատերազմում զոհված Գեւորգ Վիրաբյանի քույրը` Տաթեւ Արցախը, որը ինչպես Անի Գեւորգյանը եւ Լիլի Մկրյանը, անչափահաս երեխաների մայր է, երկու ամիս մնաց կալանքի տակ: Ձեր խմբակցության վեց կին պատգամավորներ, այդ թվում` Դուք, երաշխավորությամբ դիմեցիք դատարանին, որպեսզի ազատ արձակվի, սակայն նա մինչեւ վերջին ժամը պահվեց բանտում, եւ միայն դատարանի որոշմամբ, երկու ամիս հետո, նրա նկատմամբ կիրառվեց տնային կալանքը: Ի՞նչ կասեք այս մասին, երբ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ դեպքում հենց դատախազը սեփական նախաձեռնությամբ փոխեց կիրառված խափանման միջոց կալանքը:

— Առհասարակ, ակնհայտ է, որ իրավական դաշտում իրավականության կոմպոնենտներ փնտրելն անիմաստ է, այս ամենը քաղաքական որոշման հետեւանք է: Տաթեւ Արցախը կալանքի տակ էր քաղաքական որոշման հետեւանքով, եւ քաղաքական որոշման արդյունքում էլ այս երկու կանայք ազատ են արձակվում: Իրավական համակարգն այնքան է դեգրադացվել, հասել ենք նրան, որ անչափահաս երեխաների մայրերն այսօր հայտնվում են կալանքի տակ: Մինչդեռ կան կիրառելի այլ միջոցներ` ստորագրություն չհեռանալու մասին, տնային կալանք… Ուղղակի, դատական համակարգն այլեւս վերածվել է պատժագործիքի եւ ոչ թե արդարադատության իրականացման միջոցի:

— Իսկ ինչպե՞ս կբացատրեք այն, որ եթե Տաթեւ Արցախին մեղադրում էին ընդամենը ֆեյսբուքյան մի գրառման համար, ապա ՔՊ-ական պատգավորները հերթ էին կանգնել, որ երաշխավորություն ներկայացնեն` Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ համար, որը մեղադրվում է կոռուպցիայի մեջ: Չէ՞ որ այս իշխանությունը հայտարարում էր, որ իրենք կոռուպցիայի դեմ պայքարում անզիջում են լինելու:

Իրենք վաղուց են թաթախվել հնարավոր բոլոր կոռուպցիոն սխեմաների մեջ: Եվ երեսպաշտություն է նրանց կողմից տարիներ շարունակ շահարկել, խոսել կոռուպցիայի մասին, երբ, միեւնույն ժամանակ, իրենց ամիջական հարազատները ոտքով-գլխով ներքաշված են կոռուպցիան բնույթի գործարքների մեջ, ինչը փաստ է: Բայց եթե խոսում ենք զուտ կալանքի մասին, ապա էլի եմ շեշտում` կայացվում են քաղաքական որոշումներ: Տեսեք, թե քանի քաղաքական հետապնդվողներ ունենք` Արմեն Աշտոյանը, Նարեկ Մալյանը եւ մյուսները: Նրանք միմիայն քաղաքական որոշման հետեւանքով են այսօր անազատության մեջ հայտնվել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Ինչքա՞ն կարելի է մեր ազգին բզել, վերջը այդ պայթյունը լինելու է, վստահ եմ. Դավիթ ՄկրտչյանԱրցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը, հիմա էլ Տավուշի տարածքներն է կարում, իշխանություններն անցողիկ են. Արցախի թեմի առաջնորդՍպասում ենք բոլորիդ. «Կամք»-ը հրավիրում է նշելու «Տուգանքի մատերիալի»՝ քաղաքացու օրըԻրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի. ՌաիսիԱդրբեջանը Հայաստանին ժամանակ է տվել եւ սպառնացել Արևմուտքի համար Հայաստանը, ինչպես Ուկրաինան, ընդամենը մանրադրամ են ընդդեմ ՌԴ-ի և Իրանի․ Հայկ Բաբուխանյան (տեսանյութ)Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրըԼՂ թեման փակելու բոլոր փորձերը ձախողելու են․ Հայկ ԲաբուխանյանՈւղղորդված որոշ շրջանակներ թիրախավորում են ՀՀ ԶՈւ-ն․ ՊՆ-ն հորդորում է ապատեղեկատվություն չտարածելԵրեկ գիշեր անհայտ ինքնությամբ մարդիկ, եկել են գաղտագողի, մուտք են գործել, հանձնվելիք տարածքներ. Բագրատ ՍրբազանՄհեր Գրիգորյան, ողջամիտ կասկած կա, որ մեքենայում Դուք եք եղել Շահին Մուստաֆաևի հետ. Բագրատ ՍրբազանԿիրանցից բերման է ենթարկվել գնդապետ Գրիգոր ԳրիգորյանըՄենք 4 գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք 4 գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ ՓաշինյանՔաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումՊատժամիջոցները երկրի պաշտպանունակության ամրապնդումը շարունակելու հնարավորություն է․ Իրանի ԱԳՆ խոսնակՄենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդիականությունը. Հունաստանի նախկին նախագահԲեսետկեն ա, բլոտն ու նարդին ա, կպպզենք, կխոսանք, կգնանք. երիտասարդնե'ր, ուղղակի մի անցկացրեք օրըՍյան նկարները տեսե՞լ եք. դա ՀՀ-ի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. ՓաշինյանՌԴ-ն Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման կողմնակից է. Պեսկովը՝ Կիրանցի դեպքերի մասինՄեկնարկել է «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» խորագրով համաժողովըՕդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա ՀայաստանՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Գավառում է. հանդես է գալիս դասախոսությամբՏավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Վարուժան Գեղամյան«Իրավունք»-ի լրագրող Իլոնա Ազարյանն ամուսնանում էԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզԻսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա ՂազարյանխԱպրիլի 27. Օրվա խորհուրդՈրոնք են մագնեզիումի դեֆիցիտի ախտանշանները, հնարավոր հետևանքներն ու խնդրից ազատվելու միջոցներըԳնացել էինք պահի ազդեցության տակ. ՊՆ սպաԷրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆՍա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան (տեսանյութ)Ռուսական գազից հրաժարվելու` ադրբեջանական գազ սպառելուն հակված ՔՊ պատգամավորը«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»Ուկրաինայի ողջ տարածքն այս գիշեր ենթարկվել է հզոր օդային հարվածի. նախնական արդյունքներըՌուսական ուժերը գրավել են ամերիկյան նորագույն գրոհային զրահամեքենա (Տեսանյութ)«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացրի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»Չինացիների պատասխանը Բլինկենին. Վաշինգտոնը չէ, որ պետք է Պեկինին պահանջ ներկայացնիՌուսական բանակը ճեղքել է ուկրաինական պաշտպանությունը Խարկովի մարզումԱպրիլի 1-ից ապրիլի 26-ը Օչերետինոյի ուղղությամբ (Տեսապատկեր)«ՀՀ ՊՆ-ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»Վախենամ մեծ ժողովրդական պայթյուն լինի եւ երկիրը վերածվի քաոսի. Շարմազանովը փակագծեր է բացումՏավուշի պայքարին միացել է 20 պայմանագրային զինծառայողՌուսաստանի ուժերն ընդլայնում են վերահսկողության գոտին Օչերետինոյից հյուսիս-արևմուտք (Քարտեզ)Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հոգեվարքի մեջ է, իրավիճակին չեն տիրապետում. Շարմազանով (ԱՆՈՆՍ)Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա Հակոբյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода