Հուզիչ հրաժեշտ մեծ սպորտին. Հռիփսիմե Խուրշուդյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Սպորտ
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտված Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Հռիփսիմե Խուրշուդյանը երկրորդ տարին անընդմեջ բրոնզե մեդալ նվաճեց։
87 կգ քաշայինների պայքարում Խուրշուդյանը երկամարտի 227 կգ արդյունքով (105+122) կանգնեց պատվո հարթակի երրորդ աստիճանին։
Խուրշուդյանը վերջին մոտեցումից հետո հանեց մարզակոշիկները, արտասվեց և շնորհակալություն հայտնեց երկրպագուներին, հայ մարզուհին ավարտեց պրոֆեսիոնալ կարիերան:
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Տաթև Հակոբյանը երկամարտի 227 կգ (103+124) արդյունքով գրավեց չորրորդ տեղը: Հակոբյանը չորրորդ տեղը գրավեց նաև պոկում և հրում վարժություններում: