Արման Անդրեասյանը` Եվրոպայի չեմպիոն(տեսանյութ)
Սպորտ
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արման Անդրեասյանը, հաղթելով Վրաստանի ներկայացուցչին, նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։
Գոտեմարտն ընթանում էր հավասար պայքարում, 3:3 հաշվի պայմաններում վերջին վայրկյաններին Անդրեասյանը վճռական հնարքով հաշիվը դարձրեց 7-3 ու անակնկալի բերեց վրացի Կեմերտելիձեին։
Հիշեցնենք, որ Անդրեասյանը Եվրոպայի առաջնությունում պայքարը սկսել էր քառորդ եզրափակիչից, որտեղ 6-5 հաշվով հաղթել էր Ֆրանսիան ներկայացնող Սեյֆուլա Իտաևին, իսկ կիսաեզրափակիչում 8-5 հաշվով տպավորիչ կամային հաղթանակի էր հասել Հունգարիան ներկայացնող Իսմայիլ Մուսուկաևի նկատմամբ: