ԵՎՐՈՊԱՅԻ ՆՈՐԸՆԾԱ ՉԵՄՊԻՈՆ ԱՐՄԱՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸԻՐ ԴԱՓՆԵՊՍԱԿԸ ԽՈՆԱՐՀԵԼ Է ՀԵՐՈՍ ԵՂԲՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆԻՆ
ՍպորտԱյսօր առավոտյան 6։10-ին,Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստից, Հայաստան վերադարձան ազատ ոճի ըմբշամարտի մեր Եվրոպայի չեմպիոններ ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, ԱՐՄԱՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ, բրոնզե մեդալակիր ՄԵԺԼՈՒՄ ՄԵԺԼՈՒՄՅԱՆԸ և հավաքականի մյուս անդամները։
«Զվարթնոց» օդանավակայանում մեծ շուքով, աղ ու հացով են դիմավորել մեր պարծանքներ ին։ ԱՐՄԱՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ, ով առաջին անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն, հայրենիք վերադառնալուց անմիջապես հետո, իր դափնեպսակը խոնարհել է անմահ հերոս եղբոր ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ հուշարձանին։
Հավերժ փառք քեզ, Տարոն, քո սխրանքն անմահ է, քո անունը մեր սրտերում։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ