Արսեն Հարությունյանը 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ եզրափակիչ(տեսանյութ)
ՍպորտՌումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը (57 կգ) ժամկետից շուտ` 10:0 հաշվով հաղթեց Ադրբեջանը ներկայացնող Իսլամ Բազարգանովին եւ դուրս եկավ եզրափակիչ։
Փետրվարի 17-ին հայ ըմբիշը ոսկե մեդալը կվիճարկի թուրք Մուհամետ Կարավուսի հետ։
24-ամյա Արսեն Հարությունյանը (57 կգ) պայքարը սկսել էր քառորդ եզրափակիչից, որտեղ 2 րոպեում 10-0 հաշվով վստահ հաղթել էր ուկրաինացի Կամիլ Կերիմովին։