Iravunk.com | Մյունխենում հնչած պոպուլիստական հայտարարությունների դառը պտուղները դեռ քաղելու ենք. Բալասանյան
Ուկրաինայի երկինքը կլինի ամենավտանգավոր մարտադաշտը, որին մինչ այժմ հանդիպել են F-16 կործանիչները. Business Insider Բախումներ Թբիլիսիում ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սահմաններում է մնալու Ուկրաինան Թրամփն նախընտրական մրցավազքում առաջ է Բայդենից. CNN Այսօր Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցման աշխատանք է լինելու, խուճապի չմատնվել․ ՀՀ ՊՆ Եթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, հստակ առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու. պրոֆեսոր Վահե Դավթյան Ռուսներն արդեն ամենուր են. ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է թաքցնում Զելենսկին ուկրաինացիներից Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ալմաթիում․ Ալիև Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրող Հաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` Երեւանում

Մյունխենում հնչած պոպուլիստական հայտարարությունների դառը պտուղները դեռ քաղելու ենք. Բալասանյան

Ներքաղաքական

Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը, համաժողովի շրջանակում ունեցավ երկկողմ մի շարք հանդիպումներ, իսկ աշխատանքային այցն ամփոփեց` պատասխանելով Մյունխենի եւ հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին, որի ժամանակ նա մի շարք ուշագրավ հայտարարություններով է հանդես եկել: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ հետ:

Ճի՞շտ է մեկնաբանում Նիկոլ Փաշինյանը, երբ ասում է, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթում չկա կետ, որ Ռուսաստանը ՀՀ-ում պետք է որեւէ բան վերահսկի:

— Բայց ոչ մեկն չի էլ ասել, որ նման կետ կար: 2020 թվականի նոյեմբերի 9-ի արձանագրության 9-րդ կետում հստակ ֆիքսված է, որ Ռուսաստանի հատուկ ծառայությունները հսկելու են Հայաստանի եւ Ադրբեջանի, Հայաստանի եւ Նախիջեւանի միջեւ գտնվող սահմանային անցակետերը: Ոչ ոք չի ասել, թե Հայաստանի ներսում Ռուսաստանի կողմից ինչ-որ վերահսկողություն է սահմանվելու որոշակի տարածքների նկատմամբ: Եվ այդ առումով` այո՛, ես համաձայն եմ Նիկոլ Փաշինյանի հետ, բայց նաեւ զարմանալի է, որ այդ տարբերությունը չեն նկատում եւ փորձում են մանիպուլացնել, իբր իրենք ոչինչ չեն խախտել եւ նման կետ անգամ չի եղել` մոտավորապես «իզուր եք մեզ մեղադրում» տրամաբանությամբ:

Ըստ Նիկոլ Փաշինյանի` եռակողմ հայտարարության մնացած կետերը Ադրբեջանն ու Ռուսաստանը ճղել, գցել են մի կողմ, իսկ այդ 9-րդ կետի վրա հղումն արդեն էլ արդիական չէ, իսկ պարտավորությունները խախտել է ոչ թե Հայաստանը, այլ` Ադրբեջանը եւ Ռուսաստանը: Ի՞նչ կասեք այս մասին:

— Անկեղծ ասած, ինձ համար անընդունելի է «ճղել, գցել են մի կողմ» ձեւակերպումը: Պայմանագիրը «ճղած» երկրի արտգործնախարարության ներկայացուցիչը անընդհատ հղում չի տալիս այդ փաստաթղթին եւ կոչ չի անում Հայաստանին եւ Ադրբեջանին` վերադառնալ այդ ֆորմատի շուրջ եւ շարունակել բանակցությունները: Համենայնդեպս, նման բան պաշտոնապես ոչ ոք չի հայտարարել, որ նոյեմբերի 9-ի արձանագրություններն այլեւս չկան: Բացի այդ, անգամ եթե որոշակի վերապահումներ կան նոյեմբերի 9-ի արձանագրության հետ կապված, դիվանագիտական տեսանկյունից անտակտ հայտարարություն է նման կերպ արտահայտվելը, թե պայմանագիրը չկա, Ադրբեջանը եւ Ռուսաստանը «ճղել, գցել են մի կողմ», մեզնից ի՞նչ եք ուզում: Հայաստանը չէ, որ պետք է հայտարարի` նոյեմբերի 9-ից հրաժարվելու մասին կամ այդպիսի գնահատական տա, որովհետեւ հակառակ պարագայում մեզ են մեղադրելու նույն Ռուսաստանը եւ Ադրբեջանը նոյեմբերի 9-ին ստանձնած հանձնառությունները չկատարելու մեջ: Մենք ինչո՞ւ ենք հավելյալ գործիքակազմ տրամադրում Ադրբեջանին, որպեսզի վերջինս մեղադրի մեզ նոյեմբերի 9-ի պայմանագիրը չկատարելու մեջ եւ դրանով շահի Մոսկվայի բարեհաճությունը: Չնայած նրան, որ Ադրբեջանն ինքը չի կատարում նոյեմբերի 9-ի արձանագրության կետերը` երբեք նման հայտարարություն չի անում: Այստեղ խնդիրը հայտարարություն անելու մեջ է, որը Հայաստանը չպետք է աներ, որովհետեւ այն օգտագործվելու է հենց մեր դեմ:

Փաշինյանը նաեւ հայտարարել է, թե «ԼՂ-ում հայ չկա, եւ դա նաեւ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվությունն է, որի նպատակը ԼՂ հայությանը պաշտպանելն էր»: Ադրբեջանի կողմից հրապարակված տեսանյութերը փաստում են, որ առնվազն մի քանի տասնյակ հայ մնացել է Արցախում: Փաստորեն, նրա՞նց էլ են հանձնել Ադրբեջանին, Հայաստանը որեւէ պատասխանատվություն չի՞ զգում այդ մարդկանց նկատմամբ:

— Նախ եթե խոսում ենք Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգության մասին, այստեղ կարելի է մի փոքր պատմական էքսկուրս կատարել:

Առաջին` 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, որ Հայաստանն Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում` դրանով խախտելով նոյեմբերի 9-ի արձանագրությունը, որտեղ հստակ ֆիքսված է «Լեռնային Ղարաբաղ» բառակապակցությունը: Այսինքն` նոյեմբերի 9-ի արձանագրությունով Ադրբեջանն ընդունում էր, որ` այո, կա Լեռնային Ղարաբաղ տարածք, որի վրա ինքն այդ պահին չունի իշխանություն ու համաձայնում էր այդ եռակողմ ընդունված փաստաթղթի հետ:

Երկրորդ` խոսելով Արցախի հանրապետության քաղաքացիների անվտանգության ապահովման մասին` պետք է ֆիքսել, որ մեր հայրենակիցներն առաջին հերթին ՀՀ քաղաքացիներ էին: Անկախ նրանից` ճամփորդական էր նրանց անձնագրերը, թե` ճամփորդական չէր, այդ մարդիկ ունեին ՀՀ անձնագիր, որի վերջին էջում նշված էր, որ այդ անձնագիրը կրողի պաշտպանը, հովանավորյալը Հայաստանի Հանրապետությունն է: Բայց նույն Հայաստանի Հանրապետությունն Արցախի շրջափակման օրերին հայտարարում էր, որ Արցախի խնդիրն իր խնդիրը չէ, Հայաստանը չի միջամտելու, եթե Ադրբեջանն այնտեղ ռազմական գործողություն սկսի: Ընդ որում` սա ասվել է պետական ամենաբարձր մակարդակով:

Եվ հիմա այս ամենը դնում են մի կողմ, մեղքը գցում ռուս խաղաղապահի վրա` այն դեպքում, երբ Ռուսաստանն ուղիղ հարց է բարձրացնում` եթե դու հոկտեմբերի 6-ին արդեն հայտարարել ես, որ Արցախը ճանաչում ես Ադրբեջանի կազմում, մեզնից ի՞նչ ես ուզում, այսինքն` մենք Ադրբեջանի դեմ պետք է կռվեի՞նք: Այն կարգավիճակը, որն ուներ ռուս խաղաղապահը` մինչեւ 2022 թվականի հոկտեմբերի 6-ը, շեշտակիորեն տարբերվում է այն կարգավիճակից կամ դրա բացակայությունից, որ նա ուներ հոկետմբերի 6-ից հետո: Սա հսկայական տարբերություն է, որին կարծես չեն անդրադառնում, բայց այն շատ կարեւոր է: Դրա համար մի փոքր պետք է խորամուխ լինել խնդրի մեջ եւ այդպես հրապարակային պոպուլիստական հայտարարություններ չանել: Մինչդեռ մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակում շատ եղան նման պոպուլիստական հայատարարություններ, որոնց դառը պտուղները դեռ մենք քաղելու ենք եւ, ցավոք սրտի, այս ամենն արվելու է Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հաշվին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Ուկրաինայի երկինքը կլինի ամենավտանգավոր մարտադաշտը, որին մինչ այժմ հանդիպել են F-16 կործանիչները. Business InsiderԲախումներ ԹբիլիսիումԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սահմաններում է մնալու ՈւկրաինանԹրամփն նախընտրական մրցավազքում առաջ է Բայդենից. CNNԱյսօր Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցման աշխատանք է լինելու, խուճապի չմատնվել․ ՀՀ ՊՆԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, հստակ առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու. պրոֆեսոր Վահե ԴավթյանՌուսներն արդեն ամենուր են. ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է թաքցնում Զելենսկին ուկրաինացիներիցՀայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ալմաթիում․ ԱլիևԱնկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրողՀաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` ԵրեւանումԻնչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ ԴանիելյանՓաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացըՀայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNNԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՈւ՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ, էդ մուտիլովկեքովՀայտնի է վերջին զանգի օրըՀայտնի է Էրդողանի ԱՄՆ այցի չեղարկման հնարավոր պատճառըԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՍրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանՍիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրումԻնչու և ինչպես ձախողվեց Նաիր Տիկնիզյանի` «Վերդեր» տեղափոխությունըՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորեց Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըՖարերյան կղզիներից՝ հանուն տեղահանված արցախցիներիԳնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել«Տորինոյի» ֆուտբոլիստները չեմպիոնական միջանցք բացեցին «Ինտերի» ֆուտբոլիստների համարՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ)2018-ի սցենարը կարող է կրկնվել՝ ուրիշի դեմքով. Երջանիկ Ղազարյանը զգուշացնում էԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. ԿրեմլՄիջազգային քրեական դատարանն այս շաբաթ Նեթանյահուի ձերբակալության օրդեր կհրապարակի«Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարովԼեո Նիկոլյանն ուղիղ մեկ շաբաթ է հացադուլ է անում. նրան թույլ չեն տալիս մուտք գործել ՀայաստանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Ինչպես ճիշտ լվանալ ելակըՓակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը10 հազար ադրբեջանցի դպրոցական մասնակցել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» օլիմպիադայինՆպաստելու ենք Երևան-Բաքու խաղաղության հաստատման հնարավորությունների օգտագործմանը. Թուրքիայի դեսպանԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԻրանի ՊՆ ղեկավար. Հնդկաստանի հետ ռազմական համագործակցության զարգացումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանըԻ՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կանգնեցնեին Էրզրումի և Կարսի մատույցներումԵթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզըՀայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՕդի ջերմաստիճանը կբարձրանաՄիևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ ԶաքարյանՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվելՔաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода