Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության օղակների վարժությունում Վահագն Դավթյանն արծաթե մեդալ նվաճեց:
Դավթյանը վաստակեց 14,500 միավոր: Օղակների եզրափակիչում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը 14,470 արդյունքով գրավեց չորրորդ տեղը:
Աշխարհի գավաթի խաղարկության փուլերը վարկանիշային են այս տարի կայանալիք Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: